Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 11-ից մինչև 20 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  1. Բեսթ Վեսթերն Ալվա

    Թեղենիս լեռան արևելյան լանջին, անմիջապես ճոպանուղու հարևանությամբ, 2000մ ծովի մակերևույթից բարձր, գեղատեսիլ բնության գրկում Ձեզ է սպասում ԱԼՎԱ հյուրանոցը: Այն իրենից ներկայացնում է 2010թ-ին կապիտալ վերակառուցված 60 հանգստացողի համար նախատեսված ժամանակակից քոթեջային հյուրանոց, իր բոլոր հարմարություններով: Հյուրանոցը ամենամոտն է ճոպանուղուն և սահուղիներին:
  2. Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ

    Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի, Ձեր հանգիստն առավել հաճելի և հարմարավետ մթնոլորտում մանցկացնելու համար: Հարմարությունները ստեղծված են ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով՝ բիլիարդ, բացօթյա սրճարան լողափի մոտ, երեխաների բացօթյա խաղահրապարակ, բացօթյա ջեռուցվող լողավազան, ինչպես նաև ռեստորանի եվրոպական և տեղական ուտեստների լայն տեսականին հյուրանոցին հաղորդում են անզուգական և կատարյալ մթնոլորտ:
  3. Գոլդեն Փելես Ռեզորտ & Սպա Ծաղկաձոր

    LUXURY GROUP-ի անդամ հանդիսացող Golden Palace Hotel Resort and Spa 5* GL հյուրանոցը իր տեսակի մեջ միակն է Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում: Golden Palace Hotel Resort and Spa 5* GL հյուրանոցի առավելություններից է այն, որ հյուրանոցը ուղիղ ելք ունի դեպի սահուղի: Դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և հետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ պայմաններ, տրամադրվում է նաև սպորտային պարագաներ:
  4. Եղևնուտ

    Եղևնուտ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքում: Հյուրանոցն առաջարկում է 20 համար՝ համալրված անհրաժեշտ պարագաներով լիարժեք հանգստի համար:
  5. էլեգանտ Հոթել & Ռեզորթ

    Էլեգանտ հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի հեքիաթային բնության գողտրիկ անկյունում: Հյուրանոցը գտնվում է կուրորտի լավագույն հատվածում:Հյուրանոցն իդեալական կերպով հարմարեցված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ ընկերների հետ հանգստանալու համար. հյուրանոցի տարածքում տեղակայված են 7 առանձին քոթեջներ, իսկ ինքնին հյուրանոցում առկա են 44 տարբեր կատեգորիաների համարներ (Ստանդարտ, Երկտեղանոց, Կլասիկ, Դելյուքս և Լյուքս) Հյուրանոցում առկա է մեծ լողավազան՝ ջրվեժով, մարզասրահ, թուրքական և ֆիննական շոգեբաղնիքներ, բիլիարդ սրահ, կալյան բար և ռեստորան. ուստի, եթե Ձեր հանգստի ընթացքում լինեն անձրևոտ կամ ցուրտ օրեր, Դուք չեք ձանձրանա:
  6. Էլիզիում Բուտիկ

    “Elysium Gallery” Հոթելը գտնվում է նրբագեղ մայրաքաղաքի ամենավառ՝ լավագույն մշակութային, պատմական և ժամանցի վայրերի կենտրոնում: Օպերայի թատրոնն իր ոգեշնչող մթնոլորտով ու շրջակայքով` Կարապի լիճը, շքեղ Հյուսիսային Պողոտան և անզուգական Կասկադ համալիրը, գտնվում են ճիշտ հյուրանոցի առջև: Հաշված րոպեների զբոսանքի ընթացքքում դուք կբացահայտեք ամենաբազմազան հուշանվերների խանութները, սրճարանները, ռեստորանները, բարերն ու գիշերային ակումբները, որ նախատեսված են ձեր անգնահատելի ժամանակն էլ ավելի հաճելի ու անմոռաց դարձնելու համար: Ընտրելով միջազգային ու մշակութային մթնոլորտով ողողված Էլիզիում հյուրանոցը դուք մի կողմից կունենաք անմիջական ելք դեպի քաղաքի զբաղված կենտրոն, մյուս կողմից կվայելեք կատարյալ հանգիստ հոթելի խաղաղ պատերից ներս` ներքին բակում գտնվելու շնորհիվ:
  7. էրեբունի

    Հյուրանոցը տեղակայված է Երևան քաղաքի սրտում` կից Հանրապետության հրապարակին : Հյուրանոցում կարելի է ճաշակել հայկական և եվրոպական խոհանոցի ամենատարբեր ճաշատեսակները : Առկա է անվճար Wi-Fi :Հուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդորակիչ, կաբելային ժամանակակից հեռուստատեսություն, թեյի կամ սուրճի հարմարանքներ : Մատուցվում է նախաճաշ ամեն առավոտ :
  8. Իբիս Երևան

    Ibis Yerevan Center հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում Հանրապետության Հրապարակի, օպերայի և բալետի թատրոնի, ինչպես նաև Պատմության թանգարանի մոտակայքում: Որոշ համարներում առկա է հյուրասենյակ հանգստի համար: Հյուրանոցի ժամանակակից սենյակները կտրամադրեն օդորակիչ, հեռուստացույց, ինչպես նաև շոգեբաղնիք:
  9. Ծաղկահովիտ

    Ծաղկահովիտ հյուրանոցային համալիրի շրջակայքն ունի անվանը համապատասխան բնություն, և տարվա ցանկացած եղանակին գեղեցիկ է յուրովի: Հյուրանոցի շրջակայքը գարնանը հիրավի վերածվում է ծաղիկների հովտի՝ ծաղկահովիտի, որտեղ գարնանային գունագեղ ծաղիկները, հազվադեպ հանդիպող բույսերն ու դեղաբույսերը, հարևանությամբ հոսող Տանձաղբյուրի քաղցրահնչյուն ձայնը ավետում են բնության զարթոնքը: Այս հյուրանոցային համալիրն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծագործել կամ իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում և միաժամանակ լինել հարմարավետ ու գեղեցիկ միջավայրում:
  10. Ծաղկատուն

    «Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական հարմարավետություն և կովկասյան հյուրընկալություն: «Ծաղկատունը» իր հյուրընկալ դռները բացել է 2010 թ-ի մարտի 25-ին: Հարմարավետ սենյակները, նրբահամ խոհանոցը, կարաոկեն, բիլյարդը, սենյակների շուրջօրյա սպասարկումը, քիմմաքրումը, սպորտային սարքավորումների վարձակալումը, ճոպանուղուն մոտ գտնվելը, անշուշտ հյուրանոցի առավելություններն են: «Ծաղկատուն» հյուրանոցային համալիրն ունի 12 հարմարավետ Լյուքս դասի համարներ:

Ապրանքներ 11-ից մինչև 20 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5