5 օր/4 գիշեր
Օր 1.
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան
Տուրիստների դիմավորում օդանավակայանում
Տեղափոխում հյուրանոց
Էքսկուրսիա Երևան քաղաքի Փոքր Կենտրոնով
Ճանաչողական էքսկուրսիա Փոքր Կենտրոնով՝
Հանրապետության հրապարակ – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ – Օպերայի և թատրոնի պետական թատրոն – Կասկադ համալիր
Տուրիստների ծանոթությունը քաղաքի հետ սկսվում է վերջինիս ամենահայտնի վայրից՝ Հանրապետության հրապարակից, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Հայտնի է այն իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ազգային ոճով։ Իրիկուններն էլ կարելի է վայելել նաև շատ գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն։
Հրապարակից Օպերա ձգվում է քաղաքի միակ հետիոտնային պողոտան, որը կոչվում է Հյուսիսային։ Այս լայն, նորագույն ոճով կառուցված պողոտան լի է զանազան սրճարաններով և ռեստորաններով, հրապուրում է դրսում իրենց արվեստը ներկայացնող նկարիչներին ու երաժիշտներին և հանդիսանում է երևանցիների, ինչպես նաև հյուրերի հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։
Ճակատային կողմից պողոտան եզերում է Օպերայի և բալետի թատրոնի «թագը»՝ հայտնի Ալեքսանդր Թամանյանի շքեղ գլուխգործոցներից մեկը։ Շինության հարավային կողմը գտնվում է Ազատության հրապարակի տարածքում՝ ընդարձակ և կանաչազարդ, այն մտնում է Երևանի ամենագեղեցիկ հրապարակների ցանկը։ Հրապարակի հետևում գտնվում է մի պուրակ, որում դուք կարող եք տեսնել թվով շատ ամառային սրճարաններ։ Պուրակի արևելյան կողմում է արհեստական «Կարապի լիճը», որն իր ձևով կրկնօրինակում է Սևանը։
Օպերայի շենքից աջ Կոմիտասի անվան պուրակն է, որն իր տեսքով և տիրող մթնոլորտով շատ հաճելի և մելեմաղձիկ տրամադրություն է պարգևում բոլոր այցելուներին։ Կոմիտասը հայ ակնառու կոմպոզիտոր էր, և իրեն նվիրված արձանը և ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։
Իսկ արդեն Օպերայից ձախ տարածվում է մի ուրիշ պուրակ՝ Մ․ Սարյանի անվան՝ մեծանուն հայ նկարչի։ Պուրակը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի նկարիչների հավաքատեղի, ուր իրենք ներկայացնում են ի տես հասարակությանը իրենց աշխատանքները և վաճառում դրանք։
Ֆրանսիայի հրապարակը՝ իր հայտնի Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանով, հատում է Մ․ Մաշտոցի անվան պողոտան։ Վերջինս հայոց այբուբենի հեղինակն է հանդիսանում (405 թ․)։
Ընթրիք ավանդական հայկական ռեստորանում։
Օր 2.
Նախաճաշ հյուրանոցում:
Քաղաք Երևան – Գութանասար լեռ – քազաք Ծաղկաձոր – Սևանավանք համալիր
Երկրորդ օրվա առավոտյան մեր խումբը ջիփերով դուրս է գալիս Հայաստանի մայրաքաղաքից և մեկնում մոտակայքում գտնվող հանգած հրաբուխին՝ Գութանասարին: Այս լեռն ունի 2299 մ բարձրություն ծովի մակարդակից: Հարթ մակերեսը ծածկված է մարգագետիններով: Հրաբուխն ունի բավականին դուրեկան տեսք: Ամենագեղեցիկ մասը կազմում է գագաթը, որտեղ կարելի է տեսնել չորացած սև գույնի մագման:
Շրջանցելով Գութանասարը մյուս լանջի կողմից՝ ուղևորվում ենք հյուսիս և հասնում Ծաղկաձոր քաղաքին՝ հայտնի լեռնային հանգստավայրի: Խմբի անդամները այստեղ նստում են ճոպանուղի, որտեղից բացվում է հրաշալի տեսարան շրջակա լեռների վրա՝ ծածկված անտառներով:
Ծաղկաձորից մեր ուղին տանում է դեպի արևելք՝ Սևանավանք համալիրի ուղղությամբ՝ միջնադարյան կառույցի՝ հիմնված ճգնավոր բանականների կողմից և ժամանակի ընթացքում դարձած մի մեծ համալիրի:
Գիշերակացը կազմակերպվում է Սևան քաղաքի հյուրանոցներից մեկում: Քաղաքը իր տեղն է գտել Սևանա լճի հյուսիս-արևմտհան ափին:
Օր 3.
Նախաճաշ հյուրանոցում:
Քաղաք Սևան – քաղաք Ճամբարակ – քաղաք Բերդ – քաղաք Իջևան – գյուղ Ենոքավան
Երրորդ օրվա վաղ առավոտյան մեր տուրիստները լքում են կուրորտային Սևան քաղաքը՝ շրջանցելով Սևանը՝ Հայաստանի մարգարիտը, հյուսիսային կողմից: Հասնում ենք Ճամբարակ քաղաքին: Բնակավայրը ի սկզբանե հիմնված է եղել հնահավատների կեղմից, որոնք աքսորվել են այն ժամանակվա Ռուսական կայսրության ծայրամասերը: Հետաքրքիր է բնակավայրի անվան բացատրությունը՝ քրդերեն «ճամ»՝ գետ, և հայերեն «բարակ» բառը, այսինքն՝ բարակ, նեղ գետ:
Արևելյան ափից ճանապարհը տանում է արդեն հյուսիս՝ դեպի Բերդ քաղաք, որը հայտնի է իր հուշարձաններով՝ Բերդ ամրոցով (10 դ.), ցիկլոպիկ ամրոցով, Նոր Վարաղա և Խորանաշատ եկեղեցիներով (12-րդ դ.):
Ճաշելով Բերդում՝ մեկնում ենք Իջևան քաղաք, որը հանդիսանում է Տավուշի մարզկենտրոնը: Քաղաքը հայտնի է նաև իր արվեստի կենտրոններով՝ փայտի մշակմամբ և գորգագործությամբ: Եւ պետք է նշել, որ այստեղ պատրաստում են անչափ համեղ գինի:
Ընթրիք Իջևան քաղաքում և գինիի փորձարկում:
Այնուհետև շարունակում ենք ճանապարհը և հասնում Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Յուրօրինակ տեղանքը՝ 5 կմ երկարություն ունեցող ձորն ու դաշտը, թույլ է տվել ստեղծել նախկինում նմանը չունեցող Yell Extreme Park-ը՝ առաջին պարկը Հայաստանի տարածքում, որը հնարավորություն է պարգևել զբաղվելու էքստրեմալ սպորտով: Առաջին զիփլայն-թռիչքը իրականացվեց 2015 թ-ին: Այսօրվա դրությամբ պարկը տրամադրում է էքստրեմալ տուրիզմի զանազան ծառայություններ, և վերջինիս այցելուների թիվը երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է աճել:
Էքստրիմ-պարկի մուտքի մոտ խումբը հանգստանում է մեկ ժամվա ընթացքում, իսկ հանգստից անմիջապես հետո սկսում իր արկածները:
Երեկոյան խումբը հավաքվում է խառույկի մոտ՝ ընթրիքի, որտեղ լավ տրամադրությունից և դուրեկան զբաղմունքներից զատ իրենց սպասում է ձկան խորոված պատրաստելու մաստեր-կլաս:
Գյուղում կազմակերպվում է գիշերակացը:
Օր 4.
Նախաճաշ հյուրանոցում.
Գյուղ Ենոքավան – քաղաք Դիլիջան – քաղաք Վանաձոր – Քոբայր վանական համալիր – քաղաք Երևան
Հաջորդ օրվա առավոտյան մեքենաները մեկնում են դեպի Դիլիջան՝ լեռնահանգստային բալնեոլոգիական կենտրոն, որը գտնվում է Աղստև գետի ափին: Քաղաքը լիովին շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի՝ Հայաստանի ամենահարուստ պերկերից մեկի տարածքով:
Ազգային պարկից այն կողմ գտնվում է մեր հաջորդ ուղղությունը՝ Վանաձոր քաղաքը, որի տարածքը ձգվում է նեղ ձորով՝ լայնատերև անտառների տարածքում: Այս քաղաքը հայտնի է իր բուռն արդյունաբերական անցյալով: Մինչ օրս էլ այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ գործարաններ:
Քաղաքային ռեստորաններից մեկում կազմակերպվում է ընթրիքը:
Հաջորդ մեր ուղին ձգվում է դեպի բարձր Լոռվա լեռները: Ընդհանրապես, Լոռվա մարզը հայտնի է իր ճարտարապետական հարստությամբ: Այստեղ ներկայացված են բազմաթիվ անցյալի հուշարձաններ, որոնցից առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում հայ-վրացական հուշարձանները: Քոբայր վանական համալիրը 12-րդ. դարի միջնադարյան կառույց է, որն իր մեջ ներառում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական ճարտարապետական հատկությունները: Հատուկ գեղեցկություն են պարգևում Լոռվա լեռները՝ բաց գագաթները հակադրվում են անտառածածք ստորոտներին:
Վանական համալիր այցելելուց անմիջապես հետո մեր խումբը վերադառնում է Երևան քաղաք:
Օր 5.
Նախաճաշ հյուրանոցում:
Տրանսֆեր դեպի օդանավակայան:
Գինը ներառում է `
Գինը չի ներառում`
***Ուշադրություն
***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության
Տուրի տևողությունը | նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր |
---|---|
Ժամանման օրեր | 06.04-11.04.2018, 07.04-12.04.2018, 13.04-18.04.2018, 14.04-19.04.2018, 20.04-25.04.2018, 21.04-26.04.2018 |
Տուրի տեսակը | ճանաչողական տուրեր, Էքստրիմ տուրեր և քայլարշավներ , Ընտանեկան տուրեր |