Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 41-ից մինչև 45 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  1. Սիլաչի հյուրանոց

    Համեցեք Սիլաչի հյուրանոց, և Դուք կհայտնվեք Երևանի՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի սրտում: Հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում՝ աշխույժ և դինամիկ հատվածում՝ Սիլաչի թաղամասում, որը ժամանակին քաղաքի ամենահին և ամենաավանդական թաղամասերից մեկն էր: Հյուրանոցն ունի 115 բարձրաճաշակ կահավորմամբ սենյակներ՝ բոլոր ժամանակակից հարմարություններով՝ Wi-Fi, հեռուստացույց, օդափոխման համակարգ, մինի բար,հեռախոսակապ. շոգեբաղնիք, լողավազան, ինչպես նաև սրճարան և բար: Անկախ նրանից՝ Դուք գործարար եք, մշակութային տուրիստ, թե տարանցիկ այցելու, Դուք բարձր կգնահատեք հյուրանոցի ջերմ մթնոլորտը:
  2. Վանատուր

    Վանատուր հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի Երկրորդ մայրաքաղաքի՝ Գյումրիի կենտրոնական պողոտաներից մեկում: Ընկերասեր և բազմաթիվ լեզուներին տիրապետող անձնակազմը տրամադրում է բարձրակարգ ծառայություններ: Հարմարավետ սենյակներն ապահովված են գեղեցիկ կահույքով, հեռուստացույցով, սառնարանով, տեղային եւ միջազգային հեռախոսակապով, վարսահարդարիչով, հյուրերի հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
  3. Վերոնա Ջերմուկ

    Ջերմուկը Հայաստանի ամենամեծ և բարձրակարգ ջրաբուժական և կլիմայական առողջարանային քաղաքներից է: Ջերմուկը հայտնի է իր 40 բուժիչ տաք աղբյուրներով` հարուստ քիմիական բաղադրությամբ: Մաքուր օդը և արևոտ օրերը, հանքային ջրերը և հաճելի կլիման, հարուստ բուսականությունը նպաստում են, որպեսզի հազարավոր մարդիկ գան Ջերմուկ` հանգստի և բուժման համար: Վերոնան գտնվում է այգու և լճի միջև` հեռու քաղաքի աղմուկից: Այստեղ հյուրերի տրամադրության տակ են 12 հարմարավետ և ընդարձակ համարները, որոնք համալրված են հեռուստացույցով և մինի բարով:
  4. Օլիմպիա

    Հյուրանոցը գտնվում է Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի մոտ, իսկ ձորի մյուս կողմում, հյուրանոցից մոտ 5 րոպե հեռավորության վրա Թումանյանի այգին է: Հյուրանոցին մոտ են Ծիծեռնակաբերդի զբոսայգին և Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ԹՈՒՄՈ կենտրոնը: Սենյակներն ընդարձակ են, հարմարավետ կահավորված: Պատշգամբներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը և Արագածը:
  5. Օլիմպիա Ջերմուկ

    Ջերմուկն առաջին հերթին հանդիսանում է բուժական հանգստավայր իր առողջարար հատկություններով հայտնի հանքային ջրերի շնորհիվ: Ջերմուկի ջրային պաշարները բավականին մեծ են՝ քաղաքի տարածքում կան մոտ 40 աղբյուրներ, որոնց մի մասը հանդիսանում են շատրվանող հորատանցքեր: Դրանց ելքը օրվա կտրվածքով կազմում է 2 մլն լիտր: Ջրի ջերմաստիճանը տատանվում է 57-ից 64 աստիճանի միջև: Հենց այդ ջուրն է անհիշելի ժամանակներից կիրառվել բուժական նպատակներով: Հանգիստը «Օլիմպիա» առողջարանում իրենից ներկայացնում է բուժական ծառայությունների մատուցման բարձր որակ, մասնագետների որակյալ խորհրդատվություն, սպասարկող անձնակազմի հոգատար վերաբերմունք: Բուժումների առանցքային մասը հիմնված է գերջերմային հանքային ջրերի կիրառման, ինչպես նաև բարձր լեռնային տեղանքի կլիմայական առանձնահատկությունների վրա:

Ապրանքներ 41-ից մինչև 45 | 45-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5