Product was successfully added to your shopping cart.
Ռաֆտինգ տուր Հայաստանում

Ռաֆտինգ տուր Հայաստանում

264000 AMD [634 EUR, 64310 RUB, 686 USD]

(առկա է)

Ռաֆտինգ տուր Հայաստանում

Համառոտ տեղեկություն

Հայաստանն այն եզակի մշակույթի պահպանված մի կտոր է, որ ժամանակին լայն տարածում էր  գտել Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքումԱնտիկ շրջանի տաճարները, հին եկեղեցիները, որ կառուցվել են քրիստոնեության ծագման ժամանակաշրջանում, հզոր ամրոցներ եւ փառահեղ մայր-բնությունը, որի գրկում էլ ստեղծվել է այս ամենը ... Դուք կարող եք վայելել այս ամենը ներկայացված տուրի միջոցով:


Ժամանում Զվարթնոց օդանավակայանշրջայց Երևան քաղաքում - ՄատենադարանՉարենցի կամար - Գառնիի հեթանոսական տաճար - Գեղարդի վանական համալիրՋիպպինգ լեռնային ճանապարհի վրաՎարպետ Լեւոնի քարանձավ Երեւան Ձորագետ Ռաֆթինգ Սանահինի վանական համալիր Երեւան - Սեւանա լիճՍեւանավանքի համալիր – Yell Extreme Park – ԼաստիվերՎերնիսաժտեղափոխում դեպի «Զվարթնոց» օդանավակայան


 

Հասանելիություն՝ առկա է

264000 AMD [634 EUR, 64310 RUB, 686 USD]

* Պարտադիր դաշտեր

264000 AMD [634 EUR, 64310 RUB, 686 USD]

Մանրամասները

Հայաստանի խճճված ճանապարհներով

5 օր/4 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում և շրջայց Երևան քաղաքում:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Շրջայց-էքսկուրսիա Երևան քաղաքում՝

Սասունցի Դավթի արձան – ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան – ԿասկադՖրանսիայի հրապարակ – Օպերային թատրոնԿարապի լիճՀյուսիսային պողոտաՀանրապետության Հրապարակ – Աբովյան փողոց:

Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանի կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը: Դեգուստացիայի ընթացքում դուք կ՛զգաք հայկական կոնյակի 2 տեսակի՝ «Երեք աստղի» և «Ախթամարի»  համն ու բուրմունքը:

Սասունցի Դավթի արձանը Երվանդ Քոչարի կողմից ստեղծված մի գլուխգործոց է, որն արտացոլում է հայի ազատատենչ ոգին և նվիրական պայքարը հանուն ազատության: Դավիթը հանդիսանում է հայկական դյուցազներգության գլխավոր հերոսը:

Կասկադ համալիր։ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավ-արևելյան կողմում գտնվում է արհեստականորեն ստեղծված Կարապի լիճը:

Հյուսիսային պողոտան հարմարավետ հետիոտնային պողոտա է, որ միացնում է Օպերային թատրոնը Հանրապետության հրապարակին:

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Կ՛շրջենք նաև Երևանի հին փողոցներից մեկով՝ Աբովյան փողոցով, որ պահպանել է հին քաղաքին բնորոշ ճարտարապետությունը:

Տեղափոխում հյուրանոց:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Ժամանում Զվարթնոց օդանավակայանշրջայց Երևան քաղաքում - ՄատենադարանՉարենցի կամար - Գառնիի հեթանոսական տաճար - Գեղարդի վանական համալիրՋիպպինգ լեռնային ճանապարհի վրաՎարպետ Լեւոնի քարանձավ քաղաք Երեւան

Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտ է, որ յուրօրինակ է իր տեսակի մեջ: Այն հնագույն ձեռագրերի եւ արխիվային փաստաթղթերի ամենախոշոր պահեստն է աշխարհում:

Մատենադարանի ձեռագրերի թիվը կազմում է 16000-ից ավելի: Այստեղ են պահպանվում նաեւ օտար լեզուներով պահպանված ձեռագրերը, որոնց բնօրինակներն անդառնալիորեն կորցված են, եւ այսօր մարդկությունը կարող է ծանոթանալ միայն առկա հայերեն թարգմանության հետ:

Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:

\

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկ և հանդիսանում Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկը:

Ջիպպինգը դեպի բարձր լեռնային գագաթը թույլ կտա Ձեզ վայելել Հայաստանի գեղատեսիլ բնությունը եւ շատ հաճելի այս ակտիվ մեթոդով ժամանակ անցկացնել:

Վարպետ Լեւոնի քարանձավ: Վարպետ Լեւոնըայն սովորական գյուղացի է, որ իր տան տակ յուրահատուկ քարանձավ է փորել: Ամեն ինչ սկսվեց դրանից, որ Լեւոնի կինը խնդրեց իրեն կարտոֆիլի պահեստ կառուցել: Այսպիսով, Լեւոնը սկսեց փորել եւ այլեւս չկարողացավ կանգ առնել, քանի որ ամեն օր լսում էր մի ձայն, որը կոչ էր անում նրան շարունակել: Արդյունքում նա փորեց յոթհարկանի շենքի բարջրություն ունեցող մի մեծ քարանձավ:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երեւան Ձորագետ Ռաֆթինգ Սանահինի վանական համալիր քաղաք Երեւան

Ձորագետը երկրի հյուսիսում գտնվող անչափ գեղեցիկ մի կիրճ է:

Կիրճի վերին հատվածը ներկայացված է զիլ  կտրուկ իջնող ժայռերով, որ իջմում են դեպի ջուրը, որի մոտ արդեն դառնում են ավելի հարթ:


Հրավիրում ենք ձեզ հետաքրքիր ճանապարհորդության:

Ռաֆթինգը Դեբեդ լեռնային գետով իդեալական նվեր է ակտիվ հանգստի սիրահարների համար: Այս անմոռանալի ակտիվ հանգիստը հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Ձեզ հետ երթուղու վրա միշտ կլինեն ուղեկցողը, փորձառու հրահանգիչը, որը կսովորեցնի ձեզ իր հմտությունները եւ ցույց կտա գեղատեսիլ կիրճի առավել գեղեցիկ հատվածները:

Իջման երկարությունը կազմում է 10 կմ: Տեւողությունը՝ 60-70 րոպե:

Ռաֆտինգից հետո, ցանկության դեպքում, կազմակերպվելու է լրացուցիչ պիկնիկ բնության գրկում՝ տաք ուտեստներով ներկայացված:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք ԵրեւանՍեւանա լիճՍեւանավանքի համալիր – Yell Extreme Park – Լաստիվերքաղաք Երևան

Այսօր մենք կ՛մեկնենք Հայաստանի ամենականաչ շրջանը՝ Տավուշի մարզ:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է։

Սևանավանք կոչվող հինավուրց վանական համալիրի ուսումնասիրում։ Հիմնադրվել է 874 թ. Աշոտ Ա-ի դստեր Մարիամի նախաձեռնությամբ: Այն գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1900 մետր բարձրության վրա, հաճելի բարձրադիր մթնոլորտում, որտեղից բացվում է ամբողջ լճի եւ նրա շրջակայքի գեղատեսիլ տեսարանը:

Դրանից հետո կանցնենք նաև Դիլիջան առողջարանային քաղաքով եւ կ՛հասնենք Ենոքավան գյուղին, որտեղ գտնվում է Ելլ Էքստրիմ Այգին:

Հին ժամանակներից մարդիկ երազում էին թռչել: Yell Extreme Park- ը այս երազը իրականություն է դարձնում: Այստեղ է, որ գտնվում է 6 zip-line- ից բաղկացած կասկադը: Դուք կկարողանաք թռչել 300 մետր խորության կիրճի վրայով:

Իսկ 2018 թ. մայիսին կբացվի աշխարհի ամենաերկար՝ 2770 մետր երկարությամբ zipline-ը:

Նրանց համար, ովքեր չեն համարձակվի թռչել կիրճի վրայով, զբոսայգին առաջարկում է շատ այլ զվարճանքներ՝ ճոպանային այգի, փեյնթբոլ, զորբինգ, ձիավարություն եւ շատ ավելին:

Դրանից հետո մենք սկսում ենք մեր արշավային ճանապարհորդությունը Խաչաղբյուրի կիրճով` իջնելով դեպի առասպելական Լաստիվերը: Այնտեղ կտեսնենք փոքրիկ տներ ծառերի վրա, ջրվեժներ եւ միջնադարյան քարանձավներ՝ հին խորհրդավոր քանդակներով զարդարված, որտեղ ժամանակին ապրում էին ճգնավորներ: Տեղը պարզապես գերում է իր գեղեցկությամբ եւ ստեղծում է հանգստին խթանող մթնոլորտ:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Այցելություն Վերնիսաժ շուկա, որտեղ դուք կարող եք ձեռք բերել շատ հետաքրքիր եւ յուրօրինակ հուշանվերներ եւ նվերներ ձեր ընտանիքի եւ ընկերների համար:

Տեղափոխում օդանավակայան:

Գինը ներառում է `

Հարմարավետ տեղափոխումը հյուրանոցից դեպի օդանավակայան և ետ

Կեցությունը նշված հյուրանոցնում

Նախաճաշերը հյուրանոցներում

Շրջագայության ընթացքում հարմարավետ տրանսպորտով տեղափոխումը

Զբոսաշրջության ընթացքում ռուսալեզու էքսկուրսավարի ծառայությունները

Ծրագրում նշված Էքսկուրսիաները

Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

ԱՐԱՐԱՏ կոնյակի երկու տեսակի համտեսումը

Ջիպպինգ

Ռաֆտինգ

Լաստիվեր մեկնելու ժամանակ լանչ-բոքս

 

Գինը չի ներառում `

Ավիատեղափոխումը

Ճաշերն ու ընթրիքները

Ելլ Այգում էքստրեմալ զվարճանքների տոմսերի արժեքը

 

Առաջարկվող սարքավորումների ցանկը՝

Թրեքինգային կոշիկներ

Փոխնորդ զույգ կոշիկ (սպորտային կոշիկներ կամ սանդալներ)

Պայուսակ

Հագուստը պետք է լինի հարմարավետ, անջրանցիկ կամ արագ չորացող

Տաք հագուստ

Արեւային ակնոց

Գլխարկ

Թրեքինգային ձողիկներ ցանկության դեպքում

** Ընկերությունը պահպանում է ծրագրի հերթականությունը փոխելու իրավունքը` առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը ճանաչողական տուրեր, Էքստրիմ տուրեր և քայլարշավներ , Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality