Product was successfully added to your shopping cart.
Հայաստանի վառ գույները

Հայաստանի վառ գույները

284000 AMD [653 EUR, 65689 RUB, 738 USD]

(առկա է)

Հայաստանի վառ գույները

Համառոտ տեղեկություն

Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ հաճելիորեն զուգակցված են հնագույն ավանդույթները և ժամանակակից նորարարությունները, բարձրաբերձ լեռները և Սևանա լճի կապուտակ պաղ ջրերը, միջնադարյան տաճարները և արդի ճարտարապետական կառույցները: Ձեր ճանապարհորդության օրերին առիթ չեք ունենա ձանձրանալու այս արևաշատ և հյուրընկալ երկրում, կքայելեք հնամենի երկրի ամենագողտրիկ հատվածներով` բացահայտելու հնագույն վանքերի, կոթողների առեղծվածը, կճանաչեք տեղական բնակչության մշակույթն ու բարքերը: Իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի:


 Տուրի երթուղի՝  Դիմավորում Զվարթնոց օդանավակայան - Շրջայց Երևանում – Վարպետ Լևոնի քարանձավ -   Չարենցի կամար – Գառնի – Գեղարդավանք – Սևանա լիճ – Սևանավանք–Ծաղկաձոր - Սելիմի քարավանատուն - Նորավանք - Ջերմո6կ - Տաթևեր ճոպանուղի - Տաթևի վանք - Խնձորեսկ - Գորիս - Արենի գինու գործարան - Արենի թռչնի քարանձավ - Խոր Վիրապ - Վերնիսաժ - Երևան - ճանապարհում զվարթնոց օդանավակայան


 

Հասանելիություն՝ առկա է

284000 AMD [653 EUR, 65689 RUB, 738 USD]

* Պարտադիր դաշտեր

284000 AMD [653 EUR, 65689 RUB, 738 USD]

Մանրամասները

Հայաստանի վառ գույները

6 օր/ 5 գիշեր

 

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Երեկոյան զբոսանք Երևանում:

Օր 2 

Նախաճաշ հյուրանոցում

Երևան - վարպետ լևոնի քարանձավ - Չարենցի կամար - Գողարդ - Գառնի - Սևան - Ծաղկաձոր - Երևան

Վարպես Լևոնի քարանձավ: Վարպետ Լևոնը հասարակ գյուղացի էր, որը փորելով իր սեփական տան հատակը՝ հայտնաբերել է յուրահատուկ դամբարան:

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ.թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեի՞ք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի ամենահայնտի կուրորտային քաղաքն է: Հրաշալի վայր է՝ անցկացնելու անմոռանալի ժամանակ բնության գրկում:

Գիշերակացը Ծաղկաձորում:

Օր 3 

Նախաճաշ հյուրանոցում:

Ծաղկաձոր - Սելիմի քարավանատուն - Նորավանք - Ջերմուկ

Սելիմի քարավանատուն: Հայաստանում պահպանված միջնադարյան հյուրատներից մեկն է: Գտնվել է Մետաքսի ճանապարհին:

Նորավանք: Օրբելյան իշխանական տան օրոք եղել է Վայոց Ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը, XIV դարում Սյունյաց մետրոպիլիտների նստավայրը: Այս միջնադարյան հոյակերտ հուշարձանը եզակի է իր ճարտարապետական լուծումներով, Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է հանճարեղ ճարտարապետ Մոմիկի վերջին գլուխգործոցների մեկը:

  Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից 173 կմ է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2080 մ: Քաղաքը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Կլիման տիպիկ լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` երկար ու ձյունառատ, բայց՝ տաք, արևոտ ու հաճելի:

Շատ գեղատեսիլ է Արփայի կիրճը, որով անցնում է Երևանից Արցախ և Իրան տանող մայրուղին: Արփայի մոտակայքում են գտնվում Արենիի եկեղեցին, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, Ագարակաձորի մոտ՝ XIIIդ-ի միակամար կամուրջը, բազմաթիվ քարանձավներ և այլ դիտարժան վայրեր:

 

Իսկ դուք գիտեի՞ք

Ջերմուկի ջրերի բուժիչ հատկությունները համեմատվում են Կառլովի Վարիի ջրերի հետ:

Շրջայց Ջերմուկ քաղաքում:

Այստեղ է գտնվում Ջերմուկի ջրվեժը (Ջրահարսի վարսեր),որն ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել:

Գիշերակացը Ջերմուկում:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Ջերմուկ - Քարահունջ - Տաթևեր ճոպանուղի - Տաթի վանք - Խնձորեսկ - Գորիս

 Քարաունջ կամ Զորաց Քարեր Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են: 

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և  հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում:  VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը: Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթրի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում:  Այն աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին է, որ կառուցված է միայն մի հատվածով։ Այն շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։

Խնձորեսկը չնայած իր փոքր տարածքին, հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող  կոթողներով ու տեսաարժան վայրերով: Շուրջբոլորը կանաչ է ու մաքուր:

Գիշերակացը Գորիսում: 

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան – Արենի գինու գործարան - Թռչունների քարանձավ – Խոր Վիրապ - Երևան

«Արենի» գինու գործարան Վայոց ձորը և, մասնավորապես, Արենին հազարամյակներ       շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը:

Ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք հպարտանում են գինեգործության իրենց հազարամյա պատմությամբ, Հայաստանը ունի բազում փաստացի ապացույցներ, որ գինեգործությամբ այստեղ զբաղվել են 6,200 տարի առաջ: Այն, ինչ սկսվել էր որպես փոքր նախագիծ 2007 թ.-ին, դարձավ պատմական գինեգործության և ավանդույթների ոլորտում նեոլիթիկ քաղաքակրթության ժամանակաշրջանի հնագիտական առավել նշանավոր հայտնագործություններից մեկը:

Թռչունների քարանձավ – ամենահին քարանձավներից է, հենց այս քարանձավում է հայտնաբերվել ամենահին կոշիկը, որն արդեն 5000 տարվա պատմություն ունի;

Խոր Վիրապը հինավուրց վանք է՝ հարուստ պատմությամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը: Այստեղ ներկայիս բերդանման վանքի փոխարեն ժամանակին եղել է թագավորական բանտ: «Վիրապ» հայերենից նշանակում է «փոս»: Այն լցված էր թունավոր օձերով ու միջատներով։ Հենց այստեղ են նետվել դատապարտված բանտարկյալները: Հայտնի հայ պատմաբան Ագաթանգեղոսի վկայության համաձայն, Գրիգոր Լուսավորիչը տառապում էր այստեղ։ Վերջինս Հայաստանում քրիստոնեության ընդունման հիմնադիրն է:

Վերադարձ Երևան:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Այց Վերնիսաժ:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

 

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում Երևանում, Ծաղկաձորում, Գորիսում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր
  • Գինու համտեսման «Արենի» գինու գործարաններում
  • Ճոպանուղու տոմսեր

 

 

 Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

******Ուշադրություն

 

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality