Product was successfully added to your shopping cart.
Գարնանային տրամադրություն

Գարնանային տրամադրություն

109000 AMD [207 EUR, 15380 RUB, 229 USD]

(առկա է)

Գարնանային տրամադրություն

Համառոտ տեղեկություն

Գարունը տարվա առավել նպաստավոր ժամանակահատվածն է Արարատյան դաշտի եւ Հայաստանի նախալեռնային շրջաններում ճանապարհորդելու համար:  Կանաչազարդ բնությունը, որում ուղղակի թաղվում են քաղաքներն ու գյուղերը, հաճելիորեն տաքացնում է արդեն իսկ «ամառային» արևը՝ տարածելով բացված ծաղիկների անմոռանալի բույրը: Եվ այս ամենը գարուն է Հայաստանում: Մի մոռացեք պատմամշակութային հուշարձանների մասին, որոնք կուղեկցեն ձեզ ողջ ուղևորության ընթացքում:


Տուրի երթուղի՝ ժամանում «Զվարթնոց»  օդանավակայան – շրջայց-էքսկուրսիա Երևան քաղաքում – Ցեղասպանության թանգարան – Արարատ կոնյակի գործարան – քաղաք Էջմիածին – Սբ. Հռիփսիմե եւ Սբ. Գայանե եկեղեցիներ – Էջմիածնի մայր տաճար - «Էջմիածնի գանձարան» թանգարան – Զվարթնոցի տաճար – Չարենցի կամար – Գառնիի հեթանոսական տաճար – Գեղարդավանք – քաղաք Երեւան – տեղափոխում «Զվարթնոց» օդանավակայան

Հասանելիություն՝ առկա է

109000 AMD [207 EUR, 15380 RUB, 229 USD]

* Պարտադիր դաշտեր

109000 AMD [207 EUR, 15380 RUB, 229 USD]

Մանրամասները

Գարնանային տրամադրություն

5 օր/4 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո տուրիստների համար:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Ծիծեռնակաբերդ հուշահամալիր,  Կասկադ, Օպերային թատրոն, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության Հրապարակ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Կասկադ: Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Կշրջենք նաև Երևանի հին փողոցներից մեկով՝ Աբովյան փողոցով, որն իր մեջ համահնչորեն միացնում է տարբեր ժամանակաշրջանների ճարտարպետությունը:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երեւան  - ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանքաղաք ԷջմիածինԶվարթնոցի տաճարքաղաք Երևան

Երեւանի ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանի կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը: Դեգուստացիայի ընթացքում դուք կ՛զգաք հայկական կոնյակի 2 տեսակի՝ «Երեք աստղի» և «Ախթամարի»  համն ու բուրմունքը:

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի՝ հայ առաքելական ուսմունքի հիմնադրի կողմից, արքայական պալատի կողքին, հեթանոսական տաճարի հիմքի վրա:

Վերադարձի ճանապարհին կայցելենք Զարթուն Ուժերի կամ Երկնային հրեշտակների տաճար՝ Զվարթնոցը, որ հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության ամենավառ օրինակներից մեկը: Անցյալ դարերում տաճարը եղել է եռաստիճան կառույց՝ հրաբխային կարմրավուն և սև տուֆից, ունեցել 49 մ բարձրություն և կլոր հիմք: Զվարթնոցի ավերակները, Մայր տաճարը և Էջմիածնի եկեղեցիները մտնում են ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկը:

Վերադարձ քաղաք Երևան:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երևան – Չարենցի կամար- Գառնիի հեթանոսական տաճար - Գեղարդավանք- քաղաք Երևան

Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից:

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Վերադարձ քաղաք Երևան:

Ազատ երեկո:

 

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում դեպի օդանավակայան:

Գինը ներառում է՝

Հարմարավետ տեղափոխումը հյուրանոցից դեպի օդանավակայան և ետ

Կեցությունը նշված հյուրանոցներում

Նախաճաշերը հյուրանոցներում

Շրջագայության ընթացքում հարմարավետ տրանսպորտով տեղափոխումը

Զբոսաշրջության ընթացքում ռուսալեզու էքսկուրսավարի ծառայությունները

Ծրագրում նշված Էքսկուրսիաները

Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

ԱՐԱՐԱՏ կոնյակի երկու տեսակի համտեսումը

Գինը չի ներառում `

Ավիատեղափոխումը

Ճաշերն ու ընթրիքները

Բժշկական ապահովագրությունը


*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը` առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր 07.04-11.04.2018, 13.04-17.04.2018, 14.04-18.04.2018, 20.04-24.04.2018, 21.04-25.04.2018
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality