Product was successfully added to your shopping cart.

Վիզա Հայաստան

Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքը Հայաստան ազատ վիզայով է: Վերջիններիս, երկիր մուտք գործելու համար, անհրաժեշտ է վավերական անձնագիր, որի ժամկետը լրանում է երկրից նախատեսվող վերադարձից հետո մեկ ամսից ոչ շուտ:
Հայաստանը փոխադարձ այցով ազատ վիզայի պայմանագրեր ունի ԱՊՀ պետությունների հետ: Բացառություն են կազմում Բալթյան երկրները (Էստոնիա, Լատվիա, Լիտվա), որոնց քաղաքացիներին անհրաժեշտ է վիզայի ստացում:
Այլ երկրների քաղաքացիներից ևս պահանջվում է վիզա: Վիզա կարելի է ձեռք բերել՝
  • Անմիջապես ժամանելուն պես՝ Զվարթնոց օդանավակայանում՝ մաքսային հսկողության դահլիճում: Վիզայի արժեքն է 7 եվրո
  • Արտերկրում (այդ թվում նաև Ռուսաստանում) գտնվող հայ դեսպանատներում
  • Ինտերնետում՝ օն-լայն տարբերակով. վիզան տրվում է օդանավակա-յանում՝ սահմանային անցման կետում
Գործում են վիզայի հետևյալ տեսակները՝
  1. Այցելության մուտքի վիզա (V)
  2. Պաշտոնական մուտքի վիզա (O)
  3. Դիվանագիտական մուտքի վիզա (D)
  4. Տարանցիկ մուտքի վիզա (TR)
Այցելության մուտքի վիզա (V)
Օտարերկրացուն իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետություն մուտք գործել և մնալ այնտեղ առավելագույնը 120 օր:
Այցելության մուտքի վիզան տրվում է, եթե օտարերկրացին մտադիր է Հայաստանի Հանրապետություն մուտք գործել զբոսաշրջության (հանգստի), հարազատներին (ընկերներին) տեսակցելու, բիզնեսի և մասնագիտական այլ հետաքրքրությունների, կազմակերպվող մշակութային, գիտական և այլ միջոցառումներին մասնակցելու, բուժման նպատակով:
Այցելության մուտքի վիզան կարող է լինել մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար:
Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտքի վիզա ստանալ միայն հրավերի հիման վրա՝
  • Աֆղանստան
  • Բանգլադեշ
  • Կամերուն
  • Չինաստան (բացի Հոնկոնգի եւ Մակաոյի վարչական հատուկ շրջանների)
  • Եգիպտոս
  • Հնդկաստան
  • Իրաք
  • Նիգերիա
  • Պակիստան
  • Պաղեստին
  • Սաուդյան Արաբիան
  • Սոմալի
  • Շրի Լանկա
  • Սուդան
  • Սիրիա
  • Վիետնամ
Հրավերի ձևակերպման կանոնները
  1. Հրավերը տնօրենի ստորագրությամբ և կնիքով պետք է գրված լինի կազմակերպության բլանկին (եթե հրավերն առաջին անգամ է ուղարկվում, պետք է ներկայացնել ընկերության կանոնադրությունը և գրանցման վկայականի պատճենը)
  2. Հրավերում պետք է նշված լինի հրավիրող կազմակերպության գրանցման ծածկագիրը
  3. Պետք է փաստված լինեն վիզայի թողարկման ամիսը, ամսաթիվը, տեղը և այցելությունների քանակը՝ մեկ կամ մի քանի անգամ
  4. Բոլոր տվյալները պետք է մուտքագրել լատինտառ
  5. Բացի այդ հրավերում պետք է լրացնել այցելուի մասին պահանջվող տվյալները հետևյալ հերթականությամբ
    • Անձնագրի տեսակ
    • Անձնագրի համար
    • Ում կողմից է տրված անձնագիրը
    • Անձնագրի տրման ժամկետ
    • Քաղաքացիություն
    • Հեռախոսահամար
    • Զբաղմունք
    • Սեռ
    • Ազգանուն
    • Անուն
    • Անձնագրի տեսակ
    • Անձնագրի տեսակ
    • Երկրորդ անուն
    • Ծննդյան տարեթիվ
    • Ծննդավայր (երկիր, մարզ, քաղաք)
    • Բնակության վայր (երկիր, մարզ, քաղաք)
    • Ազգություն
    • * – Լրացուցիչ դաշտեր
Համոզվեք, որ Զեզ հրավիրող կողմը հաստատել է հրավերը. գործնական այցերի դեպքում այն հաստատվում է արտգործնախարարության՝ հյուպատոսական հիմնարկի, իսկ սովորական այցի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից:
Երկիր գործնական նպատակով այցելուների համար հաստատումն ինտերնետի միջոցով մտնում է հայ-դիվանագիտական կամ հյուպատոսական գրասենյակ, իսկ սովորական այցելուն պետք է ներկայացնի հրավերի բնօրինակը՝ լրացված ձևաչափին համապատասխան:
Սույն դրույթը չի վերաբերում այն անձանց, ովքեր ունեն էթնիկական ծագում:
Պաշտոնական (O) և դիվանագիտական (D) մուտքի վիզաներ
Տրամադրվում են պաշտոնական, ծառայողական նպատակներով արտաքին գործերի նախարարության կողմից մեկ կամ բազմակի մուտքի համար:
Տարանցիկ մուտքի վիզա (TR)
Վիզան անհրաժեշտ է, եթե Հայաստանն հանդիսանում է տարանցիկ գոտի այլ երկրներով ճանապարհորդելու համար, և այն կարող է լինել մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար՝ մինչև 3 օր գտնվելու ժամկետով: Տարանցիկ մուտքի վիզան կարող է տրվել միայն երրորդ երկրի հիմնական վիզայի առկայության դեպքում՝ եթե այն անհրաժեշտ է:
Տրման վայրը
Վիզան տրվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հաստատություններում և հյուպատոսական հիմնարկներում, սահմանային անցակե-տերում կամ էլ էլեկտրոնային տարբերակով (e-Visa)
Նկատի ունեցե´ք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործե- րի հյուպատոսական բաժնի նախնական համաձայնությունը դիվանագիտական և ծառայողական անձնագրերի դեպքում անհրաժեշտ է:
Եթե դուք որոշեք հայտ ներկայացնել հյուպատոսական ծառայություն-ների միջոցով վիզա ստանալու համար, իսկ դիվանագիտական նեերկայացուց-չություններ կամ հյուպատոսական հիմնարկներ Ձեր երկրում չկան, Դուք կարող եք դիմել հայկական դեսպանության կամ հյուպատոսության Ձեզ հարմար և մոտկա ցանկացած կետ:
Օտարերկրյա քաղաքացին, որը ցանկանում է ձեռք բերել վիզա, պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը
  • Լրացված հարցաթերթիկ (AdobeAcrobat PDF ձևաչափով)
  • Վավերական անձնագիր, որի ժամկետը լրանում է ուղևորության ավարտից հետո 1 ամսից ոչ շուտ
  • Անձնագրի գունավոր պատճեն
  • Հրավեր, եթե այն անհրաժեշտ է
  • Այլ փաստաթղթեր, եթե պահանջվում են
  • Վիզայի վճար. այն կարող է փոխվել
Ձևակերպման ժամկետը
Որպես կանոն վիզայի ձևակերպումը տևում է 3 աշխատանքային օր: Որոշ դեպքերում էլ կարող է պահանջվել լրացուցիչ ժամանակ ստուգման համար, և ձևակերպման ժամկետն այդպիսով կարող է երկարել:
Վիզայի մերժման պատճառները
Վիզայի տրամադրումը օտարերկրացուն կարող է մերժվել ըստ Հայաստանում օտարերկրացիների մասին գործող համապատասխան օրենքի՝ 8-րդ հոդված – կետ 1-ին, եթե
  1. Վիզա ստանալու համար նա ներկայացնում է կեղծ տեղեկություններ
  2. Հիմք կա կարծելու, որ նա կարող է մասնակից լինել Հայաստանում անօրինական գործունեության, որն ՀՀ օրենքներով պատժելի է համարվում
  3. Նա մտում է այն մարդկանց ցանկի մեջ, որոնց արգելված է ՀՀ մուտք գործել
  4. Նրա ներկայությունը ՀՀ-ում սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության հա-մար
  5. Նա հեռացվել է ՀՀ-ի տարածքից կամ ՀՀ-ում բնակվելու վերջինիս իրավունքը դադարեցվել է վերջին 3 տարիների ընթացքում
  6. Նա նախորդ տարի խախտել է ՀՀ-ում օտարերկրացիների մասին օրենքը
Վիզայի երկարաձգում
ՀՀ մուտքի վիզաները կարող են երկարաձգվել ՀՀ-ի տարածքում մինչև ժամկետի լրանալը
  1. Պաշտոնական և դիվանագիտական մուտքի վիզաները երկարաձգվում են արտաքին գործերի նախարարության հյուպատոսական բաժնում (ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 2, հեռ. 37410-526950, էլեկտրոնային հասցե)
  2. Այցելության և տարանցիկ մուտքի վիզաները երկարաձգվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում (ք. Երևան, Մաշտոցի պող., 13 ա, հեռ. 37410-530182)
Նկատի ունեցեք, որ անժամանակ երկարաձգված վիզաները դիտվում են որպես վարչական իրավախախտում, և դրա համար սահմանված է տուգանք (50-100 հազար ՀՀ դրամ): Այցելության և տարանցիկ մուտքի վիզաների դեպքում լրացուցիչ օրը բերում է 500 դրամ: