Product was successfully added to your shopping cart.
Հյուրընկալության դարավոր ավանդույթներ

Հյուրընկալության դարավոր ավանդույթներ

565000 AMD [1413 EUR, 138086 RUB, 1469 USD]

(առկա է)

Հյուրընկալության դարավոր ավանդույթներ

Համառոտ տեղեկություն

Դեռ հնագույն ժամանակներից Կովկասյան տարածաշրջանը հայտնի է իր ավանդական հյուրընկալությամբ, կրոնական կյանքի և հոգևոր մթնոլորտի իր առանձնահատկություններով՝ ճանաչում ունենալով իր դասականությամբ հարևան ժողովուրդների կողմից: Երկու հնագույն քրիստոնեական եղբայրական պետություններ՝ միավորված այս տուրում կտան Ձեզ գեղեցիկը գնահատելու և ապրելու մի քանի օրյա հնարավորություն: 



Տուր Գրաֆիկ: Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Շրջայց Երեւան - Գառնի - Գեղարդ - Երեւան - Գյումրի - Վարձիա - Ախալցխայում - Բորժոմի - Գորի-Թբիլիսի Մցխեթա - Ջվարի - Թբիլիսի - Հաղպատ - Դիլիջան - Սեւան - Ծաղկաձոր - Երեւան - փոխանցում է հյուրանոց Զվարթնոց օդանավակայանում


 


Հասանելիություն՝ առկա է

565000 AMD [1413 EUR, 138086 RUB, 1469 USD]

* Պարտադիր դաշտեր

565000 AMD [1413 EUR, 138086 RUB, 1469 USD]

Մանրամասները

Հյուրընկալության դարավոր ավանդույթներ

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Տուրիստների դիմավորում օդանավակայանում:

Տեղափոխում հյուրանոց:

Օր 2

Նախաճաշը հյուրանոցում:                                    

Շրջայց Երևան քաղաքովԳառնու հեթանոսական տաճարԳեղարդավանքի համալիրքաղաք Երևան

Սասունցի Դավթի արձան, Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և Եղեռնի թանգարան, Հաղթանակի այգի ևՄայր Հայաստանհամալիր, Կասկադ, Ֆրանսիայի հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Աբովյանի փողոց

Դավիթ Սասունցու արձանը Երվանդ Քոչարի՝ հանրահայտ հայ քանդակագործի յուրօրինակ կոթողնորից է, որ գտնվում է համանուն հրապարակում: Հուշարձանը իրենից ներկայացնում է հայկական «Դավիթ Սասունցի» էպոսի գլխավոր հերոսին, որը ներկայանում է որպես դարերով եկած հայ ազատատենչ նկատառումները կրողը և պայքարը իրականացնողը:

Ծիծեռնակաբերդը հուշահամալիր է՝ կառուցված ի հիշատակ 20-րդ դարի սկզբում իրականացած Եղեռնի անմեղ զոհերի, երբ կարճ ժամանակահատվածում Օսմանյան կայսրության արևելյան հատվածում ոչնչացվեց քրիստոնեական բնակչության մեծ մասը՝ ներկայացված հայերով, հույներով և ասորիներով: Կորուստներ կրեցին նաև մեծ թվով եզդիներ: Հուշարձանի ներսում վառվում է հավերժ կրակը, որը զուգորդվում է սգո երաժշտությամբ: Ստորև գտնվող հայ ցեղասպանության թանգարանում են պահվում փասթաթղթերն ու լուսանկարները, որ ապացուցում և բացահայտում են Օսմանյան կայսրության կառավարության նախագիծը՝ հայերի ոչնչացման իրականացման վերաբերյալ:  

Ներքևի հարկում են գտնվում գրադարանի, փասթաթղթերի արխիվի, կոնֆերենց-սրահների և աշխատասրահների սենյակները, քանի որ թանգարանը հանդիսանում է նաև որպես հայոց եղեռնը ուսումնասիրող գիտական հաստատություն: 

Հաղթանակի այգին կամ Մոնումենտը, ինչպես կոչում են այն քաղաքացիները, վերջիններիս ամենասիրելի վայրերից մեկն է, որի մոտից բացվում է հրաշալի տեսարան քաղաքի ստորին հատվածի վրա:

Կասկադը ճարտարապետական համալիր է աստիճանի տեսքով, որ միացնում է ցածր գոտում գտնվող Կենտրոնը և հուսիսում՝ Քանաքեռի բարձրավանդակում գտնվող բնակելի թաղամասը: Կասկադի դիտակետերից բացվում է շքեղ պանորամային պատկեր քաղաքի և հեռվում վեր խոյացող Արարատյան դաշտի, ինչպես նաև Արարատ լեռան վրա: Համալիրի կառուցվածքը ներկայացնում է մի քանի մակարդակ՝ կառուցված ազգային ճարտարապետական երանգներով:

Կասկադի և Օպերայի արանքում գտնվող ընդարձակ հրապարակը կոչվում է Ֆրանսիայի հրապարակ, որի կենտրոնում կանգնեցված է հանրահայտ Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստեն Լեպաժի արձանը: Արձանը նվիրված է Ֆրանսիայի կողմից ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության:

Օպերայի և բալեթի թատրոնը հանդիսանում է այժմյան Երևանի մարգարիտներից մեկը: Շինության հետևի հատվածը եզրավորում է Ազատության հրապարակը, որ երևանցիների կողմից ճանաչվում է որպես իրենց քաղաքի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը: Այնտեղ են նաև բազմաթիվ սրճարաններ բաց երկնքի տակ, մաքուր օդին: Արևելյան կողմում է նաև արհեստական Կարապի լիճը, որն իր ունեցած ձևով նմանակում է Սևանա լիճը: 

Հյուսիսային պողոտան քաղաքի միակ հետիոտնային պողոտան է, որ միացնում է Հանրապետության և Ազատության հրապարակները:

Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական հրապարակն է, որը հայտնի է իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ստեղծված խոր ազգային ոճում: Այցելենք մեկ այլ հայտնի և հին վայրը՝ Աբեվյանի փողոցը, որ մասամբ պահպանել է հին քաղաքի տեսքը:

Չարենցի կամարը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է՝ այստեղից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Ցանկացած զբոսաշրջիկին բավականին բարդ է չգայթակղվել և չնկարվել ի հիշատակ այցելության այս հրաշալի վայրը:

Գառնին հանդիսանում է միակ հելենիստական ժամանակաշրջանի հեթանոսական ճարտարապետական հուշարձանը՝ թվագրվող մ.թ. 1 դ. և պահպանված Հայաստանում: Տաճարի կողքին պահպանվել են հին ամրոցի, արքունական պալատի և մ.թ. 3 դ. կառուցված բաղնիքի  ավերակները: Այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Գեղարդի վանական համալիրը կամ Գեղարդավանքը իրենից ներկայացնում է ժայռափոր երկհարկանի դամբարան, սուրբ աղբյուր և կից գտնվող եկեղեցի: Վանքը հիմնված է եղել 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որի ակունքը լեռներում է: Գեղարդը իր անունն է ստացել Լոնգինի նիզակից, որով խոցվել էր Հիսուսի մարմինը: Գեղարդը նաև մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային ժառանգության ցանքը և Հայաստանի ամենաշատ այցելություններ ունեցող սրբավայրերից մեկը:

Հենց մուտքի մոտ  դուք կարող եք ձեռք բերել այստեղ վաճառվող չրերը և Գեղարդի գաթան:

Վերադարձ Երևան քաղաք:

 

Օր 3

Նախաճաշը հյուրանոցում:

Երեւան քաղաք - Գյումրի քաղաքՎարձիա քաղաք - Ախալցիխե քաղաք

Շրջագայություն Գյումրի քաղաքով՝

Կենտրոնական հրապարակի համույթ - Մայր Հայաստան հուշարձան - Սեւ բերդ - Կենտրոնական զբոսայգի - Սբ. Միքաէլ հրեշտակապետի մատուռ

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, բարձրադիր լեռնային շրջանում: Իր կենտրոնական նասը զբաղեցնում է բարեբեր Շիրակի դաշտի տարածքը: Տարածքի միջին բարձրությունը կազմում է ծովի մակարդակից 1800-2200 մ:

Գյումրի քաղաքը Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքն է: Այն ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքն է, հանդիսանում է Հանրապետության մշակութային մայրաքաղաքը և գրական ու երաժշտական կենտրոնը: Քաղաքը զգալի կորուստներ է կրել 1988 թ-նի երկրաշարժի ընթացքում, երբ ավիրվեց Հայաստանի ամբողջ հյուսիսը: Աչքի է ընկնում իր ճարտարապետական տեսակների հարստությամբ (ընդհանուր քանակը՝ 4) և յուրահատուկ կոլորիտով:

Վարդանանց հրապարակը քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, պատմական շրջանի “սիրտը”: Երկու կողմից հրապարակը եզերում են ամենահայտնի եկեղեցիները՝ Յոթ վերքը (Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի) ու Սուրբ Ամենափրկիչը:

Մայր Հայաստան հուշարձանը կառուցվել է 1975 թ-ին և նշանավորում է հայոց ազգի հաղթանակները: Մասնավորապես դա վերաբերում է ԵՀՊ-ին, երբ հայկական բանակը հանդես է եկել միասնական Կարմիր բանակի կազմում: Բավականին մեծ հետաքրքրություն է առաջացնում սկզբից աննկատ մի ճարտարապետական յուրահատկություն՝ հուշարձանը կանգնեցրած է այնպես, որ հայկական կողմից այն ունի կնոջ տեսք՝ ցորենի հատիկը իր ձեռքում պահած: Սակայն թուրքական կողմից արդեն թվում է, որ Թուրքիայի վրա գազան է հարձակվում:

Հեռվից հարթ քարի տպավորություն ստեղծող Սև բերդը՝ կառուցված 1834-ին, արտացոլում է տարածաշրջանի ռազմական անցյալը՝ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, որոնցում ակտիվ մասնակցություն են ծավալել քրիստոնեական բանակի կազմում նաև հայերը: Գյումրին՝ հանդիսանալով սահմանամերձ քաղաք, միշտ զգացել է այն վտանգը, որ սպառնում էր իրեն, և այդ իսկ պատճառով այն ժամանակվա կայսր Նիկոլայ 1-ը՝ այցելելով քաղաք, հրաման էր արձակել ամրոցը կառուցելու վերաբերյալ: Եւ մինչ օրս էլ Սև բերդը անկախ Գյումրիի նշանավոր վայրերից մեկն է:

Բլուրից բացվում է քաղաքի հիանալի տեսարանը:

Կենտրոնական այգին իրենից ներկայացնում է հարմարավետ մի պուրակ, որի տարածքում զգացվում է 50-կանների ոգին: Այգում կարելի է տեսնել մի հետաքրքիր փոքր դիտորդական հրապարակ՝ սյունակներով, հեռախոսային խցիկներ՝ կառուցված խորհրդային ոճի համաձայն, և նույնիսկ մի փոքրիկ շատրվան՝ գեղեցիկ աղջկա արձանով:

Հետո մենք ուղղություն ենք բռնում դեպի Սբ. Միքաէլ հրեշտակապետի մատուռ՝ կառուցված 1879-80 թթ. և Ալեքսանդրոպոլում ծառայող որպես թաղման մատուռ: Այստեղ են անկացվել Կարսի բերդի բազմաթիվ հարձակումների ընթացքում զոհված ռուս զինվորների հուղարկավորության ծառայությունները: Գյումրեցիները այս մատուռը կոչում են Պլպլան ժամ, քանի որ երկաթե գմբեթը ուժեղ փայլ է տալիս արեգակի ճառագայթներից:

 

Հաջորդիվ մեր էքսկուրսիան անցնում է Վրաստանի տարածքով:

Վրաստանի Վարձիա քաղաքի քարանձավային համալիր:

Վարդերի ամրոց, քարանձավային վանք… Այսպիսի մակդիրներով են կոչում Վրաստանի ամենահին տղամարդկային վանքերից մեկը, որի տարիքը գերազանցում է արդեն 9 հարյուրամյակ: Համալիրը՝ փորագրված լինելով անհասանելի ժայռերում, ի սկզբանե նախագծվել էր որպես ամրոց-աշտարակ, որը պետք է պաշտպաներ տեղի ժողովուրդին անընդհատ իրանական հարձակումներից, սակայն ժամանակի ընթացքում այն ընդլայնվեց և դարձավ հրաշալի բերդային վանական համալիր, որն ուներ ազդեցություն պետական կյանքի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական, մշակութային, կրթական և հոգևոր ոլորտները: Վանքում մինչ օրս պահպանվել են 12-րդ դարի որմնանկարները, որոնց թվում կան նաև Գեորգի III և Թամարա թագուհու պատկերները:

Գիշերակաց Ախալցիխե քաղաքում:      

Օր 4.

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Ախալցիխե քաղաք Բորժոմքաղաք Գորի քաղաք Թբիլիսի

Ռաբաթ ամրոցը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում և նկատելի է բառացիորեն քաղաքի ամեն անկյունից: Կառուցման պահից 13-րդ դարում այս պաշտպանական կառույցը շատ փորձանքների հանդիպեց: Ամրոցը հաճախ քանդվում էր և պաշարվում հակառակորդների կողմից: 2012 թ-ին մասշտաբային վերակառուցման էր ենթարկվել, որի ավարտից հետո Ռաբաթ ամրոցը վերացվեց քաղաքի ուրիշ քաղաքի ներսում: Հիմա այն ներկայանում է ոչ միայն որպես պատմական հուշարձան, այլ նաև որպես քաղաքի մշակութային կենտրոնը: Ամրոցի սահմաններում տեղակայված են տարբեր կրոնական կառույցներ՝ եկեղեցի, սինագոգա, մզկիթ, առկա է նաև փոքր այգի, պատմության թանգարան, զանազան խանութներ, հյուրանոց և նույնիսկ ՔԿԱԳ:

 

Բորժոմը մարդկանց լայն զանգվածի համար հանդիսանում է որպես նույնանուն հանքային ջրի հայրենիք: Այս կուրորտային քաղաքը գտնվում է հրաշալի կովկասյան լեռներում՝ ծածկված լայնատերև և փշատերև անտառներով:

Գորի քաղաքը  խոշոր բնակավայր է՝ 50000 մարդ բնակչությամբ: Գորին Շիդա-Կարթլիի վարչական միավորի և Գորիի շրջանի կենտրոնն է: Մեծամասամբ գտնվում է Կուր գետի հյուսիսային ափին՝ իր և Լիախվե գետակի միախառնման տարածքում: Այդ իսկ պատճառով կարելի է կոչել Գորին արևելյան Վրաստանի սիրտը՝ ինչպես անցյալում, այնպես էլ միջնադարում: Քաղաքը աչքի է ընկնում Գորիսցիխե ամրոցով և Գորիջվարիի տաճարով: Մոտակա տարածքներում են գտնվում նաև հանրահայտ Ուպլիսցիխե քաղաքը և ոչ պակաս հայտնի Աթենի Սիոն քրիստոնեական տաճարը:

Ժամանում Թբիլիսի քաղաք:

 

Օր 5.

Նախաճաշը հյուրանոցում:

Շրջայց էքսկուրսիա Թբիլիսիով քաղաք ՄծխեթաՋվարիի վանական համալիր

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է: Հիմնված է եղել 5-րդ դարում: Տեղակայված է Կուր գետի երկու ափերին, Ասիայի ու Եվրոպայի գլխավոր առևտրական ճանապարհների խաչմերուկի վրա: Նախկինում քաղաքը անվանել են Թիֆլիս, սակայն հիմա այն անվանվում է Թբիլիսի, քանի որ քաղաքի տարածքում առկա են բազմաթիվ ծծմբային աղբյուրներ: Այսպես, անվանումը բացատրվում է վրացական “թբիլի” բառով, որ նշանակում է տաք: Այսօրվա դրությամբ քաղաքը համահունչ կերպով իր մեջ միացնում է և պատմական հատվածը՝ ներկայացված 6-7 դդ. եկեղեցիներով, և նորագույն հատվածը՝ ներկայացված նոր շինություններով ու այգիներով, եկեղեցիներով ու պուրակներով: Մեծն Կուր գետը իր հերթին զարդարված է հզոր կամուրջներով, որոնք միացնում են քաղաքի երկու կողմերը:

Մեր էքսկուրսիան մենք սկսում ենք Ազատության՝ Թբիլիսիի կենտրոնական հրապարակից: Այցելում ենք միջնադարյան վերին խավին պատկանող թաղամասը և Ամչիսխաթի բազիլիկան (6-րդ դ.): Անցնում ենք Հին քաղաքի մի մասը, որը գտնվում է աջ ափին, որտեղից հրաշալի կերպով երևում է ժայռային մասիվը՝ կտրուկ ընկնող դեպի Կուր գետը: Այս համալիրը օծում է Մեցեխի վանական համալիրը՝ կառուցված 13-րդ դարում:

Շարժվում ենք ճոպանուղով դեպի Նարիկալա ամրոցը: Բերդի պատից բացվում է գեղեցիկ ափշեցնող տեսարան: Հաջորդիվ շարժվում ենք ծծմբային բաղնիքներին, որոնք գտնվում են Աբանոթուբանիում:

Վրաստանի հին և հոգևոր մայրաքաղաքը՝ Մծխեթան հանդիսանում է ամենանշանավոր և մեծագույն արժեք ունեցող վայրը ամեն մի վրացու համար: Իր սրբության, նշանակության և հարստության՝ ինչպես մշակութային, այնպես էլ ճարտարապետական առումով, այն մեղմորեն անվանվում է Երկրորդ Երուսաղեմ: 

Ջվարիի վանական համալիրը, որը Միխայիլ Լերմոնտովը հավերժացրել է իր «Մցիրի» ստեղծագործության մեջ, հանդիսանում է ամենահին պաշտամունքային հուշարձաններից մեկը: Համալիրը կառուցվել է վրաց քրիստոնեության ծագման օրոք 6-րդ դարում (585-604 թթ.): Իր անունը վանքը ստացել է շնորհիվ քրիստոնեական լեգենդի (թարգմանվում է որպես– “խաչ”), ըստ որի Նունե Կապադովկիացին իր խաչն այստեղ էր տեղադրել՝ նշանավորելով Վրաստանի քրիստոնեացումը:

 Գիշերակացը կազմակերպվում է Թբիլիսիում:

Օր 6.                     

Քաղաք ԹբիլիսիՀաղպատի վանական համալիրքաղաք Դիլիջան Սևանա լիճ

 

Նախաճաշը հյուրանոցում:

Վերադարձ Հայաստան:

Ակնառու հայ միջնադարյան կառույցներից է Հաղպատի վանական համալիրը՝ կառուցված 10-13 դդ: Իր ծաղկման տարիներին համալիրը եղել է ամենանշանավոր գիտական կենտրոնը, որն ունեցել է շատ որակյալ և ծավալուն մատյանների ժողովածու: Վանքի տարածքում կային թարգմանչական սրահներ (թարգմանվում էին վանքում եղած մատյանները), ճաշարաններ ու համալսարաններ: Համալիրը ընդգրկված է ՅՈՒՄԵՍԿՈ-յի պատմամշակութային ժառանգության ցանքում և գտնվում է վերջինիս պաշտպանության տակ:

Դիլիջանը հին վեհաշուք քաղաք է, որ գտնվում է Դիլիջանի ազգային պարկի սահմաններում: Այստեղ կա այն ամենը, ինչը պետք է զբոսաշրջիկին լիաթոք հանգստի համար՝ գեղատեսիլ նրբանցքներ, կուսական բնություն, անտառապատ լեռնաշղթաներ ու լճեր, բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք դուր են գալիս այցելուներին:

Քաղաքի կենտրոնական հատվածը իր տեղն է գտել Աղստևի աջ ափին: Այստեղ են նաև բազմաթիվ խանութները և բնակելի թաղամասերը: Նույն թաղամասում է իր տեղը գտել նաև հին քաղաքը՝ իրեն բնորոշ ճարտարապետական դրսևորումներով՝ մանսարդաներով, փայտե պատշգամբներով, նախշազարդ պատուհաններով, դռներով և աստիճանավանդակներով: Հին թաղամասը անվանում են նաև արհեստավորների թաղամաս:

Տեղում վերստեղծվել է անցյալի ավանդական մթնոլորտը՝ առկա են աշխատող առհեստավորները, ակտիվ գործունեություն ծավալող սրճարաններն ու թոնիրները, հուշանվերների վաճառքով զբաղվող կրպակները:

Այցելություն Հաղարծինի վանական համալիր (11-13-րդ դդ.): Հանդիսանում է կիրճի մարգարիտը և Հայաստանի ամենագաղտնի վայրերից մեկը՝ մառախուղից բացի տեղանքը ծածկված է նաև կուսական բնությամբ:

Սևանը լեռների արանքում գտնվող Հայաստանի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լիճն է: Այն տեսնելիս  առաջանում հետաքրքիր պատկեր՝ թվում է, որ լիճն ու երկինքը միաձուլված են: Բացատրվում է դա Սևանի իջվածքում, լեռների արանքում գտնվելով: Այսօրվա դրությամբ Սևանն ու իր շրջակայքը հանդիսանում են Հայաստանի շատ հանրաճանաչ տեսարժան վայրեր, որոնք պետք է տեսնեն Կովկասի բոլոր սիրահարները:

Գիշերակաց Սևան քաղաքի հյուրանոցում:      

Օր 7.

Սևանա լիճքաղաք Ծաղկաձորքաղաք Երևան

Նախաճաշը հյուրանոցում:

Այնուհետև ազատ ժամանակ և հանգիստ Սևանա լճի մոտ:

Ծաղկաձորը շատ գեղատեսիլ մի քաղաք է Հայաստանի կենտրոնում, որ տարածվել է լեռնաշղթաների արանքում՝ ծածկված կուսական անտառով: Ցանկության դեպքում զբոսաշրջիկները կարող են նստել ճոպանուղի:

  Վերադարձ քաղաք Երևան:

Օր 8.

Նախաճաշը հյուրանոցում:

Տեղափոխում դեպի օդանավակայան:

 

Արժեքում ներառված է՝

  • Հարմարավետ տեղապոխումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • 3 x գիշերակաց Երևանի հյուրանոցում
  •  2 x գիշերակաց Թբիլիսիի հյուրանոցում
  •  1 x գիշերակաց Ախալցիխեի հյուրանոցում
  • 1 x գիշերակաց Սևանի հյուրանոցում
  • Նախաճաշերը հյուրանոցում
  • Տեղախոխություն հարմարավետ փոխադրամիջոցով՝ տրամադրված վարորդով ամբողջ ճանապարհորդության ընթացքում
  • Մասնագիտացված էքսկուրսավարի ծառայություններ ամբողջ ճանապարհորդության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաները
  •  Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

 

Արժեքում ներառված չի՝

  •  Օդային տեղափոխությունը
  • Ճաշերի և ընթրիքների արժեքը (35 $  մի շնչին առանց ալկոհոլ)

                 

 

*** Ուշադրություն

Փաթեթում առկա զբոսաշրջային օբյեկտների հերթագայությունը ենթակա է փոփոխման՝ տուրի ամբողջական ծավալի պահպանմամբ:

 

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր, նվզ. 8 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր, Հայաստան և Վրաստան

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality