Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 31-ից մինչև 40 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  1. Մետրոպոլ

    Գտնվելով քաղաքի կենտրոնում` "Մետրոպոլ" հյուրանոցը կարող է բավարարել ամենախստապահանջ հյուրերի ակնկալիքները: Հյուրանոցից բացվում է տեսարան դեպի գեղատեսիլ Արարատ լեռը եւ Հրազդան գետի հիասքանչ կիրճը: Ընդարձակ եւ յուրահատուկ ոճով համարներն, ինչպես նաեւ հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք հանգստի եւ արդյունավետ աշխատանքի համար: Հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառա-յություններ, ինչպիսիք են` մարզադահլիճը, լողավազանը, շոգեբաղնիքը եւ ռեստորանը:
  2. Միրհավ

    Հյուրանոց Միրհավն գտնվում է քաղաքի տեսարժան վայրերին մոտ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է լավ կահավորված համարներ, շուրջորյա ամրագրման բաժին:
  3. Մուլտի Ռեստ Հաուս

    "Մուլտի Ռեստ Հաուս" հյուրանոցային համալիրը շրջապատված է ծաղկաձորյան խիտ անտառներով: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին: Ընտանեկան հանգիստ նախընտրողները նույնպես առավելագույնս գոհ կմնան, քանի որ բացի հյուրանոցային համարներից կան հարմարավետ երկհարկանի և եռահարկ քոթեջներ, ինչպես նաև ընտանեկան ապարտամենտներ: Ստեղծված են պայմաններ նաև երեխաների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար` մանկական խաղահրապարակ, մինի ակումբ և այլն: Կազմակերպվում է անվճար տրասնֆեր դեպի ճոպանուղի:
  4. Նաիրի

    Նաիրի հյուրանոցը գտնվում է Նորք-Մարաշ թաղամասում` Երևանի գեղատեսիլ անկյուններից մեկում: Այն հիանալի ընտրություն է թե՛ գործնական, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված և տեխնիկապես համալրված մեկտեղանոց և երկտեղանոց 120 ինքնատիպ համար` ստանդարտ, դելյուքս և ջունիոր սուիթ կարգի: Հյուրանոցի տարածքում գործում է ռեստորան, բար և կոնֆերանս դահլիճ:
  5. Նանե

    Նանե հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի Երկրորդ մայրաքաղաքի՝ Գյումրիի կենտրոնական պողոտաներից մեկում: Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է բոլոր այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Գյումրին՝ իր ամբողջ հմայքով և մշակույթով: Նանէ հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում քաղաքի բազմաթիվ թանգարանները, եկեղեցիները, պատկերասրահները, բիզնես կենտրոնները, ժամանցային և տեսարժան այլ վայրերը:
  6. Նարե

    Նարե հյուրանոցը գտնվում է քաղաքի ամենահարմարավետ և հանգիստ տարածքներից մեկում՝ Նորքում: Նուրբ ինտերիեր, ճաշակով ընտրված դեկորի յուրաքանչյուր տարր ստեղծում է չկրկնվող հարմարավետություն, իսկ պրոֆեսիոնալ և բարեհամբյուր սպասարկումը տրամադրում է հաճելի հանգիստ՝ կտրելով աշխարհիկ ունայնությունից և աշխատանքային առօրյաից: Աներևակայելի գեղեցիկ տեսքը հիացնում է կառույցի տանիքից, որտեղ գտնվում է հարամարավետ սրճարան հյուրանոցի այցելուների համար: Սրճարանից բացվում է ամբողջ քաղաքի համայնապատկերը և Արարատի տեսարանը:
  7. Նոյ Լենդ Ռեզորթ

    Noy Land հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին: Հյուրանոցն առաջարկում է բաց լողավազան և սաունա, ռեստորան և պարագաներ խորոված պատրաստելու համար, ինչպես նաև անվճար ավտոկայանատեղի:
  8. Շիրակ հյուրանոց

    Շիրակ հյուրանոցն գտնվում է Երևանի կենտրոնում, Մանկական այգու և Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտակայքում: Էլեգանտ համարներում առկա է հեռուստացույց, մինի բար և պատշգամբ շքեղ տեսարանով դեպի Արարատ լեռը: Հյուրանոցը տրամադրում է անվճար ավտոկայանատեղի:
  9. Պանորամա Ռեզորթ

    Պանորամա Ռեզորթը տեղակայված է Նորք-Մարաշում: Այստեղ հյուրերը պատշգամբներից կարող են վայելել բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը, ինչպես նաև Երևան քաղաքի հիասքանչ տեսարանը: Այնուամենայնիվ հյուրանոցը բավականին մոտ է կենտրոնին (10 րոպե ճանապարհ մեքենայով)`պատմամշակութային և կրոնական վայրեր այցելելու համար:
  10. Ռեպուբլիկա

    Ռեպուբլիկա բուտիկ հյուրանոցը գտնվում է Երևանի սրտում, որտեղից քայլելով Հանրապետության Հրապարակ կարելի է հասնել ընդամենը 3 րոպեում: Հյուրանոցի հարմար տեղադիրքը հնարավորություն է տալիս այցելել հիմնական տեսարժան վայրեր և բիզնես կենտրոններ: Միջազգային չափանիշներին համապատասխան այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենապահանջկոտ զբոսաշրջիկների պահանջները:

Ապրանքներ 31-ից մինչև 40 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5