Լեռնային Հայաստան – ամենագնացի երազանք
8 օր/7 գիշեր
Օր 1
Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան
Տուրիստների դիմավորում օդանավակայանում
Տեղափոխում հյուրանոց
Էքսկուրսիա Երևան քաղաքի Փոքր Կենտրոնով
Ճանաչողական էքսկուրսիա Փոքր Կենտրոնով՝
Հանրապետության հրապարակ – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ – Օպերայի և թատրոնի պետական թատրոն – Կասկադ համալիր
Տուրիստների ծանոթությունը քաղաքի հետ սկսվում է վերջինիս ամենահայտնի վայրից՝ Հանրապետության հրապարակից, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Հայտնի է այն իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ազգային ոճով։ Իրիկուններն էլ կարելի է վայելել նաև շատ գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն։
Հրապարակից Օպերա ձգվում է քաղաքի միակ հետիոտնային պողոտան, որը կոչվում է Հյուսիսային։ Այս լայն, նորագույն ոճով կառուցված պողոտան լի է զանազան սրճարաններով և ռեստորաններով, հրապուրում է դրսում իրենց արվեստը ներկայացնող նկարիչներին ու երաժիշտներին և հանդիսանում է երևանցիների, ինչպես նաև հյուրերի հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։
Ճակատային կողմից պողոտան եզերում է Օպերայի և բալետի թատրոնի «թագը»՝ հայտնի Ալեքսանդր Թամանյանի շքեղ գլուխգործոցներից մեկը։ Շինության հարավային կողմը գտնվում է Ազատության հրապարակի տարածքում՝ ընդարձակ և կանաչազարդ, այն մտնում է Երևանի ամենագեղեցիկ հրապարակների ցանկը։ Հրապարակի հետևում գտնվում է մի պուրակ, որում դուք կարող եք տեսնել թվով շատ ամառային սրճարաններ։ Պուրակի արևելյան կողմում է արհեստական «Կարապի լիճը», որն իր ձևով կրկնօրինակում է Սևանը։
Օպերայի շենքից աջ Կոմիտասի անվան պուրակն է, որն իր տեսքով և տիրող մթնոլորտով շատ հաճելի և մելեմաղձիկ տրամադրություն է պարգևում բոլոր այցելուներին։ Կոմիտասը հայ ակնառու կոմպոզիտոր էր, և իրեն նվիրված արձանը և ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։
Իսկ արդեն Օպերայից ձախ տարածվում է մի ուրիշ պուրակ՝ Մ․ Սարյանի անվան՝ մեծանուն հայ նկարչի։ Պուրակը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի նկարիչների հավաքատեղի, ուր իրենք ներկայացնում են ի տես հասարակությանը իրենց աշխատանքները և վաճառում դրանք։
Ֆրանսիայի հրապարակը՝ իր հայտնի Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանով, հատում է Մ․ Մաշտոցի անվան պողոտան։ Վերջինս հայոց այբուբենի հեղինակն է հանդիսանում (405 թ․)։
Ընթրիք ավանդական հայկական ռեստորանում։
Օր 2
Քաղաք Երևան – Սաղմոսավանք – Ամբերդի համալիր – Քարի լիճ – Տեղերի վանական համալիր – Բյուրական գյուղ
Վաղ առավոտյան մեր խումբը դուրս է գալիս Երևանից դեպի Սաղմոսավանք վանական համալիր (1215-1235 թթ.), որը հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության վառ հուշարձաններից մեկը։ Յուրօրինակ գեղեցկություն վանքին պարգևում է գեղատեսիլ տեղանքը, որտեղ նա գտնվում է՝ հենղ Քասախ գետի կիրճի մոտ։ Դիտորդի մոտ առաջանում է համալիրի «թեթևության, օդում գտնեվելու» պատրանք։
Սաղմոսավանքը լքելուն պես մենք շարունակում ենք բարձրանալ դեպի լեռը՝ վերջապես հասնելով Ամբերդի համալիրին, որը ներկայացված է նույնանուն 7-րդ դարի ամրոցից և Վահրամաշեն եկեղեցուց (1206 թ․)։ Այս համալիրը գտնվում է Արագած լեռան լանջին՝ 2300 մ ծովի մակարդակից բարձրության վրա։ ԱՄբերդը վերջնական ոչնչացմանն է ենթարկվել 1236 թ․՝ թաթար-մոնղոլների հարձակման օրոք։
Շրջելով այժմյան Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջերով, մենք հասնում ենք նրա մարհարիտին՝ Քարի լճին, որի ջրերը գտնվում են ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա։ Լճի խորությունը կազմում է 8 մ, տարածքը՝ 30 հա։
Այստեղ խումբը ճաշում է։ Մենյուն ներկայացված է խաշով՝ հայկական ամենահայտնի և տարածված կերակուրներից մեկով։ Եւ հայտնի է այն ոչ հենց այնպես, քանի որ, ըստ լեգենդի, հնում խաշի կերակուրը ունեցել է ծիսական բնույթ։ Խաշն իրենից ներկայացնում է հեղուկ տաք կերակուր, որը պատրաստվում է տավարի ոտքերից եւ ուտվում հատուկ ծիսակարգի համաձայն: Հայաստանում մարդիկ կատակում են, որ խաշը չի սիրում բաժակաճառեր (որպեսզի ուտելիքը չսառչի) եւ կոնյակ (խաշը ուտելու ընթացքում միայն օղի են խմում):
Ճաշելուց հետո խումբը մեկնում է դեպի մարշրուտի նոր կետ՝ գեղատեսիլ Տեղերի վանքը (1213 -1232 թթ.), որը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան լանջին։ Տեղերին մի համալիր է, որն իր մեջ ներառում է 1213 թ-ի Աստվածամոր եկեղեցին և գավիթը՝ միացված 1221 թ-ին։
Վանքից ճանապարհը շարունակվում է դեպի Բյուրական գյուղ, որը հայտնի է իր նույնանուն աստաղաֆիզիկական օբսերվատորիայով։ Հետաքրքիր է Բյուրականի անվան բացատրությունը՝ հայերենից այն բացատրվում է որպես «տաս հազար աղբյուրի» գյուղ։ Գյուղը նաև գտնվում է Արահածի լանջերից մեկի վրա և հրապուրում իր բարդ տեղանքով և հրաշք բնությամբ։
Էքսկուրսիա դեպի Բյուրականի աստղաֆիզիկական օբսերվատորիա, որը հիմնված է եղել 1946 թ-ին Վ․ համբարձումյանի՝ 20-րդ դարի ականավոր աստղաֆիզիկոցներից մեկի կողմից։ Նա նաև եղել է այդ աստղադիտարանի ղեկավարը՝ ընդհուպ մինչ իր մահկանացուն կնքելը։ Այստեղ է գտնվում Եվրոպայի խոշորագույն հեռադիտակներից մեկը։ Համալիրը ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա է, Արագածի լանջերից մեկի մակերևույթին։ Մտնում է ԱՊՀ երկրների առաջատար գիտական հաստատություների ցանկը։
Երեկոյան՝ ընթրիք տեղի ռեստորանում։
Առաջին օրվա գիշերակացը կազմակերպվում է Բյուրական գյուղում։
Օր 3.
Նախաճաշ հյուրանոցում:
Բյուրական գյուղ – Դաշտադեմի ամրոց – Արիճ գյուղ (Արիճավանք վանական համալիր) - Գյումրի քաղաք – Արփի լիճ – Դարիկ գյուղ
Երրորդ օրվա առավոտը նշանավորվում է մեկնումով դեպի Դաշտադեմի ամրոցը՝ հայ միջնադարյան կառույցը, որը թվագրվում է 10-րդ դարով։ Ի սկզբանե ամրոցը պետք է հսկեր հայտնի Անիի՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքի արևելյան սահմանները։ Ժամանակի ընթացում բերդի վրա հայտնվեցին նաև արաբական գրություններ և պարսից շահերի 19-րդ դարի բաստիոնները։
Ճանապարհին կազմակերպվում է ընթրիքը։
Ընթրիքից հետո մեր խումբը ուղևորվում է դեպի հյուսիս՝ Հառիճ գյուղի գլխավոր տեսարժան վայրը՝ Հառիճավանքի՝ 13-րդ դարի համալիրը, որի առաջին կանգուն կոռույցը թվագրվում է 7-րդ դարով։ Ուշագրավ է, որ 1850 թ-ից Հառիճավանքը դառնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառային նստավայրը, որի հիմնական նստավայրը գտնվում է Էջմիածնում։
Քիչ անց հասնում ենք Հայաստանի հյուսիսային հատվածի գլխավոր քաղաքին՝ Գյումրին, Հայաստանի Հանրապետության Հյուսիսային մայրաքաղաքին։ Խոշորությամբ Հայաստանի երկրորդ այս քաղաքը իրենից ներկայացնում է ճարտարապետական մի համալիր, որը ներառում է իր մեջ 4 տարբեր պատմական շրջանների՝ պատմական Կարս քաղաքի, հին ցարական Ալեքսանդրոպոլի, խորհրդային Լենինականի և անկախ Գյումրիի ճարտարապետության նմուշները։ Քաղաքի գլխավոր յուրահատկություններն են կոլորիտային և տաղանդավոր ժողովուրդը (իրենց թվում է նաև Ֆրունզիկ Մկրտչյանը), հատուկ ավանդույթները, խոհանոցը և բարբառը (կենցաղում գյումրեցիները օգտագործում են արևմտահայերեն լեզվի տարբերակներից մեկը):
Քաղաքում տրամադրվում է ընթրիք՝ ավանդական ուտեստներից։ Մենուն ներառում է քյալա (գլուխ) և հաճարով փլավ։
Քյալան ազգային հայ ճաշատեսակ է, որը լայն տարածում ունի Գյումրիում։ Իրենից ներկայացնում է 6-8 ժամվա ընթացքում եփած ցլի գլուխ՝ նախօրոք քերթած և պոզերից ազատված։ Քյալան սեղան մատուցելուց օգտագործում են լավաշը։ Հաճարով փլավն էլ, իր հերթին, հատուկ հացահատիկեղենի տեսակ է, որը Շիրակի մարզում սիրված է ժողովրդի կողմից։ Պատրաստման ընթացքում հաճարը ստանում է հատուկ համ՝ իր մեջ պարունակվող ձեթի շնորհիվ։
Ընթրիքից հետո խումբի մասնակիցները շարունակում են իրենց ճանապարհը հյուսիս՝ դեպի Արփի լիճ՝ բնական մի հրաշք, որը մարդու ձեռքի շնորհիվ վերածվել է խոշոր ջրամբարի։ Վերջինիս շուրջը ստեղծվել է նաև նույնանուն ազգային այգի։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 2023 մ։
Երկրորդ օրվա գիշերակացը կազմակերպվում է Դարիկ գյուղում, որը գյուղից ոչ շատ հեռու է։
Ночевка на второй день организуется в расположенном возле озера селе Дарик.
Օր 4.
Դարիկ գյուղ – Շիրակամուտ գյուղ (Թորչիկանի ջրվեժը) – Ստեփանավանի դենդրոպարկ – Ստեփանավան քաղաք – Ձորագետ – Լոռի բերդ – Օձուն գյուղ – Հաղպատ գյուղ
Նախաճաշ հյուրանոցում:
Երրորդ օրվա առավոտյան խումբը մեկնում է դեպւ հարավ-արևելք՝ Սպիտակ քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Լոռվա մարզի հարավ-արևմուտքում: Սպիտակը լիովին ավիրվել է Սպիտակի 1988-ի երկրաշարժի ընթացքում, այնուհետև՝ վերակառուցվել:
Շարունակելով ճանապարհը դեպի արևելք՝ հասնում ենք հանրահայտ Շիրակամուտ գյուղին (նախկինում– Նալբանդ), որը գտնվում է Թռչկան ջրվեժի ճանապարհին: Գյուղն հայտնի է իր Չիրխանավանքի համալիրով:
Թռչկանի ջրվեժը իր տեղն է գտել Շիրակի և Լոռվա մարզերի սահմանին: 23,5 մ բարձրությամբ՝ այն համարվում է Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ 90 տոկոսից ավել կազմող ջրի անկման աստիճանով: Այս գեղեցկագույն բնական հուշարձանը գտնվում է Չիչխան գետի՝ Փանբակի գետակներից մեկի ափին:
Լքելով Թռչկանը՝ մենք վերջապես մտնում ենք Լոռվա մարզի տարածք: Եւ առաջինը, ինչին ականատես ենք լինում, դա լայն և փարթամ անտառային շրջաններն են: Այս իրապես գեղեցիկ շրջաններից մեկում էլ նույնիսկ ստեղծվել է մի դենդրոպարկ, որը կրում է այն քաղաքի անունը, որի կողքին էլ այս գտնվում է: Ստեփանավանի դենդրոպարկը այս տարածաշրջանի գլխավոր տեսարժան վայրն է: Դենդրարիյն ունի 35 հա տարածք, որոնցից ուղիղ կեսը բնական անտառներ են, իսկ մյուսը՝ արհեստական ծառատունկի ընթացում ստեղծված անտառ: Սոճիի անտառները գտնվում են հյուսիս-արևմուտքում՝ ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Դենդրարիյը հիմնված է եղել 1933 թ-ին:
Ինչպես արդեն նշվել էր, դենդրարիյն իր անունն է ստացել Ստեփանավան քաղաքից՝ Լոռվա մարզի բնակավայրից, որն այդպես կոչվել է ի պատիվ Ստեփան Շահումյանի՝ 20-կանների հայտնի հեղափոխականի, Բաքվի կոմմունայի ղեկավարի: Քաղաքը հետաքրքիր է իր մաքուր և ընդարձակ փողոցներով, սակայն իր գլխավոր յուրահատկությունը իր լեռնային հանգստավայրով, քանի որ քաղաքում բավականին շատ են սոճիի անտառները:
Քաղաքում կազմակերպվում է ընթրիքը՝ բաղկացած զանազան կանաչեղենի տեսակներից:
Ընթրիքը ավարտելուն պես խմբի անդամները մեկնում են դեպի հաջորդ բնական հուշարձանը՝ Ձորագետը: Այս գետը համարվում է ամենահարմար գետերից մեկը՝ ռաֆթինգի կազմակերպման համար: Ստեփանավան քաղաքից սկսվում է գետի այն հատվածը, որը հարմար է ռաֆթինգի համար: Ձորը, որով հոսում է գետը, ունի 100-ից 300 մ բարձրություն: Փամբակ գետի հետ միասին Ձորագետը կազմում է ՀՀ ամենախոշոր և ջրառատ գետերից մեկը՝ Դեբեդը:
Իսկ Դուք գիտեի՞ք:
Սևանա լիճը քաղցրահամ է լոկ մեկ հայտնի գետի շնորհիվ՝ Հրազդանի, որը դուրս է հոսում վերջինիս ջրերից: Նույն պահին Սևան թափվող գետերի քանակը հասնում է 28-ի:
Ձախափնյա շրջաններից մեկի վրա է գտնվում Լոռի բերդը՝ Տաշիր-Ձորագետի 1065-ից 1113 թթ. արքայության կենտրոնը: Հայտնի էր բերդը արդեն իսկ 10-րդ դարից և ուներ միջնաբերդ՝ 9 հա մակերեսով: Բերդի պատերն հասնում էին 200 մ երկարության: Այսօրվա դրությամբ պահպանվել են բերդային կառույցների ավերակները:
Մարշրուտի 4-րդ օրվա մնացած հատվածը հիմնականում անցնելու է բնակավայրերով, որոնք հայտնի են իրենց եկեղեցական շինություններով և հրաշալի բնությամբ: Այդպիսի վայրերին է պատկանում նաև Օձուն գյուղը՝ իր հին պատմությամբ աչքի ընկնող այս բնակավայրը հանդիսացել է գավառական կեմտրոն և շրջապատվել է 3 լեռնային շղթաներով: Գլխավոր տեսարժան վայրը Օձունի վանքն է (6-7 դդ.)՝ բազալտից և ֆելզիտից կառուցված եռանեֆային գմբեթային բազիլիկան: Հիմնական հետաքրքրությունն է առաջացնում եկեղեցու զարդանախշը՝ բաղկացած ազգային (երկրաչափական և բուսական) և Ավետարանչական սյուժեներից:
Տաճարը այցելելուց անմիջապես հետո հասնում ենք դեպի 4-րդ օրվա վերջին կետը: Հաղպատ գյուղը իր տեղն է գտել Ալավերդիից 10 կմ հեռավորության վրա և իր 10-րդ դարի վանական համալիրով հայտնի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին: Համալիրը մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանք: Նշանավորվում է կառույցների միաբանությամբ և նախագծման ասիմետռիկությամբ, ինչպես լեռնային լանդշաֆտին իր գեղեցիկ պատկերով:
Հաղպատում հյուրերին մատուցվում է ընթրիք և հայկական խորոված պատրաստելու մաստեր-կլաս:
Այս գեղատեսիլ գյուղում նաև կազմակերպվում է գիշերակացը:
Օր 5.
Նախաճաշ հյուրանոցում:
Ենոքավան գյուղ – Սանահին գյուղ – Հաղպատ գյուղ
Մեկնելով գյուղից՝ մեր խումբը ուղևորվում է դեպի մի այլ միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց՝ Սանահինի վանքը: Այս երկրորդ վանական համալիրը ևս մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանքը: Համալիրը թվագրվում է 10-ից 13-րդ դդ.: Վանականների քանակը 10-ից 11-րդ դդ. Հասնում էր 500 հոգու:
Սանահինը նույնպես հայտնի է նրանով, որ այստեղ ծնվել և մեծացել են հայտնի խորհրդային կուսակցական ու պետական գործիչ Անաստաս Միկոյանը և տաղանդավոր ավիադիզայներ, ՄիԳ-երի հեղինակ Արտյոմ Միկոյանը: Գյուղում գտնվում է Միկոյան եղբայրների թանգարանը:
Այցելելով Սանահինը՝ այնուհետև շարունակում ենք ճանապարհը և հասնում Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Յուրօրինակ տեղանքը՝ 5 կմ երկարություն ունեցող ձորն ու դաշտը, թույլ է տվել ստեղծել նախկինում նմանը չունեցող Yell Extreme Park-ը՝ առաջին պարկը Հայաստանի տարածքում, որը հնարավորություն է պարգևել զբաղվելու էքստրեմալ սպորտով: Առաջին զիփլայն-թռիչքը իրականացվեց 2015 թ-ին: Այսօրվա դրությամբ պարկը տրամադրում է էքստրեմալ տուրիզմի զանազան ծառայություններ, և վերջինիս այցելուների թիվը երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է աճել:
Էքստրիմ-պարկի մուտքի մոտ խումբը հանգստանում է մեկ ժամվա ընթացքում, իսկ հանգստից անմիջապես հետո սկսում իր արկածները:
Երեկոյան խումբը հավաքվում է խառույկի մոտ՝ ընթրիքի, որտեղ լավ տրամադրությունից և դուրեկան զբաղմունքներից զատ իրենց սպասում է ձկան խորոված պատրաստելու մաստեր-կլաս:
Ենոքավան գյուղի տարածքում կազմակերպվում է գիշերակացը:
Օր 6.
Ենոքավան գյուղ – Սեւանավանքի համալիր – քազաք Եղեգնաձոր
Դուրս ենք գալիս Ենոքավանից և շարժվում հարավ՝ անցնելով Դիլիջանի ազգային պարկով, որը գտնվում է Տավուշի մարզի հարավ-արևմուտքում: Շարունակելով ճանապարհը՝ մոտենում ենք ուղիղ Սևանա լճին, որի հյուսիս-արևմտյան ափին է գտնվում Սևանավանքը՝ հիմնված 9-րդ դարում:
Ընթրիքը կազմակերպվում է ճանապարհին:
Հասնում ենք Սևանի հարավ-արևմտյան ափին գտնվող Մարտունի քաղաքին, այնուհետև դուրս ենք գալիս Գեղարքունիքի մարզից և մուտք գործում Վայոց Ձորի տարածք: Շարունակում ենք շարժվել դեպի հարավ՝ անցնելով Սելիմի լեռնանցքը, որը գտնվում է ծովի մակարդակից 2500 մ բարձրության վրա:
Մտնում ենք մարզկենտրոն՝ Եղեգնաձոր քաղաք: Քաղաքը հայտնի է իր պատմությամբ, քանի որ ժամանակին եղել է պատմական Սյունիքի խոշոր կենտրոններից մեկը:
Քաղաքային հյուրանոցում կազմակերպվում է ընթրիքը և 6-րդ օրվա գիշերակացը:
Իսկ Դուք գիտեի՞ք:
Սևանա լիճը աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերից (Սևանից զատ կան նաև Վան և Ուրմիա լճերը) այն միակն է, որ գտնվում է ՀՀ տարածքում:
Օր 7.
Նախաճաշը հյուրանոցում:
Քաղաք Եղեգնաձոր – Սմբատաբերդ (Եղեգիս գյուղ) – Բոլորդաբերդ (Պրոռաբերաբերդ) – Թռչունի քարայր – Նորավանքի համալիր – քաղաք Երեւան
Եղեգնաձոր քաղաքից, ուր գիշերել է մեր խումբը,մարշրուտը շարունակվում է դեպի Սմբատաբերդ՝ 10-11-րդ դդ. ամրոց, որը գտնվում է դժվարանցանելի տեղանքում, լեռան գագաթին՝ շրջապատված երեք կողմից անդունդով: Բերդից երևում է Եղեգիս գյուղը:
Մի այլ կառույց, որը կրում է Բոլորաբերդ անունը, հանդիսանում է 2-րդ ամրոցը մեր ուղու վրա: Միջնադարում եղել է իշխանական նստավայր՝ կառուցված Պռոշյանների տոհմից մի իշխանի կողմից, և ունեցել 1-1,5 հա մակերես, ամուր բազալտե պատեր և ջրատար, որի խողովակներն երևում են մինչ օրս:
Ընթրիքը կազմակերպվում է ճանապարհին:
Ամրոցներից ճանապարհը տանում է մի այլ հետաքրքիր բնական կառույցի՝ Թռչնի քարանձավի, որը գտնվում է ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա: Մշակութային շերտերը՝ հայտնաբերված այնտեղ, թվագրվում են 5-ից 6-րդ հազարամյակներով և 12-ից 14-րդ դդ.:
Երևի թե Վայոց Ձորի ամենագեղեցիկ անկյունն է հանդիսանում Նորավանքը՝ միջնադարյան համալիրը, որը թվագրվում է 13-ից 14-րդ դդ. և գտնվում գեղեցիկ մի ձորում: Հանրահայտ է իր քանդակային մանրանկարներով, որոնք վերաբերում են քրիստոնեական թեմաներին: Յուրօրինակ գեղեցկություն են պարգևում երեք կողմից վերջինս շրջապատող կարմրավոր ժայռերը:
Նորավանքը այցելելուց հետո խումբը վերադառնում է Երևան:
Ազատ երեկո:
Օր 8
Նախաճաշ հյուրանոցում:
Տրանսֆեր դեպի օդանավակայան:
Տուրի տևողությունը | նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր, նվզ. 8 օր |
---|---|
Ժամանման օրեր | Ոչ |
Տուրի տեսակը | ճանաչողական տուրեր, Էքստրիմ տուրեր և քայլարշավներ , Ընտանեկան տուրեր |