Product was successfully added to your shopping cart.
Հայաստան-էքսպրես

Հայաստան-էքսպրես

86000 AMD [163 EUR, 12298 RUB, 181 USD]

(առկա է)

Հայաստան-էքսպրես

Համառոտ տեղեկություն

Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ հաճելիորեն զուգակցված են հնագույն ավանդույթները և ժամանակակից նորարարությունները, բարձրաբերձ լեռները և Սևանա լճի կապուտակ պաղ ջրերը, միջնադարյան տաճարները և արդի ճարտարապետական կառույցները: Ձեր ճանապարհորդության օրերին առիթ չեք ունենա ձանձրանալու այս արևաշատ և հյուրընկալ երկրում, կքայելեք հնամենի երկրի ամենագողտրիկ հատվածներով` բացահայտելու հնագույն վանքերի, կոթողների առեղծվածը, կճանաչեք տեղական բնակչության մշակույթն ու բարքերը: Իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի: 


Տուրի երթուղի՝  Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում - Շրջայց Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր-թանգարան  -  Չարենցի կամարԳառնիԳեղարդավանք- Երևան - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան


Հասանելիություն՝ առկա է

86000 AMD [163 EUR, 12298 RUB, 181 USD]

* Պարտադիր դաշտեր

86000 AMD [163 EUR, 12298 RUB, 181 USD]

Մանրամասները

Հայաստան-էքսպրես

 Տուրի երթուղի՝  Շրջայց Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր  -  “Չարենցի կամար”ԳառնիԳեղարդավանք

 

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում.

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Շրջայցի ընթցքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`Շրջագայության ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ծիծեռնակաբերդ, ‹‹Սասունցի Դավիթ›› կայարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Քաղաքի շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն հրաբխային տուֆ քարից, այդ իսկ պատճառով Երևանը կոչում են նաև  «վարդագույն քաղաք»:

 Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում

Երևան Չարենցի Կամար- Գառնու տաճարԳեղարդի վանքԵրևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ.թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

******Ուշադրություն

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality