Կովկասը հին ժամանակներից հայտնի է եղել իր բնակիչների ավանդույթներով ու ակտիվությամբ, հյուրընկալությամբ, որը բարձրացվել է պարտականության մակարդակի, և անմոռանալի կուսական բնությամբ, որը գեղեցկացնում են այստեղ բնակվող ժողովուրդների յուրահատուկ ճարտարապետական հուշարձանները: Այսպիսով, եկեք դառնանք այս բնական հրաշքի իրական վկաները, որն իրապես եզակի է ամբողջ տարածաշրջանի համար:
Տուրի երթուղի՝ ժամանում Զվարթնոց օդանավակայան – քաղաք Երևան – շրջայց-էքսկուրսիա Փոքր Կենտրոնով - Գառնիի հեթանոսական տաճար – Գեղարդավանքի համալիր – քաղաք Ծաղկաձոր – Սևանավանքի համալիր – Հաղարծնի վանական համալիր – քաղաք Դիլիջան – քաղաք Վանաձոր - Սանահինի վանական համալիր – Հաղպատի վանական համալիր - Ախթալայի վանական համալիր – քաղաք Թբիլիսի – քաղաք Մցխեթա – քաղաք Թբիլիսի – քաղաք Ռուսթավի – քաղաք Իջեւան – գյուղ Աչաջուր (Մակարավանք) – Գոշավանքի համալիր – քաղաք Դիլիջան – գյուղ Լճաշեն - Գութանասար – քաղաք Աբովյան – քաղաք Երեւան – տեղափոխում հյուրանոցից Զվարթնոց օդանավակայան
Հնուց ի վեր հայոց երկիրը փառավորվել է իր քաղաքներով: Քիչ չէին նաև նրա մայրաքաղաքները, որոնք գտնվում էին լեռնաշղթաների ու արագահոս գետերի արանքում: Հրաշալի քաղաքները, որ ժամանակին հայտնի էին ամբողջ Առաջավոր Ասիայում, պատմություն են դարձել՝ թողնելով իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ: Ներկայիս Հայաստանում հիմա էլ բաբախում են երկու մայրաքաղաքների սրտերը: Այս տուրը կ՛ծանոթացնի վերջիններիս հետ:
Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Երևան - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Ազատության հրաօարակ - Օպերայի և բալետի շենք - Կասկադ համալիր - Գյումրի - Մարմաշեն - Երևան
Փոքր Կովկասի լեռնաշղթաներն վաղուց եղել են Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան մասի բնական սահմանները: Եվ զարմանալի չէ, որ այստեղ, այս անտառներում ու լեռներում ստեղծվել է յուրահատուկ հայկական մշակույթ, որի արմատները կորում են դարերի գրկում: Բնությունն այստեղ միահյուսվում է մարդկային մշակույթի հետ, ստեղծելով հրաշալի ներդաշնակ սինթեզ,որն իր ամբողջ փառքով դրսեւորվում է հոգեւոր եւ կրթական կառուսյցների, պատմական հուշարձանների եւ շատ ուրիշ երևույթների մեջ: Այս ուղեւորությունը կօգնի ձեզ լիովին զգալ այս ներդաշնակությունը և գիտակցել այս տեղական հյուրընկալ ժողովրդի՝ հայերի բացարձակապես յուրօրինակ մշակույթը:
Տուր Գրաֆիկ: Ժամանում Զվարթնոց օդանավակայան – շրջայց-էքսկուրսիա քաղաք Երեւանով – Արարատ Երեւանի կոնյակի գործարան – Քաղաք Երեւան – Խոր Վիրապի վանական համալիր – Արենիի գինու գործարան – Արենիի Թռչնի քարանձավ – Նորավանքի վանական համալիր – քաղաք Ջերմուկ – Քարահունջի (Զորաց քարերի) համալիր – «ՏաԹեւեր» ճոպանուղի – Տաթեւի վանք – քաղաք Գորիս – գյուղ Հին Խնձորեսկ – քաղաք Շուշի – Հունոտի կիրճ – Մամռոտ քարի ջրվեժը – քաղաք Շուշի – քաղաք Ստեփանակերտ – Գանձասարի վանական համալիր – քարե առյուծ – Դադիվանքի վանական համալիր – Սեւանա լիճ – քաղաք Դիլիջան – Հաղարծնի վանական համալիր – Սեւանավանքի վանական համալիր – Գեղարդավանքի վանական համալիր – Գառնիի հեթանոսական տաճար – Չարենցի կամար – քաղաք Երեւան – տեղափոխում հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան