Product was successfully added to your shopping cart.
Տուր դպրոցականների համար

Տուր դպրոցականների համար

221000 AMD [398 EUR, 32067 RUB, 464 USD]

(առկա է)

Տուր դպրոցականների համար

Համառոտ տեղեկություն

Հայաստանն աշխարհի ամենահին եւ հարուստ մշակույթներից մեկի կախարդական երկիրն է: Ճանաչողական եւ միաժամանակ զվարճալի շրջագայությունը երիտասարդ ուղեւորների համար շատ անմոռանալի տպավորություն կբերի: Դպրոցականները կայցելեն դարավոր տաճարները, կտեսնեն գիշերային աստղային երկնքի գեղեցկությունը, կխորացնեն իրենց գիտելիքները քրիստոնեության ընդունման պատմության մասին, կիջնեն ամենագեղեցիկ կիրճը, կշրջեն աշխարհում ամենաերկար ճոպանուղով եւ կհասկանան այս լեռնային եւ հարմարավետ երկրի գեղեցկությունը:


Ժամանում քաղաք Երևան – շրջայց-էքսկուրսիա քաղաք Երեւանում – գյուղ ԲյուրականԱմբերդի համալիրՉարենցի կամար - ԳեղարդավանքԳառնիի հեթանոսական տաճար - Քարերի սիմֆոնիա - Ազատ գետի կիրճքաղաք Երեւան Սուրենավան գյուղՏաթեւեր ճոպանուղիՏաթեւի վանքգյուղ Խնձորեսկքաղաք Երեւան - «Coca-Cola Happiness Factory» - տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ առկա է

221000 AMD [398 EUR, 32067 RUB, 464 USD]

* Պարտադիր դաշտեր

221000 AMD [398 EUR, 32067 RUB, 464 USD]

Մանրամասները

Տուր դպրոցականների համար

6 օր/ 5 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց-էքսկուրսիա քաղաք Երեւանում՝

Մատենադարան, Օպերային թատրոն, Կարապի լիճ, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Հաղթանակի այգի, Կասկադ համալիր 

Մատենադարանում ներկայացված  են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

Оպերայի և բալետի թատրոն: Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավ-արևելյան կողմում գտնվում է արհեստականորեն ստեղծված Կարապի լիճը:

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Հաղթանակի այգին, կամ Մոնումենտը, ինչպես այն կոչում են երևանցիները, քաղաքացիների հանգստի համար ստեղծված կարեւոր տեղերից մեկն է, որտեղից բացվում է ամբողջ քաղաքի հոյակապ տեսարանը:

Կասկադ համալիր։ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Գիշերային էքսկուրսիա դեպի Բյուրականի աստղաֆիզիկական օբսերվատորիա

Էքսկուրսիա դեպի Բյուրականի աստղաֆիզիկական օբսերվատորիա, որը հիմնված է եղել 1946 թ-ին Վ․ Համբարձումյանի՝ 20-րդ դարի ականավոր աստղաֆիզիկոցներից մեկի կողմից։ Նա նաև եղել է այդ աստղադիտարանի ղեկավարը՝ ընդհուպ մինչ իր մահկանացուն կնքելը։ Այստեղ է գտնվում Եվրոպայի խոշորագույն հեռադիտակներից մեկը։ Համալիրը ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա է, Արագածի լանջերից մեկի մակերևույթին։ Մտնում է ԱՊՀ երկրների առաջատար գիտական հաստատություների ցանկը։

Օբսերվատորն ունի աշխարհում ամենախոշոր աստղադիտակներից մեկը, որով դուք կարող եք տեսնել լուսինը, Յուպիտերը եւ բազմաթիվ աստղեր: Եվ, իհարկե, չի հաջողվում խոսքերով փոխանցել աստղերի աստղադիտակի միջոցով դիտելու զգացողությունները:

Գիշերակաց Բյուրական գյուղում:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Գյուղ Բյուրական - Ամբերդ - Չարենցի կամար - ԳեղարդավանքԳառնիի հեթանոսական տաճար - Քարերի սիմֆոնիա - Ազատ գետի կիրճքաղաք Երեւան

Ամբերդի համալիրը գտնվում է Արագած լեռան լանջին՝ 2300 մ ծովի մակարդակից բարձրության վրա։ Բաղկացած է ամրոցից և Վահրամաշեն եկեղեցուց: Վերջնական ոչնչացմանն է ենթարկվել 1236 թ․՝ թաթար-մոնղոլների հարձակման օրոք։

Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկ և հանդիսանում Հայաստանի ամենաշատ այցեկուներ ունեցող վայրերից մեկը: 

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը: 

Գառնու կիրճը Հայաստանի բնական տեսարժան վայրերից է: Կիրճը ուշադրություն է գրավում իր զարմանալի լանջերով, որ բաղկացած են վեցանկյուն պրիզմաներից: Այս համալիրը կոչում են «Քարերի սիմֆոնիա», քանի որ հեռվից ժայռերը շատ նման են հսկայական օրգանի: Բազալտե սյուների անսովոր ճիշտ ձեւերը հաճույք են առաջացնում: Սյուները երևում են այնպես, ինչպես թե դրանք հատուկ ձեւավորվել են մարդու կողմից, այլ ոչ թե բնության:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երեւան - Սուրենավան գյուղ - Տաթեւեր ճոպանուղի Տաթեւի վանք գյուղ Խնձորեսկքաղաք Երեւան

Սուրենավանը փոքրիկ գյուղ է, որտեղ առկա են բազմաթիվ արագիլներ: Դրանց թիվը այստեղ իսկապես շատ է: Գրեթե բոլոր սյուների վրա կա մի բույն, եւ թռչունները իրենց զգում են այստեղ շատ հարմարավետ՝ թռչում են ամենուր, շրջում դաշտերում, այգիներում եւ արհեստական լճերում:

Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի, որ թույլ է տալիս տեսնել Հայասանի հարավային հատվածի շրջակա տարածքների գեղեցկությունը:

Տաթևի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտն է: Վանական համալիրւմ գործել է նաև Տաթևի համալսարանը, որ Հայաստանի միջին դարերի խոշորագույն փիլիսոփայական մտքի և գիտական կենտրոնն է եղել:

Խնձորեսկը գյուղ է երկրի հարավում, որի գլխավոր տեսարժան վայրը քարանձավային քաղաքն է, որում հնում ապրել են մարդիկ: Լեռնային կիրճով անցկացվել է Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը ևս ոչ պակաս տեսարժան վայր է:

Վերադարձ քաղաք Երևան:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Այսօր մենք կայցելենք «Coca-Cola Happiness Factory»-ն, որտեղ Դուք հնարավորություն կունենաք տեսնել եւ ուղղակիորեն մասնակցել ձեր սիրած ըմպելիքների արտադրության գործընթացին, հայտնաբերել հետաքրքիր փաստեր Coca-Cola ապրանքանիշի պատմությունից եւ, իհարկե, թարմանալ ձեր սիրած ըմպելիքի օգնությամբ: 

.

Ազատ օր:

 

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում օդանավակայան:

 

Գինը ներառում է `

Հարմարավետ տեղափոխումը հյուրանոցից դեպի օդանավակայան և ետ

Կեցությունը նշված հյուրանոցներում

Նախաճաշերը հյուրանոցներում

Շրջագայության ընթացքում հարմարավետ տրանսպորտով տեղափոխումը

Զբոսաշրջության ընթացքում ռուսալեզու էքսկուրսավարի ծառայությունները

Ծրագրում նշված Էքսկուրսիաները

Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը

Գիշերային էքսկուրսիան օբսերվատորիայում

Տաթևեր ճոպանուղին

Գինը չի ներառում `

Ավիատեղափոխում

Բժշկական ապահովագրություն

Ճաշ ու ընթրիք

 

 

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը`առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Տուրեր դպրոցականների համար

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality