Product was successfully added to your shopping cart.
Հոգու ներդաշնակություն 7 օր/6 գիշեր

Հոգու ներդաշնակություն 7 օր/6 գիշեր

374000 AMD

(Առկա չէ )

Հոգու ներդաշնակություն 7 օր/6 գիշեր

Համառոտ տեղեկություն

Հայաստանի հարավում  գտնվում է յուրատեսակ առողջարանային քաղաք Ջերմուկը:


Գեղատեսիլ և  զգայացունց տեսարաններով հարուստ  հանգստավայրը կդառնա ոչ միայն վերականգնողական բուժման, այլև ակտիվ հանգստի կատարյալ վայր:


Ջերմուկը միշտ հանդիսացել է թե' ամառային, թե' ձմեռային հանգստի առողջարանային քաղաք: Քաղաքն այսօր իր հյուրերին առաջարկում է առողջարանների, հյուրանոցների, պանսիոնատների, համաբուժարանների, ըմպելասրահի, լողավազանների, մարզահրապարակների, կինոթատրոնի, հասարակական սննդի օբյեկտների, բարերի ու սրճարանների բարձրակարգ ու շուրջօրյա ծառայություններ:

Հասանելիություն՝ Առկա չէ

374000 AMD

Մանրամասները

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում քաղաք Ջերմուկ:

Ճանապարհին մենք կայցելենք Նորավանք և Արենի թռչունների քարանձավ:

Նորավանքը XIII–XIV դարերի ճարտարապետական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները, գավիթը, եկեղեցի-տապանատունը, արևելյան կողմում՝ երկհարկ եկեղեցին, պարսպից դուրս՝ 2 մատուռ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ սրբատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում:

Արենի թռչունների քարանձավ: Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավարևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով: 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։

Քարանձավում իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերվել է ամենահին կաշվե կոշիկը,որի տարիքը 5,5 հազար տարի է, և պատկանում է մ.թ.ա 3627-ից մինչեւ 3377 թվականը:

Ժամանում Ջերմուկ:

Տեղավորում առողջարանում:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Հանգիստ Ջերմուկում:

Փաթեթի մեջ ներառված են բոլոր հիմնական բժշկական պրոցեդուրաները:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Հանգիստ Ջերմուկում:

Փաթեթի մեջ ներառված են բոլոր հիմնական բժշկական պրոցեդուրաները:

Շրջայց քաղաքով

Արփա գետի կիրճ - ‹‹Ջրահարսի վարսեր›› ջրվեժ - հանքային աղբյուրներ -  Կեչուտի ջրամբար - ‹‹Մարգարիտ››

Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից 173 կմ է, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2080 մ: Քաղաքը սփռված է ոչ մեծ սարահարթի վրա, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով: Կլիման տիպիկ լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` երկար ու ձյունառատ, բայց՝ տաք, արևոտ ու հաճելի:

Շատ գեղատեսիլ է Արփայի կիրճը, որով անցնում է Երևանից Արցախ և Իրան տանող մայրուղին: Արփայի մոտակայքում են գտնվում Արենիի եկեղեցին, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, Ագարակաձորի մոտ՝ XIIIդ-ի միակամար կամուրջը, բազմաթիվ քարանձավներ և այլ դիտարժան վայրեր:

 

Իսկ դուք գիտեի՞ք

Ջերմուկի ջրերի բուժիչ հատկությունները համեմատվում են Կառլովի Վարիի ջրերի հետ:

Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից:

Այստեղ է գտնվում Ջերմուկի ջրվեժը (Ջրահարսի վարսեր),որն ունի 72մ բարձրություն: Այն թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Ջուրն իրեն գրկող ժայռերի հետ շատ գեղեցիկ տեսարան է ստեղծում: Դա Ջերմուկի հրաշքներից է, որի մասին ժողովուրդը լեգենդներ է հյուսել:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Հանգիստ Ջերմուկում:

Փաթեթի մեջ ներառված են բոլոր հիմնական բժշկական պրոցեդուրաները:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Հանգիստ Ջերմուկում:

Փաթեթի մեջ ներառված են բոլոր հիմնական բժշկական պրոցեդուրաները:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Հանգիստ Ջերմուկում:

Փաթեթի մեջ ներառված են բոլոր հիմնական բժշկական պրոցեդուրաները:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, Վերնիսաժ և այլն:

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Այցելություն ‹‹Վերնիսաժ›› բաց շուկա, որտեղ կարող եք ձեռք բերել տարբեր հուշանվերներ և նվերներ Ձեզ, Ձեր հարազատների և ընկերների համար:

Տեղափոխում օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից դեպի հյուրանոց և ետ
  • Կացություն առողջարանում
  • Հիմնական առողջարարական պրոցեդուրաներ
  • 3անգամյա սնունդ
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարանների, ինչպես նաև տեսարժան վայրերի համար

Գնի մեջ չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Բժշկական ապահովագրություն
  • Ճաշ և ընթրիք

 ******Ուշադրություն

Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը Ոչ
Ժամանման օրեր Ոչ

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality