Հյուրանոցի տեղադիրքը հարմար է ինչպես բիզնես, այնպես էլ զբոսաշրջության նպատակով այցելողների համար: Հյուրանոցը մի քանի հարյուր մետր շառավղով շրջապատված է պետական և մշակութային հայտնի կառույցներով. Հանրապետության հրապարակ, Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Կառավարության շենք, Կենտրոնական բանկ, Պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահ, Վերնիսաժ, ինչպես նաև Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը: Օդանավակայանից մինչև հյուրանոց մեքենայով հնարավոր է հասնել 15 րոպեում: