Product was successfully added to your shopping cart.
Ուղևորություն դեպի Հայաստան և Արցախ

Ուղևորություն դեպի Հայաստան և Արցախ

477000 AMD [1145 EUR, 114957 RUB, 1240 USD]

(Առկա չէ )

Ուղևորություն դեպի Հայաստան և Արցախ

Համառոտ տեղեկություն

Փոքր Կովկասի լեռնաշղթաներն վաղուց եղել են Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասի բնական սահմանները: Եվ զարմանալի չէ, որ այստեղ, այս անտառներում ու լեռներում ստեղծվել է յուրահատուկ հայկական մշակույթ, որի արմատները կորում են դարերի գրկում: Բնությունն այստեղ միահյուսվում է մարդկային մշակույթի հետ, ստեղծելով հրաշալի ներդաշնակ սինթեզ,որն իր ամբողջ փառքով դրսեւորվում է հոգեւոր եւ կրթական կառուսյցների, պատմական հուշարձանների եւ շատ ուրիշ երևույթների մեջ: Այս ուղեւորությունը կօգնի ձեզ լիովին զգալ այս ներդաշնակությունը և գիտակցել այս տեղական հյուրընկալ ժողովրդի՝ հայերի բացարձակապես յուրօրինակ մշակույթը:


Տուր Գրաֆիկ: Ժամանում Զվարթնոց օդանավակայանշրջայց-էքսկուրսիա քաղաք ԵրեւանովԱրարատ Երեւանի կոնյակի գործարանՔաղաք ԵրեւանԽոր Վիրապի վանական համալիրԱրենիի գինու գործարանԱրենիի Թռչնի քարանձավՆորավանքի վանական համալիրքաղաք ՋերմուկՔարահունջի (Զորաց քարերի) համալիր – «ՏաԹեւեր» ճոպանուղիՏաթեւի վանքքաղաք Գորիսգյուղ Հին Խնձորեսկքաղաք ՇուշիՀունոտի կիրճՄամռոտ քարի ջրվեժըքաղաք Շուշիքաղաք ՍտեփանակերտԳանձասարի վանական համալիրքարե առյուծԴադիվանքի վանական համալիր Սեւանա լիճքաղաք ԴիլիջանՀաղարծնի վանական համալիրՍեւանավանքի վանական համալիրԳեղարդավանքի վանական համալիրԳառնիի հեթանոսական տաճարՉարենցի կամարքաղաք Երեւանտեղափոխում հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ Առկա չէ

477000 AMD [1145 EUR, 114957 RUB, 1240 USD]

Մանրամասները

Ուղևորություն դեպի Հայաստան և Արցախ

7 օր/6 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար:

 

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց-էքսկուրսիա քաղաք Երեւանում՝

Սասունցի Դավթի հուշարձան (երկաթուղային կայարան), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ցեղասպանության թանգարան, Արարատ կոնյակի գործարան, Մայր Հայաստան հուշարձան, Կասկադ, Օպերային թատրոն, Կարապի լիճ, Առնո Բաբաջանյանի հուշարձան, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ:

Սասունցի Դավթի արձանը Երվանդ Քոչարի կողմից ստեղծված մի գլուխգործոց է, որն արտացոլում է հայի ազատատենչ ոգին և նվիրական պայքարը հանուն ազատության: Դավիթը հանդիսանում է հայկական դյուցազներգության գլխավոր հերոսը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանի կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը: Դեգուստացիայի ընթացքում դուք կ՛զգաք հայկական կոնյակի 2 տեսակի՝ «Երեք աստղի» և «Ախթամարի»  համն ու բուրմունքը:

Կասկադ համալիր։ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավ-արևելյան կողմում գտնվում է արհեստականորեն ստեղծված Կարապի լիճը:

Առնո Բաբաջանյանը ակնառու հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: 2003 թ-ին Կարապի լճի մոտ կանգնեցվել է յուրօրինակ հուշարձան, որը ներկայացնում է մեծն կոմպոզիտորին, որ նվագում է դաշնամուրի վրա: Իր ժամանակին հուշարձանը դարձավ բազմաթիվ վեճերի թեմա, քանի որ կոմպոզիտորը ներկայացված է շատ մեծ քիթով, աննկարագրելի կարճ ոտքերով եւ երկար ձեռքերով:

Բայց այս հուշարձանը նաև շատ հետաքրքիր ավանդույթ է առաջացրել՝ կոմպոզիտորի քիթը տրորելու դեպքում ձեր ցանկությունները անպայման կ՛իրականանան:

Հյուսիսային պողոտան հարմարավետ հետիոտնային պողոտա է, որ միացնում է Օպերային թատրոնը Հանրապետության հրապարակին:

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երեւան Խոր Վիրապի վանական համալիրԱրենիի գինու գործարան Արենիի Թռչնի քարանձավ - Նորավանքի վանական համալիր քաղաք Ջերմուկ

Խոր Վիրապը հինավուրց վանք է՝ հարուստ պատմությամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը: Այստեղ ներկայիս բերդանման վանքի փոխարեն ժամանակին եղել է թագավորական բանտ: «Վիրապ» հայերենից նշանակում է «փոս»: Այն լցված էր թունավոր օձերով ու միջատներով։ Հենց այստեղ են նետվել դատապարտված բանտարկյալները: Հայտնի հայ պատմաբան Ագաթանգեղոսի վկայության համաձայն, Գրիգոր Լուսավորիչը տառապում էր այստեղ։ Վերջինս Հայաստանում քրիստոնեության ընդունման հիմնադիրն է:

Արենիի գինու գործարանը հիմնադրվել է 1994 թ-ին Արենի գյուղում, որտեղ հարյուրամյակների ընթացքում պատրաստվել է գինի, որ հայտնի էր իր հարուստ համով և բուրմունքով:

Արենիի գործարանում դեգուստացիան ներառում է 16 տեսակի գինի, օղի և ծիրանի կոնյակ:

Արենիի Թռչնի քարանձավը կարստային ծագման քարանձավ է, որ գտնվում է 1800 մ ծովի մակարդակից բարձրւթյան վրա: Հետազոտողները հայտնաբերել են մի քանի մշակութային շերթ՝ ներառած պղնձե-քարային՝ էնեոլիթի դարաշրջանի համալիր՝ թվագրվող մ.թ.ա. 4200-3500 թթ:

Քարանձավում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է ամենահին կաշվե կոշիկը, որը 5,5 հազար տարեկան է, եւ այն պատկանում է մ.թ.ա 3627-ից 3377 թթ-ին:

Երևի թե Վայոց Ձորի ամենագեղեցիկ անկյունն է հանդիսանում Նորավանքը՝ միջնադարյան համալիրը, որը թվագրվում է 13-ից 14-րդ դդ. և գտնվում գեղեցիկ մի ձորում: Հանրահայտ է իր քանդակային մանրանկարներով, որոնք վերաբերում են քրիստոնեական թեմաներին: Յուրօրինակ գեղեցկություն են պարգևում երեք կողմից վերջինս շրջապատող կարմրավոր ժայռերը:

Գիշերակացը կազմակերպվում է Ջերմուկի հյուրանոցում:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Ջերմուկ Քարահունջի (Զորաց Քարերի) համալիր - «Տաթեւի թեւեր» ճոպանուղիՏաթեւի վանական համալիրքաղաք Գորիս

Ժամանում Ջերմուկ քաղաք:

Ջերմուկ քաղաքը գտնվում է Վայող ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքի մոտ, 2000 մ բարձրության վրա: Ջերմուկը կի է ջրերով: Քաղաքի տարածքում առկա են տաք աղբյուրներ՝ հարուստ միներալներով, որոնք օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ:

Շրջայց-էքսկուրսիա քաղաքով՝ Արփա գետի կիրճ, Ջրահարսի վարսեր ջրվեժ, հանքային աղբյուրներ, Կեչուտի րջամբար և այլն:

 

Լեգենդի համաձայն, մեկ օր Ջերմուկի անտառներում որսորդը իր նետով վիրավորեց մի եղնիկի, որը մտավ ջուրըև լիովին առողջ դուրս եկավ ջրից: Այդ օրվանից ջրի բժշկելու հատկության մասին խոսքերը տարածվեցին, իսկ եղնիկը դարձավ քաղաքի նշանը:

Քաղաքի տարածքով հոսում է Արփա գետը, որի վրա գոյացել է 84 մ երկարություն ունեցող Ջրահարսի վարսեր ջրվեժը, որն հեքիաթորեն գեղեցկացնում է քաղաքային պանորաման:

Քարահունջի համալիրը (կամ Զորաց Քարերը) պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են:

Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի, որ թույլ է տալիս տեսնել Հայասանի հարավային հատվածի շրջակա տարածքների գեղեցկությունը:

Տաթևի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտն է: Վանական համալիրւմ գործել է նաև Տաթևի համալսարանը, որ Հայաստանի միջին դարերի խոշորագույն փիլիսոփայական մտքի և գիտական կենտրոնն է եղել:

  

Գիշերակացը կազմակերպվում է քաղաք Գորիսում:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Գորիսգյուղ Հին Խնձորեսկքաղաք Շուշի - Հունոտի կիրճ - «Մամռոտ քար»ի ջրվեժքաղաք Շուշի

Խնձորեսկը գյուղ է երկրի հարավում, որի գլխավոր տեսարժան վայրը քարանձավային քաղաքն է, որում հնում ապրել են մարդիկ: Լեռնային կիրճով անցկացվել է Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը ևս ոչ պակաս տեսարժան վայր է:

Ուղեւորում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջան:

Արցախը հիանալի լեռնային կանաչազարդ շրջան է: Ավանդույթների յուրահատկությունը, կախարդական բնույթը, մշակութային ժառանգության հարստությունը եւ յուրահատուկ տեղական խոհանոցը դարջնում ենԱրցախը գրավիչ զբոսաշրջիկների համար:

Սկսենք մեր ծանոթությունը Լեռնային Ղարաբաղի հետ Շուշի քաղաքից:

Շուշի քաղաք-ամրոցը Լեռնային Ղարաբաղի հոգեւոր եւ մշակութային կենտրոնն է: Այն ունի հարուստ պատմություն եւ կարեւոր ռազմավարական նշանակություն Հայաստանի համար: Քաղաքը գրավում է միանգամից երկու կարեւոր տեսարժան վայրերով` Քրիստոս Ամենափրկչի եկեղեցով եւ քաղաքի հետ նույնանուն ամրոցով:

Սուրբ Ամենափրիչ Ղազանչեցոց (Սուրբ Քրիստոս Փրկչի Տաճարը) Շուշիի Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տաճարն է: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, լեռան գագաթին եւ անշուշտ անչափ գեղեցիկ է: Եկեղեցին կառուցվել է 1868-1887թթ. փոքրիկ եկեղեցու հիման վրա: կառուցումը ֆինանսավորվել է  Շուշի գաղթած Նախիջևանի Կազանչի գյուղի մարդկանց կողմից: Այն ամենամեծ հայկական եկեղեցիներից է (35 մետր երկարությամբ, 23 մետր լայնությամբ եւ 35 մետր բարձրությամբ):

Հունոտի կիրճ: Այս պետական բնապատմական արգելոցի հիանալի գեղեցկությունն ոգեշնչում է այցելուներին: Ջդռդուզ ժայռի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել Կարկառ գետից վեր խոյացող250 մետր բարձրությամբ կիրճերի պատերի տեսարանը: Հունոտի կիրճով իջնելիս նաև կարող եք տեսնել Հունոտ գյուղի ավերակները, հին ալրաղացների ավերակները, քարե դարից բնակեցված քարանձավները և հին քարե կամուրջները:

«Մամռոտ քար» ջրվեժը  կամ «Հովանոցները» բնության հրաշքներից մեկն է, որ զարմացնում է բոլոր տարիքի իր այցելուներին: Աղբյուրը սկիզբ է առնում կիրճի այս քարից և մշտապես ներկայանում է թափվող ջրվեժի տեսքով, որ հովանոցի ձև է ստանում: Քարն էլ իր հերթին ամբողջովին ծածկված է մամուռով:

Գիշերակաց Շուշի քաղաքում:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Շուշի  - քաղաք Ստեփանակերտ  - Գանձասարի վանական համալիր - Քարե առյուծ - Դադիվանքի վանական համալիր - Սեւանա լիճ

Շրջայց-էքսկուրսիա Ստեփանակերտ քաղաքում՝

Կենտրոնական հրապարակ, Արցախի «Մենք եւ մեր լեռները» հուշարձան-խորհրդանիշը:

Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է, որն ունի հարուստ պատմություն: Քաղաքը գեղեցիկ է, փոքր եւ կոկիկ:

«Մենք եւ մեր սարերը» հուշարձանը Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից է եւ պատկերված է Արցախի Հանրապետության զինանշանի վրա: Ժողովուրդը վերջինս անվանում է «Պապիկ եւ Տատիկ»: Հուշարձանը կառուցվել է 1967 թ-ին` կարմրավուն տուֆից, հեղինակ-քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի կողմից: Տեղացիները իսկապես գնահատում են այն: Նույնիսկ ավանդույթ էր ստեղծվել` հարսնացուն եւ փեսան անպայման պետք է նկարահանվեն հարսանիքի օրը հուշարձանի ֆոնին:

Գանձասար վանքը հայկական ամենագեղեցիկ վանքերից մեկն է: Հայերենում «Գանձասար» նշանակում է «գանձերի լեռ», քանի որ այն կանգնեցված է լեռան վրա, որն ունի արծաթե հանքեր: Այստեղից բացվում է մոտակա գյուղի կանաչազարդ լանդշաֆտի հիանալի տեսարանը: Վանքը հիմնադրել է 10-րդ դարում: Վանքում եղել է մի դպրոց, որտեղ վերապատրաստվել են հոգեւոր առաջնորդները, ստեղծվել են եւ պահպանվել ձեռագրեր:

Վանական համալիրից որ հեռու դուք կ՛տեսնեք քարե առյուծին:

Վանքի մոտակայքում դուք կ՛հանդիպեք բարյացակամ եւ հմայիչ մի պապիկի, որ կատարում է իր ձիու վրա անհավատալի հնարքներ: Պապն արդեն դարձել է Գանձասարի վանական համալիրի խորհրդանիշը եւ շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:

Լուսանկարը պարտադիր է:

Հետաքրքիր փաստ:

2008 թվականին Արցախում տեղի ունեցավ «մեծ հարսանիք»ը, որի ընթացքում  ամուսնացավ 687 զույգ: Այսպիսով, 550 զույգ ամուսնացան Ղազանչեցոց տաճարում, իսկ 137-ը `Գանձասարի վանքում:

Դադիվանքի վանական համալիրը 9-13-րդ դդ. Հայկական հոգևոր կառույց է, որ գտնվում է 1100 մ բարձրության վրա: Անվանման ծագումնսաբանությունը կապված է Սուրբ Դադիի հետ, ով եղել է Թադևոս Առաքյալի աշակերտը եւ քարոզել է Հայաստանում քրիստոնեությունը:

Վանքում հանդիպելու ենք Դադիվանքի աբբահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր առաջնորդ հայր Տեր-Հովհաննեսին, որը ուրախությամբ կ՛պատմի մեզ այս տարածքի ազատագրումից հետո վանքի վերականգնման պատմությունը:

Գիշերակացը կազմակերպվում է Սևանի հյուրանոցում:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Սեւանա լիճքաղաք ԴիլիջանՀաղարծնի վանական համալիրՍեւանավանքի վանական համալիրԳեղարդի վանական համալիրԳառնիի հեթանոսական տաճարՉարենցի կամարքաղաքԵրեւան

 

Շրջայց-էքսկուրսիա Դիլիջան քաղաքում:

 

Դիլիջանը լեռնահանգստային բալնեոլոգիական կենտրոն է, որ գտնվում է Աղստև գետի ափին: Քաղաքը լիովին շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի՝ Հայաստանի ամենահարուստ պերկերից մեկի տարածքով: Այստեղ` սաղարթախիտ անտառներում, հնարավորություն կունենաք ըմպելու սառը հանքային աղբյուրների քաղցրահյամ ջուրը:

Այցելություն Հաղարծնի վանական համալիր, որը հանդիսանում է XI-XIII դարի հրաշագեղ կառույցներից մեկը։

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է։

Սևանավանք կոչվող հինավուրց վանական համալիրի ուսումնասիրում։ Հիմնադրվել է 874 թ. Աշոտ Ա-ի դստեր Մարիամի նախաձեռնությամբ: Այն գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1900 մետր բարձրության վրա, հաճելի բարձրադիր մթնոլորտում, որտեղից բացվում է ամբողջ լճի եւ նրա շրջակայքի գեղատեսիլ տեսարանը:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկ և հանդիսանում Հայաստանի ամենաշատ այցեկուներ ունեցող վայրերից մեկը:

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Վերադարձ քաղաք Երևան:

Տեղավորում հյուրանոցում:

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում հյուրանոց:

  

Գինը ներառում է `

Հարմարավետ տեղափոխումը հյուրանոցից դեպի օդանավակայան և ետ

2 x գիշերակաց Երևանի հյուրանոցում

1 x գիշերակաց Ջերմուկի հյուրանոցում

1 x գիշերակաց Գորիսի հյուրանոցում

1 x գիշերակաց Շուշիի հյուրանոցում

1 x գիշերակաց Սևանի հյուրանոցում

Նախաճաշերը հյուրանոցներում

Շրջագայության ընթացքում հարմարավետ տրանսպորտով տեղափոխումը

Զբոսաշրջության ընթացքում ռուսալեզու էքսկուրսավարի ծառայությունները

Ծրագրում նշված Էքսկուրսիաները

Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

ԱՐԱՐԱՏ կոնյակի երկու տեսակի համտեսումը

Արենիի գործարանում գինու համտեսումը

Ճոպանուղու համար տոմսերը

Գինը չի ներառում `

Ավիատեղափոխումը

Ճաշերն ու ընթրիքները

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր, նվզ. 8 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր, Հայաստան և Վրաստան

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality