Product was successfully added to your shopping cart.
Տուր Հայաստանում 7 օր/ 6 գիշեր

Տուր Հայաստանում 7 օր/ 6 գիշեր

256000 AMD

(Առկա չէ )

Տուր Հայաստանում 7 օր/ 6 գիշեր

Համառոտ տեղեկություն

Հազարամյա Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ հաճելիորեն զուգակցված են հնագույն ավանդույթները և ժամանակակից նորարարությունները, բարձրաբերձ լեռները և Սևանա կապուտակ պաղ ջրերը, միջնադարյան տաճարները և արդի ճարտարապետական կառույցները:
Այս յոթ օրերին առիթ չեք ունենա ձանձրանալու այս արևաշատ և հյուրընկալ երկրում: Կքայելեք հնամենի երկրի ամենագողտրիկ հատվածներով` բացահայտելու հնագույն վանքերի, կոթողների առեղծվածը, կճանաչեք տեղական բնակչության մշակույթն ու բարքերը:
Իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի:

Հասանելիություն՝ Առկա չէ

256000 AMD

Մանրամասները

 Օր 1
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:
Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:
Ազատ երեկո:


Օր 2
Նախաճաշ հյուրանոցում:
Շրջայց Երևանում  
Շրջայցի ընթացքում կայցելենք Երևանի հիմնական տեսարժան վայրերը.
Մատենադարան, Կասկադ, Օպերայի և բալետի թատրոն, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Վերնիսաժ, Ծիծեռնակաբերդ, «Արարատ» կոնյակի գործարան:
 
Մատենադարան ներկայացված  են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:
Կասկադ համալիրն աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:
 Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:


Թատրոնի արևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը, որը կառուցվել է 1963 թ. : Կարապի լճի հենց մոտ է գտնվում Հյուսիսային պողոտան:
Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:
Այնուհետև կայցելենք «Վերնիսաժ›› բաց շուկա, որտեղ հնարավորություն կունենաք ձեռք բերելու տարբեր հուշանվերներ:
Շարունակենք տուրը հարմարավետ փոխադրամիջոցով:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:
ԱՐԱՐԱՏ (ARARAT) կոնյակի գործարան
Հին Էրիվան ամրոցի վայրում 1887 թվականին Ներսես Թահիրյանի կողմից կառուցվել է Երևանի Կոնյակի գործարանը,որը 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում ստանում է ‹‹Գրան-պրի›› մրցանակ: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:


Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։ Էջմիածնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը:
Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայի ոգին:


Ազատ երեկո:


Օր 3
Նախաճաշ հյուրանոցում:
Երևան – Գյումրի – Դիլիջան - Սևանա լիճ - Ծաղկաձոր
Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Շիրակի մարզկենտրոնը Գյումրին է:
Շրջայց Գյումրի քաղաքում
Իր մեծությամբ Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրեցիները հայտնի են իրենց սուր հումորով: Գյումրին կարելի է անվանել հայկական հումորի «մայրաքաղաք», ինչպես նաև` Հայաստանի «հայրաքաղաք»:
Ազատության Հրապարակում` Քաղաքի սիրտը, որը շրջապատված է Յոթ Վերք և Սուրբ Ամենափրկիչ տաճարներով:
«Մայր Հայաստան». հուշարձան Գյումրիի հարավ-արևմտյան մասում: Տեղադրվել է 1975 թվականին։ Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։


Սև բերդ. հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիիստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Բլուրի վերևում բացվում է քաղաքի սքանչելի տեսարանը:


Կենտրոնական Այգի. Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից դուք կարող եք այգում զբոսնելիս տեսնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ:
Մհեր Մկրտչյանը ՀՀ, ՎՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Թատրոնում և կինոյում ստեղծել է «մկրտչյանական» դերասանական դիմակ, որը նրա ինքնատիպ տաղանդի ծնունդն է:
Ուղևորություն Տավուշի մարզ:
Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։


Այստեղ` սաղարթախիտ անտառներում, հնարավորություն կունենաք ըմպելու սառը հանքային աղբյուրների քաղրահյամ ջուրը:
Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:
Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:
Ծաղկաձորը  Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ  գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը`  իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան:
Գիշերակաց Ծաղկաձորում:
Օր 4
Նախաճաշ հյուրանոցում:
 Ծաղկաձոր-Գառնի- Գեղարդ Խոր Վիրապ- Ջերմուկ
Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ:


Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում Հենց մուտքի մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Խոր Վիրապ - Վիրապը գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցուց (7 դ.) հարավ-արևմուտք։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ վիրապի վրա Ամենայն Հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը (641-661) կառուցել է մատուռ: Հայրապետության գալով, նա «Կառուցում է սուրբ տաճար Սուրբ Գրիգորի վիրապի վրա,ուր թաղված թունավորների մեջ, առաքելանվեր այրն Աստծո ջախջախեց կամակոր վիշապի գլուխը` կռապաշտության խոր մեռելությունից հայաստանցիներիս դուրս բերելով դեպի Աստծո Որդու փառքի լույսը»։

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից 173 կմ է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2080 մ: Քաղաքը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Կլիման տիպիկ լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` երկար ու ձյունառատ, բայց՝ տաք, արևոտ ու հաճելի:
Ջերմուկ քաղաքը համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր բնակավայրերից մեկը, հարուստ բուսականության շնորհիվ օդը հագեցած է թթվածնով: Կիրճը, որտեղ գտնվում է առողջարանային քաղաքը, զերծ է քամիներից: Ջերմուկի մեղմ կլիման թույլ է տալիս հանգստանալ և բուժվել տարվա բոլոր եղանակներին:
Գիշերակաց Ջերմուկում:


Օր 5
Նախաճաշ հյուրանոցում:
Ջերմուկ- Տաթև- Խնձորեսկ- Քարաունջ
Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և  հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում:  VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը: Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ Այն աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին է, որ կառուցված է միայն մի հատվածով։ Այն շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։
Խնձորեսկը չնայած իր փոքր տարածքին, հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող  կոթողներով ու տեսաարժան վայրերով: Շուրջբոլորը կանաչ է ու մաքուր:
Քարաունջ կամ Զորաց Քարեր. Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են:


Գիշերակաց Գորիսում:


Օր 6
Նախաճաշ հյուրանոցում:
Վերադարձ Երևան:
Գորիս- Արենի- Նորավանք-Երևան
Գինու Գործարան «Արենի». Վայոց ձորը և, մասնավորապես, Արենին հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը:
Ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք հպարտանում են գինեգործության իրենց հազարամյա պատմությամբ, Հայաստանը ունի բազում փաստացի ապացույցներ, որ գինեգործությամբ այստեղ զբաղվել են 6,200 տարի առաջ: Այն, ինչ սկսվել էր որպես փոքր նախագիծ 2007 թ.-ին, դարձավ պատմական գինեգործության և ավանդույթների ոլորտում նեոլիթիկ քաղաքակրթության ժամանակաշրջանի հնագիտական առավել նշանավոր հայտնագործություններից մեկը:

Հայաստանում արագլները մայրաքաղաքը Սուրենավանն է: Այստեղ ամեն քայլափոխի ամեն մի էլեկտրական սյան ձողերի վրա կարելի է հանդիպել արագիլների բների:


Նորավանք: Օրբելյան իշխանական տան օրոք եղել է Վայոց Ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը, XIV դարում Սյունյաց մետրոպիլիտների նստավայրը: Այս միջնադարյան հոյակերտ հուշարձանը եզակի է իր ճարտարապետական լուծումներով, Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է հանճարեղ ճարտարապետ մոմիկի վերջին գլուխգործոցներից մեկը:


Արարատի տաճարը, որը ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար» գտնվում  է դեպի Գառնի տանող ճանապարհին և նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, փորագրված են մեծ բանաստեղծի բանաստեղծության խոսքերը «...Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»:
Գիշերակաց Երևանում:


Օր 7
Նախաճաշ հյուրանոցում:
Տեղափոխում օդանավակայան:

Գինը ներառում է`
•    Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
•    3x գիշերակաց Երևանի հյուրանոցում ըստ ընտրված կարգի
•    1x գիշերակաց Ծաղկաձորի հյուրանոցում
•    1x գիշերակաց Ջերմուկի հյուրանոցում
•    1x գիշերակաց Գորիսի հյուրանոցում
•     Նախաճաշ հյուրանոցում
•    Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
•    Զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
•    Ծրագրում նշված էքսկուրսիաներ
•    Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր
•    Կոնյակի համտեսման արժեքը ‹‹Արարատ›› կոնյակի և «Արենի» գինու գործարաններում

Գինը չի ներառում`
•    Ավիաթռիչք
•    Բժշկական ապահովագրություն
•    Ճաշ և ընթրիք


Մինչև 6 տարեկան երեխաները` անվճար:
6-12 տարեկան երեխաները` 50% զեղչ:


***Ուշադրություն
 Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2
***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության







Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը Ոչ
Ժամանման օրեր Ոչ

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality