Product was successfully added to your shopping cart.

ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐ

Ապրանքներ 21-ից մինչև 30 | 35-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  1. Մեկ շաբաթով Հայաստանում

    Քրիստոնեական Արևելք, եվրոպական մշակույթ, Եվրոպայի և Ասիայի ճարտարապետական առանձնահատկություններ. Եթե դուք  ցանկանում եք բացահայտել այդ հատկանշականորեն հակադրվող մշակույթները մեկ վայրում, ապա Հայաստանը լավագույն տարբերակն է: Հեթանոսական շինություններ, հազարամյա վանքեր, գեղատեսիլ բնություն, անդնդախոր ձորեր և վեհապանծ լեռներ. երկիր արևի և լուրթ երկնի, որը արտացոլվում է Սևանա լճի կապուտակ ջրերում ...Բարի գալուստ հենց այսպիսի  Հայաստան:

    Տուրի երթուղի՝ Ժամանաում Զվարթնոց օդանավակայան - Շրջայց Երևանով- Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար – Արարատ կոնյակի գործարան- Չարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Սևանա լիճ - քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան

     

    152000 AMD [365 EUR, 36632 RUB, 395 USD]
  2. Արձակուրդներ Հայաստանում

    Հայաստանն աշխարհում ամենահին եւ հարուստ մշակույթներից մեկը կրող մի կախարդական երկիր է: Այս տուրն իր մեջ ներառելով երկրի գեղեցկությունն ու տեսարժան վայրերը  թույլ կտա Ձեզ վայելել Հայաստանի հետաքրքրաշարժ գեղեցկությունը, ծանոթանալ առաջին քրիստոնյա երկրին և ներդնել վաղ և թափանցել հնամենիության և առեղծվածի մթնոլորտ, այցելել բազմաթիվ հնագույն տաճարներ և վանքեր: Դե իսկ մեր անձնակազմի հյուրընկալությունը և արհեստավարժությունը ձեր ամեն օրը կդարձնեն անմոռանալի:

     Տուրի երթուղի՝ Ժամանաում Զվարթնոց օդանավակայան - Շրջայց Երևանով- Ծիծեռնակաբերդ - Սբ. Հռիփսիմե եկեղեցի -Սբ. Գայանե եկեղեցի -  Էջմիածնի Մայր տաճաև - Զվարթնոցի տաճար – Արարատ կոնյակի գործարան- Չարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Սևանա լիճ - քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր- Խոր Վիրապ -«Արենի» գինու գործարան – Նորավանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան

    175000 AMD [420 EUR, 42175 RUB, 455 USD]
  3. Արև, լեռներ, անտառներ և ամենագնաց

    Եթե ​​դուք ցանկանում եք վայելել էքստրեմալ և միաժանական կատարյալ հարմարավետ հանգիստ, հիանալ բարձրաբերձ լեռների և սաղարթախիտ անտառների վայելչությամբ, ապա այս տուրը հենց Ձեզ համար է: Ամենագնացով անցնելով Հայաստանի ամենագողտրիկ վայրերով՝ կկուտակեք Ձեզ համար նոր ու անմոռանալի տպավորություններ:

    Տուրի երթուղի՝  Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Ազատության հրապարակ - Օպերա - Կասկադ համալիր - Գեղարդ - Գառնի -  Սաղմոսավանք -  Ապարան - Դիլիջան -  Պարզ լիճ - Հաղարծին - գ. Գոշ - ք. Ճամբարակ - Սևանավանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան

    279000 AMD [670 EUR, 67239 RUB, 725 USD]
  4. Արևային հանգիստ Հայաստանում

    Եթե ունեք մի քանի ազատ օր, որը դուք ցանկանում եք անցկացնել յուրահատուկ մշակույթի և լեռնային բնապատկերների գրկում, ամբողջովին նոր մթնոլորտում, ապա այս տուրը լիովին համապատասխանում է ձեր ցանկություններին:

    Տուրի երթուղին՝ Դիմավորում Զվարթնոց օդանավակայանում-Էջմիածին - Զվարթնոց տաճար - Խոր Վիրապ վանք - Շրջայց Երևանում - Ցեղասպանության թանգարան - Կոնյակի գործարան - Չարենցի կամար - Գառնի - Գեղարդ  - Սևանա լիճ - Երևան - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան 

     

     

    133000 AMD [319 EUR, 32053 RUB, 346 USD]
  5. Բացահայտենք Հայաստանի հյուսիսը

     Հայաստան աշխարհը հարուստ է բնական և ճարտարապետական անասելի մեծ ժառանգությամբ: Ձեզ ենք առաջարկում ծանոթանալ Հայաստանի մայրաքաղաք Երևանի և հայրաքաղաք Գյումրիի գեղատեսիլ անկյունները: Բացահայտենք Հայաստանի հյուսիսը միասին:

    Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Երևան - Քաղաքային տուր փոքր կենտրոնով - Բյուրականի աստղադիտարան - Ամբերդ - Մարմաշեն - շրջայց Գյումրի քաղաքով - Երևան - Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

    174000 AMD [418 EUR, 41934 RUB, 452 USD]
  6. Գայթակղիչ Հայաստան

    Հինավուրց լեռները և հովիտները, որոնք զարդարված են վաղ և ուշ միջնադարում հինավուրց տաճարներով անմոռանալի տեսարանից հպարտությամբ և նախկին փառքին վերադառնալու ցանկությամբ դիտում են շուրջբոլորը: Նկարագրությունը կարելի է անվերջ շարունակել: Եթե ցանկանում եք դուք ևս վերապրել այս ամենը անձամբ միևնույն  երկքնի տակ, ապա այս տուրը ստեղծված է հենց Ձեզ համար: Բարի գալուստ Հայաստան:

    Տուրի երթուղի՝ Շրջայց Երևանում- Արարատ կոնյակի գործարան Գառնու տաճար-Գեղարդավանք – քաղաք Թալին – Դաշտադեմի ամրոց – Թալինի տաճար – քաղաք Գյումրի –քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր – Սևանա լիճ

    273000 AMD [655 EUR, 65793 RUB, 710 USD]
  7. Երևան week-end

    Մշակութային հարստություն, գեղեցիկ բնություն, վայելք Փոքր Կովկասի լեռնաշղթաների զմրուխտ կանաչի և  պայծառ արըըի գրկում: Ահա հանգստյան օրերին այն ամենն, ինչ անհրաժեշտ է  հաճելի ու անմոռանալի հանգստյան օրերի համար:

    Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան -  Շրջայց Երևան քաղաքում - Ցեղասպանության թանգարան - Մատենադարան - Չարենցի կամար- Գառնի - Գեղարդ - Էջմիածին - Զվարթնոց տաճար - Երևն - ճանապարհում դեպի Զվարթնոց օդանավակայան

    93000 AMD [223 EUR, 22413 RUB, 242 USD]
  8. Խորհրդավոր Հայաստանում

    Հայաստանը քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկն է, հզոր քաղաքակրթությունների բախման կենդանի վկան , լի՝  գղեցիկ յուրահատուկ վանքերով, բնական հարստություններով, որոնցով հանելուկը դուք կարող եք գնտել՝ մասնակցելով այս տուրին:

    Տուրի երթուղի՝ Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում - Շրջայց Երևանում - Չարենցի կամար - Գառնի - Գեղարդ - քաղաքայաին տուր Գյումրի քաղաքում - Երևան - Ճանապարհում  Զվարթնոց միջազգային օդանավակայան

    138000 AMD [331 EUR, 33258 RUB, 359 USD]
  9. Համեղ և հետաքրքիր Հայաստան

    Դուք ձանձրացե՞լ եք մոխրագույն առօրյա կյանքից եւ ձեզ նոր բա՞ն է պետք: Մենք առաջարկում ենք հեռանալ ձանձրությունից  եւ այցելել արեւոտ եւ հյուրասեր Հայաստան, որտեղ ընդամենը հինգ օրվա ընթացքում դուք կկարողանաք տեսնել քրիստոնեական վանական համալիրները, անցնել կարմիր ժայռերի կիրճի միջով, համտեսել հայկական տոլման եւ տեսնել Սեւանա լիճը եզրավորող բարձր լեռներն ու լճի պարզ ջրերը: Բաց մի՛ էողեք  թողեք ջերմ Հայաստանը տեսնելու և մի քանի օր հանգիստ անցկացնելու ձեր հնարավորությունը:

    Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Երևան - Զվարթնոց տաճար - ք. Էջմիածին - Շրջայց Երևան քաղաքում -  Չարենցի կամար - Գեղարդ - Գառնի - Սևանա լիճ - Երևան - Խոր վիրապ - Արենի 1 քարանձավ - Արենի գինու գործարան - Նորավանք - Վերնիսաժ - Երևան - ճանապարհում Զվարթնոց օդանավակայան

    207000 AMD [497 EUR, 49887 RUB, 538 USD]
  10. Հայաստանի այբուբենը

    Դուք ձանձրացե՞լ եք միապաղաղ արձակուրդներից և նոր զգացողությունների կարիք ունե՞ք: Մենք առաջարկում ենք շրջագայություն արևոտ և հյուրընկալ Հայաստանու, որտեղ միայն հինգ օրվա ընթացքում դուք կկարողանաք այցելել քրիստոնեական վանական համալիրներ, վայելել կարմիր ժայռերով շրջապատված կիրճի գեղեցկոթյունը, ճաշակել համեղ հայկական տոլմա և  իհարկե զմայլվել Հայաստանի կապուաչյա գեղեցկուհի՝ Սևանա լճի լազուրով: Բաց մի՛ թողեք հեքիաթային հանգիստ վայելելու և ջերմ տպավորություններով տուն վերադառնալու ձեր հնարավորությունը: 

    Տուրի երթուղի՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան - Շրջայց Երևանում- ՄատենադարանԳյուղ Օշական – քաղաք Աշտարակ –Գյուղ Կոշ- Գյուղ Օհանավան –Գյուղ Սաղմոսավան – Ամբերդի Ամրոց- Տառերի պուրակ- Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար - Գառնու տաճար-Գեղարդավանք - Ճանապարհոմ Զվարթնոց միջազգային օդանավակայան

     

     

    178000 AMD [427 EUR, 42898 RUB, 463 USD]

Ապրանքներ 21-ից մինչև 30 | 35-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4