Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 11-ից մինչև 20 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  1. Հրազդան հյուրանոց

    Հրազդան հյուրանոցը 15 հարկանի կառույց է, որը իր գեղեցիկ տեղադիրքով գրավում է թե՛ բիզնես նպատակով, թե՛ հանգստի համար ժամանած զբոսաշրջիկներին: Այն գտնվում է Հրազդան գետի կիրճում և առանձնանում է իր լուռ և խաղաղ միջավայրով: Վերակառուցված հյուրանոցն ունի 58 հարմարավետ սենյակ, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Գեղեցիկ տեղանքով և անթերի սպասարկմամբ՝ Հրազդան հյուրանոցը կացության ամենահարմար վայրերից մեկն է Երևանում:
  2. Մայ Հոթել Երևան

    Մայ Հոթել Երևան հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում: Հյուրանոցն ունի 12 սենյակ՝ կահավորված ժամանակակից ստանդարտներով, որոնք տեղակայված են 3 հարկերում: Նախաճաշը մատուցվում է առաջին հարկում, որտեղից ելք կա դեպի գեղեցիկ գողտրիկ այգի: Հյուրանոցն առաջարկում է նաև մեկ և երկու սենյականոց հարմարավետ բնակարաններ, որ գտնվում են Աբովյան 34 հասցեում՝ հյուրանոցից 5 րոպե ոտքով հեռավորության վրա:
  3. Մեգ

    Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում` Մատենադարանի և Օպերայի և բալետի թատրոնի մոտակայքում: Հարմարավետ լյուքսերում հյուրանոցը տրամադրում է անվճար WiFi ինտերնետ և փոքրիկ խոհանոց: Յուրաքանչյուր լյուքս համարում դուք կունենաք հարմարավետություններ թեյ կամ սուրճ պատրաստելու համար: Հյուրերին ամեն օր տրամադրվում է բազմազան մրգերի տեսականի:
  4. Մետաքսյա ճանապարհ

    Հյուրանոցը գտնվում է Երևանում Օպերայի և բալետի թատրոնից 1.8 կմ հեռավորության վրա: Հյուրանոցում առկա է անվճար WiFi ինտերնետ, ինչպես նաև ռեստորան: Սենյակներում կտրամադրվի հեռուստացույց, բաղնիք, որոշ սենյակներում բացվում է սքանչելի տեսարան դեպի լեռներ, այգի կամ քաղաք:
  5. Մետրոպոլ

    Գտնվելով քաղաքի կենտրոնում` "Մետրոպոլ" հյուրանոցը կարող է բավարարել ամենախստապահանջ հյուրերի ակնկալիքները: Հյուրանոցից բացվում է տեսարան դեպի գեղատեսիլ Արարատ լեռը եւ Հրազդան գետի հիասքանչ կիրճը: Ընդարձակ եւ յուրահատուկ ոճով համարներն, ինչպես նաեւ հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք հանգստի եւ արդյունավետ աշխատանքի համար: Հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառա-յություններ, ինչպիսիք են` մարզադահլիճը, լողավազանը, շոգեբաղնիքը եւ ռեստորանը:
  6. Նաիրի

    Նաիրի հյուրանոցը գտնվում է Նորք-Մարաշ թաղամասում` Երևանի գեղատեսիլ անկյուններից մեկում: Այն հիանալի ընտրություն է թե՛ գործնական, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված և տեխնիկապես համալրված մեկտեղանոց և երկտեղանոց 120 ինքնատիպ համար` ստանդարտ, դելյուքս և ջունիոր սուիթ կարգի: Հյուրանոցի տարածքում գործում է ռեստորան, բար և կոնֆերանս դահլիճ:
  7. Նարե

    Նարե հյուրանոցը գտնվում է քաղաքի ամենահարմարավետ և հանգիստ տարածքներից մեկում՝ Նորքում: Նուրբ ինտերիեր, ճաշակով ընտրված դեկորի յուրաքանչյուր տարր ստեղծում է չկրկնվող հարմարավետություն, իսկ պրոֆեսիոնալ և բարեհամբյուր սպասարկումը տրամադրում է հաճելի հանգիստ՝ կտրելով աշխարհիկ ունայնությունից և աշխատանքային առօրյաից: Աներևակայելի գեղեցիկ տեսքը հիացնում է կառույցի տանիքից, որտեղ գտնվում է հարամարավետ սրճարան հյուրանոցի այցելուների համար: Սրճարանից բացվում է ամբողջ քաղաքի համայնապատկերը և Արարատի տեսարանը:
  8. Շիրակ հյուրանոց

    Շիրակ հյուրանոցն գտնվում է Երևանի կենտրոնում, Մանկական այգու և Սուրբ Նիկոլայ եկեղեցու մոտակայքում: Էլեգանտ համարներում առկա է հեռուստացույց, մինի բար և պատշգամբ շքեղ տեսարանով դեպի Արարատ լեռը: Հյուրանոցը տրամադրում է անվճար ավտոկայանատեղի:
  9. Պանորամա Ռեզորթ

    Պանորամա Ռեզորթը տեղակայված է Նորք-Մարաշում: Այստեղ հյուրերը պատշգամբներից կարող են վայելել բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը, ինչպես նաև Երևան քաղաքի հիասքանչ տեսարանը: Այնուամենայնիվ հյուրանոցը բավականին մոտ է կենտրոնին (10 րոպե ճանապարհ մեքենայով)`պատմամշակութային և կրոնական վայրեր այցելելու համար:
  10. Ռեպուբլիկա

    Ռեպուբլիկա բուտիկ հյուրանոցը գտնվում է Երևանի սրտում, որտեղից քայլելով Հանրապետության Հրապարակ կարելի է հասնել ընդամենը 3 րոպեում: Հյուրանոցի հարմար տեղադիրքը հնարավորություն է տալիս այցելել հիմնական տեսարժան վայրեր և բիզնես կենտրոններ: Միջազգային չափանիշներին համապատասխան այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենապահանջկոտ զբոսաշրջիկների պահանջները:

Ապրանքներ 11-ից մինչև 20 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3