Եթե դուք ցանկանում եք հայտնվել բնության գրկում՝ նույն պահին ստանալով անմոռանալի պահեր լեռնային ճանապարհներից և ուժեղ քամուց, եթե ցանկանում եք ձեր իսկ աչքերով տեսնել հրաշալի լեռներն ու լայնատերև անտառները, ապա այս ջիփ-տուրը ստեղծված է ձեզ համար: «Հայաստանի ճանապարհներով» տուրը կօգնի ձեզ իրականացնել ձեր ցանկությունները լիովին:
Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Շրջայց Երևան քաղաքում - Գութանասար լեռ - Ծաղկաձոր - Սևանավանք - Ճամբարակ - ք. Բերդ - ք. Իջևան - գ. Ենոքավան - Դիլիջան - ք. Վանաձոր - Քոբայր վանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց միջազգային օդանավակայան
Հայաստանը հին երկիր է, ուր համահնչորեն միանում են հին ավանդույթները նոր համաշժարհային տենդենցները, բարձր լեռները՝ Սևանի թափանցիկ ջրերի, անտիկ տաճարները՝ ներկայիս ճարտարապետական ոճերի հետ: Այս 6 օրերը չեն թողնի ձեզ ձանձրությանը մատնվալ այս տաք և հյուրասեր երկրում: Դուք կ՛կարողանաք այցելել այս հինավուրց երկրի բոլոր անկյունները, փորձել հայկական գինին, ճանաչել տեղի ժողովրդի ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին:
Տուրի երթուղին՝ Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում - քաղաք Երևան - Արարատ կոնյակի գործարան - քաղաք Էջմիածին - Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներ – Էջմիածնի Սուրբ Մայր Տաճար - «Էջմիածնի գանձարան» թանգարան – Լևոնի քարանձավ – Չարենցի կամար - Գեղարդի վանք - Գառնու հեթանոսական տաճար - Սևանա լիճ – քաղաք Ծաղկաձոր – Սելիմի քարավանատուն – Նորավանքի համալիր – քաղաք Ջերմուկ – Քարահունջի համալիր – Տաթևի վանք – Տաթևի ճոպանուղի - գյուղ Խնձորեսկ – քաղաք Գորիս - Արենի գինու գործարան – Արենիի Թռչնի քարանձավ - Խոր Վիրապի վանական համալիր – Վերնիսաժ - Ճանապարհում Զվարթնոց միջազգային օդանավակայան
Կովկասը հին ժամանակներից հայտնի է եղել իր բնակիչների ավանդույթներով ու ակտիվությամբ, հյուրընկալությամբ, որը բարձրացվել է պարտականության մակարդակի, և անմոռանալի կուսական բնությամբ, որը գեղեցկացնում են այստեղ բնակվող ժողովուրդների յուրահատուկ ճարտարապետական հուշարձանները: Այսպիսով, եկեք դառնանք այս բնական հրաշքի իրական վկաները, որն իրապես եզակի է ամբողջ տարածաշրջանի համար:
Տուրի երթուղի՝ ժամանում Զվարթնոց օդանավակայան – քաղաք Երևան – շրջայց-էքսկուրսիա Փոքր Կենտրոնով - Գառնիի հեթանոսական տաճար – Գեղարդավանքի համալիր – քաղաք Ծաղկաձոր – Սևանավանքի համալիր – Հաղարծնի վանական համալիր – քաղաք Դիլիջան – քաղաք Վանաձոր - Սանահինի վանական համալիր – Հաղպատի վանական համալիր - Ախթալայի վանական համալիր – քաղաք Թբիլիսի – քաղաք Մցխեթա – քաղաք Թբիլիսի – քաղաք Ռուսթավի – քաղաք Իջեւան – գյուղ Աչաջուր (Մակարավանք) – Գոշավանքի համալիր – քաղաք Դիլիջան – գյուղ Լճաշեն - Գութանասար – քաղաք Աբովյան – քաղաք Երեւան – տեղափոխում հյուրանոցից Զվարթնոց օդանավակայան
Հնուց ի վեր հայոց երկիրը փառավորվել է իր քաղաքներով: Քիչ չէին նաև նրա մայրաքաղաքները, որոնք գտնվում էին լեռնաշղթաների ու արագահոս գետերի արանքում: Հրաշալի քաղաքները, որ ժամանակին հայտնի էին ամբողջ Առաջավոր Ասիայում, պատմություն են դարձել՝ թողնելով իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ: Ներկայիս Հայաստանում հիմա էլ բաբախում են երկու մայրաքաղաքների սրտերը: Այս տուրը կ՛ծանոթացնի վերջիններիս հետ:
Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Երևան - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Ազատության հրաօարակ - Օպերայի և բալետի շենք - Կասկադ համալիր - Գյումրի - Մարմաշեն - Երևան
Փոքր Կովկասի լեռնաշղթաներն վաղուց եղել են Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասի բնական սահմանները: Եվ զարմանալի չէ, որ այստեղ, այս անտառներում ու լեռներում ստեղծվել է յուրահատուկ հայկական մշակույթ, որի արմատները կորում են դարերի գրկում: Բնությունն այստեղ միահյուսվում է մարդկային մշակույթի հետ, ստեղծելով հրաշալի ներդաշնակ սինթեզ,որն իր ամբողջ փառքով դրսեւորվում է հոգեւոր եւ կրթական կառուսյցների, պատմական հուշարձանների եւ շատ ուրիշ երևույթների մեջ: Այս ուղեւորությունը կօգնի ձեզ լիովին զգալ այս ներդաշնակությունը և գիտակցել այս տեղական հյուրընկալ ժողովրդի՝ հայերի բացարձակապես յուրօրինակ մշակույթը:
Տուր Գրաֆիկ: Ժամանում Զվարթնոց օդանավակայան – շրջայց-էքսկուրսիա քաղաք Երեւանով – Արարատ Երեւանի կոնյակի գործարան – Քաղաք Երեւան – Խոր Վիրապի վանական համալիր – Արենիի գինու գործարան – Արենիի Թռչնի քարանձավ – Նորավանքի վանական համալիր – քաղաք Ջերմուկ – Քարահունջի (Զորաց քարերի) համալիր – «ՏաԹեւեր» ճոպանուղի – Տաթեւի վանք – քաղաք Գորիս – գյուղ Հին Խնձորեսկ – քաղաք Շուշի – Հունոտի կիրճ – Մամռոտ քարի ջրվեժը – քաղաք Շուշի – քաղաք Ստեփանակերտ – Գանձասարի վանական համալիր – քարե առյուծ – Դադիվանքի վանական համալիր – Սեւանա լիճ – քաղաք Դիլիջան – Հաղարծնի վանական համալիր – Սեւանավանքի վանական համալիր – Գեղարդավանքի վանական համալիր – Գառնիի հեթանոսական տաճար – Չարենցի կամար – քաղաք Երեւան – տեղափոխում հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան