Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 1-ից մինչև 10 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  1. Ալեքսանդրապոլ

    «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքի պատմական թաղամասում, որտեղ դեռևս իշխում է հին քաղաքի մթնոլորտը: Հյուրանոցի նրբաճաշակ և շքեղ ինտերիերը կգոհացնի անգամ ամենապահանջկոտ հյուրերին: Կան տարբեր կարգի համարներ` նախատեսված գործնական և հանգստի նպատակով Գյումրի այցելած զբոսաշրջիկների համար: Արվեստի սիրահարներին կգրավի հյուրանոցի` արվեստի յուրօրինակ հավաքածուն:
  2. Ամրոց Ջերմուկ

    Վայոց Ձորի մարզի գեղատեսիլ Վայք քաղաքի բարձրադիր կետում է գտնվում Ամրոց հյուրանոցը: Հյուրանոցը գտնվում է զբոսաշրջային երթուղիների խաչմերուկում` Երևանից 130 կմ հեռավորությամբ` Տաթև-Գորիս-Ջերմուկ-Արցախ տանող ճանապարհին: Այն իր հյուրերին առաջարկում է լիարժեք հանգիստ 50 անձի համար նախատեսված 21 հարմարավետ հյուրանոցային համարներում: Հյուրանոցում գործող ավանդական ռեստորանը տեղացի և օտարերկրյա հյուրերին առաջարկում է վայոցձորյան և հայկական խոհանոցի զարմանահրաշ և անուշահամ ճաշատեսակներ, իսկ բարում հնարավորություն է ընձեռվում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ուղեկցությամբ վայելելու ամբողջական հանգիստ:
  3. Անի Ջերմուկ

    Անի հյուրանոցը Ջերմուկ առողջարանային քաղաքում գտնվող նորակառույց հյուրանոց-ռեստորան է: Հյուրանոցի 4 հարկերում տեղաբաշխված են 11 համար: Ընդունարանն ու ռեստորանը գտնվում են առաջին հարկում: Հյուրանոցն ունի նաև առանձին կաթսայատուն` հյուրանոցի ջեռուցումն ապահովելու համար: Սենյակներում տեղադրված են սառնարաններ, LCD հեռուստացույցներ, իսկ լոգարաններում` լոգախցիկներ և անհրաժեշտ պարագաներ: Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթերմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը՝ +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է:
  4. Անի Ռեզորտ Հանքավան

    «Անի» ռեզորթ հյուրանոցային համալիրը գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Հանքավանի գեղատեսիլ անտառների գրկում: Այս տարածքի բնությունը վաղուց հայտնի է իր կենարար և բուժիչ հատկություններով, ինչի մասին են վկայում տարբեր տարիներին կառուցված առողջարանները: Լեռնային թարմ, մաքուր օդը և Դալար գետի կարկաչը, շրջակա կանաչապատ սարերն ու սպիտակ սոճիների պուրակը, հարմարավետ սենյակներն ու հյուրանոցային լավագույն պայմանները կնպաստեն Ձեր կատարյալ լիցքաթափմանն ու հանգստին: Հյուրանոցին կից գործում է կաթսայատուն, թոնրատուն, լվացքատուն: Կարևորելով ընտանեկան հանգիստը` «Անի» հյուրանոցային համալիրն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի ընտանյոք հանգիստն անցնի խաղաղ և ջերմ մթնոլորտում:
  5. Արփա

    Արփա հյուրանոցը սիրով կհյուրընկալի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ և զմայլվել Հայաստանի հարավային տարածքով և Վայոց Ձորի մարզով: Հյուրանոցը նորակառույց է, սկսել է գործել 2010 թվականից: Հյուրանոցի շենքը եվրոպական և հայկական ճարտարապետական ոճերի համադրության հրաշալի օրինակ է:
  6. Բեռլին Արտ

    Այս հյուրանոցը մյուս հյուրանոցներից առանձնանում է իր պատկերասրահով: Տեղի արվեստագետների նկարներն ու քանդակները հյուրերին հնարավորություն են տալիս ծանոթանալ հայ ժամանակակից արվեստի հետ: "Բեռլին" հյուրանոցը գտնվում է Գյումրու հին կենտրոնում` հին շուկայի, ռեստորանների, թանգարանների և հնագույն եկեղեցիների կողքին:
  7. Բեսթ Վեսթերն Ալվա

    Թեղենիս լեռան արևելյան լանջին, անմիջապես ճոպանուղու հարևանությամբ, 2000մ ծովի մակերևույթից բարձր, գեղատեսիլ բնության գրկում Ձեզ է սպասում ԱԼՎԱ հյուրանոցը: Այն իրենից ներկայացնում է 2010թ-ին կապիտալ վերակառուցված 60 հանգստացողի համար նախատեսված ժամանակակից քոթեջային հյուրանոց, իր բոլոր հարմարություններով: Հյուրանոցը ամենամոտն է ճոպանուղուն և սահուղիներին:
  8. Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ

    Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի, Ձեր հանգիստն առավել հաճելի և հարմարավետ մթնոլորտում մանցկացնելու համար: Հարմարությունները ստեղծված են ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով՝ բիլիարդ, բացօթյա սրճարան լողափի մոտ, երեխաների բացօթյա խաղահրապարակ, բացօթյա ջեռուցվող լողավազան, ինչպես նաև ռեստորանի եվրոպական և տեղական ուտեստների լայն տեսականին հյուրանոցին հաղորդում են անզուգական և կատարյալ մթնոլորտ:
  9. Գոլդեն Փելես Ռեզորտ & Սպա Ծաղկաձոր

    LUXURY GROUP-ի անդամ հանդիսացող Golden Palace Hotel Resort and Spa 5* GL հյուրանոցը իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում: Golden Palace Hotel Resort and Spa 5* GL հյուրանոցի առավելություններից է այն, որ հյուրանոցը ուղիղ ելք ունի դեպի սահուղի: Դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և հետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ պայմաններ, տրամադրվում է նաև սպորտային պարագաներ:
  10. Եղևնուտ

    Եղևնուտ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է 20 համար՝ համալրված անհրաժեշտ պարագաներով լիարժեք հանգստի համար:

Ապրանքներ 1-ից մինչև 10 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3