Product was successfully added to your shopping cart.

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Ապրանքներ 21-ից մինչև 22 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3
  1. Սիլաչի հյուրանոց

    Համեցեք Սիլաչի հյուրանոց, և Դուք կհայտնվեք Երևանի՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի սրտում: Հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում՝ աշխույժ և դինամիկ հատվածում՝ Սիլաչի թաղամասում, որը ժամանակին քաղաքի ամենահին և ամենաավանդական թաղամասերից մեկն էր: Հյուրանոցն ունի 115 բարձրաճաշակ կահավորմամբ սենյակներ՝ բոլոր ժամանակակից հարմարություններով՝ Wi-Fi, հեռուստացույց, օդափոխման համակարգ, մինի բար,հեռախոսակապ. շոգեբաղնիք, լողավազան, ինչպես նաև սրճարան և բար: Անկախ նրանից՝ Դուք գործարար եք, մշակութային տուրիստ, թե տարանցիկ այցելու, Դուք բարձր կգնահատեք հյուրանոցի ջերմ մթնոլորտը:
  2. Օլիմպիա

    Հյուրանոցը գտնվում է Հրազդանի կիրճի եզրին, Կիևյան կամրջի մոտ, իսկ ձորի մյուս կողմում, հյուրանոցից մոտ 5 րոպե հեռավորության վրա Թումանյանի այգին է: Հյուրանոցին մոտ են Ծիծեռնակաբերդի զբոսայգին և Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, ԹՈՒՄՈ կենտրոնը: Սենյակներն ընդարձակ են, հարմարավետ կահավորված: Պատշգամբներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը և Արագածը:

Ապրանքներ 21-ից մինչև 22 | 22-ից

  1. 1
  2. 2
  3. 3