Product was successfully added to your shopping cart.

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անձնական տվյալների սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ` Գաղտնիության քաղաքականություն) տարածվում է ամբողջ տեղեկատվության վրա, որը «Հեփփի Հոլիդեյս» Օնլայն խանութը` տեղակայված happyholidays.am անվամբ դոմեյնում, կարող է ստանալ Օգտատիրոջ վերաբերյալ Օգտատիրոջ կողմից Օնլայն խանութի կայքի, ծրագրերի և ապրանքների օգտագործման ընթացքում:

ՏԵՐՄՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ օգտագործվում են հետևյալ տերմինները.

«Հեփփի Հոլդեյս» – իրավասու աշխատակիցներ, ովքեր կառավարում են Կայքը` գործելով «Հեփփի Հոլդեյս» ՍՊԻ-ի անունից, և ովքեր կազմակերպում և (կամ) իրականացնում են անձնական տվյալների մշակում, ինչպես նաև որոշում են անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը և անձնական տվյալների հետ կատարվող գործողությունները (օպերացիաները):

«Անձնական տվյալներ» - ցանկացած տեղեկություն, որն ուղղակիորեն կամ անուղղակի վերաբերում է նույնականացված կամ նույնականացվելի ֆիզիկական անձանց (անձնական տվյալների սուբյեկտ):

«Անձնական տվյալների մշակում» - ցանկացած գործողություն (օպերացիա) կամ գործողությունների խումբ (օպերացիաներ), որոնք իրականացվում են ավտոմատ միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման, կապված անձնական տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, կուտակման, պահպանման, ճշտման (թարմացման, փոփոխման), արտահանման, օգտագործման, փոխանցման (տարածման, տրամադրման, հասանելիության), ապաանձնավորման, արգելափակման, հեռացման և ոչնչացման հետ:

«Անձնական տվյալների գաղտնիություն» – առանց աձնական տվյալների սուբյեկտի համաձայնության կամ այլ օրինական հիմքի օպերատորի կամ անձնական տվյալներին հասանելիություն ունեցող այլ անձի կողմից անձնական տվյալների տարածումը թույլ չտալու պարտադիր պայման:

«Օնլայն խանութի կայքի Օգտատեր» - (այսուհետ` Օգտատեր) - անձ, ով ունի համացանցի միջոցով Կայք մուտք գործելու իրավունք, և ով օգտագործում է Օնլայն խանութի կայքը:

«Cookies» – տվյլաների որոշ ֆրագմենտ, որն ուղարկվում է վեբ-սերվերի կողմից և պահվում Օգտատիրոջ համակարգչում, որը վեբ-հաճախորդը կամ վեբ-բրաուզերը ամեն անգամ ուղարկում է վեբ-սերվերին` HTTP հարցման կամ Կայքի էջը բացելու փորձ կատարելու ժամանակ:

«IP-հասցե» - համակարգչային ցանցում IP պրոտոկոլով կառուցված ցանցային հանգույցի եզակի հասցե:

ՀԻՄՆԱԿԱՆԴՐՈՒՅԹՆԵՐ

Օնլայն խանութի օգտագործումն Օգտատիրոջ կողմից հաստատում է համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականության և Օգտատիրոջ անձնական տվյալների մշակման պայմանների հետ:

Գաղտնիության քաղաքականության պայմաններին համաձայն չլինելու դեպքում Օգտատերը պետք է դադարեցնի Օնլայն խանութի կայքից օգտվելը:

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է միայն «Հեփփի Հոլիդեյս» Օնլայն խանութի կայքին: Օնլայն խանութը չի վերահսկում և պատասխանատու չէ երրորդ անձանց կայքերի համար, որոնց Օգտատերը կարող է անցնել Օնլայն խանութի կայքում առկա հղումների միջոցով:

Կայքի Ադմինիստրացիան չի ստուգում Օնլայն խանութի կայքին Օգտատիրոջ կողմից ներկայացրած անձնական տվյալների հավաստիությունը:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Օնլայն խանութի կայքի Ադմինիստրացիայի պարտավորությունը՝ չբացահայտելու և պահպանելու Կայքում գրանցման կամ Ապրանքի ձեռք բերման նպատակով պատվերը կազմելու ժամանակ կայքի Ադմինիստրացիայի հարցումով Օգտատիրոջ կողմից տրամադրած անձնական տվյալների գաղտնիության ռեժիմը։

Անձնական տվյալները, որոնք սույն Գաղտնիության քաղաքականության սահմաններում թույլատրված են մշակման, Օգտատիրոջ կողմից տրամադրվում են «Հեփփի Հոլիդեյս» Օնլայն խանութի կայքում «Գրանցվել» բաժնում լրացնելով գրանցման ձևաթուղթ, և ներառում են հետևյալ տեղեկությունները.

Օգտատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը,

Օգտատիրոջ կոնտակտային հեռախոսահամարը,

Էլեկտրոնային փոստի հասցեն,

Ապրանքի առաքման հասցեն,

Օգտատիրոջ բնակության հասցեն:

Օնլայն խանութը պաշտպանում է տվյալները, որոնք ավտոմատ կերպով փոխանցվում են գովազդային բլոկերի դիտման ժամանակ և մուտք գործելիս այնպիսի էջեր, որոնց վրա տեղադրված է համակարգի վիճակագրական սկրիպտը («պիկսել»).

IP հասցե,

տվյալներ Cookies-ից,

բրաուզերի (կամ այլ ծրագրի, որի միջոցով իրականացվում է գովազդի դիտման հասանելիությունը) վերաբերյալ տեղեկություն,

մուտքի ժամը,

Էջի հասցեն, որտեղ տեղադրված է գովազդային բլոկը,

Հղման աղբյուր (նախկին էջի հասցեն):

Cookies ֆունկցիայի անջատումը կարող է հանգեցնել Օնլայն խանութի կայքում ավտորիզացիա պահանջող որոշ հատվածների և ֆունկցիոնալի անհասանելիությանը:

Օնլայն առևտրի կենտրոնն իրականացնում է իր այցելուների IP հասցեների վիճակագրական տվյալների հավաքագրում: Այս տեղեկությունները օգտագործվում են իրականացվող ֆինանսական վճարումների օրինականության վերահսկողության նպատակով տեխնիկական խնդիրների բացահայտման և լուծման համար:

Վերը չնշված ցանկացած այլ անձնական տվյալ (գնումների պատմություն, գործածվող բրաուզերներ և օպերացիոն համակարգեր և այլն) ենթակա է հուսալի պահպանման և չտարածման` բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականության2 և 5.3 կետերով նախատեսված դեպքերի:

ՕԳՏԱՏԻՐՈՋԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Օնլայն խանութի Ադմինիստրացիան կարող է օգտագործել Օգտատիրոջ անձնական տվյալները հետևյալ նպատակներով.

Պարզելու Օնլայն խանութի կայքում գրանցված Օգտատիրոջ ինքնությունը՝ պատվեր կատարելու և (կամ) «Հեփփի Հոլդեյս»-ի հետ հեռավար առքուվաճառքի պայմանագիր կնքելու նպատակով:

Օգտատիրոջը` դեպի Օնլայն խանութի կայքի անհատականացված ռեսուրսները մուտքի հնարավորություն տրամադրելու:

Օգտատիրոջ հետ հետադարձ կապ հաստատելու, ներառյալ` ծանուցում ուղարկելը, Օնլայն խանութի կայքի օգտագործման վերաբերյալ հարցում կատարելը, ծառայություններ տրամադրելը, Օգտատիրոջ հարցումների և հայտերի մշակում իրականացնելը:

Անվտանգության ապահովման և կեղծիքների կանխարգելման նպատակով Օգտատիրոջ գտնվելու վայրը որոշելու:

Օգտատիրոջ կողմից տրամադրվող Անձնական տվյալների հավաստիությունն ու լիարժեքությունը հաստատելու:

Բացելու հաշիվ` գնումներ կատարելու նպատակով, եթե Օգտատերը տվել է իր համաձայնությունը այդ հաշվի բացման համար:

Պատվերի կարգավիճակի մասին Օնլայն խանութի Կայքի Օգտատիրոջը տեղեկացնելու։

Վճարումներ մշակելու և ստանալու, հարկի և հարկային արտոնությունների հաստատելու, վճարում բողոքարկելու, Օգտատիրոջ՝ վարկային գիծ ստանալու իրավասությունը պարզելու:

Օնլայն խանութի Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում Օգտատիրոջն արդյունավետ սպասարկում և տեխնիկական օգնություն տրամադրելու:

Օնլայն խանութի կամ Օնլայն խանութի գործընկերների անունից տրամադրելու Օգտատիրոջը, վերջինիս համաձայնությամբ, թարմացված ապրանքատեսակների ցանկ, հատուկ առաջարկներ, գների վերաբերյալ տեղեկություններ, նորությունների տարածում և այլ տեղեկատվություն:

Ծավալելու գովազդային գործունեություն` Օգտատիրոջ համաձայնությամբ:

Ապրանքների ձեռք բերման, թարմացված տեղեկությունների և ծառայությունների ստացման նպատակով Օգտատիրոջը տրամադրելու Օնլայն խանութի գործընկերների կայքեր և ծառայություններ մուտք գործելու հնարավորություն:

ԱՆՁՆԱԿԱՆՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Օգտատիրոջ անձնական տվյալների մշակումն իրականացվում է առանց ժամկետի սահմանափակման, ցանկացած օրինական եղանակով, այդ թվում` անձնական տվյալների տեղեկատվական համակարգերում օգտագործելով ավտոմատ կառավարման միջոցներ կամ առանց դրանց օգտագործման:

Օգտատերը համաձայնվում է, որ Կայքի Ադմինիստրացիան իրավասու է փոխանցել անձնական տվյալները երրորդ անձանց, մասնավորապես` առաքման ծառայություններին, փոստային կապի կազմակերպություններին, էլեկտրոնային կապի օպերատորներին, բացառապես «Հեփփի Հոլիդեյս» Օնլայն խանութի կայքում կատարված պատվերի իրականացման, ինչպես նաև ապրանքի առաքման նպատակով:

Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են փոխանցվել լիազորված պետական մարմիններին միայն օրենսդրությամբ հաստատված հիմքերի և ընթացակարգի համաձայն:

Անձնական տվյլաների կորստի կամ տարածման դեպքում, Կայքի Ադմինիստրացիան տեղեկացնում է Օգտատիրոջ անձնական տվյալների կորստի կամ տարածման մասին:

Կայքի Ադմինիստրացիան հատուկ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ է ձեռնարկում` պաշտպանելու Օգտատիրոջ անձնական տվյալները երրորդ անձանց չարտոնված և (կամ) պատահական մուտքից, ոչնչացումից, ձևափոխումից, արգելափակումից, կրկնօրինակումից, տարածումից, ինչպես նաև այլ անօրինական գործողություններից:

Կայքի Ադմինիստրացիան Օգտատիրոջ հետ համատեղ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` Օգտատիրոջ անձնական տվյալների կորստի կամ տարածման հետևանքով առաջացած վնասները կամ այլ բացասական հետևանքները կանխելու համար։

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգտատերըպարտավոր է.

Տրամադրել Անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Օնլայն խանութի Կայքի օգտագործման համար:

Թարմացնել, լրացնել տրամադրած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները` տվյալ տեղեկությունների փոփոխության դեպքում:

Կայքիադմինիստրացիան պարտավոր է.

Օգտագործել ստացված տեղեկությունները բացառապես սույն Գաղտնիության քաղաքականության 4 կետում նշված նպատակների համար:

Ապահովել գաղտնի տեղեկության գաղտնիությունը, չբացահայտել այն առանց Օգտատիրոջ՝ նախապես տրված գրավոր համաձայնության, ինչպես նաև չիրականացնել Օգտատիրոջ կողմից տրամադրած տեղեկությունների վաճառք, փոխանակում, հրապարակում, կամ այլ հնարավոր միջոցներով բացահայտում, բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականության 2 և 5. 3 կետերով նախատեսված դեպքերի։

Ձեռնարկել անվտանգության միջոցներ անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով` համաձայն գործնական շրջանառության մեջ առկա ընթացակարգի, որը կիրառվում է նմանատիպ տեղեկությունների պաշտպանության համար:

Իրականցնել համապատասխան Օգտատիրոջը վերաբերող անձնական տվյալների արգելափակում ստուգման համար անհրաժեշտ ժամկետով, Օգտատիրոջ կամ իր օրինական ներկայացուցչի կամ սուբյեկտների իրավունքների պաշտպանության իրավասու մարմնի կողմից դիմում կամ հայց ներկայացնելու պահից, եթե հայտնաբերվել է ոչ հավաստի անձնական տվյալների տրամադրման կամ անօրինական գործողություններ իրականացման դեպք:

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Կայքի Ադմինիստրացիան, իր պարտավորությունները չկատարելու դեպքում, պատասխանատվություն է կրում անձնական տվյալների անօրինական օգտագործման հետ կապված Օգտատիրոջ կողմից կրած վնասների համար` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, բացառությամբ սույն գաղտնիության քաղաքականության 5.2, 5.3, և2 կետերում նախատեսված դեպքերի:

Կայքի Ադմինիստրացիան գաղտնի տեղեկությունների կորստի կամ բացահայտման դեպքում պատասխանատվություն չի կրում, եթե տվյալ գաղտնի տեղեկությունը.

Դարձել է հանրությանը մատչելի մինչ դրա կորուստը կամ բացահայտումը:

Ստացվել է երրորդ կողմի կողմից, մինչ կայքի Ադմինիստրացիայի կողմից դրա ստանալը:

Բացահայտվել է Օգտատիրոջ թույտվությամբ:

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

ՀԱՎԵԼՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը, ինչպես նաև Օգտատիրոջ և կայքի Ադմինիստրացիայի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

Համաձայնության չգալու դեպքում, վեճը կհանձնվի դատական մարմնի քննությանը` Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության համաձայն:

Պահանջի հասցեատերը պահանջն ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է պահանջատիրոջը պահանջի քննարկման արդյունքի մասին:

Օնլայն խանութի կայքի Օգտատիրոջ և կայքի Ադմինիստրացիայի միջև ծագած տարաձայնությունների կամ վեճերի առաջացման դեպքում, մինչ դատարան դիմելը, պահանջ ներկայացնելը հանդիսանում է պարտադիր պայման (վեճի ինքնակամ լուծման նպատակով գրավոր առաջարկ):

Կայքի Ադմինիստրացիան իրավասու է առանց Օգտատիրոջ համաձայնության փոփոխություններ մտցնել սույն Գաղտնիության քաղաքականության մեջ:

Նոր Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտնում այն Օնլայն առևտրի կայքում տեղադրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Գաղտնիության քաղաքականության խմբագրության կողմից:

Սույն Գաղտնիության քաղաքականությանը վերաբերող հարցերը կամ առաջարկները պետք է ուղղել [email protected]հասցեով:

Սույն Գաղտնիության քաղաքականությունը տեղադրված է happyholidays.am հասցեում:

Թարմացված է` 09.08.2017 թ.