Հայաստանը բարձր լեռների, խոր ձորերի և բերրի դաշտերի երկիր է։ Այս արևային շրջանը պահպանում է հիշողությունը իր հնագույն պատմության ու մշակույթի մասին և սպասում իր հյուրերին, որպեսզի պատմի և ցույց տա իրենց իր գեղեցկությունը։ Հրաշալի լեռները, որոնք հատվում են գետերով, հին տաճարներն ու բերդերը, անցյալի հուշարձաններն ու ամենաճանաչված վարպետների նորագույն արվեստի կոթողները, համեղ խոհանոցը, կոնյակի ու գինու լայն ընտրանի, թարմ աղացած սուրճի բուրմունքն ու ջազի նրբերանգ ձայները՝ այս ամենը Հայաստա՛նն է։ Այնպիսին, ինչպիսինը որ կա։ Եկե՛ք բացահայտենք նրան միասին։
Տուրի երթուղին՝ Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում - Շրջայց Երևանում - Սաղմոսավանք - ԱՄբերդ - Կարի լիճ - Տեղեո վանք - Բյուրական - Դաշտադեմ ամրոց - - Հառիճավանք - Գյումրի - Արփի լիճ - գ. Դարիկ - Թռչկան ջրվեժ - Ստեփանավանի դենդրոպարկ - Ձորագետ - Լոռի բերդ - Օձուն - Հաղպատ - Սանահին - Ենոքավան - Սևանավանք - Եղեգնաձոր - Սմբատաբերդ - Բոլորաբերդ - Արենի Թռչնի քարանձավ - Նորավանք - Երևան - Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան
Հայաստանն այն եզակի մշակույթի պահպանված մի կտոր է, որ ժամանակին լայն տարածում էր գտել Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքում: Անտիկ շրջանի տաճարները, հին եկեղեցիները, որ կառուցվել են քրիստոնեության ծագման ժամանակաշրջանում, հզոր ամրոցներ եւ փառահեղ մայր-բնությունը, որի գրկում էլ ստեղծվել է այս ամենը ... Դուք կարող եք վայելել այս ամենը ներկայացված տուրի միջոցով:
Ժամանում Զվարթնոց օդանավակայան – շրջայց Երևան քաղաքում - Մատենադարան – Չարենցի կամար - Գառնիի հեթանոսական տաճար - Գեղարդի վանական համալիր – Ջիպպինգ լեռնային ճանապարհի վրա – Վարպետ Լեւոնի քարանձավ – Երեւան – Ձորագետ – Ռաֆթինգ – Սանահինի վանական համալիր – Երեւան - Սեւանա լիճ – Սեւանավանքի համալիր – Yell Extreme Park – Լաստիվեր – Վերնիսաժ – տեղափոխում դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Եթե դուք ցանկանում եք վայելել էքստրեմալ և միաժանական կատարյալ հարմարավետ հանգիստ, հիանալ բարձրաբերձ լեռների և սաղարթախիտ անտառների վայելչությամբ, ապա այս տուրը հենց Ձեզ համար է: Ամենագնացով անցնելով Հայաստանի ամենագողտրիկ վայրերով՝ կկուտակեք Ձեզ համար նոր ու անմոռանալի տպավորություններ:
Տուրի երթուղի՝ Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Ազատության հրապարակ - Օպերա - Կասկադ համալիր - Գեղարդ - Գառնի - Սաղմոսավանք - Ապարան - Դիլիջան - Պարզ լիճ - Հաղարծին - գ. Գոշ - ք. Ճամբարակ - Սևանավանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան
Եթե դուք ցանկանում եք հայտնվել բնության գրկում՝ նույն պահին ստանալով անմոռանալի պահեր լեռնային ճանապարհներից և ուժեղ քամուց, եթե ցանկանում եք ձեր իսկ աչքերով տեսնել հրաշալի լեռներն ու լայնատերև անտառները, ապա այս ջիփ-տուրը ստեղծված է ձեզ համար: «Հայաստանի ճանապարհներով» տուրը կօգնի ձեզ իրականացնել ձեր ցանկությունները լիովին:
Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Շրջայց Երևան քաղաքում - Գութանասար լեռ - Ծաղկաձոր - Սևանավանք - Ճամբարակ - ք. Բերդ - ք. Իջևան - գ. Ենոքավան - Դիլիջան - ք. Վանաձոր - Քոբայր վանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց միջազգային օդանավակայան