Product was successfully added to your shopping cart.

Հայաստանի մասին

Ընդհանուր տեղեկություն                                                      

                                                                                                

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում:  Հյուսիսից սահմանակից լինելով Վրաստանին, հարավից` Իրանին, հյուսիս-արևելքից եւ հարավ-արևմուտքից` Ադրբեջանին, արևմուտքից` Թուրքիային, Հայաստանը հարուստ բնության և պատմամշակութային անգնահատելի արժեք ներկայացնող երկիր է:

Գտնվելով Մետաքսի ճանապարին, Հայաստանը դարեր ի վեր ենթարկվել է օտար մշակույթների և քաղաքակրթությունների ազդեցությանը:

Ամենահին քրիստոնեական քաղաքակրթություններից մեկն է, առաջին եկեղեցիները հիմնադրվել են չորրորդ դարում:

 

Մայրաքաղաք` Երևան

Բնակչություն` 2,9 մլն

Տարածք` 29,743 քառ կմ (11,484 քառ մղոն)

Ամենաբարձր կետ` Արագած լեռ (4090 մ)

Պաշտոնական լեզու` հայերեն

Կրոն` քրիստոնեություն

Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1800 մ

Դրամական միավոր` հայկական դրամ

Ժամանակ` ըստ Գրինվիչի միջին ժամանակի +4

Դրոշ

 Հայաստանի Հանրապետության պետական դրոշը բաղկացած է եռագույն հավասարաչափ հորիզոնական գծերից ` կարմիր, կապույտ, ծիրանագույն: Գույներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի խաղաղ երկինքը, իսկ ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:

Կրոն

Հայաստանն առաջին երկիրն է ամբողջ աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301մ.թ: 302 թ Գրիգոր  Լուսավորիչը դարձավ Առաջին Հայոց Պատրիարք և համայն հայության Կաթողիկոս: 303 թ. Կառուցվեց Էջմիածնի տաճարը, որն էլ մինչ այժմ համարվում է երկրի կրոնական մայրաքաղաքը:

 

Խոհանոց

 Հայկական խոհանոցը հնագույններից մեկն է Ասիայում և ամենահինն է Անդրկովկասում: Հայ խոհարարական ավանդույթների ակունքները շատ հին են: Հայտնի է, որ հայերը պատկերացում են ունեցել խմորման և հացաթխման մասին դեռ 2500 տարի առաջ: Հայկական մի շարք ուտեստների պատրաստման ավանդույթները այսօր էլ մնացել են անփոփոխ: Հնագույն ժամանակներից է սկիզբ առել ներկայումս այդքան տարածված խորովածը:

Հայկական խոհանոցում հատուկ տեղ է զբաղեցնում ձկնեղենը՝ իշխանից, թառափից և սիգից պատրաստված ճաշատեսակները: Հատկապես մեծ համբավ ունի Սևանի իշխանը, որը ճաշակում են գինով:

Դեռևս վաղ ժամանակներից հայերը կարողացել են ստանալ բարձր որակի գինի և կոնյակ սկսած հնագույն ժամանակներից:

Հայկական կոնյակագործությունը սկիզբ է դրվել 1887 թվականին վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից իր զարմիկ Վասիլի Թաիրովի օգնությամբ:

Նույնիսկ Չերչիլն էր հակված  էր խմել հայկական կոնյակ, երբ Ստալինը նրան ներկայացրեց հայկական կոնյակը Յալթայի կոնֆերանսի ժամանակ: