4 օր/ 3 գիշեր
Օր 1
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:
Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:
Քաղաքային տուր Երևան քաղաքով
Կասկադ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:
Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։
Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:
Այնուհետև կուղևորվենք Բյուրական գյուղ, որը հայտնի Բյուրական Աստղաֆիզիկական աստղադիտարանով, որտեղ աշխատել է հայտնի հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը: Արբանյակը գտնվում է Արագած լեռան լանջերից մեկում, ծովի մակերևույթից 1490 մ բարձրության վրա և ճանաչվում է որպես ԱՊՀ լավագույններից մեկը:
Հենց այստեղ մեզ սպասվում է գիշերային էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարանում:
Հետադարձ Երևան:
Экскурсия: Ереван – комплекс Амберд – монастырь Мармашен – город Гюмри
Օր 2
Նախաճաշ հուրանոցում:
Քաղաք Երևան – Ամբերդ – Մարմաշեն– քաղաք Գյումրի
Այսօրվա մեր ճանապարհւ ուղղված է լինելու դեպի հայ միջնադարյան ամենահայտնի ամրոցներից մեկը՝ Ամբերդի ամրոցը՝ կառուցված 7-րդ դարում: Ամրոցից բացի Ամբերդի համալիրը ներառում է նաև Վահրամաշեն եկեղեցին (11 դար): Ամրոցը մինչ օրս էլ գտնվում է կարգին վիճակում՝ հպարտ հայացքը սևեռելով դեպի եկող զբոսաշրջիկները:
Հետո մենք կ՛շարժվենք դեպի հանրահայտ շիրակյան դաշտերը, ուր իր տեղն է գտել մեկ այլ ճարտարապետական հուշարձան... Մարմաշենի վանական համալիրը (988-1029 թթ.)՝ կառուցված համանուն գյուղում, բաղկացած է 3 մասից՝ խոշոր գլխավր եկեղեցուց, փոքր 11-րդ դ. եկեղեցուց ու գավիթից, որ այժմ ավերակների է վերածվել: Համալիրի գլխավոր առանձնահատկությունը իր պատերն են, որոնք զարդարված են զանազան հայերեն գրություններով:
Երոկոյան շրջայց Գյումրի քաղաքում:
Քաղաքի հետ ծանոթացումը սկսվում է Վարդանանց հրապարակից՝ քաղաք Գյումրիի կենտրոնական հրապարակից, որ հանդիսանում է հայոց ազգի հիմնական կողմերի դրսևորումը: Իր անվանումը հրապարակը ստացել է ի պատիվ կանոնացված և սրբերի դասին միացված Վարդան Մամիկոնյանի՝ ընդդեմ պարսկական տիրապետության մղված հայոց պայքարի ղեկավարի: Այս պայքարի գագաթնակետը եղավ Ավարայրի ճակատամարտը 451 թ-ին:
Երկու կողմից հրապարակը եզրավորվում է քաղաքի գլխավոր հոգևոր տեսարժան վայրերով՝ Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկչի եկեղեցիներով:
Ազատ ժամանակ:
Գիշերակաց Գյումրիում:
Օր 3
Նախաճաշ հուրանոցում
Քաղաք Գյումրի – քաղաք Երևան
Շրջայց Գյումրի քաղաքով՝ Վարդանանց հրապարակ - Սբ. Աստվածածին եկեղեցի – Սբ. Ամենափրկչի եկեղեցի - Երկաթուղային կայարան և թանգարան - «Պատվո բլուր» եւ Սբ. Միքաէլ հրեշտակապետի մատուռ - «Մայր Հայաստան» հուշարձան – Սև բերդ
Քաղաքի հետ ծանոթացումը սկսվում է Վարդանանց հրապարակից՝ քաղաք Գյումրիի կենտրոնական հրապարակից, որ հանդիսանում է հայոց ազգի հիմնական կողմերի դրսևորումը: Իր անվանումը հրապարակը ստացել է ի պատիվ կանոնացված և սրբերի դասին միացված Վարդան Մամիկոնյանի՝ ընդդեմ պարսկական տիրապետության մղված հայոց պայքարի ղեկավարի: Այս պայքարի գագաթնակետը եղավ Ավարայրի ճակատամարտը 451 թ-ին:
Սբ. Աստավածածնի եկեղեցին (կամ Յոթ Վերքը) կառուցվել է 11 տարվա ընթացքում (1873-1884 թթ.): Օծման արարողությունն անցկացվել է կաթողիկոս Գևորգ Ե-ի կողմից: Հատուկ ուշադրություն է գրավում եկեղեցու տեսքը՝ սև տուֆից կառույցը, որի ներքին հատվածը ունի աքվամարինային երանգ, ընդհանրապես բնորոշ չի Հայ Առաքելական Եկեղեցուն: Սրանից զատ հետաքրքիր է նաև մի պատմական ակնարկ: Այսպիսով, Գյումրին եկեղեցու կառուցման օրոք եղել է բազմազգ քաղաք, այստեղ ապրել են թվով շատ քրիստոնյաներ, որոնք պատկանել են տարբեր կոնֆեսիաների: Եւ այդ պատճառով եկեղեցու գլխավոր խորանը որոշվեց տրամադրել Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ 3 գավիթները՝ ուղղափառ, կաթոլիկ և ասորական եկեղեցիների հետևորդներին:
Երկրորդ նշանակալից կառույցը Սբ. Ամենափրկչի եկեղեցին , որ եղել ու մնացել է քաղաքի գլղավոր այցեքարտերից: Կառուցվել է 1860-1873 թթ.: Ճարտարապետն էր Թադևոս Անդիկյանը: Եկեղեցու արժևորությունը կախված է իր ճարտարապետական յուրահատկություններից: Վերջինս կառուցված է Անիի կաթողիկեի նախատիպով, որ ժամանակին եղել է հայոց գլխավոր սրբավայրը և այսօր, ցավոք, գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Դիմակայելով 1926-ի երկրաշարժին 1937-ի գմբեթի պայթեցումին, եկեղեցին վերջնականորեն ավիրվեց 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրոք: Այժմ գտնվում է վերականգնման շրջանում:
Քաղաքի գլխավոր հրապարակի հետ ծանոթանալուց հետո շարժվում ենք Տիգրան Մեծի փողոցով դեպի երկաթուղային կայարան՝ բացված 1892 թ-ին: Կայարանը դեռ այն ժամանակ եղել է գլխավոր տրանսպորտային հանգույցը, քանզի այն կապում է Գյումրին Վրաստանի՝ Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի, և Երևանի հետ՝ Գյումրի-Երևան:
Հաջորդ քաղաքային տեսարժան վայրը «Պատվո բլուրն» է, որ յուրօրինակ է և երևում է քաղաքի բոլոր վայրերից: Դա բացատրվում է տեղում գտնվող երկաթե գմբեթ ունեցող մատուռով, որը տեղացիները կոչում են Պլպլան ժամ: Հուշահամալիրը նաև հանդիսանում է սպաների ռազմական գերեզմանոց՝ այստեղ թաղված են ռուս սպաների, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմների օրոք: Մուտքի մոտ առկա է կամար՝ ի նշան երկու ազգերի բարեկամության: Փոքր մատուռը կրում թ Սբ. Միքաէլ հրեշտակապետի անունը:
Այնուհետև մենք շարժվում ենք դեպի Չերքեզի ձոր ռեստորան, որ գտնվում է գեղատեսիլ ձորի կողքին: Մենյուում ներկայացված են, ավանդական մսային ուտեստներից բացի, նաև ձկնեղենն ու ծովային ուտեստները:
Ուտելուց հետո մենք ուղի ենք բռնում դեպի քաղաքի մեկ այլ ծայրամաս, որ մոտ է Թուրքիայի սահմանին: Գյումրիի այս հատվածը ավելի խիստ է: Հայտնվելով այստեղ, դուք կ՛հասկանաք, թե ինչու:
Հեռվից նման մի հարթ քարի Սև բերդը՝ կառուցված 1834-ին, արտացոլում է տեղանքի ռազմական անցյալը՝ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, որոնցում քրիստոնեական բանակի կազմում ակտիվ ներդրում է ունեցել տեղի հայությունը: Գյումրին՝ հանդիսանալով սահմանամերձ քաղաք, միշտ իր վրա զգացել է իրեն սպառնող վտանգը, և այդ իսկ պատճառով Նիկոլայ Ա-ն՝ այցելելով տարածաշրջան, հրաման արձագեց ամրոց կառուցելու վերաբերյալ: Եւ մինչ օրս էլ Սև բերդը Գյումրիի նշաններից մեկն է հանդիսանում:
Եթե երբևից է զբոսաշրջիկը տեսել է Սև բերդը, ապա նա անպայման ասելու է, որ կողքին կա մեկ այլ նշանավոր և հզոր հուշարձան՝ «Մայր Հայաստան»ը՝ կառուցված 1975-ին: Այն նշանավորում է հայոց ազգի հաղթանակները, մասնավորապես՝ ԵՀՊ-ում՝ ԽՍՀՄ-ի Կարմիր բանակի կազմում: Հետաքրքիր է, որ կառույցի հետևի հատվածը, որ նայում է դեպի Թուրքիան, ունի վարսերից ստացված գազանի տեսք:
Հետո մենք կ՛շարժվենք դեպի հանրահայտ շիրակյան դաշտերը, ուր իր տեղն է գտել մեկ այլ ճարտարապետական հուշարձան... Մարմաշենի վանական համալիրը (988-1029 թթ.)՝ կառուցված համանուն գյուղում, բաղկացած է 3 մասից՝ խոշոր գլխավր եկեղեցուց, փոքր 11-րդ դ. եկեղեցուց ու գավիթից, որ այժմ ավերակների է վերածվել: Համալիրի գլխավոր առանձնահատկությունը իր պատերն են, որոնք զարդարված են զանազան հայերեն գրություններով:
Ծանոթանալով համալիրի հետ, մեր խումբը վերադառնում է քաղաք Երևան:
Ազատ երեկո և հանգիստ:
Օր 4
Նախաճաշ հյուրանոցում:
Այցելություն դեպի ГУМ/Վերնիսաժ:
Տեղափոխում դեպի Զվարթնոց օդանավակայան
Գինը ներառում է `
Հարմարավետ տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
Գիշերակաց Երևանում (2)
Գիշերակաց Գյումրիում (1)
Նախաճաշ հյուրանոցներում
Տեղափոխում հարմարավետ տրոնսպորտով
Շրջագայության ընթացքում զբոսավարի ծառայություն
Ծրագրում նշված Էքսկուրսիաները
Մուտքի տոմսեր պատմական եւ մշակութային վայրեր
Գինը չի ներառում `
Թռիչք
Բժշկական ապահովագրություն
Ճաշ և ընթրիք
*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:
В стоимость включено:
Трансфер из аэропорта в отель и обратно
Проживание в отелях выбранной категории в Ереване
Проживание в отеле в городе Гюмри
Завтраки в отелях
Перемещение на комфортабельном транспорте
Услуги профессионального экскурсовода на протяжении всего тура
Экскурсии, указанные в программе
Входные билеты в историко-культурные достопримечательности
В стоимость не включено:
Авиаперелет
Обед и ужин
***Компания оставляет за собой право вносить изменения в последовательность выполнения программы без изменения объема предоставляемых услуг.
Տուրի տևողությունը | նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր |
---|---|
Ժամանման օրեր | 21.04-27.04.2018 |
Տուրի տեսակը | Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր |