Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 1-ից մինչև 10 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  1. SD DAVID հյուրանոց

    SD հյուրանոցը գտնվում է Երեւանի Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանից 300 մետր հեռավորության վրա: SD հյուրանոցից դեպի Հանրապետության հրապարակ 3 կմ է. Զվարթնոց օդանավակայան կհասնենք ընդամենը 17 րոպեի ընթացքում: Հյուրանոցն ունի 15 համարներ, Յուրաքանչյուր սենյակ ունի դասական եւ անհատական ոճ,ինտերիերի եւ մինի բար: Տեղական խմիչքներ եւ նախուտեստներ, որոնք առաջարկվում են SD-ի բարում եւ կա նաեւ մի ընդհանուր խոհանոց է միկրոալիքային վառարան:
  2. Ավիատրանս

    Հյուրանոցի տեղադիրքը հարմար է ինչպես բիզնես, այնպես էլ զբոսաշրջության նպատակով այցելողների համար: Հյուրանոցը մի քանի հարյուր մետր շառավղով շրջապատված է պետական և մշակութային հայտնի կառույցներով. Հանրապետության հրապարակ, Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Կառավարության շենք, Կենտրոնական բանկ, Պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահ, Վերնիսաժ, ինչպես նաև Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը: Օդանավակայանից մինչև հյուրանոց մեքենայով հնարավոր է հասնել 15 րոպեում:
  3. ԲԱՍՍ ԲՈՒՏԻԿ ՀՅՈՒՐԱՆՈՑ

    Բասս Բութիք հյուրանոցը տեղակայված է ներկայանալի Այգեձոր թաղամասում: Այն հեռու է գտնվում աշխույժ երթևեկությունից և նայում է դեպի Արարատ լեռը: Կպահանջվի ընդամենը 20 րոպե օդանավակայան հասնելու համար: Ոչ հեռու գտնվում են մետրոյի կայարանը և հիմնական միջազգային դեսպանատները, Բրիտանական խորհուրդը, Գիտությունների ազգային ակադեմիան, Նախագահական նստավայրը, Գրողների միությունը, Ամերիկյան համալսարանը:
  4. Էլիզիում Բուտիկ

    “Elysium Gallery” Հոթելը գտնվում է նրբագեղ մայրաքաղաքի ամենավառ՝ լավագույն մշակութային, պատմական և ժամանցի վայրերի կենտրոնում: Օպերայի թատրոնն իր ոգեշնչող մթնոլորտով ու շրջակայքով` Կարապի լիճը, շքեղ Հյուսիսային Պողոտան և անզուգական Կասկադ համալիրը, գտնվում են ճիշտ հյուրանոցի առջև: Հաշված րոպեների զբոսանքի ընթացքքում դուք կբացահայտեք ամենաբազմազան հուշանվերների խանութները, սրճարանները, ռեստորանները, բարերն ու գիշերային ակումբները, որ նախատեսված են ձեր անգնահատելի ժամանակն էլ ավելի հաճելի ու անմոռաց դարձնելու համար: Ընտրելով միջազգային ու մշակութային մթնոլորտով ողողված Էլիզիում հյուրանոցը դուք մի կողմից կունենաք անմիջական ելք դեպի քաղաքի զբաղված կենտրոն, մյուս կողմից կվայելեք կատարյալ հանգիստ հոթելի խաղաղ պատերից ներս` ներքին բակում գտնվելու շնորհիվ:
  5. էրեբունի

    Հյուրանոցը տեղակայված է Երևան քաղաքի սրտում` կից Հանրապետության հրապարակին : Հյուրանոցում կարելի է ճաշակել հայկական և եվրոպական խոհանոցի ամենատարբեր ճաշատեսակները : Առկա է անվճար Wi-Fi :Հուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդորակիչ, կաբելային ժամանակակից հեռուստատեսություն, թեյի կամ սուրճի հարմարանքներ : Մատուցվում է նախաճաշ ամեն առավոտ :
  6. Իբիս Երևան

    Ibis Yerevan Center հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում Հանրապետության Հրապարակի, օպերայի և բալետի թատրոնի, ինչպես նաև Պատմության թանգարանի մոտակայքում: Որոշ համարներում առկա է հյուրասենյակ հանգստի համար: Հյուրանոցի ժամանակակից սենյակները կտրամադրեն օդորակիչ, հեռուստացույց, ինչպես նաև շոգեբաղնիք:
  7. Կապիտալ

    "Կապիտալ հյուրանոցը" փոքրիկ, հարմարավետ տեղ է, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը քաղաքի աղմկից հեռու՝ միաժամանակ գտնվելով Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Լինելով Այգեձորում՝ Երևանի կենտրոնի ամենագեղեցիկ վայրերից մեկում, Դուք կարող եք վայելել ձորի զարմանահրաշ տեսքը պատշգամբից։ Մեր հյուրերը վայելում են հանգիստը ժամանակակից անհատական սպասարկմամբ, և մենք միշտ ուրախ ենք օգնելու մեր զբոսաշրջիկներին ցանկացած առիթով։
  8. Կասկադ

    "Կասկադ" հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի համար: Շնորհիվ ջերմ և ընկերական մթնոլորտի դուք կզգաք Ձեզ ինչպես տանը: Հյուրանոցը գտնվում է Կասկադից ոչ հեռու, քաղաքի աղմուկից հեռու գողտրիկ մի վայրում: Համարները ունեն գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն:
  9. Կասկադ հյուրանոց

    Կասկադ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Կասկադի համալիրի հարևանությամբ՝ քաղաքի աղմուկից հեռու գողտրիկ մի վայրում: Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից կահավորված 25 հարմարավետ սենյակ, որոնց մի մասից բացվում է քաղաքի հրաշագեղ տեսարան: Բոլոր սենյակները համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և պարագաներով՝ հարմարավետ հանգիստը երաշխավորելու համար:
  10. Հյուսիսային պողոտա

    Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` կից Օպերայի և Բալետի շենքին և Հանրապետության հրապարակին: Նրբաճաշակ կահավորմամբ սենյակները հագեցած են օդորակիչով, էլեկտրական թեյնիկով, մինի բարով, ժամանակակից հեռուստացույցով և կաբելային ալիքներով:

Ապրանքներ 1-ից մինչև 10 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3