Product was successfully added to your shopping cart.
 Մեկ շաբաթով Հայաստանում

Մեկ շաբաթով Հայաստանում

152000 AMD [289 EUR, 21204 RUB, 319 USD]

(Առկա չէ )

Մեկ շաբաթով Հայաստանում

Համառոտ տեղեկություն

Քրիստոնեական Արևելք, եվրոպական մշակույթ, Եվրոպայի և Ասիայի ճարտարապետական առանձնահատկություններ. Եթե դուք  ցանկանում եք բացահայտել այդ հատկանշականորեն հակադրվող մշակույթները մեկ վայրում, ապա Հայաստանը լավագույն տարբերակն է: Հեթանոսական շինություններ, հազարամյա վանքեր, գեղատեսիլ բնություն, անդնդախոր ձորեր և վեհապանծ լեռներ. երկիր արևի և լուրթ երկնի, որը արտացոլվում է Սևանա լճի կապուտակ ջրերում ...Բարի գալուստ հենց այսպիսի  Հայաստան:


Տուրի երթուղի՝ Ժամանաում Զվարթնոց օդանավակայան - Շրջայց Երևանով- Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար – Արարատ կոնյակի գործարան- Չարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Սևանա լիճ - քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան


 

Հասանելիություն՝ Առկա չէ

152000 AMD [289 EUR, 21204 RUB, 319 USD]

Մանրամասները

 Մեկ շաբաթով Հայաստան

7 օր/6 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանով

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Ծիծեռնակաբերդ,  Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, կայարան «Սասունցի Դավիթ»:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Կասկադ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան –Արարատ Կոնյակի գործարան-  Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար –Երևան

ԱՐԱՐԱՏ (ARARAT) կոնյակի գործարան- Հին Էրիվան ամրոցի վայրում 1887 թվականին Ներսես Թահիրյանի կողմից կառուցվել է Երևանի Կոնյակի գործարանը,որը 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում ստանում է ‹‹Գրան-պրի›› մրցանակ: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:

Մեզ սպասվում է ուղևորություն դեպի քաղաք Էջմիածին, որի մեջ պահված է բազմաթիվ քրիստոնեական գաղտնիքներ և լեգենդներ:

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության մասին, ինչպես նաև կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե, Էջմիածին տաճարները և շատ ավելին:

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիացնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը:

Թանգարանում պահված է հնագույն ձեռագրեր և քրիստոնեական մասունքներ. Զինվոր Լոնգինի նիզակը, Լուսավորչի աջը, Հովհաննես Մկրտիչի աջը և հրաշքով պահպանված Նոյի տապանի մնացորդները:

Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայի ոգին:

          

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

ԵրևանՉարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Երևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Վերադարձ Երևան:                                        

Ազատ երեկո:

 

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան – Սևանա լիճ-քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր -  Երևան

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեի±ք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։

 Այցելություն Հաղարծին վանական համալիր, որը հանդիսանում է XI-XIII դարի կառույց

 

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում  Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

 

Գինը չի ներառում`

 

  • Ավիաթռիչք
  • Բժշկական ապահովագրություն
  • Ճաշ և ընթրիք

***Ուշադրություն

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality