Product was successfully added to your shopping cart.
Կովկասյան հեքիաթ

Կովկասյան հեքիաթ

420000 AMD [1008 EUR, 101472 RUB, 1092 USD]

(առկա է)

Կովկասյան հեքիաթ

Համառոտ տեղեկություն

Դեռ հնագույն ժամանակաշրջանից կովկասյան տարածաշրջանը հայտնի է պատմական քառուղիներում... Դարերի ընթացքում Կովկասը ոչ միայն չի կորցրել իր գրավչությունն, այլ դեռ ավելի է ձեռք բերել՝ ողողելով իր մշակույթը  ավանդույթի, կյանքի, կովկասյան ժողովրդի հայտնի հյուրընկալության  ջրերով: Այս տուր կտա ձեզ հնարավորություն ձոր անձնական փորձով տտպավորվեք այս տարածաշրջանի մշակույթով, ի թիվս ներկայացված բազմաթիվ ճարտարապետական ​​հուշարձանների և  գեղատեսիլ բնապատկերների յուրօրինակությամբ:


Տուրի երթուղի՝  Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Շրջայց Երևանում - Էջմիածին - Երևան - Գառնի - Գեղարդ - Ծաղկաձոր - Սևան - Հաղպատ - Սանահին - Թբիլիսի - Մցխեթա - Ջվարի - Թբիլիսի - Դիլիջան - Երևան - Զվարթնոց միջազգային օդանավակայան 

Հասանելիություն՝ առկա է

420000 AMD [1008 EUR, 101472 RUB, 1092 USD]

* Պարտադիր դաշտեր

420000 AMD [1008 EUR, 101472 RUB, 1092 USD]

Մանրամասները

Կովկասյան հեքիաթ  

Օր 1      

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Տուրիստների դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո տուրստների համար։

Օր 2

Նախաճաշը հյուրանոցում:       

Շրջայց-էքսկուրսիա Երևան քաղաքով – քաղաք Էջնիածին – Երևան

Մատենադարան, Օպերային թատրոն, Կարապի լիճ, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Հաղթանակի կամուրջ, Հաղթանակի զբոսայգի, Կասկադ եւ այլն:

Մատենադարանը հին ձեռագրերի թանգարան է, որտեղ հոգեւոր եւ գիտական գրքերի հետ միասին պահվում են նաև տարբեր լեզուներով ձեռագրերը։

Օպերայի և բալեթի թատրոնը հանդիսանում է այժմյան Երևանի մարգարիտներից մեկը: Շինության հետևի հատվածը եզրավորում է Ազատության հրապարակը, որ երևանցիների կողմից ճանաչվում է որպես իրենց քաղաքի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը: Այնտեղ են նաև բազմաթիվ սրճարաններ բաց երկնքի տակ, մաքուր օդին: Արևելյան կողմում է նաև արհեստական Կարապի լիճը, որն իր ունեցած ձևով նմանակում է Սևանա լիճը:

Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական հրապարակն է, որը հայտնի է իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ստեղծված խոր ազգային ոճում: Երեկոյան այնտեղ կարելի է դիտել գեղեցիկ երգող շատրվանների լուսային շոուն։

Հաղթանակի այգին կամ Մոնումենտը, ինչպես կոչում են այն քաղաքացիները, վերջիններիս ամենասիրելի վայրերից մեկն է, որի մոտից բացվում է հրաշալի տեսարան քաղաքի ստորին հատվածի վրա:

Կասկադը ճարտարապետական համալիր է աստիճանի տեսքով, որ միացնում է ցածր գոտում գտնվող Կենտրոնը և հուսիսում՝ Քանաքեռի բարձրավանդակում գտնվող բնակելի թաղամասը: Կասկադի դիտակետերից բացվում է շքեղ պանորամային պատկեր քաղաքի և հեռվում վեր խոյացող Արարատյան դաշտի, ինչպես նաև Արարատ լեռան վրա: Համալիրի կառուցվածքը ներկայացնում է մի քանի մակարդակ՝ կառուցված ազգային ճարտարապետական երանգներով:

Էջմիածնի Մայր Տաճարը («Միածնի իջման վայր») հանդիսանում է Հայաստանում ամենահին քրիստոնեական տաճարը: Կառուցվել է 301-303 թթ. հայ առաքելական ուսմունքի հիմնադիր Գրիգորի Լուսավորչի հրամանով, թագավորական պալատի կողքին` ավերված հեթանոսական տաճարի հիման վրա:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար։

Օր 3

Նախաճաշը հյուրանոցում:       

Գառնիի հեթանոսական տաճար – Գեղարդավանք – քաղաք Ծաղկաձոր – Սևանա լիճ

Գառնին հանդիսանում է միակ հելենիստական ժամանակաշրջանի հեթանոսական ճարտարապետական հուշարձանը՝ թվագրվող մ.թ. 1 դ. և պահպանված Հայաստանում: Տաճարի կողքին պահպանվել են հին ամրոցի, արքունական պալատի և մ.թ. 3 դ. կառուցված բաղնիքի  ավերակները: Այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Գեղարդի վանական համալիրը կամ Գեղարդավանքը իրենից ներկայացնում է ժայռափոր երկհարկանի դամբարան, սուրբ աղբյուր և կից գտնվող եկեղեցի: Վանքը հիմնված է եղել 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որի ակունքը լեռներում է: Գեղարդը իր անունն է ստացել Լոնգինի նիզակից, որով խոցվել էր Հիսուսի մարմինը: Գեղարդը նաև մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային ժառանգության ցանքը և Հայաստանի ամենաշատ այցելություններ ունեցող սրբավայրերից մեկը:

Ծաղկաձորը փոքրիկ հարմարավետ կուրորտային լեռնադահուկային քաղաք է։ Անվանումը ծագում է ծաղիկների ձոր բառակապակցությունից։

Սևանը աշխարհում բարձրությամբ երկրորդ քաղցրահամ լեռնային լիճն է: Լիճը, կարծես, միավորում է երկնքին, քանի որ այն գտնվում է լեռնային հովտում` ծովի մակարդակից մոտ երկու կիլոմետր բարձրության վրա: Սեւանա լիճը եւ նրա շրջակայքը այսօր Հայաստանի հայտնի տեսարժան վայրերն են, որը արժե տեսնել Կովկասի բոլոր սիրահարներին:

Գիշերակաց Սևանի հյուրանոցում:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում։

Սևանա լիճ – Հաղպատի վանական համալիր – Սանահինի վանական համալիր – քաղաք Թբիլիսի

Հաղպատի միջնադարյան վանական համալիրը կառուցվել է X-XIII դարերում և եղել մեծագույն գիտական կենտրոններից մեկը, որն ուներ ձեռագրերի ամենահարուստ հավաքածու: Համալիրում կային սենյակներ՝ նախատեսված ձեռագրերի վերամշակման և սեղանատան համար, ինչպես նաև համալսարաններ:

Սանահին՝ 10-11-րդ դարերի վանքը, միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոնն է եղել: Այստեղ հիմնադրվել են ակադեմիան, գրադարանները եւ դպրոցները, որտեղ զբաղվում էին գրքերի վերամշակմամբ։ Սանահինը ունեցել է նաև մեծ հողատարածքներ:

Հաղպատի և Սանահինի վանական համալիրները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-յի պաշտպանության տակ և մտնում Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանքը։.

Սահմանի հատում և գիշերակաց Թբիլիսիում։

Օր 5

Քաղաք Թբիլիսիքաղաք ՄծխեթաՋվարիի վանք քաղաք Թբիլիսի

Նախաճաշ հյուրանոցում։

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է: Հիմնված է եղել 5-րդ դարում: Տեղակայված է Կուր գետի երկու ափերին, Ասիայի ու Եվրոպայի գլխավոր առևտրական ճանապարհների խաչմերուկի վրա: Նախկինում քաղաքը անվանել են Թիֆլիս, սակայն հիմա այն անվանվում է Թբիլիսի, քանի որ քաղաքի տարածքում առկա են բազմաթիվ ծծմբային աղբյուրներ: Այսպես, անվանումը բացատրվում է վրացական “թբիլի” բառով, որ նշանակում է տաք: Այսօրվա դրությամբ քաղաքը համահունչ կերպով իր մեջ միացնում է և պատմական հատվածը՝ ներկայացված 6-7 դդ. եկեղեցիներով, և նորագույն հատվածը՝ ներկայացված նոր շինություններով ու այգիներով, եկեղեցիներով ու պուրակներով: Մեծն Կուր գետը իր հերթին զարդարված է հզոր կամուրջներով, որոնք միացնում են քաղաքի երկու կողմերը:

Մեր էքսկուրսիան մենք սկսում ենք Ազատության՝ Թբիլիսիի կենտրոնական հրապարակից: Այցելում ենք միջնադարյան վերին խավին պատկանող թաղամասը և Անչիսխաթի բազիլիկան (6-րդ դ.): Անցնում ենք Հին քաղաքի մի մասը, որը գտնվում է աջ ափին, որտեղից հրաշալի կերպով երևում է ժայռային մասիվը՝ կտրուկ ընկնող դեպի Կուր գետը: Այս համալիրը օծում է Մեցեխի վանական համալիրը՝ կառուցված 13-րդ դարում:

 

Շարժվում ենք ճոպանուղով դեպի Նարիկալա ամրոցը: Բերդի պատից բացվում է գեղեցիկ ափշեցնող տեսարան: Հաջորդիվ շարժվում ենք ծծմբային բաղնիքներին, որոնք գտնվում են Աբանոթուբանիում:

Վրաստանի հին և հոգևոր մայրաքաղաքը՝ Մծխեթան հանդիսանում է ամենանշանավոր և մեծագույն արժեք ունեցող վայրը ամեն մի վրացու համար: Իր սրբության, նշանակության և հարստության՝ ինչպես մշակութային, այնպես էլ ճարտարապետական առումով, այն մեղմորեն անվանվում է Երկրորդ Երուսաղեմ:

Ջվարիի վանական համալիրը, որը Միխայիլ Լերմոնտովը հավերժացրել է իր «Մցիրի» ստեղծագործության մեջ, հանդիսանում է ամենահին պաշտամունքային հուշարձաններից մեկը: Համալիրը կառուցվել է վրաց քրիստոնեության ծագման օրոք 6-րդ դարում (585-604 թթ.): Իր անունը վանքը ստացել է շնորհիվ քրիստոնեական լեգենդի (թարգմանվում է որպես– “խաչ”), ըստ որի Նունե Կապադովկիացին իր խաչն այստեղ էր տեղադրել՝ նշանավորելով Վրաստանի քրիստոնեացումը:

Գիշերակացը կազմակերպվում է Թբիլիսիում:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում։

Քաղաք Թբիլիսի – քաղաք Դիլիջան – քաղաք Երևան

Դիլիջանը հին վեհաշուք քաղաք է, որ գտնվում է Դիլիջանի ազգային պարկի սահմաններում: Այստեղ կա այն ամենը, ինչը պետք է զբոսաշրջիկին լիաթոք հանգստի համար՝ գեղատեսիլ նրբանցքներ, կուսական բնություն, անտառապատ լեռնաշղթաներ ու լճեր, բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք դուր են գալիս այցելուներին:

Քաղաքի կենտրոնական հատվածը իր տեղն է գտել Աղստևի աջ ափին: Այստեղ են նաև բազմաթիվ խանութները և բնակելի թաղամասերը: Նույն թաղամասում է իր տեղը գտել նաև հին քաղաքը՝ իրեն բնորոշ ճարտարապետական դրսևորումներով՝ մանսարդաներով, փայտե պատշգամբներով, նախշազարդ պատուհաններով, դռներով և աստիճանավանդակներով: Հին թաղամասը անվանում են նաև արհեստավորների թաղամաս:

Տեղում վերստեղծվել է անցյալի ավանդական մթնոլորտը՝ առկա են աշխատող առհեստավորները, ակտիվ գործունեություն ծավալող սրճարաններն ու թոնիրները, հուշանվերների վաճառքով զբաղվող կրպակները:

Այցելություն Հաղարծինի վանական համալիր (11-13-րդ դդ.): Հանդիսանում է կիրճի մարգարիտը և Հայաստանի ամենագաղտնի վայրերից մեկը՝ մառախուղից բացի տեղանքը ծածկված է նաև կուսական բնությամբ:

Վերադարձ քաղաք Երևան։

Գիշերակաց Երևանի հյուրանոցում։

Օր 7      

Նախաճաշը հյուրանոցում։

Տեղափոխում դեպի օդանավակայան։

 

 

Արժեքը ներառում է՝

  • Հարմարավետ տեղապոխումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • 3 x գիշերակաց Երևանի հյուրանոցում
  • 1 x գիշերակաց Սևանի հյուրանոցում
  • 2 x գիշերակաց Թբիլիսիի հյուրանոցում
  • Նախաճաշերը հյուրանոցում
  • Տեղախոխություն հարմարավետ փոխադրամիջոցով՝ տրամադրված վարորդով ամբողջ ճանապարհորդության ընթացքում
  • Մասնագիտացված էքսկուրսավարի ծառայություններ ամբողջ ճանապարհորդության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաները
  • Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

Արժեքը չի ներառում՝

  • Ավիատեղափոխումը
  • Ճաշերն ու ընթրիքները 

***ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տուրիստների մինիմալ քանակը խմբում 2 հոգի է

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր
Ժամանման օրեր 21.04-27.04.2018
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր, Հայաստան և Վրաստան

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality