Product was successfully added to your shopping cart.
Մրգային տուր 6օր/5գիշեր

Մրգային տուր 6օր/5գիշեր

127000 AMD

(Առկա չէ )

Մրգային տուր 6օր/5գիշեր

Համառոտ տեղեկություն

Հայաստանը հարուստ է իր անուշահամ մրգերով` դեղձերով, խնձորներով, տանձերով, օգտակար հատապտուղներով` հոն, հաղարջ, ձմերուկ և այլն: Այնուամենայնիվ, Հայաստանի սուրբ հողը մարդկությանը տվել է աշխարհի ամենահամեղ ու օգտակար մրգերից մեկը` ծիրանը նուրբ ու թավշյա կեղևով, հյութալի առանձնահատուկ միրգ է: Ծիրան բառն ունի հին պատմություն: Հռոմեացիները ծիրանն անվանում էին «հայկական խնձոր»: Հենց այդ անվանումն էլ պահպանվել է բուսաբանության մեջ, լատիներեն ծիրանն անվանում են Prúnus armeniáca կամ Armeniaca vulgaris:


Գնելով այս տուրը` դուք կփորձեք բազմապիսի հյութալի մրգեր, ինչպես նաև կմասնակցեք խաղողի բերքահավաքին և կհամտեսեք հայկական գինի: Դուք կայցելեք Հայաստանի ամենագեղեցիկ անկյունները, կտեսնեք սքանչելի տեսարժան վայրերը:


Դե իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի:

Հասանելիություն՝ Առկա չէ

127000 AMD

Մանրամասները

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Շրջքայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Ծիծեռնակաբերդ, կայարան ‹‹Սասունցի Դավիթ››:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան- Նորավանք- Եղեգնաձոր- թռչունների քարանձավ Արենի- Գինու Գործարան «Արենի»- Սուրենավան- Երևան

Նորավանք

Արարատի տաճարը, որը ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար» գտնվում  էդեպի Գառնի տանող ճանապարհին և նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, փորագրված են մեծ բանաստեղծի անաստեղծության խոսքերը «...Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»:

Նորավանքում մենք առիթ կունենանք տեսնելու հայկական ավանդական լավաշի և խորովածի պատրաստումը:

Թռչունների քարանձավ Արենի- Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավարևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով: 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Այնուհետև կայցելենք քաղաք Եղեգնաձոր, որտեղ առիթ կունենանք մասնակցելու խաղողի բերքահավաքի:

Հայաստանը խաղողի վազի մշակության հնագույն և ինքնուրույն կենտրոններից է: Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց սորտերի մեծ մասը սերում է տեղական վայրի տեսակից: Մշակության մեջ տարածված է խաղողի մոտ 70 տեսակ՝ շուրջ 600 սորտերով, որոնց մեծ մասից ստանում են գինիների տարբեր տեսակներ:

Գինու Գործարան «Արենի»: Վայոց ձորը և, մասնավորապես, Արենին հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը:

Մի քանի տեսակի գինու, օղու և ծիրանի կոնյակի համտեսում:

Հայաստանում արագլները մայրաքաղաքը Սուրենավանն է: Այստեղ ամեն քայլափոխի ամեն մի էլեկտրական սյան ձողերի վրա կարելի է հանդիպել արագիլների բների:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան- Սևան- Դիլիջան- Իջևան- Երևան

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը:

Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեի±ք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիսարևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավարևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։

Այստեղ` սաղարթախիտ անտառներում, հնարավորություն կունենաք ըմպելու սառը հանքային աղբյուրների քաղցրահամ ջուրը:

 

Իջևան քաղաքը Տավուշի մարզի վարչական կենտրոնն է: Քաղաքը գտնվում է Երևանից 142 կմ հյուսիս, փռված է Աղստև գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին: Քաղաքը շրջապատված է լեռներով, որոնք պատված են սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են ալպիական մարգագետինները:

 

Հենց այս տարածաշրջանն է, որ հայտնի է իր հյութեղ մրգերով` հատկապես նուռով և թուզով Մենք կտեսնենք, թե ինչպես են աճում այդ մրգերը և անպայման կհամտեսենք: 

 

Թուզը Հայաստանում ամենաարժեքավոր ու օգտակար մրգերից մեկն է:Սա լավագույն միրգն է, որը քաղցրասերների համար կարող է այլընտրանք դառնալ շոկոլադին:Այնպես որ բոլոր թուզի սիրահարների համար խորհուրդ է տրվում անպայման այցելել Իջևան ` համտեսելու այդ անուշահամ միրգը:

Նուռը Հայաստանի խորհրդանիշն է: Նուռը ոչ միայն համեղ  է,  այլեւ ունի  մի շարք օգտակար հատկություններ: Նռնենին, իր ծաղկաբույլերի շառագունող գեղեցկությամբ, իր հյութեղ, թթվանուշ պտուղներով, բուժական հատկանիշներով, մարդկությանը հայտնի է դեռևս անհիշելի ժամանակներից:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան- Արարատյան դաշտ- Խոսրովի արգելոց- Տափի բերդ- Երևան

Այսօր կայցելենք Արարատյան դաշտ` ամենակարևոր գյուղատնտեսական տարածաշրջանը Հայաստանում: Արարատյան դաշտը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Արարատյան դաշտում ոռոգովի երկրագործության պայմաններում աճում են հանրահայտ հայկական ծիրանենին, խաղողը, դեղձենին, սերկեվիլենին և շատ ուրիշ պտղատու ծառեր ու բանջարեղեն: Մեծ տեղ է հատկացվում եթերայուղատու բույսերին՝ խորդենուն և վարդենուն:

Արարատյան դաշտում ոռոգովի երկրագործության պայմաններում աճում են հանրահայտ հայկական ծիրանենին, խաղողը, դեղձենին, սերկեվիլենին և շատ ուրիշ պտղատու ծառեր ու բանջարեղեն: Մեծ տեղ է հատկացվում եթերայուղատու բույսերին՝ խորդենուն և վարդենուն:

Դեղձը բացի նրանից, որ այն համեղ է, դեղձը նաև չափազանց առողջարար է` հարուստ լինելով վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով ու տարբեր օգտակար նյութերով:

Խոսրովի արգելոցը ներառում է բազմաթիվ բնական գրավչություններ. հսկա «քարե երաժշտական երգեհոնը», առեղծվածային քարանձավներ, ստվերոտ կիրճեր և ալպիական մարգագետիններ, հնադարյան կաղնիներ և յուրահատուկ ծաղիկներ:

Խոսրովի արգելոցի բուսական աշխարհը շատ հարուստ է և պարունակում է 1800 բուսատեսակ, ինչը կազմում է Հայաստանի ֆլորայի 50%-ից ավելին, իսկ դրանցից 146  գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Արգելոցի կենդանական աշխարհը ևս հարուստ է: Արգելոցում բնակվում են 142 տեսակ թռչուններ, որոնցից 66 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում` ներառյալ եգիպտական, սև և սպիտակագլուխ գիշատիչը, մորուքավոր հափշտակիչը, ոսկե և ավելի քիչ խայտաբղետ արծիվները և հյուսիսային բազեն:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Այցելություն ‹‹Վերնիսաժ›› բաց շուկա, որտեղ դուք կարող եք ձեռք բերել տարբեր հուշանվերներ և նվերներ հարազատներին և ընկերներին:

Տեղափոխում  Զվարթնոց օդանավակայան:

Տուրի արժեքը մեկ անձի համար

 

Մինչև 6 տարեկան երեխաների համար տեղավորումը անվճար:

6-12 տարեկան երեխաների տեղավորումը տրամադրվում է 50% զեղչով:

 

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից դեպի հյուրանոց և ետ
  • Տեղավորում ընտրված կատեգորիայի հյուրանոցներում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարանների, ինչպես նաև տեսարժան վայրերի համար
  • Գինու համտեսումը «Արենի» գինու գործարանում

 

Գինը չի ներառում`

Ավիաթռիչք

Բժշկական ապահովագրություն

Ճաշ և ընթրիք

***Ուշադրություն

 Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը Ոչ
Ժամանման օրեր Ոչ

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality