Product was successfully added to your shopping cart.
Հայաստանում չես ձանձրանա

Հայաստանում չես ձանձրանա

250000 AMD [600 EUR, 60400 RUB, 650 USD]

(առկա է)

Հայաստանում չես ձանձրանա

Համառոտ տեղեկություն

«Հայաստանում չես ձանձրանա»-ն հարուստ շրջագայություն է, որի ընթացքում դուք կկարողանաք բացել Հայաստանի բազմաթիվ խորհրդավոր անկյունները, տեսնել անգին քրիստոնեական մասունքները, լողալ Սեւանի թափանցիկ ջրերում եւ համտեսել համեղ հայկական կոնյակը: Անմոռանալի զգացմունքները կուղեկցեն ձեզ ողջ շրջագայության ընթացքում:


Տուրի երթուղին՝ Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում - Երեկոյան շրջայց-էքակուրսիա Երևան քաղաքով – վարպետ Լեւոնի քարանձավ - Չարենցի կամար - Գեղարդավանք – Գառնիի հեթանոսական տաճար - Սևանա լիճ - Սելիմի քարավանատուն – Նորավանքի համալիր – քաղաք Ջերմուկ - Խոր Վիրապի վանական համալիր – քաղաք Էջմիածին - Էջմիածնի թանգարան-գանձարան  - Արարատ կոնյակի գործարան – քաղաք Երևան - ճանապարհում Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ առկա է

250000 AMD [600 EUR, 60400 RUB, 650 USD]

* Պարտադիր դաշտեր

250000 AMD [600 EUR, 60400 RUB, 650 USD]

Մանրամասները

Հայաստանում չես ձանձրանա

5 օր/4 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

Երեկոյան շրջայց-էքակուրսիա Երևան քաղաքով:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երևան – վարպետ Լեւոնի քարանձավ - Չարենցի կամար - Գեղարդավանք – Գառնիի հեթանոսական տաճար - Սեւանա լիճ

Վարպետ Լևոնի քարանձավ:

Լևոն վարպետը սովորական գյուղացի է, որ իր տան տակը փորել է մի յուրօրինակ քարանձավ:

Ամենը սկսվեց նրանից, որ նրա կինը խնդրեց նրան կառուցել մի պահեստ՝ կարտոֆիլի համար: Այսպես Լևոնը սկսեց փորել… և չկարողացավ կանգնել, քանի որ ամեն օր լսում էր մի ձայն, որ ասում էր նրան շարունակել: Ի վերջո նա փորեց մի հսկա քարանձավ, որ ունի 7-հարկանի շենքի բարձրություն:

Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից:

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառույցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Հաջորդիվ մենք կայցելենք Հայաստանի մարգարիտ Սևանա լիճը:

Սևանը թվով 2-րդ բարձրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում: Սևան այցելելիս տպավորություն է ստեղծվում, իբր լիճը միաձուլված է երկնքի հետ, քանի որ գտնվում է լեռների արանքում ընկած իջվածքում, մոտ 2 կմ ծովի մակարդակից բարձրության վրա: Սևանը և իր շրջակայքը Հայաստանի հանրահայտ տեսարժան վայրերն են, որոնք տեսնել է պետք երկրի բոլոր հյուրերին:

Այցելություն Սևանավանք:

Հանգիստ Սևանա լճում:

Գիշերակացը կազմակերպվում է Սևանի հյուրանոցում:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Սևան – Սելիմի քարավանատունՆորավանքի համալիր քաղաք Ջերմուկ

Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ նմանատիպ կառույցներից մեկն է, որ տրամադրում էր գիշերակաց Թավշյա ուղով անցնող առևտրականներին: Լեռնանցքից բացվում են շրջակա տարածքների գեղեցիկ տեսարաններ՝ լայն ու ընդարձակ դաշտը՝ ծածկված կանաչ խոտերով,կիսվում է գետի ջրերով ու ճանապարհի սերպանըինով:

Նորավանքի վանական համալիրը ստեղծվել է 11-րդ դարում և գտնվում է գեղատեսիլ կառմրավուն ժայռերի արանքում, ալիքավոր ձև ունեցող կիրճի ծայրամասում: Սբ. Աստվածածնի եկեղեցին կառուցվել է հանրահայտ ճարտարապետ Մոմիկի կողմից: Այս հազվադեպ հանդիպող երկհարկանի եկեղեցին, որին յուրահատկություն է տալիս աստիճանը, որ դրսի կողմից տանում է դեպի երկրորդ հարկ, ուր գտնվում է աղոթարանը: 

Շփում տեղի վանականի հետ, որը մեզ կ՛բացահայտի վանքի գաղտնիքները:

Ժամանում Ջերմուկ քաղաք:

Ջերմուկ քաղաքը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքի մոտ, 2000 մ բարձրության վրա: Ջերմուկը լի է ջրերով: Քաղաքի տարածքում առկա են տաք աղբյուրներ՝ հարուստ միներալներով, որոնք օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ:

Լեգենդի համաձայն, մեկ օր Ջերմուկի անտառներում որսորդը իր նետով վիրավորեց մի եղնիկի, որը մտավ ջուրըև լիովին առողջ դուրս եկավ ջրից: Այդ օրվանից ջրի բժշկելու հատկության մասին խոսքերը տարածվեցին, իսկ եղնիկը դարձավ քաղաքի նշանը:

Շրջայց-էքսկուրսիա քաղաքով՝ Արփա գետի կիրճ, Ջրահարսի վարսեր ջրվեժ, հանքային աղբյուրներ, Կեչուտի րջամբար և այլն:

Քաղաքի տարածքով հոսում է Արփա գետը, որի վրա գոյացել է 84 մ երկարություն ունեցող Ջրահարսի վարսեր ջրվեժը, որն հեքիաթորեն գեղեցկացնում է քաղաքային պանորաման:

Գիշերակաց Ջերմուկ քաղաքի հյուրանոցում:

Օր 4.

Նախաճաշ հյուրանոցում:

Խոր Վիրապը հինավուրց վանք է՝ հարուստ պատմությամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը: Այստեղ ներկայիս բերդանման վանքի փոխարեն ժամանակին եղել է թագավորական բանտ: «Վիրապ» հայերենից նշանակում է «փոս»: Այն լցված էր թունավոր օձերով ու միջատներով։ Հենց այստեղ են նետվել դատապարտված բանտարկյալները: Հայտնի հայ պատմաբան Ագաթանգեղոսի վկայության համաձայն, Գրիգոր Լուսավորիչը տառապում էր այստեղ։ Վերջինս Հայաստանում քրիստոնեության ընդունման հիմնադիրն է:

Այցեկություն Հայաստանի քրիստոնեական կենտրոն՝ քաղաք Էջմիածին: Էքսկուրսիայի ժամանակ կ՛ծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության հետ և կ՛այցելենք Սբ. Հռիփսիմէ և Սբ.Գայիանէ (VII դ.)եկեղեցիները:

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի՝ հայ առաքելական ուսմունքի հիմնադրի կողմից, արքայական պալատի կողքին, հեթանոսական տաճարի հիմքի վրա: Եկեղեցու տարածքում գործում է «Էջմիածնի գանձարան» թանգարանը:

Թանգարանում պահպանվում են հին ձեռագրերն ու համաքրիստոնեական նշանակության նշանավոր մասունքները. Լոնգինի նիզակի գեղարդը. Գրիգոր Լուսավորչի ձեռքը, Հովհաննես Մկրտչի ձեռքը և հրաշքով պահպանված Նոյան Տապանի մի մասնիկը:   

Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կանյակները իսկական լեգենդ են, որում արտահայտված է Հայաստանի ոգին: Էքսկուրսիայի ժամանակ հնարավոր է ծանոթանալ կոնյակի պահպանման պայմանների հետ, իմանալ, թե հայտնի մարդկանցից ով ունի իր անունը կրող սեփական տակառ, ինչպես նաև դեգուստացիայի ժամանակ վայելել հայկական կոնյակի երկու տեսակի՝«Երեք աստղ»ի և «Ախթամար»ի նուրբ համը և հարուստ բուրմունքը:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Վերնիսաժ բաց շուկայի այցելություն, որտեղ կարելի է գնել զանազան որակյալ հուշանվերներ ձեր բարեկամներին ու մոտիկներին:

Տեղափոխում օդանավակայան:

Գինը ներառում է `

Հարմարավետ տեղափոխումը հյուրանոցից դեպի օդանավակայան և ետ

Կեցությունը նշված հյուրանոցում Երևան քաղաքում

Մեկ գիշերը Ջերմուկ և Սևան քաղաքների նշված հյուրանոցներում

Նախաճաշերը հյուրանոցներում

Շրջագայության ընթացքում հարմարավետ տրանսպորտով տեղափոխումը

Զբոսաշրջության ընթացքում ռուսալեզու էքսկուրսավարի ծառայությունները

Ծրագրում նշված Էքսկուրսիաները

Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

ԱՐԱՐԱՏ կոնյակի երկու տեսակի համտեսումը

Գինը չի ներառում `

Ավիատեղափոխումը

Ճաշերն ու ընթրիքները

 

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality