Product was successfully added to your shopping cart.
Հայոց լեռների գրկում

Հայոց լեռների գրկում

123000 AMD [295 EUR, 28093 RUB, 320 USD]

(առկա է)

Հայոց լեռների գրկում

Համառոտ տեղեկություն

Հայկական լեռները հայ ժողովրդի առանցքը, նրա աջակցությունն ու մտածողության հիմքն են եղել: Այս լեռների գրկում են  ձևավորվել մեր հարուստ մշակույթը սովորույթներից և ավանդույթներից մինչև երաժշտական  արվեստ: ԵՎ այդ լեռների գրկում կարող ենք վերապրել մեր կյանքի ամենահիշարժան պահերը ճանապարհորդելով մեզ հետ մասին:


 Տուրի երթուղի՝ Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում -  Շրջայց Երևանում – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր-թանգարան -  Չարենցի կամար – Գառնի – Գեղարդավանք –Խոր Վիրապ- Արենի գինու գործարան–Նորավանք - Երևան - ճանապարհում Զվարթնոց օդանավակայան




Հասանելիություն՝ առկա է

123000 AMD [295 EUR, 28093 RUB, 320 USD]

* Պարտադիր դաշտեր

123000 AMD [295 EUR, 28093 RUB, 320 USD]

Մանրամասները

Հայոց լեռների գրկում

6 օր/ 5 գիշեր 

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Շրջագայության ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ծիծեռնակաբերդ, ‹‹Սասունցի Դավիթ›› կայարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Քաղաքի շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն հրաբխային տուֆ քարից, այդ իսկ պատճառով Երևանը կոչում են նաև  «վարդագույն քաղաք»:

 Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

«Սասունցի Դավիթ» Երևանի մետրոպոլիտեն կայարան, որը բացվել է 1981 թ. մարտի-ին։ Կայարանը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Սասունցի Դավթի հրապարակ, Երևանի երկաթուղային կայարան, Սևանի փողոց՝ Սասանցի Դավթի հարևանությամբ։ Կառամատույցը բացօթյա է։ Անվանակոչվել է հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի անունով:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում

Ազատ օր

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում

Երևան Չարենցի Կամար- Գառնու տաճարԳեղարդավանքԵրևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ.թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

 

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում

ԵրևանԽոր Վիրապ -Արենիգինու գործարանՆորավանքԵրևան

Խոր Վիրապ - Վիրապը գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցուց (7 դ.) հարավ-արևմուտք։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ վիրապի վրա Ամենայն Հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը (641-661) կառուցել է մատուռ: Հայրապետության գալով, նա «Կառուցում է սուրբ տաճար Սուրբ Գրիգորի վիրապի վրա,ուր թաղված թունավորների մեջ, առաքելանվեր այրն Աստծո ջախջախեց կամակոր վիշապի գլուխը` կռապաշտության խոր մեռելությունից հայաստանցիներիս դուրս բերելով դեպի Աստծո Որդու փառքի լույսը»։ 

«Արենի» գինու գործարան Վայոց ձորը և, մասնավորապես, Արենին հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը:

Ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք հպարտանում են գինեգործության իրենց հազարամյա պատմությամբ, Հայաստանը ունի բազում փաստացի ապացույցներ, որ գինեգործությամբ այստեղ զբաղվել են 6,200 տարի առաջ: Այն, ինչ սկսվել էր որպես փոքր նախագիծ 2007 թ.-ին, դարձավ պատմական գինեգործության և ավանդույթների ոլորտում նեոլիթիկ քաղաքակրթության ժամանակաշրջանի հնագիտական առավել նշանավոր հայտնագործություններից մեկը:

Նորավանք

Նորավանք: Օրբելյան իշխանական տան օրոք եղել է Վայոց Ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը, XIV դարում Սյունյաց մետրոպիլիտների նստավայրը: Այս միջնադարյան հոյակերտ հուշարձանը եզակի է իր ճարտարապետական լուծումներով, Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է հանճարեղ ճարտարապետ մոմիկի վերջին գլուխգործոցներից մեկը:

Գիշերակաց Երևանում:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր
  • Համտեսման արժեքը «Արենի» գինու գործարաններում

 

Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

******Ուշադրություն

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality