Product was successfully added to your shopping cart.
Հզոր Կովկասի եղբայրական ազգերը

Հզոր Կովկասի եղբայրական ազգերը

583000 AMD [1399 EUR, 140503 RUB, 1516 USD]

(Առկա չէ )

Հզոր Կովկասի եղբայրական ազգերը

Համառոտ տեղեկություն

Կովկասը հին ժամանակներից հայտնի է եղել իր բնակիչների ավանդույթներով ու ակտիվությամբ, հյուրընկալությամբ, որը բարձրացվել է պարտականության մակարդակի, և անմոռանալի կուսական բնությամբ, որը գեղեցկացնում են այստեղ բնակվող ժողովուրդների յուրահատուկ ճարտարապետական հուշարձանները: Այսպիսով, եկեք դառնանք այս բնական հրաշքի իրական վկաները, որն իրապես եզակի է ամբողջ տարածաշրջանի համար:


Տուրի երթուղի՝ ժամանում Զվարթնոց օդանավակայանքաղաք Երևանշրջայց-էքսկուրսիա  Փոքր Կենտրոնով - Գառնիի հեթանոսական տաճար Գեղարդավանքի համալիրքաղաք Ծաղկաձոր Սևանավանքի համալիրՀաղարծնի վանական համալիրքաղաք Դիլիջանքաղաք Վանաձոր - Սանահինի վանական համալիրՀաղպատի վանական համալիր - Ախթալայի վանական համալիրքաղաք Թբիլիսի քաղաք Մցխեթա քաղաք Թբիլիսի քաղաք Ռուսթավի քաղաք Իջեւան գյուղ Աչաջուր (Մակարավանք) – Գոշավանքի համալիրքաղաք Դիլիջան գյուղ Լճաշեն  - Գութանասարքաղաք Աբովյան քաղաք Երեւան տեղափոխում հյուրանոցից Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ Առկա չէ

583000 AMD [1399 EUR, 140503 RUB, 1516 USD]

Մանրամասները

Հզոր Կովկասի եղբայրական ազգերը

7 օր/6 գիշեր

Օր 1       

Տուրիստների դիմավորում Զվարթնոց օդանավակայանում:

Տեղափոխում հյուրանոց:

Ազատ ժամանակ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

 

Քաղաք Երևան –- Գառնիի հեթանոսական տաճարԳեղարդավանքի համալիր

Շրջայց-էքսկուրսիա  Փոքր Կենտրոնով՝

Հանրապետության հրապարակ – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ – Օպերայի և բալետի թատրոն – Կասկադի համալիր

Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական հրապարակն է, որը հայտնի է իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ստեղծված խոր ազգային ոճում: Երեկոյան այնտեղ կարելի է դիտել գեղեցիկ երգող շատրվանների լուսային շոուն։

Հյուսիսային պողոտան հարմարավետ հետիոտնային պողոտա է, որ միացնում է Օպերային թատրոնը Հանրապետության հրապարակին:

Օպերայի և բալեթի թատրոնը հանդիսանում է այժմյան Երևանի մարգարիտներից մեկը: Շինության հետևի հատվածը եզրավորում է Ազատության հրապարակը, որ երևանցիների կողմից ճանաչվում է որպես իրենց քաղաքի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը: Այնտեղ են նաև բազմաթիվ սրճարաններ բաց երկնքի տակ, մաքուր օդին: Արևելյան կողմում է նաև արհեստական Կարապի լիճը, որն իր ունեցած ձևով նմանակում է Սևանա լիճը:

Օպերայի աջ կողմում է գտնվում շատ հարմարավետ և մելամաղձիկ մթնոլորտ ստեղծող Կոմիտասի՝ մեծագույն հայ կոմպոզիտորի անվան պուրակը: Վերջինիս արձանը և ոչ մեկի անտարբեր չի թողնում:

Օպերայից արդեն ձախ գտնվում է հայ ականավոր նկարիչ Մ. Սարյանի անվան պուրակը, որ ոչ պաշտոնապես ճանաչվել է բոլոր հայ նկարիչների հանդիպման վայր, ուր իրենք համընդհանուր ի ցույց են դնում իրենց ստեղծված նկարներն և վաճառում:

Ֆրանսիայի հրապարակը իր հայտնի Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստեն-Լեպաժի արձանի հետ միասին հատում է  Մ. Մաշտոցի՝ հայոց գրերի հիմնադրի անվան պողոտան (405 թ.):

Ճաշ տեղի ազգային խոհանոցով ռեստորաններից մեկում:

 Կասկադը ճարտարապետական համալիր է աստիճանի տեսքով, որ միացնում է ցածր գոտում գտնվող Կենտրոնը և հուսիսում՝ Քանաքեռի բարձրավանդակում գտնվող բնակելի թաղամասը: Կասկադի դիտակետերից բացվում է շքեղ պանորամային պատկեր քաղաքի և հեռվում վեր խոյացող Արարատյան դաշտի, ինչպես նաև Արարատ լեռան վրա: Համալիրի կառուցվածքը ներկայացնում է մի քանի մակարդակ՝ կառուցված ազգային ճարտարապետական երանգներով:

Գառնին հանդիսանում է միակ հելենիստական ժամանակաշրջանի հեթանոսական ճարտարապետական հուշարձանը՝ թվագրվող մ.թ. 1 դ. և պահպանված Հայաստանում: Տաճարի կողքին պահպանվել են հին ամրոցի, արքունական պալատի և մ.թ. 3 դ. կառուցված բաղնիքի  ավերակները: Այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Գեղարդի վանական համալիրը կամ Գեղարդավանքը իրենից ներկայացնում է ժայռափոր երկհարկանի դամբարան, սուրբ աղբյուր և կից գտնվող եկեղեցի: Վանքը հիմնված է եղել 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որի ակունքը լեռներում է: Գեղարդը իր անունն է ստացել Լոնգինի նիզակից, որով խոցվել էր Հիսուսի մարմինը: Գեղարդը նաև մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային ժառանգության ցանքը և Հայաստանի ամենաշատ այցելություններ ունեցող սրբավայրերից մեկը:

Հենց մուտքի մոտ  դուք կարող եք ձեռք բերել այստեղ վաճառվող չրերը և Գեղարդի գաթան:

Վերադարձ քաղաք Երևան:

Օր 2       

Նախաճաշ հյուրանոցում:

 Քաղաք Երևան – քաղաք ԾաղկաձորՍևանավանքի համալիրՀաղարծնի վանական համալիր – քաղաք Դիլիջան

Ծաղկաձորը կենտրոնական Հայաստանի առողջարանային քաղաք է, որ գտնվում է Ծաղկունյաց լեռներում՝ մոտ 1800 մ բարձրության վրա: Քաղաքը հայտնի է իր բուժիչ օդի և գեղեցիկ կուսական անտառների շնորհիվ: Ցանկության դեպքում հնարավորություն է տրվում նստել ճոպանուղի:

Այցելություն հայկական միջնադարյան Կեչառիսի վանք (11-13-րդ դդ):

Սևանավանքի համալիրը 8-րդ դարի միջնադարյան վանական համալիր է, որ գտնվում է Սևանի թերակղզում: հայտնի է, որ վանքի հիմնադիրները եղել են ճգնավոր վանականները, որ փնտրում էին կղզում հանգիստ ու մենություն:

Ընթրիք տեղի ռեստորաններից մեկում:

Այցելություն Հաղարծինի վանական համալիր (11-13-րդ դդ.): Հանդիսանում է կիրճի մարգարիտը և Հայաստանի ամենագաղտնի վայրերից մեկը՝ մառախուղից բացի տեղանքը ծածկված է նաև կուսական բնությամբ:

Դիլիջանը հին վեհաշուք քաղաք է, որ գտնվում է Դիլիջանի ազգային պարկի սահմաններում: Այստեղ կա այն ամենը, ինչը պետք է զբոսաշրջիկին լիաթոք հանգստի համար՝ գեղատեսիլ նրբանցքներ, կուսական բնություն, անտառապատ լեռնաշղթաներ ու լճեր, բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք դուր են գալիս այցելուներին:

Քաղաքի կենտրոնական հատվածը իր տեղն է գտել Աղստևի աջ ափին: Այստեղ են նաև բազմաթիվ խանութները և բնակելի թաղամասերը: Նույն թաղամասում է իր տեղը գտել նաև հին քաղաքը՝ իրեն բնորոշ ճարտարապետական դրսևորումներով՝ մանսարդաներով, փայտե պատշգամբներով, նախշազարդ պատուհաններով, դռներով և աստիճանավանդակներով: Հին թաղամասը անվանում են նաև արհեստավորների թաղամաս:

Տեղում վերստեղծվել է անցյալի ավանդական մթնոլորտը՝ առկա են աշխատող առհեստավորները, ակտիվ գործունեություն ծավալող սրճարաններն ու թոնիրները, հուշանվերների վաճառքով զբաղվող կրպակները:

Գիշերակացը կազմակերպվում է Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկում:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Դիլիջանքաղաք Վանաձոր - Սանահինի վանական համալիրՀաղպատի վանական համալիր - Ախթալայի վանական համալիրքաղաք Թբիլիսի

Սանահինի վանական համալիրը 11-13-րդ դդ. ճարտարապետական կառույց է, որ հայտնի էր իր վանականներով, որոնց թիվն հասնում էր 500 հոգու: Վանականները վանքի ծաղկման շրջանում զբաղվում էին գիտական (դպրոցը վերացել էր ակադեմիայի) և թարգմանչական գործունեությամբ: Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ճաշը կազմակերպվում է ճանապարհին:

Ակնառու հայ միջնադարյան կառույցներից է Հաղպատի վանական համալիրը՝ կառուցված 10-13 դդ: Իր ծաղկման տարիներին համալիրը եղել է ամենանշանավոր գիտական կենտրոնը, որն ունեցել է շատ որակյալ և ծավալուն մատյանների ժողովածու: Վանքի տարածքում կային թարգմանչական սրահներ (թարգմանվում էին վանքում եղած մատյանները), ճաշարաններ ու համալսարաններ: Համալիրը ընդգրկված է ՅՈՒՄԵՍԿՈ-յի պատմամշակութային ժառանգության ցանքում և գտնվում է վերջինիս պաշտպանության տակ:

 Մուտք ենք գործում Վրաստանի Հանրապետության տարածք  և շարժվում դեպի մայրաքաղաք Թբիլիսին:

 

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Թբիլիսի – շրջայց-էքսկուրսիա Թբիլիսիում – քաղաք Մծխեթա – քաղաք Թբիլիսի

Թբիլիսին Վրաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, նրա սիրտը եւ հոգին: Ներկայումս Թբիլիսին հանդիսանում է բնակչությամբ երկրի խոշորագույն կենտրոնը, որտեղ կենտրոնացած է ամբողջ երկրի հիմնական ակտիվությունը` տնտեսական, մշակութային եւ, իհարկե, տուրիստական: Վրաստանի մայրաքաղաքում մենք կկազմակերպենք շրջայց-էքսկուրսիա:

Շրջայց-էքսկուրսիա Թբիլիսիում՝

Շրջագայությունը սկսվում է Հավլալար հրապարակից, որը գտնվում է Հավլաբար թաղամասում: Թաղամասը դեռևս կրում է «հայկական» երանգը, քանի որ համընդհանուր դեմոգրաֆիկ իրավիճակի փոփոխման ընթացքում և հայերի տոկոսի անկման շրջանում հենց այս թաղամասը չկրեց շատ մեծ փոփոխություններ՝ պահպանելով զգալի հայության զանգվածը:  Շրջանում առկա են ինչպես վրացական, այնպես էլ հայկական մշակութային եւ կրոնական կառույցները: Եվ եթե հրապարակում չկա ոչինչ ուշագրավ, ապա հենց թաղամասում կարելի է տեսնել  այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Մետեխիի տաճարը, Սամեբուն (Սուրբ Երրորդության տաճարը), Վրաստանի նախագահի նստավայրում, որի կառուցման ընթացքում ներառված էր ճարտարապետների մի ամբողջ խումբ, Նոր Էջմիածին եւ այժմ փլատակներով ներկայացված Ավետարան տաճար հայկական եկեղեցիները: Այսքանով հուշարձանները քանակը չի ավարտվում, սակայն մենք դեռ պետք է տեսնենք Թբիլիսիի այլ շրջանները, և այդ իսկ պատճառով շարժվում ենք դեպի Ռիքե այգի:

Ռիքե այգին Թբիլիսիում հանգստի համար նախատեսված նորագույն մշակութային վայրերից է: Եվ դա պատահական չէ, քանի որ այն ստեղծվել է միայն 2010 թ-ին: Այգու ներսում գտնվող կառույցները նշվում են իրենց նորարարությամբ: Դրա շնորհիվ այգին անմիջապես սիրվեց մայրաքաղաքի բնակիչների կողմից: Այգու մոտակայքում է գտնվում հայտնի Խաղաղության կամուրջը, որը նույնպես կառուցված է էքստրավագանտ ոճում եւ կապում է Կուրի աջ եւ ձախ ափերը:

Այգու մոտ մենք նստում ենք ճոպանուղի եւ բարձրանում հայտնի Նարիկալա ամրոց: Կառույցը գտնվում է Սոլոլակի լեռնաշղթայի եզրին եւ բառացիորեն տեսանելի է քաղաքի բոլոր կետերից: Բերդի պատմությունը անքակտելիորեն կապված է Թբիլիսիի պատմության հետ, քանի որ հնագույն ժամանակներից եղել է «քաղաքային ամրոցը» եւ չի կրել որևէ այլ ֆունկցիա՝ բացի պաշտպանականից: Հատկանշական է, որ ամրոցի տարածքում նույնիսկ չկային եկեղեցիներ: Այնուամենայնիվ, այնտեղ գեղեցիկ  հայկական Սբ. Գևորգ եկեղեցի: Կառույցը գրավվել է բազմաթիվ ժողովուրդների կողմից, այդ թվում նաև պարսիկների, որոնց լեզվից էլ եկել է «նարին կալա» անվանումը, որ թարգմանաբար նշանակում է փոքր ամրոց:

Դրանից հետո մենք իջնում ​​ենք առավել գեղեցիկ վայր՝ Թբիլիսիի կիրճ: Տեղը ուշագրավ է իր զարմանալի ձեւով, քանի որ ամեն քաղաքում չէ, որ կարելի է գտնել կանաչապատ կիրճ ու ջրվեժ քաղաքի ամենասրտում: Կիրճում ստեղծված է փոքրիկ հանգստի գոտի՝ գիշերային լույսերով, զբոսայգով եւ սրճարանով:

   Շարունակելով մեր շրջագայությունը՝ հասնում ենք Թբիլիսիի գլխավոր տեսարժան վայրերից մեկին՝ ծծմբային բաղնիքներին: Այս հանրային բաղնիքները շատ հայտնի եւ սիրված են մայրաքաղաքի բնակիչների կողմից, քանի որ հենց այս աղբյուրների հետ է կապված Թբիլիսիի հիմնադրումը... Այսպես, ըստ լեգենդի, վրաց Վախթանգ Գորգասալ թագավորը որսի ընթացքում տեսել է մի վիրավոր փասիան, որ խմում էր լրակից:. Թռչունը խմելուն պես անմիջապես առողջացավ եւ թռչեց: Այս հազվագյուտ երեւույթը տեսնելով, նա համարեց դա նշան եւ պատվիրեց հիմնել այստեղ քաղաք: Եվ իրոք՝ Թբիլիսի անվանումը ձեւավորվել է «tbili» բառից, որը նշանակում է ջերմ (աղբյուր):

Բաղնիքները տեսնելուց հետո մեկնում ենք Մայդանի տարածքով Սիոնի տաճար (մինչեւ 2006 թ. Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկե եկեղեցին), որտեղ պահպանվում են շատ մասունքներ, մասնավորապես Սուրբ Նունեի խաչը: Այնուհետեւ մեկնում ենք գինու խանութ, որտեղ մեզ հնարավորություն կտան համտեսել տեղական գինիների որակն ու համը:

Քաղաքային էքսկուրսիան վերջացնելուց հետո ճաշում ենք տեղի ազգային խոհանոցով ռեստորաններից մեկում:

Մցխեթան Վրաստանի ամենահին քաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա 5-րդ դարում: Վրաստանի հոգեւոր մայրաքաղաքն է, որտեղ կան շատ տաճարային եւ եկեղեցական կառույցներ, այդ թվում` հանրահայտ Ջվարի եկեղեցին եւ Սվետիցխովելի տաճարը, ինչպես նաև Շիոմգվիմե տաճարը: Քաղաքը գտնվում է Արագկի եւ Քուռ գետերի միաձուլման  վայրում:  Ճարտարապետական հուշարձանները պաշտպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

 Գիշերակացը կազմակերպվում է Թբիլիսիում:

 

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Թբիլիսիքաղաք Ռուսթավիքաղաք Իջեւանգյուղ Աչաջուր (Մակարավանք) – Գոշավանքի համալիրքաղաք Դիլիջան

Ռուսթավին հնագույն վրացական քաղաք է, որը գտնվում է մայրաքաղաքից 11 կմ հեռավորության վրա է: Քաղաքը պատմական գանձ է հանդիսանում վրաց ժողովրդի համար, քանի որ այն կարևոր դեր է խաղացել երկրի ձեւավորման գործում: Այսպիսով, նույնիսկ Լեոնտի Մրովելին նշել է Ռուսթավին այն ամրոցների շարքում, որոնք պայքար են մղել Ալեքսանդր Մեծի զորքերի դեմ... Սա թույլ է տալիս մեզ թվարկել քաղաքը մ.թ.ա. 5-4-րդ դդ-ով: Ռուսթավին նաև պայքարում էր պարսիկների, մոնղոլների, Թամերլանի բանակի և բազմաթիվ այլ բանակների, ինչը ցույց է տալիս վերջինիս կարևորությունը ամբողջ Վրաստանի համար:

Վերադարձ Հայաստան:

Իջեւանը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում և հանդիսանում Տավուշի մարզի մարզկենտրոնը: Քաղաքը հայտնի է իր փայտամշակման արհեստանոցներով (կա նաև փայտամշակման արդյունաբերություն), ինչպես նաեւ գինեգործությամբ եւ գորգագործությամբ: Իջևանի տարածքում կա նաև Կարմիր բանակի թանգարան, որից սկսվեց քաղաքի սովետականացումը:

 

Ճաշ տեղի ռեստորաններից մեկում:

Մակարավանքի համալիրը գտնվում է  Աչաջուր գյուղի մոտակայքում և հանդիսանում գործող 10-13-րդ դդ. ճարտարապետական կառույց: Նշվում են վերջինիս հրաշալի պահպանված լինելը ու զարդանախշերի եւ քանդակագործական զարդերի կատարելությունը: Վանքը բաց է հավատացյալների եւ զբոսաշրջիկների համար: 

Գոշ գյուղը մի փոքր հայաբնակ գյուղ է, որ ներկայացված է մեկ-երկու հարկանի տներով, ինչպես նաեւ իր մարգարիտ Գոշավանքով, որը կոչվում է նաեւ Նոր Գետիկ (12-13 դդ.), ինչը կապված է անցյալի տխրահռչակ դեպքի հետ՝ ուժեղ երկրաշարժը կործանեց Գետիկ վանքը, որ գտնվում էր մի փոքր հեռու, և Մխիթար Գոշը որոշեց նոր վանք կառուցել նույն ոճով: Հիմնադիրի մահից հետո համալիրը սկսեցին կոչել Գոշավանք:

Վերադարձ քաղաք Դիլիջան, որտեղ և կազմակերպվում է գիշերակացը:

 

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Դիլիջանգյուղ Լճաշեն  - Գութանասարքաղաք Աբովյանքաղաք Երեւան

Լճաշեն գյուղի մոտ, որը Սևանա լճի հյուսիս-արեւմտյան ափին գտնվող բնակավայր է, հայտնաբերվել է մինչուրարտական շրջանի մի ամբողջ հնագիտական համալիր: Համալիրը բաղկացած է ցիկլոպյան ամրոցից (մինչև 7-րդ դար, ապա `9-13-րդ դդ.), բնակավայրերից, գերեզմաններից, կուրգանների մեծ զանգվածից, գրունտային գերեզմաններից և քարե տուփերից:

Գուտանասարը Կոտայքի մարզի տարածքում գտնվող հանգած հրաբուխ է: Լեռան բարձրությունը ծովի մակարդակից 2299 մ է: Հետաքրքիր է հրաբխի ձևը՝ եռագլուխ զանգված՝ ծածկված մարգագետիններով: Հատկապես գեղեցիկ է գագաթի մոտ գտնվող սև գույնի ցամաքած լավան:

 

Աբովյան քաղաքը Երևանի արբանյակային քաղաքներից է, որը երբեմն էլ կոչվում է մայրաքաղաքի «հյուսիսային դարպաս»: Հայտնի է միջնադարից` որպես Էլլար բնակավայր: Ավելի ուշ քաղաքի տարածքում հայտնաբերվել է ուրարտական սեպագիր, որը պատմում է Դարանի (թաղամասի ուրարտական անվանում) նվաճման մասին: Քաղաքում, բացի հայերից, կա նաև մի փոքր քրդական համայնք:

Քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպվում է ճաշ:

Վերադարձ քաղաք Երևան և գիշերակաց:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Այցելություն Վերնիսաժ:

Տեղափոխում օդանավակայան:

Գինը ներառում է `

  • Օդանավակայանից հարմարավետ տեղափոխում դեպի հյուրանոց և ետ
  • 2 x գիշերակաց Երևանի հյուրանոցում
  • 2 x գիշերակաց Դիլիջանի հյուրանոցում
  • 2 x գիշերակաց Թբիլիսիի հյուրանոցում
  • Նախաճաշերը հյուրանոցներում
  • Ճաշերը (6)
  • Տուրի ընթացքում տրամադրված վարորդով հարմարավետ տրանսպորտով ճանապարհորդում
  • Շրջագայության ընթացքում մասնագիտական զբոսավարի ծառայություններ
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսեր

Գինը չի ներառում `

  • Ավիատեղափոխում
  • Ճոպանուղիների ծառայություններ Ծաղկաձորում և Թբիլիսիում
  • Բժշկական ապահովագրություն

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր, Հայաստան և Վրաստան

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality