Product was successfully added to your shopping cart.
Բացահայտենք Հայաստանի հյուսիսը

Բացահայտենք Հայաստանի հյուսիսը

174000 AMD [418 EUR, 42038 RUB, 452 USD]

(Առկա չէ )

Բացահայտենք Հայաստանի հյուսիսը

Համառոտ տեղեկություն

 Հայաստան աշխարհը հարուստ է բնական և ճարտարապետական անասելի մեծ ժառանգությամբ: Ձեզ ենք առաջարկում ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաք Երևանի և հայրաքաղաք Գյումրիի գեղատեսիլ անկյունները: Բացահայտենք Հայաստանի հյուսիսը միասին:


Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Երևան - Քաղաքային տուր փոքր կենտրոնով - Բյուրականի աստղադիտարան - Ամբերդ - Մարմաշեն - շրջայց Գյումրի քաղաքով - Երևան - Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ Առկա չէ

174000 AMD [418 EUR, 42038 RUB, 452 USD]

Մանրամասները

Բացահայտենք Հայաստանի հյուսիսը

4 օր/ 3 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Քաղաքային տուր Երևան քաղաքով

Կասկադ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Այնուհետև կուղևորվենք Բյուրական գյուղ, որը հայտնի Բյուրական Աստղաֆիզիկական աստղադիտարանով, որտեղ աշխատել է հայտնի հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը: Արբանյակը գտնվում է Արագած լեռան լանջերից մեկում, ծովի մակերևույթից 1490 մ բարձրության վրա և  ճանաչվում է որպես ԱՊՀ լավագույններից մեկը:

Հենց այստեղ մեզ սպասվում է գիշերային էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարանում:

Հետադարձ Երևան:

Экскурсия:  Ереван – комплекс Амберд – монастырь Мармашен – город Гюмри 

Օր 2

Նախաճաշ հուրանոցում:

Քաղաք Երևան – Ամբերդ – Մարմաշեն– քաղաք Գյումրի

Այսօրվա մեր ճանապարհւ ուղղված է լինելու դեպի հայ միջնադարյան ամենահայտնի ամրոցներից մեկը՝ Ամբերդի ամրոցը՝ կառուցված 7-րդ դարում: Ամրոցից բացի Ամբերդի համալիրը ներառում է նաև Վահրամաշեն եկեղեցին (11 դար): Ամրոցը մինչ օրս էլ գտնվում է կարգին վիճակում՝ հպարտ հայացքը սևեռելով դեպի եկող զբոսաշրջիկները:

Հետո մենք կ՛շարժվենք դեպի հանրահայտ շիրակյան դաշտերը, ուր իր տեղն է գտել մեկ այլ ճարտարապետական հուշարձան... Մարմաշենի վանական համալիրը (988-1029 թթ.)՝ կառուցված համանուն գյուղում, բաղկացած է  3 մասից՝ խոշոր գլխավր եկեղեցուց, փոքր 11-րդ դ. եկեղեցուց ու գավիթից, որ այժմ ավերակների է վերածվել: Համալիրի գլխավոր առանձնահատկությունը իր պատերն են, որոնք զարդարված են զանազան հայերեն գրություններով:

Երոկոյան շրջայց Գյումրի քաղաքում:

Քաղաքի հետ ծանոթացումը սկսվում է Վարդանանց հրապարակից՝ քաղաք Գյումրիի կենտրոնական հրապարակից, որ հանդիսանում է հայոց ազգի հիմնական կողմերի դրսևորումը: Իր անվանումը հրապարակը ստացել է ի պատիվ կանոնացված և սրբերի դասին միացված Վարդան Մամիկոնյանի՝ ընդդեմ պարսկական տիրապետության մղված հայոց պայքարի ղեկավարի: Այս պայքարի գագաթնակետը եղավ Ավարայրի ճակատամարտը 451 թ-ին:  

Երկու կողմից հրապարակը եզրավորվում է քաղաքի գլխավոր հոգևոր տեսարժան վայրերով՝ Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկչի եկեղեցիներով:

Ազատ ժամանակ:

Գիշերակաց Գյումրիում:

Օր 3

Նախաճաշ հուրանոցում

Քաղաք Գյումրի –  քաղաք Երևան

Շրջայց Գյումրի քաղաքով՝  Վարդանանց հրապարակ - ՍբԱստվածածին եկեղեցի – Սբ. Ամենափրկչի եկեղեցի - Երկաթուղային կայարան և թանգարան - «Պատվո բլուր» եւ Սբ. Միքաէլ հրեշտակապետի մատուռ - «Մայր Հայաստան» հուշարձան – Սև բերդ

Քաղաքի հետ ծանոթացումը սկսվում է Վարդանանց հրապարակից՝ քաղաք Գյումրիի կենտրոնական հրապարակից, որ հանդիսանում է հայոց ազգի հիմնական կողմերի դրսևորումը: Իր անվանումը հրապարակը ստացել է ի պատիվ կանոնացված և սրբերի դասին միացված Վարդան Մամիկոնյանի՝ ընդդեմ պարսկական տիրապետության մղված հայոց պայքարի ղեկավարի: Այս պայքարի գագաթնակետը եղավ Ավարայրի ճակատամարտը 451 թ-ին:  

ՍբԱստավածածնի եկեղեցին (կամ Յոթ Վերքը) կառուցվել է 11 տարվա ընթացքում (1873-1884 թթ.): Օծման արարողությունն անցկացվել է կաթողիկոս Գևորգ Ե-ի կողմից: Հատուկ ուշադրություն է գրավում եկեղեցու տեսքը՝ սև տուֆից կառույցը, որի ներքին հատվածը ունի աքվամարինային երանգ, ընդհանրապես բնորոշ չի Հայ Առաքելական Եկեղեցուն: Սրանից զատ հետաքրքիր է նաև մի պատմական ակնարկ: Այսպիսով, Գյումրին եկեղեցու կառուցման օրոք եղել է բազմազգ քաղաք, այստեղ ապրել են թվով շատ քրիստոնյաներ, որոնք պատկանել են տարբեր կոնֆեսիաների: Եւ այդ պատճառով եկեղեցու գլխավոր խորանը որոշվեց տրամադրել Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ 3 գավիթները՝ ուղղափառ, կաթոլիկ և ասորական եկեղեցիների հետևորդներին:

Երկրորդ նշանակալից կառույցը Սբ. Ամենափրկչի եկեղեցին , որ եղել ու մնացել է քաղաքի գլղավոր այցեքարտերից: Կառուցվել է 1860-1873 թթ.: Ճարտարապետն էր Թադևոս Անդիկյանը: Եկեղեցու արժևորությունը կախված է իր ճարտարապետական յուրահատկություններից: Վերջինս կառուցված է Անիի կաթողիկեի նախատիպով, որ ժամանակին եղել է հայոց գլխավոր սրբավայրը և այսօր, ցավոք, գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Դիմակայելով 1926-ի երկրաշարժին 1937-ի գմբեթի պայթեցումին, եկեղեցին վերջնականորեն ավիրվեց 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրոք: Այժմ գտնվում է վերականգնման շրջանում:

Քաղաքի գլխավոր հրապարակի հետ ծանոթանալուց հետո շարժվում ենք Տիգրան Մեծի փողոցով դեպի երկաթուղային կայարան՝ բացված 1892 թ-ին: Կայարանը դեռ այն ժամանակ եղել է գլխավոր տրանսպորտային հանգույցը, քանզի այն կապում է Գյումրին Վրաստանի՝ Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի, և Երևանի հետ՝ Գյումրի-Երևան: 

Հաջորդ քաղաքային տեսարժան վայրը «Պատվո բլուրն» է, որ յուրօրինակ է և երևում է քաղաքի բոլոր վայրերից: Դա բացատրվում է տեղում գտնվող երկաթե գմբեթ ունեցող մատուռով, որը տեղացիները կոչում են Պլպլան ժամ: Հուշահամալիրը նաև հանդիսանում է սպաների ռազմական գերեզմանոց՝ այստեղ թաղված են ռուս սպաների, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմների օրոք: Մուտքի մոտ առկա է կամար՝ ի նշան երկու ազգերի բարեկամության: Փոքր մատուռը կրում թ Սբ. Միքաէլ հրեշտակապետի անունը:

Այնուհետև մենք շարժվում ենք դեպի Չերքեզի ձոր ռեստորան, որ գտնվում է գեղատեսիլ ձորի կողքին: Մենյուում ներկայացված են, ավանդական մսային ուտեստներից բացի, նաև ձկնեղենն ու ծովային ուտեստները:

Ուտելուց հետո մենք ուղի ենք բռնում դեպի քաղաքի մեկ այլ ծայրամաս, որ մոտ է Թուրքիայի սահմանին: Գյումրիի այս հատվածը ավելի խիստ է: Հայտնվելով այստեղ, դուք կ՛հասկանաք, թե ինչու:

Հեռվից նման մի հարթ քարի Սև բերդը՝ կառուցված 1834-ին, արտացոլում է տեղանքի ռազմական անցյալը՝ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, որոնցում քրիստոնեական բանակի կազմում ակտիվ ներդրում է ունեցել տեղի հայությունը:  Գյումրին՝ հանդիսանալով սահմանամերձ քաղաք, միշտ իր վրա զգացել է իրեն սպառնող վտանգը, և այդ իսկ պատճառով Նիկոլայ Ա-ն՝ այցելելով տարածաշրջան, հրաման արձագեց ամրոց կառուցելու վերաբերյալ: Եւ մինչ օրս էլ Սև բերդը Գյումրիի նշաններից մեկն է հանդիսանում:

Եթե երբևից է զբոսաշրջիկը տեսել է Սև բերդը, ապա նա անպայման ասելու է, որ կողքին կա մեկ այլ նշանավոր և հզոր հուշարձան՝ «Մայր Հայաստան»ը՝ կառուցված 1975-ին: Այն նշանավորում է հայոց ազգի հաղթանակները, մասնավորապես՝ ԵՀՊ-ում՝ ԽՍՀՄ-ի Կարմիր բանակի կազմում: Հետաքրքիր է, որ կառույցի հետևի հատվածը, որ նայում է դեպի Թուրքիան, ունի վարսերից ստացված գազանի տեսք:

Հետո մենք կ՛շարժվենք դեպի հանրահայտ շիրակյան դաշտերը, ուր իր տեղն է գտել մեկ այլ ճարտարապետական հուշարձան... Մարմաշենի վանական համալիրը (988-1029 թթ.)՝ կառուցված համանուն գյուղում, բաղկացած է  3 մասից՝ խոշոր գլխավր եկեղեցուց, փոքր 11-րդ դ. եկեղեցուց ու գավիթից, որ այժմ ավերակների է վերածվել: Համալիրի գլխավոր առանձնահատկությունը իր պատերն են, որոնք զարդարված են զանազան հայերեն գրություններով:

Ծանոթանալով համալիրի հետ, մեր խումբը վերադառնում է քաղաք Երևան:

Ազատ երեկո և հանգիստ:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Այցելություն դեպի ГУМ/Վերնիսաժ:

Տեղափոխում դեպի Զվարթնոց օդանավակայան

 

Գինը ներառում է `

Հարմարավետ տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
 Գիշերակաց Երևանում (2)
Գիշերակաց Գյումրիում (1)
Նախաճաշ հյուրանոցներում
Տեղափոխում հարմարավետ տրոնսպորտով 
Շրջագայության ընթացքում զբոսավարի ծառայություն
Ծրագրում նշված Էքսկուրսիաները
Մուտքի տոմսեր պատմական եւ մշակութային վայրեր
 

 

Գինը չի ներառում `

Թռիչք
 Բժշկական ապահովագրություն
Ճաշ և ընթրիք
 

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

 

 

 

 

В стоимость включено:

Трансфер из аэропорта в отель и обратно

Проживание в отелях выбранной категории в Ереване

Проживание в отеле в городе Гюмри

Завтраки в отелях

Перемещение на комфортабельном транспорте

Услуги профессионального экскурсовода на протяжении всего тура

Экскурсии, указанные в программе

Входные билеты в историко-культурные достопримечательности

В стоимость не включено:

Авиаперелет

Обед и ужин

***Компания оставляет за собой право вносить изменения в последовательность выполнения программы без изменения объема предоставляемых услуг. 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր
Ժամանման օրեր 21.04-27.04.2018
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality