Product was successfully added to your shopping cart.
Գաստրոնոմիկ տուր Հայաստանում

Գաստրոնոմիկ տուր Հայաստանում

307000 AMD [737 EUR, 74785 RUB, 798 USD]

(առկա է)

Գաստրոնոմիկ տուր Հայաստանում

Համառոտ տեղեկություն

Հայաստանն ավետյաց երկիր է, ուր ոտք է դրել մեծ ջրհեղեղից հետո Նոյը՝  սկիզբ դնելով մարդկության վերածննդին: Երկիր է, որտեղ Ավետարանը 1-ին դարում քարոզվել է Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Երկիր է, որի հողի վրա կարելի է գտնել քրիստոնեական աշխարհի սրբազան մասունքներ: յստեղ կգտնեք ձոր գողտրիկ անկյունը՝ վայելելով բնության յուրահատուկ գեղեցկությունը՝ զուգորդված հայ ժողովրդի ստեղծագործական ոգով: բարի գալուստ Հայաստան՝ բացօթյա թանգարան:


Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան- Շրջայց Երեւանում - Արարատ Երեւանի կոնյակի գործարան - Քաղաքային տուր Երևանում - Աշտարակ քաղաք (Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ) - գ. Հովհաննավանք-  Սաղմոսավանք - ք. Գյումրի -  Արփա ազգային պարկ -Ստեփանավանի դենդրոպարկ - գ Օձուն - Հաղպատ գ. -  Սանահին վանական համալիր- Ապարան քաղաք-   Երեւան  - Չարենցի կամար- Գեղարդ վանական համալիր - Գառնիի ամրոց և հնավայր -Սևանա լիճ - Երևան քաղաք - ք. Էջմիածնում - Զվարթնոց - ճանապարհում օդանավակայան

Հասանելիություն՝ առկա է

307000 AMD [737 EUR, 74785 RUB, 798 USD]

* Պարտադիր դաշտեր

307000 AMD [737 EUR, 74785 RUB, 798 USD]

Մանրամասները

Գաստրոնոմիկ տուր Հայաստանում

8 օր/ 7 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար:


Օր 2


Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց-էքսկուրսիա Երևան քաղաքով՝ աշխարհի ամենահին քաղաքներից մեկով, որ հիմնվել է երկու հազար ութ հարյուր տարի առաջ Արարատյան դաշտի սրտում: Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք ամենավառ և հաճախ այցելություն ունեցող տեսարժան վայրերն ու քաղաքները:


Հաղթանակի զբոսայգի, Մայր Հայաստան հուշարձան, Կասկադ համալիր, Օպերային թատրոն, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Սասունցի Դավթի հուշարձան (Կայարանի հրապարակ), Էրեբունի թանգարան և Էրեբունի բերդ, Մեգերյան կառպետ գորգագործարան, ԱՐԱՐԱՏ Երևանի կոնյակի գործարան:

Սասունցի Դավիթը քանդակագործ Ե. Քոչարի գլուխգործոցներից մեկն է՝ կանգնեցված կայարանին կից հրապարակում ի պատիվ հայկական դյուցազներգության հերոս Դավիթ Սասունցու, որ դարերի ընթացքում ի կատար է ածել հայոց ազգի ազատատենչ միտումները:

Հաղթանակի այգին կամ Մոնումենտը, ինչպես վերջինս կոչում են երևանցիները, քաղաքի ամենասիրելի հանգստավայրերից մեկն է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ամբեղջ քաղաքը:

Կասկադը ճարտարապետական գլուխգործոց է, որ ունի աստիճանի տեսք և միացնում է քաղաքի կենտրոնական հատվածը հյուսիսում գտնվող բնակելի թաղամասի հետ: Կասկադի դիտական հրապարակներից բացվում է անմոռանալի պանրամային տեսք դեպի քաղաքը և Արարատյան դաշտը: Ամեն մակարդակի վրա գտնվում են զանազան սրահներ՝ յուրահատուկ թեմատիկայով:

Օպերային թատրոնի ճանապարհին կանցնենք նաև Ֆրանսիայի հրապարակով, որտեղ կանգնեցված է հանրահայտ քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանք՝ Ժյուլ Բաստեն Լեպաժի քանդակը: Այս քանդակը նվիրվել է Հայաստանին Ֆրանսիայի կողմից:

Օպերայի և բալետի թատրոնը հանդիսանում է քաղաքի հիմնական տեսարժան վայրերից մեկը: Կառույցի արավային հատվածի մոտ է գտնվում Ազատության հրապարակը, որը հայտնի է իր տարածքում գտնվող պուրակով և բազմաթիվ բացօթյա սրճարաններով ու ռեստորաններով: Պուրակի արևելյան կողմում առկա է արհեստական Կարապի լիճը, որն իր ձևով նմանակում է Սևանա լիճը:

Հյուսիսային պողոտան յուրօրինակ և հարմարավետ հետիոտնային պողոտա է, որ միացնում է Օպերային թատրոնը Հանրապետության հրապարակի հետ:

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի կենտրոնական հրապարակն է: Հայտնի է այն իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ իրագործված խոր ագային ոճում: Երեկոյան այստեղ կարելի է նույնիսկ տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային ծոուն:

Կզբոսնենք նաև Երևանի հին ու գեղեցիկ փողոցներից մեկով՝ Աբովյան փողոցով, որ պահպանել է հին քաղաքի պատկերը:

Երևանի կոնյակի գործարան: Հայկական կոնյակի արտադրության սկիզբը դրվել է 1887-ին Էրիվանում առևտրական-բարերար Ներսես Թաիրյանի կողմից: Առաջին հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի կենսագրությունը առատաձեռնության, կրքի եւ հմտության պատմություն է:
Վերոնշյալ օբյեկտներում դուք հնարավորություն կունենաք համտեսել գինին և բրենդին, տեսնել գորգագործության արվեստը և իհարկե օգտվել հայկական հողի բարիքներից՝ ճաշատեսակներից, միրգ ու բանջարեղենից: 

Սա միայն տուրի այն հատվածն էր, որ նախատեսված էր գուրմանների համար:

Երեկոյան կլինի ընթրիք «Երևան Պանդոկ» ռեստորանում, որտեղ դուք կկարողանաք տեսնել հայկական ազգային հացի՝ լավաշի պատրաստումը:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երևանքաղաք Աշտարակ (Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներ) – գյուղ ՀովհաննավանՍաղմոսավանքքաղաք Գյումրի

Աշտարակ քաղաքը Հայաստանի հին պատմական քաղաքներից, որ պահպանել է պատմական ճարտարապետական հուշարձանները, ավանդույթներն ու կենցաղը, որ նույնիսկ մինչ օրս առկա են և մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ: Հարյուրամյակների ընթացքում քաղաքը կարողացավ պահպանել իր դարավոր ժառանգությունը: Եւ բազմաթիվ տարիների ընթացքում քաղաքը շարունակում էր աճել և զարգանալ:

Կարմրավոր եկեղեցին թվագրվում է 7-րդ դ. և Հայաստանի տարածքում պահպանված ամենաակնառու այդ օրինակի եկեղեցի-հուշարձան է, որ լիովին պահպանվել է՝ ներառելով նույնիսկ կղմինդրային ծածքը:

Ծիրանավորը փոքր խաչաձև եկեղեցի է՝ կառուցված ծիրանագույն տուֆից: Տանիքի ու գմբեթի փլուզումից հետո պահպանվել են միայն պատերը: Ծիրանավորը թվագրվում է 5-րդ դարով, կանգնեցված է Քասախ գետի ժայռային ափին կիսավեր վիճակում: Վերջնական քայքայումից իրեն փրկում են երեք կողմից քարե ամուր հիմքերը:

Սպիտակավոր եկեղեցու ճակատային հատված է ունեցել՝ սպիտակ արձանագրություններով: Այժմ այս եկեղեցին լիովին ավերակների մեջ է: Ըստ այս եկեղեցիների շուրջ ձևավորված լեգենդի, վերջիններս քույր եկեղեցի են համարվում:

Հովհաննավան գյուղը գտնվում է Աշտարակից մոտ 6 կմ դեպի հյուսիս, Քասախ գետի աջ ափին, ուր ձեւավորվում է գեղատեսիլ կիրճը: Տեղի հիմնական տեսարժան վայրը Հովհաննավանքն է: Ըստ նախագծի տարածքը գրեթե ունի կատարյալ ուղղանկյունի  ձև՝ ստացված երեք կոմպակտ կառույցների շնորհիվ: Ամենահին կառույցը Հովհաննավանքի  Սուրբ Գրիգոր բազիլիկան է, որը կառուցվել է ջ-րդ դ: Վերակառուցվել է 573 թ. և դրանից հետո բազմիցս թարմացվել սեփականատիրոջ կողմից: Բազիլիկայում առկա է Հայաստանի քիչ պատկերագրություններից մեկը: Հյուսիսից բազիլիկային միանում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները, որ ամենայն հավանականությամբ կառուցված է եղել հեթանոսական տաճարի հիման վրա:

Սաղմոսավանք վանական համալիրի առաջին եւ հիմնական եկեղեցին Սուրբ Սիոնի վանքն է, որ կառուցվել է 1215 թվականին` հայոց իշխան Վաչե Վաչուտյանի կողմից: Տաճարը բավականին բարձր եւ վեհ գմբեթ ունի: Սաղմոսավանքը հայտնի է իր հազվագյուտ, հնագույն եւ օրիգինալ մատենադարանով, որտեղ պահպանվում են բազմաթիվ ձեռագրեր: Նախկինում հենց այստեղ էին ստեղծվում եւ կրկնօրինակվում բազմաթիվ մանրանկարներ:

Դրանից հետո մենք միասին կվայելենք այն ճաշատեսակները, որոնցով այս տարածաշրջանը հայտնի է:

Աշտարակի սուջուխալանի, քաղցր լավաշ, Աշտարակի սոուսսնկերընկույզներյոգուրտՈւտեստներում շատ են օգտագործվում  Աշտարակի սոուսներըԱղցան կանաչ լոբիով եւ ընկույզովԱրագած աղցան:

 

Ճաշից հետո մենք կուղևորվենք Հայաստանի հյուսիսային հատված `Շիրակի մարզ, որը մի ժամանակ Կամսարականների իշխանության տակ էր գտնվում: Այս տարածաշրջանը հայտնի է իր մեծաթիվ ամրոցներով ու եկեղեցիներով:

Մենք նաև այցելելու ենք Թալինի տաճար Կաթողիկեն, Կամսարական եկեղեցին, Դաշտադեմը`նրա եկեղեցին եւ ամրոցը: Մեր ճանապարհորդությունը կշարունակվի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, որը հաճախ կոչվում է արվեստի եւ արհեստների քաղաք:

Գիշերակացը կազմակերվոիմ է Գյումրի քաղաքում:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Գյումրի Արփի ազգային պարկ

Գյումրին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Քաղաքը գտնվում է Արագածի հյուսիսային հատվածի մոտ: Հին ժամանակներում այստեղ էր գտնվում Կումայրի քաղաքը, որն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 7-6 դդ:  Միջնադարում քաղաքը ստացավ իր ներկա անվանումը՝ Գյումրի:

Շիրակյան ավանդական նախաճաշից հետո մենք կսկսենք Գյումրիում շրջայց-էքսկուրսիան: Կայցելենք Ձիթողցյանի անվան Գյումրիի ժողովրդական կենցաղի թանգարան, Վարպետաց փողոցը, որում են հայ գյումրեցի գրողների ու նկարիչների տուն-թանգարանները: Շենքերը կառուցված են տիպիկ հայ ճարտարապետության ոճում: Մեր ուղին նաև ներառում է Մուշուրբան հուշարձանի այցելությունը, Վարդանանց հրապարակի, Յոթ Վերք եկեղեցու ևայլն:

Կենտրոնական հրապարակի անսամբլ, Մայր Հայաստան, Սև բերդ, Կենտրոնական այգիՌուսական մատուռՖրունզիկ Մկրտչյանի տուն-թանգարան

Վարդանանց հրապարակը քաղաքի սիրտն ու պատմական քաղաքի մուտքն է հանդիսանում: Հրապարակը եզրավորվում է 2 հին եկեղեցիներով՝ Յոթ Վերքով և Սուրբ Ամենափրկչով:

Մայր Հայաստանը գեղեցիկ հուշարձան է, որի դիտահրապարակից շատ լավ երևում է Սև բերդը:

Սև բերդը ռուս-թուրքական պատերազմների հիշատակումներից մեկն է: Հաշվի առնելով Թուրքիայի հետ պատերազմի վտանգը, ռուս կառավարությունը որոշեց կառուցել պաշտպանական կառույց, որը պետք է ամրապնդեր Ալեքսանդրապոլի պաշտպանությունը: Բերդը նաև օգտագործվել է որպես ռազմական բանտ:

Կենտրոնական այգին հարմարավետ այգի է, որտեղ պահպանվել է 50-ականների ոգին: Այգում դուք կգտնեք դիտահարթակ՝ սյունակներով, սովետական մոդելի հեռախոսային խցիկներ եւ նույնիսկ մի թոքրիկ շատրվան, որի կողքին առկա է մի աղջկա վավերական քանդակ:

Գյումրիում մենք կճաշենք ռեստորաններից մեկում, որ տրամադրում է ավանդական խոհանոցի ճաշատեսակներ, որ բնորոշ են այս տարածաշրջանին:

  1. Շիրակյան կոլոլակ
  2. Շիրակյան խաշնտու
  3.  Գյումրվա քյալա
  4. Արիշտա
  5. Թաթար բոորակի
  6. Բանջարեղենային աղցան

 

Ճաշից հետո մենք մեկնելու ենք «Արփի լիճ» ազգային պարկ, որտեղ կարող եք վայելել գեղեցիկ բնությունը եւ ցանկության դեպքում ձիերով զբոսնել:

Գիշերակաց Արփա ազգային պարկի հյուրանոցում:

    

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Ստեփանավանի դենդրոպարկ - գյուղ Օձուն - գյուղ Հաղպատ

Ստեփանավանի դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանի եւ Գյուլագարակ գյուղի մոտակայքում: Տարածքի կեսից ավելը կազմում են բնական անտառները, իսկ մնացած հատվածը զբաղեցնում են դեկորատիվ ծառեր: 1930-ական թվականներին Հայաստան այցելեց մեկ լեհ բիոլոգ Էդմոնդ Լեոնովիչը: Նա պարզապես զարմացած էր մնացել նման արեւոտ երկրի բնույթով եւ հիմնեց դենդրոլոգիական զբոսայգի: Ստեփանավանի դենդրոլոգիական պարկի տնօրենն իր որդին է, ով իր ողջ կյանքը նվիրել է այս զարմանահրաշ եւ գեղեցիկ անտառին:

Ստեփանավան քաղաքում կարող եք ծանոթանալ այս տարածաշրջանի սովորական ճաշատեսակների հետ:

1. Լոռու բորանի

2. Լոռու տոլմա՝ պատրաստաված թոնիրում

3. Բանջարեղենային աղցան

4. Լոռու քաղցր գաթա

Մենք կշարունակենք մեր շրջագայությունը դեպի Օձուն գյուղ, 5-6 դդ. Օձունի տաճարի մոտ: Դեբեդ գետի կիրճով անցնելով, մենք այցելելու ենք Հաղպատ գյուղ, որտեղ գտնվում է Հաղպատի վանական համալիրը: Այս տարածաշրջանի բնությունը յուրօրինակ է իր լեռներով եւ կանաչ անտառներով:

Գիշերակաց Հաղպատ գյուղում:

 

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Գյուղ Հաղպատ Սանահինի վանական համալիր Ապարան քաղաք քաղաք Երևան

Հաղպատ գյուղը իր տեղն է գտել Ալավերդիից 10 կմ հեռավորության վրա և իր 10-րդ դարի վանական համալիրով հայտնի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին: Համալիրը մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանք: Նշանավորվում է կառույցների միաբանությամբ և նախագծման ասիմետռիկությամբ, ինչպես լեռնային լանդշաֆտին իր գեղեցիկ պատկերով:

Սանահինի վանքը գտնվում է Սանահին գյուղում և մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցանքը: Համալիրը թվագրվում է 10-ից 13-րդ դդ.: Վանականների քանակը 10-ից 11-րդ դդ. հասնում էր 500 հոգու:

Հետո մենք կշարունակենք մեր ճանապարհը Ապարան քաղաք, որտեղ կտեսնենք Վերածննդի շրջանի հուշարձանը, ինչպես նաեւ կայցելենք Գնթունիկ, որտեղ պատրաստվում  և վաճառվում են միայն հայկական ավանդական ուտեստները: Դուք հնարավորություն կունենաք տեսնել համեղ հացը պատրաստելու գործընթացը եւ փորձել այն:

\

Օրվա վերջում վերադառնում ենք քաղաք Երեւան, որտեղ ավանդական ռեստորաններից մեկում կունենանք հայկական խոհանոցի «վարպետության դաս», ապա, իհարկե, ինքներդ էլ կվայելեք ձեր իսկ պատրաստված կերակրատեսակները:

Գիշերակաց Երեւանում:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երևան – Չարենցի կամար- Գառնու հեթանոսական տաճար - Գեղարդավանք- քաղաք Երևան

Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկ և հանդիսանում Հայաստանի ամենաշատ այցեկուներ ունեցող վայրերից մեկը:

  Գառնի գյուղում մենք տեսնելու ենք պատրոստությունը և փորձելու ավանդական հայկական լավաշը և խորովածը:

Օր 8

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Երեւան – քաղաք Էջմիածին – Զվարթնոցի տաճար – քաղաք Երեւան

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի՝ հայ առաքելական ուսմունքի հիմնադրի կողմից, արքայական պալատի կողքին, հեթանոսական տաճարի հիմքի վրա:

Վերադարձի ճանապարհին կ՛այցելենք Զարթուն Ուժերի կամ Երկնային հրեշտակների տաճար՝ Զվարթնոցը, որ հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության ամենավառ օրինակներից մեկը: Անցյալ դարերում տաճարը եղել է եռաստիճան կառույց՝ հրաբխային կարմրավուն և սև տուֆից, ունեցել 49 մ բարձրություն և կլոր հիմք: Զվարթնոցի ավերակները, Մայր տաճարը և Էջմիածնի եկեղեցիները մտնում են ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկը:

Տեղափոխում օդանավակայան:

Արժեքը ներառում է `

  •  Տեղափոխումը օդանավակայանից դեպի հյուրանոց եւ ետ

         •    Կացությունը ընտրված կատեգորիայի հյուրանոցներում՝ Երևանում (3), Գյումրիում (1), Արփա ազգային պարկում (1), Հաղպատ գյուղում (1)

        •     Նախաճաշերը

  • Հարմարավետ տրանսպորտով տեղափոխում
  • Էքսկուրսավարի ծառայությունները
  • Էքսկուրսիաները ըստ նախագծի
  • Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը
  • Տուրում նշված դեգուստացիաներն ու վարպետության դասերը
  • Ճաշ (6)
  • Արժեքը չի ներառում `

• Ավիատեղափոխումը

• Բժշկական ապահովագրությունը

• Երեկոյան ընթրիքը

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը`առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Գաստրո տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality