Product was successfully added to your shopping cart.
Հայաստանի ճանապարհներով

Հայաստանի ճանապարհներով

397000 AMD [953 EUR, 96709 RUB, 1032 USD]

(Առկա չէ )

Հայաստանի ճանապարհներով

Համառոտ տեղեկություն

Եթե դուք ցանկանում եք հայտնվել բնության գրկում՝ նույն պահին ստանալով անմոռանալի պահեր լեռնային ճանապարհներից և ուժեղ քամուց, եթե ցանկանում եք ձեր իսկ աչքերով տեսնել հրաշալի լեռներն ու լայնատերև անտառները, ապա այս ջիփ-տուրը ստեղծված է ձեզ համար: «Հայաստանի ճանապարհներով» տուրը կօգնի ձեզ իրականացնել ձեր ցանկությունները լիովին:


Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Շրջայց Երևան քաղաքում - Գութանասար լեռ - Ծաղկաձոր - Սևանավանք - Ճամբարակ - ք. Բերդ - ք. Իջևան - գ. Ենոքավան - Դիլիջան - ք. Վանաձոր - Քոբայր վանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց միջազգային օդանավակայան 

Հասանելիություն՝ Առկա չէ

397000 AMD [953 EUR, 96709 RUB, 1032 USD]

Մանրամասները

Հայաստանի ճանապարհներով

5 օր/4 գիշեր

Օր 1.

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Տուրիստների դիմավորում օդանավակայանում

Տեղափոխում հյուրանոց

Էքսկուրսիա Երևան քաղաքի Փոքր Կենտրոնով

Ճանաչողական էքսկուրսիա Փոքր Կենտրոնով՝

Հանրապետության հրապարակ Հյուսիսային պողոտա Ազատության հրապարակՕպերայի և թատրոնի պետական թատրոն Կասկադ համալիր

Տուրիստների ծանոթությունը քաղաքի հետ սկսվում է վերջինիս ամենահայտնի վայրից՝ Հանրապետության հրապարակից, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Հայտնի է այն իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ազգային ոճով։ Իրիկուններն էլ կարելի է վայելել նաև շատ գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն։

Հրապարակից Օպերա ձգվում է քաղաքի միակ հետիոտնային պողոտան, որը կոչվում է Հյուսիսային։ Այս լայն, նորագույն ոճով կառուցված պողոտան լի է զանազան սրճարաններով և ռեստորաններով, հրապուրում է դրսում իրենց արվեստը ներկայացնող նկարիչներին ու երաժիշտներին և հանդիսանում է երևանցիների, ինչպես նաև հյուրերի հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ 

Ճակատային կողմից պողոտան եզերում է Օպերայի և բալետի թատրոնի «թագը»՝ հայտնի Ալեքսանդր Թամանյանի շքեղ գլուխգործոցներից մեկը։ Շինության հարավային կողմը գտնվում է Ազատության հրապարակի տարածքում՝ ընդարձակ և կանաչազարդ, այն մտնում է Երևանի ամենագեղեցիկ հրապարակների ցանկը։ Հրապարակի հետևում գտնվում է մի պուրակ, որում դուք կարող եք տեսնել թվով շատ ամառային սրճարաններ։ Պուրակի արևելյան կողմում է արհեստական «Կարապի լիճը», որն իր ձևով կրկնօրինակում է Սևանը։

  

Օպերայի շենքից աջ Կոմիտասի անվան պուրակն է, որն իր տեսքով և տիրող մթնոլորտով շատ հաճելի և մելեմաղձիկ տրամադրություն է պարգևում բոլոր այցելուներին։ Կոմիտասը հայ ակնառու կոմպոզիտոր էր, և իրեն նվիրված արձանը և ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։

Իսկ արդեն Օպերայից ձախ տարածվում է մի ուրիշ պուրակ՝ Մ Սարյանի անվան՝ մեծանուն հայ նկարչի։ Պուրակը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի նկարիչների հավաքատեղի, ուր իրենք ներկայացնում են ի տես հասարակությանը իրենց աշխատանքները և վաճառում դրանք։

Ֆրանսիայի հրապարակը՝ իր հայտնի Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանով, հատում է Մ Մաշտոցի անվան պողոտան։ Վերջինս հայոց այբուբենի հեղինակն է հանդիսանում (405 թ․)։

Ընթրիք ավանդական հայկական ռեստորանում։

Օր 2.

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք ԵրևանԳութանասար լեռքազաք ԾաղկաձորՍևանավանք համալիր

Երկրորդ օրվա առավոտյան մեր խումբը ջիփերով դուրս է գալիս Հայաստանի մայրաքաղաքից և մեկնում մոտակայքում գտնվող հանգած հրաբուխին՝ Գութանասարին: Այս լեռն ունի 2299 մ բարձրություն ծովի մակարդակից: Հարթ մակերեսը ծածկված է մարգագետիններով: Հրաբուխն ունի բավականին դուրեկան տեսք: Ամենագեղեցիկ մասը կազմում է գագաթը, որտեղ կարելի է տեսնել չորացած սև գույնի մագման:

Շրջանցելով Գութանասարը մյուս լանջի կողմից՝ ուղևորվում ենք հյուսիս և հասնում Ծաղկաձոր քաղաքին՝ հայտնի լեռնային հանգստավայրի: Խմբի անդամները այստեղ նստում են ճոպանուղի, որտեղից բացվում է հրաշալի տեսարան շրջակա լեռների վրա՝ ծածկված անտառներով:

Ծաղկաձորից մեր ուղին տանում է դեպի արևելք՝ Սևանավանք համալիրի ուղղությամբ՝ միջնադարյան կառույցի՝ հիմնված ճգնավոր բանականների կողմից և ժամանակի ընթացքում դարձած մի մեծ համալիրի:

Գիշերակացը կազմակերպվում է Սևան քաղաքի հյուրանոցներից մեկում: Քաղաքը իր տեղն է գտել Սևանա լճի հյուսիս-արևմտհան ափին:

Օր 3.

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Սևանքաղաք Ճամբարակքաղաք Բերդ  – քաղաք Իջևանգյուղ Ենոքավան

Երրորդ օրվա վաղ առավոտյան մեր տուրիստները լքում են կուրորտային Սևան քաղաքը՝ շրջանցելով Սևանը՝ Հայաստանի մարգարիտը, հյուսիսային կողմից: Հասնում ենք Ճամբարակ քաղաքին: Բնակավայրը ի սկզբանե հիմնված է եղել հնահավատների կեղմից, որոնք աքսորվել են այն ժամանակվա Ռուսական կայսրության ծայրամասերը: Հետաքրքիր է բնակավայրի անվան բացատրությունը՝  քրդերեն «ճամ»՝ գետ, և հայերեն «բարակ» բառը, այսինքն՝ բարակ, նեղ գետ:

Արևելյան ափից ճանապարհը տանում է արդեն հյուսիս՝ դեպի Բերդ քաղաք, որը հայտնի է իր հուշարձաններով՝ Բերդ ամրոցով  (10 դ.), ցիկլոպիկ ամրոցով, Նոր Վարաղա և Խորանաշատ եկեղեցիներով (12-րդ դ.):

Ճաշելով Բերդում՝ մեկնում ենք Իջևան քաղաք, որը հանդիսանում է Տավուշի մարզկենտրոնը: Քաղաքը հայտնի է նաև իր արվեստի կենտրոններով՝ փայտի մշակմամբ և գորգագործությամբ: Եւ պետք է նշել, որ այստեղ պատրաստում են անչափ համեղ գինի:

Ընթրիք Իջևան քաղաքում և գինիի փորձարկում:

Այնուհետև շարունակում ենք ճանապարհը և հասնում Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Յուրօրինակ տեղանքը՝ 5 կմ երկարություն ունեցող ձորն ու դաշտը, թույլ է տվել ստեղծել նախկինում նմանը չունեցող Yell Extreme Park-ը՝ առաջին պարկը Հայաստանի տարածքում, որը հնարավորություն է պարգևել զբաղվելու էքստրեմալ սպորտով: Առաջին զիփլայն-թռիչքը իրականացվեց 2015 թ-ին: Այսօրվա դրությամբ պարկը տրամադրում է էքստրեմալ տուրիզմի զանազան ծառայություններ, և վերջինիս այցելուների թիվը երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է աճել:

 Էքստրիմ-պարկի մուտքի մոտ խումբը հանգստանում է մեկ ժամվա ընթացքում, իսկ հանգստից անմիջապես հետո սկսում իր արկածները:

Երեկոյան խումբը հավաքվում է խառույկի մոտ՝ ընթրիքի, որտեղ լավ տրամադրությունից և դուրեկան զբաղմունքներից զատ իրենց սպասում է ձկան խորոված պատրաստելու մաստեր-կլաս:

Գյուղում կազմակերպվում է գիշերակացը:

Օր 4.

Նախաճաշ հյուրանոցում.

Գյուղ Ենոքավանքաղաք Դիլիջան քաղաք ՎանաձորՔոբայր վանական համալիր քաղաք Երևան

Հաջորդ օրվա առավոտյան մեքենաները մեկնում են դեպի Դիլիջան՝ լեռնահանգստային բալնեոլոգիական կենտրոն, որը գտնվում է Աղստև գետի ափին: Քաղաքը լիովին շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի՝ Հայաստանի ամենահարուստ պերկերից մեկի տարածքով:

Ազգային պարկից այն կողմ գտնվում է մեր հաջորդ ուղղությունը՝ Վանաձոր քաղաքը, որի տարածքը ձգվում է նեղ ձորով՝ լայնատերև անտառների տարածքում: Այս քաղաքը հայտնի է իր բուռն արդյունաբերական անցյալով: Մինչ օրս էլ այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ գործարաններ:

Քաղաքային ռեստորաններից մեկում կազմակերպվում է ընթրիքը:

Հաջորդ մեր ուղին ձգվում է դեպի բարձր Լոռվա լեռները: Ընդհանրապես, Լոռվա մարզը հայտնի է իր ճարտարապետական հարստությամբ: Այստեղ ներկայացված են բազմաթիվ անցյալի հուշարձաններ, որոնցից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում հայ-վրացական հուշարձանները: Քոբայր վանական համալիրը 12-րդ. դարի միջնադարյան կառույց է, որն իր մեջ ներառում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական ճարտարապետական հատկությունները: Հատուկ գեղեցկություն են պարգևում Լոռվա լեռները՝ բաց գագաթները հակադրվում են անտառածածք ստորոտներին:

Վանական համալիր այցելելուց անմիջապես հետո մեր խումբը վերադառնում է Երևան քաղաք:

Օր 5.

Նախաճաշ հյուրանոցում:

Տրանսֆեր դեպի օդանավակայան:

 

 

Գինը ներառում է `

  • Oդանավակայանից հարմարավետ տեղափոխում
  •  2 x գիշերակաց Երևանում
  •  1 x գիշերակաց Սևանում
  • 1 գիշերակաց Ենոքավանում
  • Նախաճաշ հյուրանոցներում
  • Լանչ (3)
  • Ճաշ
  • Վարպետց դաս (1)
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

 

 

Գինը չի ներառում`

 

  • Ավիաթռիչք
  • Բժշկական ապահովագրություն
  • Ճաշ և ընթրիք

***Ուշադրություն

 

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր 06.04-11.04.2018, 07.04-12.04.2018, 13.04-18.04.2018, 14.04-19.04.2018, 20.04-25.04.2018, 21.04-26.04.2018
Տուրի տեսակը ճանաչողական տուրեր, Էքստրիմ տուրեր և քայլարշավներ , Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality