Product was successfully added to your shopping cart.
Հայաստանն իր ողջ հմայքով

Հայաստանն իր ողջ հմայքով

254000 AMD [635 EUR, 62078 RUB, 660 USD]

(առկա է)

Հայաստանն իր ողջ հմայքով

Համառոտ տեղեկություն

Շատերը, հավանաբար, լսել են Հայասստանի և  նրա մշակութային ու բնական հարստության մասին: Հայաստանը՝ ամենահին ձեռագրերի, բնական հրաշալի հուշարձանների, մագալիտիկ կոթողների և հազարամյա երգող վանքերի երկիր է, որը կարող եք անձամբ տեսնել: Դե ուրեմն, բարի գալուստ հյուրընկալ Հայաստան:


 Տուրի երթուղի՝ Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում -  Շրջայց Երևանում – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր -Մատենադարան  Չարենցի կամար –Քարերի սիմֆոնիա -  Գառնի – Գեղարդավանք – Սևանա լիճ – Սևանավանք – Խոր Վիրապ –  «Արենի» գինու գործարանԹռչունների քարանձավ-Նորավանք- Զորաց Քարեր-Գորիս-Հին Խնձորեսկ-Տաթևի ճոպանուղի - Տաթևի վանք - Երևան - ճանապարհում Զվարթնոց օդանավակայան




 

Հասանելիություն՝ առկա է

254000 AMD [635 EUR, 62078 RUB, 660 USD]

* Պարտադիր դաշտեր

254000 AMD [635 EUR, 62078 RUB, 660 USD]

Մանրամասները

Հայաստանն իր ողջ հմայքով

6 օր/ 5 գիշեր

 

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում.

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Շրջայցի ընթցքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ծիծեռնակաբերդ, ‹‹Սասունցի Դավիթ›› կայարան, Մատենադարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ:  Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:  Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

 

Քաղաքի շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն հրաբխային տուֆ քարից, այդ իսկ պատճառով Երևանը կոչում են նաև  «վարդագույն քաղաք»:

 

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Մատենադարան ներկայացված  են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում

Երևան Չարենցի Կամարը- Քարերի սիմֆոնիա -Գառնու տաճարԳեղարդի վանք-Սևանա լիճ-ՍևանավանքԵրևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Ոտքով քայլք դեպի Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան . Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում:

Տեղական գյուղը հայտնի է իր համեղ լավաշով , որի պատրաստումը մենք անպայման դիտելու և, իհարկե, պատրաստումից հետո համտեսելու ենք:

 Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ.թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից:

 Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեիք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան – Խոր Վիրապ -«Արենի» գինու գործարան - Թռչունների քարանձավ – Նորավանք –Զորաց քարեր- Գորիս

Խոր Վիրապ - Վիրապը գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցուց (7 դ.) հարավ-արևմուտք։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ վիրապի վրա Ամենայն Հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը (641-661) կառուցել է մատուռ: Հայրապետության գալով, նա «Կառուցում է սուրբ տաճար Սուրբ Գրիգորի վիրապի վրա,ուր թաղված թունավորների մեջ, առաքելանվեր այրն Աստծո ջախջախեց կամակոր վիշապի գլուխը` կռապաշտության խոր մեռելությունից հայաստանցիներիս դուրս բերելով դեպի Աստծո Որդու փառքի լույսը»։ 

«Արենի» գինու գործարան Վայոց ձորը և, մասնավորապես, Արենին հազարամյակներ       շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը:

Ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք հպարտանում են գինեգործության իրենց հազարամյա պատմությամբ, Հայաստանը ունի բազում փաստացի ապացույցներ, որ գինեգործությամբ այստեղ զբաղվել են 6,200 տարի առաջ: Այն, ինչ սկսվել էր որպես փոքր նախագիծ 2007 թ.-ին, դարձավ պատմական գինեգործության և ավանդույթների ոլորտում նեոլիթիկ քաղաքակրթության ժամանակաշրջանի հնագիտական առավել նշանավոր հայտնագործություններից մեկը:

 

Թռչունների քարանձավ – ամենահին քարանձավներից է, հենց այս քարանձավում է հայտնաբերվել ամենահին կոշիկը, որն արդեն 5000 տարվա պատմություն ունի:

Նորավանք

Նորավանք: Օրբելյան իշխանական տան օրոք եղել է Վայոց Ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը, XIV դարում Սյունյաց մետրոպիլիտների նստավայրը: Այս միջնադարյան հոյակերտ հուշարձանը եզակի է իր ճարտարապետական լուծումներով, Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է հանճարեղ ճարտարապետ մոմիկի վերջին գլուխգործոցներից մեկը:

 Քարահունջ կամ Զորաց Քարեր Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են: 

Գիշերակաց Գորիսում:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում

Գորիս – Տաթևի ճոպանուղի – Տաթևի վանք- Հին Խնձորեսկ – Երևան

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և  հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում:  VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը: Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձոր և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում: Այն աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին է, որ կառուցված է միայն մի հատվածով։ Այն շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։

Խնձորեսկը չնայած իր փոքր տարածքին, հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող  կոթողներով ու տեսաարժան վայրերով: Շուրջբոլորը կանաչ է ու մաքուր:

    

Վերադարձ Երևան:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր
  • Գինու համտեսման «Արենի» գինու գործարաններում

 

   Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

 

******Ուշադրություն

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality