Product was successfully added to your shopping cart.
Լեռնային Հայաստան – ամենագնացի երազանք

Լեռնային Հայաստան – ամենագնացի երազանք

674000 AMD [1618 EUR, 164186 RUB, 1752 USD]

(առկա է)

Լեռնային Հայաստան – ամենագնացի երազանք

Համառոտ տեղեկություն

Հայաստանը բարձր լեռների, խոր ձորերի և բերրի դաշտերի երկիր է։ Այս արևային շրջանը պահպանում է հիշողությունը իր հնագույն պատմության ու մշակույթի մասին և սպասում իր հյուրերին, որպեսզի պատմի և ցույց տա իրենց իր գեղեցկությունը։ Հրաշալի լեռները, որոնք հատվում են գետերով, հին տաճարներն ու բերդերը, անցյալի հուշարձաններն ու ամենաճանաչված վարպետների նորագույն արվեստի կոթողները, համեղ խոհանոցը, կոնյակի ու գինու լայն ընտրանի, թարմ աղացած սուրճի բուրմունքն ու ջազի նրբերանգ ձայները՝ այս ամենը Հայաստա՛նն է։ Այնպիսին, ինչպիսինը որ կա։ Եկե՛ք բացահայտենք նրան միասին։ 


Տուրի երթուղին՝ Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում - Շրջայց Երևանում - Սաղմոսավանք - ԱՄբերդ - Կարի լիճ - Տեղեո վանք  - Բյուրական - Դաշտադեմ ամրոց - - Հառիճավանք - Գյումրի - Արփի լիճ - գ. Դարիկ - Թռչկան ջրվեժ - Ստեփանավանի դենդրոպարկ - Ձորագետ - Լոռի բերդ - Օձուն - Հաղպատ - Սանահին - Ենոքավան - Սևանավանք - Եղեգնաձոր - Սմբատաբերդ - Բոլորաբերդ - Արենի Թռչնի քարանձավ - Նորավանք - Երևան - Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ առկա է

674000 AMD [1618 EUR, 164186 RUB, 1752 USD]

* Պարտադիր դաշտեր

674000 AMD [1618 EUR, 164186 RUB, 1752 USD]

Մանրամասները

Լեռնային Հայաստանամենագնացի երազանք

8 օր/7 գիշեր

 

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Տուրիստների դիմավորում օդանավակայանում

Տեղափոխում հյուրանոց

Էքսկուրսիա Երևան քաղաքի Փոքր Կենտրոնով

Ճանաչողական էքսկուրսիա Փոքր Կենտրոնով՝

Հանրապետության հրապարակ Հյուսիսային պողոտա Ազատության հրապարակՕպերայի և թատրոնի պետական թատրոն Կասկադ համալիր

Տուրիստների ծանոթությունը քաղաքի հետ սկսվում է վերջինիս ամենահայտնի վայրից՝ Հանրապետության հրապարակից, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Հայտնի է այն իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ազգային ոճով։ Իրիկուններն էլ կարելի է վայելել նաև շատ գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն։

Հրապարակից Օպերա ձգվում է քաղաքի միակ հետիոտնային պողոտան, որը կոչվում է Հյուսիսային։ Այս լայն, նորագույն ոճով կառուցված պողոտան լի է զանազան սրճարաններով և ռեստորաններով, հրապուրում է դրսում իրենց արվեստը ներկայացնող նկարիչներին ու երաժիշտներին և հանդիսանում է երևանցիների, ինչպես նաև հյուրերի հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ 

Ճակատային կողմից պողոտան եզերում է Օպերայի և բալետի թատրոնի «թագը»՝ հայտնի Ալեքսանդր Թամանյանի շքեղ գլուխգործոցներից մեկը։ Շինության հարավային կողմը գտնվում է Ազատության հրապարակի տարածքում՝ ընդարձակ և կանաչազարդ, այն մտնում է Երևանի ամենագեղեցիկ հրապարակների ցանկը։ Հրապարակի հետևում գտնվում է մի պուրակ, որում դուք կարող եք տեսնել թվով շատ ամառային սրճարաններ։ Պուրակի արևելյան կողմում է արհեստական «Կարապի լիճը», որն իր ձևով կրկնօրինակում է Սևանը։

  

Օպերայի շենքից աջ Կոմիտասի անվան պուրակն է, որն իր տեսքով և տիրող մթնոլորտով շատ հաճելի և մելեմաղձիկ տրամադրություն է պարգևում բոլոր այցելուներին։ Կոմիտասը հայ ակնառու կոմպոզիտոր էր, և իրեն նվիրված արձանը և ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։

Իսկ արդեն Օպերայից ձախ տարածվում է մի ուրիշ պուրակ՝ Մ Սարյանի անվան՝ մեծանուն հայ նկարչի։ Պուրակը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի նկարիչների հավաքատեղի, ուր իրենք ներկայացնում են ի տես հասարակությանը իրենց աշխատանքները և վաճառում դրանք։

Ֆրանսիայի հրապարակը՝ իր հայտնի Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանով, հատում է Մ Մաշտոցի անվան պողոտան։ Վերջինս հայոց այբուբենի հեղինակն է հանդիսանում (405 թ․)։

 Ընթրիք ավանդական հայկական ռեստորանում։

 

 

Օր 2

Քաղաք ԵրևանՍաղմոսավանքԱմբերդի համալիր Քարի լիճՏեղերի վանական համալիրԲյուրական գյուղ

 

Վաղ առավոտյան մեր խումբը դուրս է գալիս Երևանից դեպի Սաղմոսավանք վանական համալիր (1215-1235 թթ.), որը հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության վառ հուշարձաններից մեկը։ Յուրօրինակ գեղեցկություն վանքին պարգևում է գեղատեսիլ տեղանքը, որտեղ նա գտնվում է՝ հենղ Քասախ գետի կիրճի մոտ։ Դիտորդի մոտ առաջանում է համալիրի «թեթևության, օդում գտնեվելու» պատրանք։

Սաղմոսավանքը լքելուն պես մենք շարունակում ենք բարձրանալ դեպի լեռը՝ վերջապես հասնելով Ամբերդի համալիրին, որը ներկայացված է նույնանուն 7-րդ դարի ամրոցից և Վահրամաշեն եկեղեցուց (1206 թ)։ Այս համալիրը գտնվում է Արագած լեռան լանջին՝ 2300 մ ծովի մակարդակից բարձրության վրա։ ԱՄբերդը վերջնական ոչնչացմանն է ենթարկվել 1236 թ․՝ թաթար-մոնղոլների հարձակման օրոք։

Շրջելով այժմյան Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի լանջերով, մենք հասնում ենք նրա մարհարիտին՝ Քարի լճին, որի ջրերը գտնվում են ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա։ Լճի խորությունը կազմում է 8 մ, տարածքը՝ 30 հա։

Այստեղ խումբը ճաշում է։ Մենյուն ներկայացված է խաշով՝ հայկական ամենահայտնի և տարածված կերակուրներից մեկով։ Եւ հայտնի է այն ոչ հենց այնպես, քանի որ, ըստ լեգենդի, հնում խաշի կերակուրը ունեցել է ծիսական բնույթ։ Խաշն իրենից ներկայացնում է հեղուկ տաք կերակուր, որը պատրաստվում է տավարի ոտքերից եւ ուտվում հատուկ ծիսակարգի համաձայն: Հայաստանում մարդիկ կատակում են, որ խաշը չի սիրում բաժակաճառեր (որպեսզի ուտելիքը չսառչի) եւ կոնյակ (խաշը ուտելու ընթացքում միայն օղի են խմում):

Ճաշելուց հետո խումբը մեկնում է դեպի մարշրուտի նոր կետ՝ գեղատեսիլ Տեղերի վանքը  (1213 -1232 թթ.), որը գտնվում է Արագած լեռան հարավ-արևելյան լանջին։ Տեղերին մի համալիր է, որն իր մեջ ներառում է 1213 թ-ի Աստվածամոր եկեղեցին և գավիթը՝ միացված 1221 թ-ին։

Վանքից ճանապարհը շարունակվում է դեպի Բյուրական գյուղ, որը հայտնի է իր նույնանուն աստաղաֆիզիկական օբսերվատորիայով։ Հետաքրքիր է Բյուրականի անվան բացատրությունը՝ հայերենից այն բացատրվում է որպես «տաս հազար աղբյուրի» գյուղ։ Գյուղը նաև գտնվում է Արահածի լանջերից մեկի վրա և հրապուրում իր բարդ տեղանքով և հրաշք բնությամբ։

Էքսկուրսիա դեպի Բյուրականի աստղաֆիզիկական օբսերվատորիա, որը հիմնված է եղել 1946 թ-ին Վ․ համբարձումյանի՝ 20-րդ դարի ականավոր աստղաֆիզիկոցներից մեկի կողմից։ Նա նաև եղել է այդ աստղադիտարանի ղեկավարը՝ ընդհուպ մինչ իր մահկանացուն կնքելը։ Այստեղ է գտնվում Եվրոպայի խոշորագույն հեռադիտակներից մեկը։ Համալիրը ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա է, Արագածի լանջերից մեկի մակերևույթին։ Մտնում է ԱՊՀ երկրների առաջատար գիտական հաստատություների ցանկը։

 

Երեկոյան՝ ընթրիք տեղի ռեստորանում։

Առաջին օրվա գիշերակացը կազմակերպվում է Բյուրական գյուղում։

Օր 3.

Նախաճաշ հյուրանոցում:

Բյուրական գյուղԴաշտադեմի ամրոցԱրիճ գյուղ (Արիճավանք վանական համալիր) - Գյումրի քաղաք Արփի լիճԴարիկ գյուղ

Երրորդ օրվա առավոտը նշանավորվում է մեկնումով դեպի Դաշտադեմի ամրոցը՝ հայ միջնադարյան կառույցը, որը թվագրվում է 10-րդ դարով։ Ի սկզբանե ամրոցը պետք է հսկեր հայտնի Անիի՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքի արևելյան սահմանները։ Ժամանակի ընթացում բերդի վրա հայտնվեցին նաև արաբական գրություններ և պարսից շահերի 19-րդ դարի բաստիոնները։  

Ճանապարհին կազմակերպվում է ընթրիքը։

Ընթրիքից հետո մեր խումբը ուղևորվում է դեպի հյուսիս՝ Հառիճ գյուղի գլխավոր տեսարժան վայրը՝ Հառիճավանքի՝ 13-րդ դարի համալիրը, որի առաջին կանգուն կոռույցը թվագրվում է 7-րդ դարով։ Ուշագրավ է, որ 1850 թ-ից Հառիճավանքը դառնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառային նստավայրը, որի հիմնական նստավայրը գտնվում է Էջմիածնում։

Քիչ անց հասնում ենք Հայաստանի հյուսիսային հատվածի գլխավոր քաղաքին՝ Գյումրին, Հայաստանի Հանրապետության Հյուսիսային մայրաքաղաքին։ Խոշորությամբ Հայաստանի երկրորդ այս քաղաքը իրենից ներկայացնում է ճարտարապետական մի համալիր, որը ներառում է իր մեջ 4 տարբեր պատմական շրջանների՝ պատմական Կարս քաղաքի, հին ցարական Ալեքսանդրոպոլի, խորհրդային Լենինականի և անկախ Գյումրիի ճարտարապետության նմուշները։ Քաղաքի գլխավոր յուրահատկություններն են կոլորիտային և տաղանդավոր ժողովուրդը (իրենց թվում է նաև Ֆրունզիկ Մկրտչյանը), հատուկ ավանդույթները, խոհանոցը և բարբառը (կենցաղում գյումրեցիները օգտագործում են արևմտահայերեն լեզվի տարբերակներից մեկը):

Քաղաքում տրամադրվում է ընթրիք՝ ավանդական ուտեստներից։ Մենուն ներառում է քյալա (գլուխ) և հաճարով փլավ։

Քյալան ազգային հայ ճաշատեսակ է, որը լայն տարածում ունի Գյումրիում։ Իրենից ներկայացնում է 6-8 ժամվա ընթացքում եփած ցլի գլուխ՝ նախօրոք քերթած և պոզերից ազատված։ Քյալան սեղան մատուցելուց օգտագործում են լավաշը։ Հաճարով փլավն էլ, իր հերթին, հատուկ հացահատիկեղենի տեսակ է, որը Շիրակի մարզում սիրված է ժողովրդի կողմից։ Պատրաստման ընթացքում հաճարը ստանում է հատուկ համ՝ իր մեջ պարունակվող ձեթի շնորհիվ։

Ընթրիքից հետո խումբի մասնակիցները շարունակում են իրենց ճանապարհը հյուսիս՝ դեպի Արփի լիճ՝ բնական մի հրաշք, որը մարդու ձեռքի շնորհիվ վերածվել է խոշոր ջրամբարի։ Վերջինիս շուրջը ստեղծվել է նաև նույնանուն ազգային այգի։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 2023 մ։

Երկրորդ օրվա գիշերակացը կազմակերպվում է Դարիկ գյուղում, որը գյուղից ոչ շատ հեռու է։

Ночевка на второй день организуется в расположенном возле озера селе Дарик.

Օր 4.

Դարիկ գյուղՇիրակամուտ գյուղ (Թորչիկանի ջրվեժը) – Ստեփանավանի դենդրոպարկՍտեփանավան քաղաքՁորագետԼոռի բերդՕձուն գյուղՀաղպատ գյուղ

Նախաճաշ հյուրանոցում:

Երրորդ օրվա առավոտյան խումբը մեկնում է դեպւ հարավ-արևելք՝ Սպիտակ քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Լոռվա մարզի հարավ-արևմուտքում: Սպիտակը լիովին ավիրվել է  Սպիտակի 1988-ի երկրաշարժի ընթացքում, այնուհետև՝ վերակառուցվել:

Շարունակելով ճանապարհը դեպի արևելք՝ հասնում ենք հանրահայտ Շիրակամուտ գյուղին (նախկինում– Նալբանդ), որը գտնվում է Թռչկան ջրվեժի ճանապարհին: Գյուղն հայտնի է իր Չիրխանավանքի համալիրով:

Թռչկանի ջրվեժը իր տեղն է գտել Շիրակի և Լոռվա մարզերի սահմանին: 23,5 մ բարձրությամբ՝ այն համարվում է Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ 90 տոկոսից ավել կազմող ջրի անկման աստիճանով: Այս գեղեցկագույն բնական հուշարձանը գտնվում է Չիչխան գետի՝ Փանբակի գետակներից մեկի ափին: 

Լքելով Թռչկանը՝ մենք վերջապես մտնում ենք Լոռվա մարզի տարածք: Եւ առաջինը, ինչին ականատես ենք լինում, դա լայն և փարթամ անտառային շրջաններն են: Այս իրապես գեղեցիկ շրջաններից մեկում էլ նույնիսկ ստեղծվել է մի դենդրոպարկ, որը կրում է այն քաղաքի անունը, որի կողքին էլ այս գտնվում է: Ստեփանավանի դենդրոպարկը այս տարածաշրջանի գլխավոր տեսարժան վայրն է: Դենդրարիյն ունի 35 հա տարածք, որոնցից ուղիղ կեսը բնական անտառներ են, իսկ մյուսը՝ արհեստական ծառատունկի ընթացում ստեղծված անտառ: Սոճիի անտառները գտնվում են հյուսիս-արևմուտքում՝ ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Դենդրարիյը հիմնված է եղել 1933 թ-ին: 

Ինչպես արդեն նշվել էր, դենդրարիյն իր անունն է ստացել Ստեփանավան քաղաքից՝ Լոռվա մարզի բնակավայրից, որն այդպես կոչվել է ի պատիվ Ստեփան Շահումյանի՝ 20-կանների հայտնի հեղափոխականի, Բաքվի կոմմունայի ղեկավարի: Քաղաքը հետաքրքիր է իր մաքուր և ընդարձակ փողոցներով, սակայն իր գլխավոր յուրահատկությունը իր լեռնային հանգստավայրով, քանի որ քաղաքում բավականին շատ են սոճիի անտառները:

Քաղաքում կազմակերպվում է ընթրիքը՝ բաղկացած զանազան կանաչեղենի տեսակներից:

Ընթրիքը ավարտելուն պես խմբի անդամները մեկնում են դեպի հաջորդ բնական հուշարձանը՝ Ձորագետը: Այս գետը համարվում է ամենահարմար գետերից մեկը՝  ռաֆթինգի կազմակերպման համար: Ստեփանավան քաղաքից սկսվում է գետի այն հատվածը, որը հարմար է ռաֆթինգի համար: Ձորը, որով հոսում է գետը, ունի 100-ից 300 մ բարձրություն: Փամբակ գետի հետ միասին Ձորագետը կազմում է ՀՀ ամենախոշոր և ջրառատ գետերից մեկը՝ Դեբեդը:

Իսկ Դուք գիտեի՞ք:
Սևանա լիճը քաղցրահամ է լոկ մեկ հայտնի գետի շնորհիվ՝ Հրազդանի, որը դուրս է հոսում վերջինիս ջրերից: Նույն պահին Սևան թափվող գետերի քանակը հասնում է 28-ի:

Ձախափնյա շրջաններից մեկի վրա է գտնվում Լոռի բերդը՝ Տաշիր-Ձորագետի 1065-ից 1113 թթ. արքայության կենտրոնը: Հայտնի էր բերդը արդեն իսկ 10-րդ դարից և ուներ միջնաբերդ՝ 9 հա մակերեսով: Բերդի պատերն հասնում էին 200 մ երկարության: Այսօրվա դրությամբ պահպանվել են բերդային կառույցների ավերակները:

Մարշրուտի 4-րդ օրվա մնացած հատվածը հիմնականում անցնելու է բնակավայրերով, որոնք հայտնի են իրենց եկեղեցական  շինություններով և հրաշալի բնությամբ: Այդպիսի վայրերին է պատկանում նաև Օձուն գյուղը՝ իր հին պատմությամբ աչքի ընկնող այս բնակավայրը հանդիսացել է գավառական կեմտրոն և շրջապատվել է 3 լեռնային շղթաներով: Գլխավոր տեսարժան վայրը Օձունի վանքն է  (6-7 դդ.)՝ բազալտից և ֆելզիտից կառուցված եռանեֆային գմբեթային բազիլիկան:  Հիմնական հետաքրքրությունն է առաջացնում եկեղեցու զարդանախշը՝ բաղկացած ազգային (երկրաչափական և բուսական) և Ավետարանչական սյուժեներից:

Տաճարը այցելելուց անմիջապես հետո հասնում ենք դեպի 4-րդ օրվա վերջին կետը: Հաղպատ գյուղը իր տեղն է գտել Ալավերդիից 10 կմ հեռավորության վրա և իր 10-րդ դարի վանական համալիրով հայտնի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին: Համալիրը մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանք: Նշանավորվում է կառույցների միաբանությամբ և նախագծման ասիմետռիկությամբ, ինչպես լեռնային լանդշաֆտին իր գեղեցիկ պատկերով:

 

Հաղպատում հյուրերին մատուցվում է ընթրիք և հայկական խորոված պատրաստելու մաստեր-կլաս:

Այս գեղատեսիլ գյուղում նաև կազմակերպվում է գիշերակացը:

Օր 5.

Նախաճաշ հյուրանոցում:

Ենոքավան գյուղ – Սանահին գյուղ – Հաղպատ գյուղ

Մեկնելով գյուղից՝ մեր խումբը ուղևորվում է դեպի մի այլ միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց՝ Սանահինի վանքը: Այս երկրորդ վանական համալիրը ևս մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանքը: Համալիրը թվագրվում է 10-ից 13-րդ դդ.: Վանականների քանակը 10-ից 11-րդ դդ. Հասնում էր 500 հոգու:

Սանահինը նույնպես հայտնի է նրանով, որ այստեղ ծնվել և մեծացել  են հայտնի խորհրդային կուսակցական ու պետական գործիչ Անաստաս Միկոյանը և տաղանդավոր ավիադիզայներ, ՄիԳ-երի հեղինակ Արտյոմ Միկոյանը: Գյուղում գտնվում է Միկոյան եղբայրների թանգարանը:

Այցելելով Սանահինը՝ այնուհետև շարունակում ենք ճանապարհը և հասնում Տավուշի մարզի Ենոքավան գյուղին: Յուրօրինակ տեղանքը՝ 5 կմ երկարություն ունեցող ձորն ու դաշտը, թույլ է տվել ստեղծել նախկինում նմանը չունեցող Yell Extreme Park-ը՝ առաջին պարկը Հայաստանի տարածքում, որը հնարավորություն է պարգևել զբաղվելու էքստրեմալ սպորտով: Առաջին զիփլայն-թռիչքը իրականացվեց 2015 թ-ին: Այսօրվա դրությամբ պարկը տրամադրում է էքստրեմալ տուրիզմի զանազան ծառայություններ, և վերջինիս այցելուների թիվը երկրաչափական պրոգրեսիայով շարունակում է աճել:

 Էքստրիմ-պարկի մուտքի մոտ խումբը հանգստանում է մեկ ժամվա ընթացքում, իսկ հանգստից անմիջապես հետո սկսում իր արկածները:

Երեկոյան խումբը հավաքվում է խառույկի մոտ՝ ընթրիքի, որտեղ լավ տրամադրությունից և դուրեկան զբաղմունքներից զատ իրենց սպասում է ձկան խորոված պատրաստելու մաստեր-կլաս:

Ենոքավան գյուղի տարածքում կազմակերպվում է գիշերակացը:

Օր 6.

Ենոքավան գյուղՍեւանավանքի համալիրքազաք Եղեգնաձոր

Դուրս ենք գալիս Ենոքավանից և շարժվում հարավ՝ անցնելով Դիլիջանի ազգային պարկով, որը գտնվում է Տավուշի մարզի հարավ-արևմուտքում: Շարունակելով ճանապարհը՝ մոտենում ենք ուղիղ Սևանա լճին, որի հյուսիս-արևմտյան ափին է գտնվում Սևանավանքը՝ հիմնված 9-րդ դարում:

Ընթրիքը կազմակերպվում է ճանապարհին:

Հասնում ենք Սևանի հարավ-արևմտյան ափին գտնվող Մարտունի քաղաքին, այնուհետև դուրս ենք գալիս Գեղարքունիքի մարզից և մուտք գործում Վայոց Ձորի տարածք: Շարունակում ենք շարժվել դեպի հարավ՝ անցնելով Սելիմի լեռնանցքը, որը գտնվում է ծովի մակարդակից 2500 մ բարձրության վրա:

Մտնում ենք մարզկենտրոն՝ Եղեգնաձոր քաղաք:  Քաղաքը հայտնի է իր պատմությամբ, քանի որ ժամանակին եղել է պատմական Սյունիքի խոշոր կենտրոններից մեկը:

Քաղաքային հյուրանոցում կազմակերպվում է ընթրիքը և 6-րդ օրվա գիշերակացը:

Իսկ Դուք գիտեի՞ք:
Սևանա լիճը աշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերից (Սևանից զատ կան նաև Վան և Ուրմիա լճերը) այն միակն է, որ գտնվում է ՀՀ տարածքում:

 

  Օր 7.

Նախաճաշը հյուրանոցում:

Քաղաք ԵղեգնաձորՍմբատաբերդ (Եղեգիս գյուղ) – Բոլորդաբերդ (Պրոռաբերաբերդ) – Թռչունի քարայրՆորավանքի համալիրքաղաք Երեւան

Եղեգնաձոր քաղաքից, ուր գիշերել է մեր խումբը,մարշրուտը շարունակվում է դեպի Սմբատաբերդ՝ 10-11-րդ դդ. ամրոց, որը գտնվում է դժվարանցանելի տեղանքում, լեռան գագաթին՝ շրջապատված  երեք կողմից անդունդով: Բերդից երևում է Եղեգիս գյուղը:

Մի այլ կառույց, որը կրում է Բոլորաբերդ անունը, հանդիսանում է 2-րդ ամրոցը մեր ուղու վրա: Միջնադարում եղել է իշխանական նստավայր՝ կառուցված Պռոշյանների տոհմից մի իշխանի կողմից, և ունեցել 1-1,5 հա մակերես, ամուր բազալտե պատեր և ջրատար, որի խողովակներն երևում են մինչ օրս:

Ընթրիքը կազմակերպվում է ճանապարհին:

Ամրոցներից ճանապարհը տանում է մի այլ հետաքրքիր բնական կառույցի՝ Թռչնի քարանձավի, որը գտնվում է ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա: Մշակութային շերտերը՝ հայտնաբերված այնտեղ, թվագրվում են 5-ից 6-րդ հազարամյակներով և 12-ից 14-րդ դդ.: 

Երևի թե Վայոց Ձորի ամենագեղեցիկ անկյունն է հանդիսանում Նորավանքը՝ միջնադարյան համալիրը, որը թվագրվում է 13-ից 14-րդ դդ. և գտնվում գեղեցիկ մի ձորում: Հանրահայտ է իր քանդակային մանրանկարներով, որոնք վերաբերում են քրիստոնեական թեմաներին: Յուրօրինակ գեղեցկություն են պարգևում երեք կողմից վերջինս շրջապատող կարմրավոր ժայռերը:

Նորավանքը այցելելուց հետո խումբը վերադառնում է Երևան:

Ազատ երեկո:

 

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում:

Տրանսֆեր դեպի օդանավակայան:

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր, նվզ. 8 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը ճանաչողական տուրեր, Էքստրիմ տուրեր և քայլարշավներ , Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality