Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 21-ից մինչև 30 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  1. Ծովասար

    «Ծովասար Սևան» ընտանեկան հանգստի համալիրը գտնվում է Սևանա լճի ափին, Սևան - Գավառ ճանապարի 7-րդ կիլոմետրի վրա: «Ծովասար» ընտանեկան հանգստի համալիրը հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ցանկացած ընտանիքի համար ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկեն պատշգամբներից դեպի Սևանա լիճ և դիմացի ափում գտնվող թերակղզին բացվող հրաշալի տեսարանը:
  2. Կապիտալ

    "Կապիտալ հյուրանոցը" փոքրիկ, հարմարավետ տեղ է, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը քաղաքի աղմկից հեռու՝ միաժամանակ գտնվելով Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Լինելով Այգեձորում՝ Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ վայրերից մեկում, Դուք կարող եք վայելել ձորի զարմանահրաշ տեսքը պատշգամբից։ Մեր հյուրերը վայելում են հանգիստը ժամանակակից անհատական սպասարկմամբ, և մենք միշտ ուրախ ենք օգնելու մեր զբոսաշրջիկներին ցանկացած առիթով։
  3. Կասկադ

    "Կասկադ" հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի համար: Շնորհիվ ջերմ և ընկերական մթնոլորտի դուք կզգաք Ձեզ ինչպես տանը: Հյուրանոցը գտնվում է Կասկադից ոչ հեռու, քաղաքի աղմուկից հեռու գողտրիկ մի վայրում: Համարները ունեն գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն:
  4. Կասկադ հյուրանոց

    Կասկադ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Կասկադի համալիրի հարևանությամբ՝ քաղաքի աղմուկից հեռու գողտրիկ մի վայրում: Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից կահավորված 25 հարմարավետ սենյակ, որոնց մի մասից բացվում է քաղաքի հրաշագեղ տեսարան: Բոլոր սենյակները համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով՝ հարմարավետ հանգիստը երաշխավորելու համար:
  5. Հյուսիսային պողոտա

    Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` կից Օպերայի և Բալետի շենքին և Հանրապետության հրապարակին: Նրբաճաշակ կահավորմամբ սենյակները հագեցած են օդորակիչով, էլեկտրական թեյնիկով, մինի բարով, ժամանակակից հեռուստացույցով և կաբելային ալիքներով:
  6. Հրազդան հյուրանոց

    Հրազդան հյուրանոցը 15 հարկանի կառույց է, որը իր գեղեցիկ տեղադիրքով գրավում է թե՛ բիզնես նպատակով, թե՛ հանգստի համար ժամանած զբոսաշրջիկներին: Այն գտնվում է Հրազդան գետի կիրճում և առանձնանում է իր լուռ և խաղաղ միջավայրով: Վերակառուցված հյուրանոցն ունի 58 հարմարավետ սենյակ, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Գեղեցիկ տեղանքով և անթերի սպասարկմամբ՝ Հրազդան հյուրանոցը կացության ամենահարմար վայրերից մեկն է Երևանում:
  7. Մայ Հոթել Երևան

    Մայ Հոթել Երևան հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում: Հյուրանոցն ունի 12 սենյակ՝ կահավորված ժամանակակից ստանդարտներով, որոնք տեղակայված են 3 հարկերում: Նախաճաշը մատուցվում է առաջին հարկում, որտեղից ելք կա դեպի գեղեցիկ գողտրիկ այգի: Հյուրանոցն առաջարկում է նաև մեկ և երկու սենյականոց հարմարավետ բնակարաններ, որ գտնվում են Աբովյան 34 հասցեում՝ հյուրանոցից 5 րոպե ոտքով հեռավորության վրա:
  8. Մարիոթ Ծաղկաձոր

    Մարիոթ Ծաղկաձոր հյուրանոցը շքեղություն է հաղորդում այս առողջարանային քաղաքին: Անկախ նրանից, թե Դուք այստեղ եք հանգստանալու, ընտանեկան հավաքույթի, թե պարզապես հետաքրքրության համար, Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում Դուք կգտնեք այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է: Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցը, գտնվելով լեռնային շրջանում և հագեցած լինելով բոլոր ժամանակակից հարմարություններով, շատ մոտ է լեռնադահուկային սպորտի համար նախատեսված սարալանջին: Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում կարող եք օգտվել փակ շքեղ լողավազանից, մարզասրահից, տարբեր միջոցառումների համար տախատեսված սրահներից, ռեստորանից ու 5 բարից:
  9. Մեգ

    Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում` Մատենադարանի և Օպերայի և բալետի թատրոնի մոտակայքում: Հարմարավետ լյուքսերում հյուրանոցը տրամադրում է անվճար WiFi ինտերնետ և փոքրիկ խոհանոց: Յուրաքանչյուր լյուքս համարում դուք կունենաք հարմարավետություններ թեյ կամ սուրճ պատրաստելու համար: Հյուրերին ամեն օր տրամադրվում է բազմազան մրգերի տեսականի:
  10. Մետաքսյա ճանապարհ

    Հյուրանոցը գտնվում է Երևանում Օպերայի և բալետի թատրոնից 1.8 կմ հեռավորության վրա: Հյուրանոցում առկա է անվճար WiFi ինտերնետ, ինչպես նաև ռեստորան: Սենյակներում կտրամադրվի հեռուստացույց, բաղնիք, որոշ սենյակներում բացվում է սքանչելի տեսարան դեպի լեռներ, այգի կամ քաղաք:

Ապրանքներ 21-ից մինչև 30 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5