Product was successfully added to your shopping cart.
Հայաստանի այբուբենը

Հայաստանի այբուբենը

178000 AMD [427 EUR, 43361 RUB, 463 USD]

(Առկա չէ )

Հայաստանի այբուբենը

Համառոտ տեղեկություն

Դուք ձանձրացե՞լ եք միապաղաղ արձակուրդներից և նոր զգացողությունների կարիք ունե՞ք: Մենք առաջարկում ենք շրջագայություն արևոտ և հյուրընկալ Հայաստանու, որտեղ միայն հինգ օրվա ընթացքում դուք կկարողանաք այցելել քրիստոնեական վանական համալիրներ, վայելել կարմիր ժայռերով շրջապատված կիրճի գեղեցկոթյունը, ճաշակել համեղ հայկական տոլմա և  իհարկե զմայլվել Հայաստանի կապուաչյա գեղեցկուհի՝ Սևանա լճի լազուրով: Բաց մի՛ թողեք հեքիաթային հանգիստ վայելելու և ջերմ տպավորություններով տուն վերադառնալու ձեր հնարավորությունը: 


Տուրի երթուղի՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Շրջայց Երևանում- ՄատենադարանԳյուղ Օշական – քաղաք Աշտարակ –Գյուղ Կոշ- Գյուղ Օհանավան –Գյուղ Սաղմոսավան – Ամբերդի Ամրոց- Տառերի պուրակ- Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար - Գառնու տաճար-Գեղարդավանք - Ճանապարհոմ Զվարթնոց միջազգային օդանավակայան



 


 

Հասանելիություն՝ Առկա չէ

178000 AMD [427 EUR, 43361 RUB, 463 USD]

Մանրամասները

Հայաստանի այբուբենը

7 օր/6 գիշեր

 

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիքների համար

 

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսողԱրաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Ծիծեռնակաբերդ,  Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, կայարան ‹‹Սասունցի Դավիթ››, Մատենադարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Կասկադ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Մատենադարան ներկայացված  են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երևանգյուղ Օշական  –քաղաք Աշտարակգյուղ ԿոշՔաղաք Երևան

Գյուղ Օշական  –  հարաշալի գյուղ, որը շրջապատված է խաղողի և նռան այգիներով: Գյուղը հայտնի է Մեսրոպ Մաժտոց եկեղեցիով, որտեղ թաղված է հա գրերի արարիչը:

Քաղաք ԱշտարակԱրագածոտն մարզի մարզկենտրոնն է: Հայաստանի ամենաբնակեցված քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել են մի շարք հրաշալի քանդակներ և եկեղեցիներ:

Գյուղ Կոշ  –  Կոշ գյուղը Արագածոտնի մարզի ամենահին բնակավայրերից մեկն է, որը հարուստ է տարբեր դարաշրջանների մի շարք հուշարձաններով՝ Կոշի XIII դարի ամրոցը, խաչքարերի պուրակ, Շամիրամի ջրամբարը և այլն:

Վերադարձ Երևան.

Օր 4

Քաղաք ԵրևանԳյուղ Օհանավանգյուղ ՍաղմոսավանՏառերի պուրակԱմբերդի ամրոց - Քաղաք Երևան

Գյուղ Օհանավանգտնվում է Քասաղ գետի աջ ափին: Այն հայտնի է միջնադարյան եկեղեցիով, որի առաջին կառույցները եղել են դեռ Գրիգոր Լուսավորչի օրոք:

Գյուղ Սաղմոսավանգյուղը ամբողջ Հայաստանին հայտնի է իր վանական համալիրներով.  Այն գտնվում է Քասախ գետի կիրճի ամենածայրում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում:

Տառերի պուրակհայական տառերին նվիրված հուշարձան, որը գտնվում է Արտաշավան գյուղում: Պուրակը բացվել է 2005 թվականին՝ հայկական գրերի գյութի 1600 ամյակին նվիրված տարելիցին:.

Ամբերդի ամրոցը  X—XIII դարերում Պահլավունի արքյատոհմի սեփականությունը: Ամրոցից դեպի կիրճ պահպանվել են բազմաթիվ հետաքրքիր ճանապահարներ:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան – Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար –Երևան

Մեզ սպասվում է ուղևորություն դեպի քաղաք Էջմիածին, որի մեջ պահված է բազմաթիվ քրիստոնեական գաղտնիքներ և լեգենդներ:

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության մասին, ինչպես նաև կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե, Էջմիածին տաճարները և շատ ավելին:

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիացնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը:

Թանգարանում պահված է հնագույն ձեռագրեր և քրիստոնեական մասունքներ. Զինվոր Լոնգինի նիզակը, Լուսավորչի աջը, Հովհաննես Մկրտիչի աջը և հրաշքով պահպանված Նոյի տապանի մնացորդները:

Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայի ոգին:

 

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան – Չարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Երևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Վերադարձ Երևան:

Ազատ երեկո:

 

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

 

Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

******Ուշադրություն

 Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality