Product was successfully added to your shopping cart.
Դասական Հայաստան

Դասական Հայաստան

276000 AMD [524 EUR, 39496 RUB, 580 USD]

(առկա է)

Դասական Հայաստան

Համառոտ տեղեկություն


«Դասական Հայաստան»  - տուր, որը իր մեջ ներառում է Հայաստանի հիմնական ուղությունները: Գնելով այս տուր փաթեթը , ձեզ բախտ կվիճակվի այցելել յուրորինակ պատմական հուշարձաններ, որոնց տարիքը գերազանցում է 100 տարին, ճախրել օդում աշխարհի ամենաերկար ճոպանուղիով, զբոսնել հին Ալեքսանդրապոլի փողոցներով, փորձել լեգենդար հայկական կոնյակ և լողալ կապուտակ Սևանի ջրերում: Բաց մի թողեք հնարավորությունը բացահայտելու Հայաստանը իր ողջ հմայքով:


Տուրի երթուղի՝  Շրջայց ԵրևանումՄատենադարան – Ծիծեռնակաբերդի թանգարան - Չարենցի Կամար- Գառնու տաճար – Գեղարդավանք - Արարատ կոնյակի գործարան – Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար - քաղաք Գյումրի - Մհեր Մկրտչյանի անվան թանգարան – Ասլամազյան քույրերի տուն-թանգարան -  Շաքեի ջրվեժ- Տաթևի ճոպանուղի- Տաթևի վանքը- Քարաունջ կամ Զորաց Քարեր



 

Հասանելիություն՝ առկա է

276000 AMD [524 EUR, 39496 RUB, 580 USD]

* Պարտադիր դաշտեր

276000 AMD [524 EUR, 39496 RUB, 580 USD]

Մանրամասները

Դասական Հայաստան

8 օր/7 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիքների համար

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Ծիծեռնակաբերդ,  Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, կայարան «Սասունցի Դավիթ», Մատենադարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Կասկադ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Մատենադարան ներկայացված  են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

ԵրևանՉարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Երևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Վերադարձ Երևան:

Ազատ երեկո:

 

Օր 4

Երևան – Սևան ա լիճ-քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր –Պարզ լիճ-  Երևան

    Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեի±ք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո

Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։

Այստեղ` սաղարթախիտ անտառներում, հնարավորություն կունենաք ըմպելու սառը հանքային աղբյուրների քաղրահյամ ջուրը:

Պարզ լիճը սաղարթախիտ անտառներում գտնվող գայղտակղիչ լիճ է, լճի ջուրը շատ պարզ է,     ունի կանաչավուն հետաքրիր երանգ: Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 1300մ բարձրության    վրա, իսկ ջուրը սկիզբ է առնում սարերի աղբյուրներից:

 Այցելություն Հաղարծին վանական համալիր, որը հանդիսանում է XI-XIII դարի կառույց

 

Օր 5

 Նախաճաշ հյուրանոցում:

ԵրևանԱրարատ կոնյակի գործարան Սբ. Հռիփսիմե եկեղեցի - Էջմիածին - Զվարթնոցի տաճար –Երևան

ԱՐԱՐԱՏ (ARARAT) կոնյակի գործարան- Հին Էրիվան ամրոցի վայրում 1887 թվականին Ներսես Թահիրյանի կողմից կառուցվել է Երևանի Կոնյակի գործարանը,որը 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում ստանում է ‹‹Գրան-պրի›› մրցանակ: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:

Մեզ սպասվում է ուղևորություն դեպի քաղաք Էջմիածին, որի մեջ պահված է բազմաթիվ քրիստոնեական գաղտնիքներ և լեգենդներ:

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության մասին, ինչպես նաև կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե, Էջմիածին տաճարները և շատ ավելին:

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիացնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը:

Թանգարանում պահված է հնագույն ձեռագրեր և քրիստոնեական մասունքներ. Զինվոր Լոնգինի նիզակը, Լուսավորչի աջը, Հովհաննես Մկրտիչի աջը և հրաշքով պահպանված Նոյի տապանի մնացորդները:

Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայի ոգին:

.

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան-քաղաք ԳյումրիԵրևան

Շրջայց Գումրի քաղաքով՝ Կենտրնական հրապարակ, Մայր-Հայաստան հուշահամալիր, Սև բերդ համալիրը, Ռուսական եկեղեցի, Մհեր Մկրտչյանի թանգարան, Ասլամազյան քույրերի տուն-թանգարան, Ռուսթավելի փողոց:

Գյումրին Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է: Մշակույթի, արվեստի և արհեստի կենտրոնն է: Այստեղ էն գտնվում բազմաթիվ մշակութային վայրեր, թատրոններ, թանգարաններ, հետաքրքիր ճարտարապետական կառույցներ; Գումրին պահպանել է հին քաղաքի տեսքն ամբողջությամբ:

1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ահռելի վնաս պատճառեց քաղաքին, այն մինչև այժմ վերականգնվում է:

Վարդանանց հրապարակը քաղաքի սիրտն և հին քաղաքի մուտքը: Այն յուրահատուկ է իր երկու եկեղեցիների դիրքով՝ Յոթ վերք և Սուրբ Ամենափրկիչ:

Մայր-Հայաստան հուշահամալիր – Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սև բերդը:

Սև բերդ (Սև Ղուլ) – ռուս-թուրկական պատերազմի մասին հիշեցնող կոթողներից մեկն է: Տեսնելով Թուրքիայի կողմից վտանգը Ռուսական Կայսրությունը որոշում է հատուկ ուշադրություն դարձնել և ամրացնել Ալեքսանդրապոլ քաղաքը, այժմյան Գյումրին և կառուցում են այս բերդը XIX դարում Նիկոլայ I օրոք: Գյումրին այդ ժամանակահատվածում դարձել էր բերդաքաղաք: Ներկայում Սև բերդը մշակութային կենտրոն է:

Բլուրից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք. 

Կենտրոնական զբոսայգի – կոլորիտային հին այգի, որտեղ պահպանվել են սովետական իրեր:

Մհեր Մկրտչյան – XX դարի հատնի տաղանդավոր դերասան, որը ծնվել և մեծացել է Գյումրիում: Թանգարանում պահպանվել են բազմաթիվ իրեր թե նրա կյանքից և թե ֆիլմերում և թատրոններում մարմնավորած կերպարնեից:

Այնուհետև կայցելենք ռուսական (պլպլան) եկեղեցին և կիմանանք թե ինչու է ժողովուրդը նման հետաքրքիր անուն տվել եկեղեցուն

Ասլամազյան քույրերի տուն-թանգարան – բացվել է 1987 թվականին: Տուն-թանգարանը իրենից ներկայացնում է պատկերասրահ, որին իրենց նկարները նվիրել են երկու քույրեր-նկարչուհիներ՝ Երանուհի և Մարիամ Ասլամազյանները: Նրանց գործունեության և տաղանդի վրա մեծ ազդեցություն է  թողել արևմուտքի մշակույթը

Գյումրիի ամեն մի փողոցը արվեստ է շնչում

Վերադարձ Երևան

 

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Շաքեի ջրվեժ- Տաթևի ճոպանուղի- Տաթևի վանքը- Քարաունջ կամ Զորաց Քարեր- Երևան

Շաքեի ջրվեժ – զարմանահրաշ ջրվեժ, որն ունի 18 մետր բարձրություն: Գտնվում է Որոտան գետի հարավային մասում: Համաձայն լեգենդի, ջրվեժը իր անունը ստացել է գեղեցիկ աղջկա՝ Շաքեի անունից, որը չցանկանալով հնազանդվել բռնակալներին նետվել էր կիրճից: Նետվելու ժամանակ աղջկա երկար զգեստը բացվում է քամուց և նմանվում ջրվեժի, որը հետագայում անվանեցին նրա անունով՝ Շաքե:

Տաթևի ճոպանուղի Տաթևի վանական համալիր հասնելու ճանապհարին դուք կվայելեք հրաշալի տեսարան աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և  հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում:  VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը: Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձոր և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ Այն աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպաբուղին է, որ կառուցված է միայն մի հատվածով։ Այն շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։

Քարաունջ կամ Զորաց Քարեր Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են: 

 

Возвращение в Ереван

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

 

 Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

 

******Ուշադրություն

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր, նվզ. 8 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality