Հայաստան՝ Մեծ ճամփորդություն դեպի փոքր երկիր
7 օր/6 գիշեր
Օր 1
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:
Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:
Ազատ երեկո՝ Երևանում զբոսնելու համար:
Օր 2
Քաղաք Երևան – Արարատի կոնյակի գործարան – քաղաք Էջմիածին – Զվարթնոց տաճար – քաղաք Երևան
Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կանյակները իսկական լեգենդ են, որում արտահայտված է Հայաստանի ոգին: Էքսկուրսիայի ժամանակ հնարավոր է ծանոթանալ կոնյակի պահպանման պայմանների հետ, իմանալ, թե հայտնի մարդկանցից ով ունի իր անունը կրող սեփական տակառ, ինչպես նաև դեգուստացիայի ժամանակ վայելել հայկական կոնյակի երկու տեսակի՝«Երեք աստղ»ի և «Ախթամար»ի նուրբ համը և հարուստ բուրմունքը:
Այցեկություն Հայաստանի քրիստոնեական կենտրոն՝ քաղաք Էջմիածին: Էքսկուրսիայի ժամանակ կ՛ծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության հետ և կ՛այցելենք Սբ. Հռիփսիմէ և Սբ.Գայիանէ (VII դ.)եկեղեցիները:
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի՝ հայ առաքելական ուսմունքի հիմնադրի կողմից, արքայական պալատի կողքին, հեթանոսական տաճարի հիմքի վրա: Եկեղեցու տարածքում գործում է «Էջմիածնի գանձարան» թանգարանը:
Թանգարանում պահպանվում են հին ձեռագրերն ու համաքրիստոնեական նշանակության նշանավոր մասունքները. Լոնգինի նիզակի գեղարդը. Գրիգոր Լուսավորչի ձեռքը, Հովհաննես Մկրտչի ձեռքը և հրաշքով պահպանված Նոյան Տապանի մի մասնիկը:
Վերադարձի ճանապարհին կայցելենք Զարթուն Ուժերի կամ Երկնային հրեշտակների տաճար՝ Զվարթնոցը, որ հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության ամենավառ օրինակներից մեկը: Անցյալ դարերում տաճարը եղել է եռաստիճան կառույց՝ հրաբխային կարմրավուն և սև տուֆից, ունեցել 49 մ բարձրություն և կլոր հիմք: Զվարթնոցի ավերակները, Մայր տաճարը և Էջմիածնի եկեղեցիները մտնում են ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկը:
Օր 3
Նախաճաշ հյուրանոցում:
Քաղաք Երևան – Լեևոնի քարանձավ – Չարենցի կամար - Գեղարդի վանք - Գառնու հեթանոսական տաճար - Սեւանա լիճ – քաղաք Ծաղկաձոր
Լևոն վարպետի քարանձավ:
Լևոն վարպետը սովորական գյուղացի է, որ իր տան տակը փորել է մի յուրօրինակ քարանձավ:
Ամենը սկսվեց նրանից, որ նրա կինը խնդրեց նրան կառուցել մի պահեստ՝ կարտոֆիլի համար: Այսպես Լևոնը սկսեց փորել… և չկարողացավ կանգնել, քանի որ ամեն օր լսում էր մի ձայն, որ ասում էր նրան շարունակել: Ի վերջո նա փորեց մի հսկա քարանձավ, որ ունի 7-հարկանի շենքի բարձրություն:
Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:
Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:
Մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկ և հանդիսանում Հայաստանի ամենաշատ այցեկուներ ունեցող վայրերից մեկը:
Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:
Հաջորդիվ մենք կ՛այցելենք Հայաստանի մարգարիտ Սևանա լիճը:
Սևանը թվով 2-րդ բարձրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում: Սևան այցելելիս տպավորություն է ստեղծվում, իբր լիճը միաձուլված է երկնքի հետ, քանի որ գտնվում է լեռների արանքում ընկած իջվածքում, մոտ 2 կմ ծովի մակարդակից բարձրության վրա: Սևանը և իր շրջակայքը Հայաստանի հանրահայտ տեսարժան վայրերն են, որոնք տեսնել է պետք երկրի բոլոր հյուրերին:
Այցելություն Սևանավանք:
Ծաղկաձորը հարմարավետ կուրորտային քաղաք է՝ 1700 մարդ բնակչությամբ: Անվանման բացատրությունը գալիս է ծաղիկների ձոր արտահայտությունից: Ձմեռային շրջանում Ծաղկաձորը ներկայանում է որպես գեղեցիկ և լեռնադահուկային սպորտին հարմար լանջեր ունեցող մի քաղաք, որը շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:
Գիշերակաց Ծաղկաձորում:
Օր 4.
Նախաճաշ հյուրանոցում:
Քաղաք Ծաղկաձոր – Սելիմի քարավանատուն – Նորավանքի համալիր – քաղաք Ջերմուկ
Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ նմանատիպ կառույցներից մեկն է, որ տրամադրում էր գիշերակաց Թավշյա ուղով անցնող առևտրականներին: Լեռնանցքից բացվում են շրջակա տարածքների գեղեցիկ տեսարաններ՝ լայն ու ընդարձակ դաշտը՝ ծածկված կանաչ խոտերով,կիսվում է գետի ջրերով ու ճանապարհի սերպանըինով:
Նորավանքի վանական համալիրը ստեղծվել է 11-րդ դարում և գտնվում է գեղատեսիլ կառմրավուն ժայռերի արանքում, ալիքավոր ձև ունեցող կիրճի ծայրամասում: Սբ. Աստվածածնի եկեղեցին կառուցվել է հանրահայտ ճարտարապետ Մոմիկի կողմից: Այս հազվադեպ հանդիպող երկհարկանի եկեղեցին, որին յուրահատկություն է տալիս աստիճանը, որ դրսի կողմից տանում է դեպի երկրորդ հարկ, ուր գտնվում է աղոթարանը:
Շփում տեղի վանականի հետ, որը մեզ կբացահայտի վանքի գաղտնիքները:
Ժամանում Ջերմուկ քաղաք:
Ջերմուկ քաղաքը գտնվում է Վայող ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքի մոտ, 2000 մ բարձրության վրա: Ջերմուկը կի է ջրերով: Քաղաքի տարածքում առկա են տաք աղբյուրներ՝ հարուստ միներալներով, որոնք օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ:
Լեգենդի համաձայն, մեկ օր Ջերմուկի անտառներում որսորդը իր նետով վիրավորեց մի եղնիկի, որը մտավ ջուրը…և լիովին առողջ դուրս եկավ ջրից: Այդ օրվանից ջրի բժշկելու հատկության մասին խոսքերը տարածվեցին, իսկ եղնիկը դարձավ քաղաքի նշանը:
Շրջայց-էքսկուրսիա քաղաքով՝ Արփա գետի կիրճ, Ջրահարսի վարսեր ջրվեժ, հանքային աղբյուրներ, Կեչուտի րջամբար և այլն:
Քաղաքի տարածքով հոսում է Արփա գետը, որի վրա գոյացել է 84 մ երկարություն ունեցող Ջրահարսի վարսեր ջրվեժը, որն հեքիաթորեն գեղեցկացնում է քաղաքային պանորաման:
Գիշերակաց Ջերմուկ քաղաքի հյուրանոցում:
Օր 5
Նախաճաշ հուրանոցում:
Քաղաք Ջերմուկ – Քարահունջ համալիր – Տաթևի վանք – ճոպանւղի – գյուղ Խնձորեսկ – քաղաք Գորիս
Քարահունջը կամ Զորաց Քարերը հարյուրավոր ուղղահայած կանգնեցված և վերևի հատվածում անցքեր ունեցող քարերից բաղկացած մեգալիտիկ համալիր է: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել տեղանքի պատմությունն ու զարգացման փուլերը: հայտնի է միայն, որ քարերը իրենց այժմյան տեղերն են կանգնեցվել մ.թ.ա. 3-2 հազարամյակներում:
Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի, որ թույլ է տալիս տեսնել Հայասանի հարավային հատվածի շրջակա տարածքների գեղեցկությունը:
Տաթևի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտն է: Վանական համալիրւմ գործել է նաև Տաթևի համալսարանը, որ Հայաստանի միջին դարերի խոշորագույն փիլիսոփայական մտքի և գիտական կենտրոնն է եղել:
Խնձորեսկը գյուղ է երկրի հարավում, որի գլխավոր տեսարժան վայրը քարանձավային քաղաքն է,որում հնում ապրել են մարդիկ: Լեռնային կիրճով անցկացվել է Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը ևս ոչ պակաս տեսարժան վայր է:
Գիշերակաց Գորիս քաղաքի հյուրանոցում:
Օր 6
Նախաճաշ հյուրանոցում:
Քաղաք Գորիս – Արենիի գինու գործարան – Արենիի Թռչնի քարանձավ – Խոր Վիրապի վանք – քաղաք Երևան
Արենիի գինու գործարանը հիմնվել է 1994 թ-ին Արենի գյուղում, ուր հազարամյակների ընթացքում պատրաստել են գինի, որ հայտնի է իր համով ու բուրմունքով:
Գինու համտեսումը Արենիի գործարանում ներառում է գինու, օղու և ծիրանի կոնյակի 16 տեսակի փորձարկում:
Արենիի Թռչնի քարանձավը կարստային ծագման քարանձավ է, որ գտնվում է 1800 մ ծովի մակարդակից բարձրւթյան վրա: Հետազոտողները հայտնաբերել են մի քանի մշակութային շերթ՝ ներառած պղնձե-քարային՝ էնեոլիթի դարաշրջանի համակիր՝ թվագրվող մ.թ.ա. 4200-3500 թթ:
Քարանձավում անցկացվող աշխատանքների ժամանակ նաև հայտնաբերվեց հին կաշվե կոշիկ, որի տարիքը 5500 տարի է և պատկանում է մ.թ.ա. 3627-ից 3377 թթ-ին:
Խոր Վիրապը հին վանական համալիր է, որն ունի հարուստ պատմություն: Գլխավոր առանձնահատկությունը իր դիրքն է՝ այստեղից անչափ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Նախկինում վանք-ամրոցի փոխարեն այստեղ է եղել արքունական բանտախուցը: Վիրապ նշանակում է փոս: Այս օձերով և միջատներով լի խոր փոսը հանդիսացել է աքսորավայր, ուր իրենց վախճանն էին գտնում բանտարկյալները: Ըստ Ագաթանգեղոսի՝ հանրահայտ հայ ազգի պատմիչի տվյալների համաձայն, հենց այստեղ էր իր տառապանքները կրում Գրիգր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման հիմնադիրը:
Ժամանում Երևան քաղաք և հյուրանոց:
Ազատ ժամանակ:
Օր 7
Նախաճաշ հյուրանոցում:
Վերնիսաժ բաց շուկայի այցելություն, որտեղ կարելի է գնել զանազան որակյալ հուշանվերներ ձեր բարեկամներին ու մոտիկներին:
Տեղափոխում օդանավակայան:
Գինը ներառում է `
Գինը չի ներառում `
*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:
Տուրի տևողությունը | նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր |
---|---|
Ժամանման օրեր | 15.04-20.04.2018 |
Տուրի տեսակը | Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր |