Product was successfully added to your shopping cart.
Ֆոտո տուր «Հայաստանը տեսախցիկից ներս»

Ֆոտո տուր «Հայաստանը տեսախցիկից ներս»

310000 AMD [558 EUR, 42191 RUB, 651 USD]

(առկա է)

Ֆոտո տուր «Հայաստանը տեսախցիկից ներս»

Համառոտ տեղեկություն

Ճանապարհորդության և նոր զգացողությունների բոլոր սիրահարներին մենք հրավիրում ենք միանալ մեր հետաքրքրաշարժ Ֆոտո տուրին: Ճանապարհորդության ընթացքում դուք կստանաք փողոցային եւ ժանրային նկարահանման գործնական վարպետության դաս, հնարավորություն ընձեռելով նկարահանել Հայաստանն առավել բարենպաստ տեսանկյունից եւ վայելել ամեն վայրկյանը այս հնագույն եւ հյուրընկալ երկրի բոլոր շրջաններում։ Բարի գալուստ լուսանկարչության հետաքրքրաշարժ աշխարհը, իրական արվեստի աշխարհը, որը տեղափոխում է մեր կյանքը լուսանկարի վրա:



Շրջագայության երթուղի`քաղաք Երեւան – Բուսաբանական այգի – Խաչքարերի սրահ – Խոր Վիրապի վանք - Նորավանքի համալիր – Շաքիի ջրվեժ – Քարահունջի համալիր – քաղաք Գորիս – գյուղ Խնձորեսկ – Տաթեւ վանական համալիր – Տաթևեր ճոպանուղի – Սելիմի քարավանատուն – Սեւանա լիճ – քաղաք Դիլիջան – Հաղարծնի վանահամալիր – Պարզ լիճ – Ձորագետ – Ստեփանավանի դենդրոպարկ – շրջայց Գյումրի քաղաքով


 


 

Հասանելիություն՝ առկա է

310000 AMD [558 EUR, 42191 RUB, 651 USD]

* Պարտադիր դաշտեր

310000 AMD [558 EUR, 42191 RUB, 651 USD]

Մանրամասները

Ֆոտո տուր «Հայաստանը տեսախցիկից ներս»

7 օր/6 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Տեղավորումից անմիջապես հետո կսկսենք մեր էքսկուրսիան ու լուսանկարահանումը այս հին, բայց և երիտասարդ Երևանով։

Քաղաքային էքսկուրսիա՝ Բուսաբանական այգի, «Մայր Հայաստան» հուշարձան, «Կասկադ» համալիր, Ֆրանսիայի հրապարակ, Օպերային թատրոն, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Խաչքարերի սրաh, Հանրապետության հրապարակ, Աբովյանի փողոց:

  

Երեւանի բուսաբանական այգին գեղեցիկ է տարվա ցանկացած ամսին, այստեղ դուք կարող եք լուռ քայլել և ուղղակի հիանալ բնությամբ:

«Կասկադ» համալիր։ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: Այստեղ է գտնվում նաև «Մայր Հայաստան» հուշարջանը։

Օպերային թատրոնի ճանապարհին մենք կանցնենք Ֆրանսիայի հրապարակով, որտեղ տեղադրվել է քանդակագործ Օգյուստ Ռոդենի ձեռքին պատկանող Ժյուլ Բաստեն Լյեպաժի քանդակը, որն Հայաստանին նվիրեց Ֆրանսիան:

Оպերայի և բալետի թատրոն։ Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Կայցելենք նաև վարպետ Վարազդատ Համբարձումյանի սրահը, որտեղ կտեսնենք, թե ինչպես են սովորական քարից ստանում գեղեցիկ նախշազարդերով խաչքարեր։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Կայցելենք նաև Երևանի հին ու ամենագեղեցիկ փողոցներից մեկով՝ Աբովյանի փողոցով։

Հանգիստ և գիշերակաց հյուրանոցում։

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում։

Քաղաք Երեւան – Խոր Վիրապի վանք – Նորավանքի համալիր – Շաքիի ջրվեժ – Զորաց Քարեր համալիր – քաղաք Գորիս

Խոր Վիրապը հինավուրց վանք է՝ հարուստ պատմությամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը: Այստեղ ներկայիս բերդանման վանքի փոխարեն ժամանակին եղել է թագավորական բանտ: «Վիրապ» հայերենից նշանակում է «փոս»: Այն լցված էր թունավոր օձերով ու միջատներով։ Հենց այստեղ են նետվել դատապարտված բանտարկյալները: Հայտնի հայ պատմաբան Ագաթանգեղոսի վկայության համաձայն, Գրիգոր Լուսավորիչը տառապում էր այստեղ։ Վերջինս Հայաստանում քրիստոնեության ընդունման հիմնադիրն է:

Նորավանք: Օրբելյան իշխանական տան օրոք եղել է Վայոց Ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը, XIV դարում Սյունյաց մետրոպոլիտների նստավայրը: Այս միջնադարյան հոյակերտ հուշարձանը եզակի է իր ճարտարապետական լուծումներով։ Սուրբ Աստվածածին եկեղեցին համարվում է հանճարեղ ճարտարապետ Մոմիկի վերջին գլուխգործոցներից մեկը:

Շաքիի ջրվեժը զՀայաստանի արմանահրաշ ջրվեժներից է, որն ունի 18 մետր բարձրություն: Գտնվում է Որոտան գետի հարավային մասում: Համաձայն լեգենդի, ջրվեժը իր անունը ստացել է գեղեցիկ աղջկա՝ Շաքեի անունից, որը չցանկանալով հնազանդվել բռնակալներին՝ նետվել էր կիրճից: Նետվելու ժամանակ աղջկա երկար զգեստը բացվում է քամուց և նմանվում ջրվեժի, որը հետագայում անվանեցին նրա անունով՝ Շաքե:

Ժամանում Գորիս քաղաք։ Տեղավորում և հանգիստ։

Գիշերային լուսանկարահանում հնավուրծ համալիրի տարածքում։

Քարահունջի համալիրը (կամ Զորաց Քարերը) պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ.թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են:

Լուսանկարիչը Ձեզ կ՛պատմի, թե ինչպես է պետք կարգավորել տեսախցիկը՝ աստղային երկինքը  լուսանկարելու համար, ինչպես լիակատար մթության մեջ ֆիքսել ֆոկուսը՝ Քարահունջի գեղեցիկ և որակյալ լուսանկարները ստանալու համար։

    Գիշերակաց Գորիս քաղաքում։

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում։

Քաղաք Գորիս – գյուղ Հին Խնձորեսկ - «Տաթեւի թեւեր» ճոպանուղի - Տաթեւի վանք – քաղաք Գորիս

Խնձորեսկը գյուղ է երկրի հարավում, որի գլխավոր տեսարժան վայրը քարանձավային քաղաքն է,որում հնում ապրել են մարդիկ: Լեռնային կիրճով անցկացվել է Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը ևս ոչ պակաս տեսարժան վայր է:

Այստեղ ձեզ իր գեղեցկությամբ կգրավեն կանաչազարդ տեսարանը ու հզոր լեռներն՝ համակցված ավանդական ճարտարապետությամբ ու մշակույթով։

Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի, որ թույլ է տալիս տեսնել Հայասանի հարավային հատվածի շրջակա տարածքների գեղեցկությունը:

Տաթևի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտն է: Վանական համալիրւմ գործել է նաև Տաթևի համալսարանը, որ Հայաստանի միջին դարերի խոշորագույն փիլիսոփայական մտքի և գիտական կենտրոնն է եղել:

Հանգստից հետո մոզ սպասում է ստացված նյութի զննում և քննարկում։

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում։

Քաղաք Գորիս - Սելիմի քարավանատուն - Սեւանավանք - Սեւանա լիճ

Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ նմանատիպ կառույցներից մեկն է, որ տրամադրում էր գիշերակաց Թավշյա ուղով անցնող առևտրականներին: Լեռնանցքից բացվում են շրջակա տարածքների գեղեցիկ տեսարաններ՝ լայն ու ընդարձակ դաշտը՝ ծածկված կանաչ խոտերով,կիսվում է գետի ջրերով ու ճանապարհի սերպանըինով:

Այնուհետև կմեկնենք դեպի Հայաստանի մարգարիտ՝ Սևանա լիճը։

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքին: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է։

Սևանավանք կոչվող հինավուրց վանական համալիրի ուսումնասիրում։ Հիմնադրվել է 874 թ. Աշոտ Ա-ի դստեր Մարիամի նախաձեռնությամբ: Այն գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1900 մետր բարձրության վրա, հաճելի բարձրադիր մթնոլորտում, որտեղից բացվում է ամբողջ լճի եւ նրա շրջակայքի գեղատեսիլ տեսարանը:

Սևանա լիճը և նրա շրջակայքը հանդիսանում են Անդրկովկասի ամենաշատ լուսանկարահանվող վայրերից մեկը։

Օր 5

Քաղաք Սեւան – քաղաք Դիլիջան - Հաղարծնի վանահամալիր - Պարզ լիճ - Ձորագետի կիրճ - Ստեփանավանի դենդրոպարկ – քաղաք Գյումրի

Դիլիջանը լեռնահանգստային բալնեոլոգիական կենտրոն է, որ գտնվում է Աղստև գետի ափին: Քաղաքը լիովին շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի՝ Հայաստանի ամենահարուստ պերկերից մեկի տարածքով: Այստեղ` սաղարթախիտ անտառներում, հնարավորություն կունենաք ըմպելու սառը հանքային աղբյուրների քաղցրահյամ ջուրը:

  

Այցելություն Հաղարծնի վանական համալիր, որը հանդիսանում է XI-XIII դարի հրաշագեղ կառույցներից մեկը։

Պարզ լիճը գտնվում է ոչ շատ խոր հովտում, անտառապատ լեռների միջեւ եւ ունի երկարաձիգ ուրվագիծ: Լճի ջուրը թափանցիկ է և ունի կանաչավուն երանգ։ Անտառը մոտ է ափամերձ հատվածին, եւ լճին հարող ծառերը արտացոլվում են նրա ջրերում։

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը եզակի վայր է: Բուսաբանական այգին գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա: 35 հեկտար հսկայական տարածքը ծածկված է անտառով, որը ներառում է բույսերի լայն տեսականի: Գեղատեսիլ և նմանը չունեցող ծառերն արվեստի գլուխգործոցներ են հիշեցնում:

 Ձորագետը Հայաստանի հյուսիսում գտնվող ամենագեղեցիկ կիրճն է, որին շրջապատող բնությունն աննկատ չի թողնի ոչ մի զբոսաշրջիկի:

Ժամանում Գյումրի քաղաք: Գիշերում հյուրանոցում:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում։

Շրջայց Գյումրի քաղաքում՝ Վարդանանց հրապարակ, Մայր Հայաստան, Սև բերդ, Կենտրոնական զբոսայգի, Ռուսթավելի փողոց:

Այսօրը կնվիրենք քաղաքի  ճարտարապետական ​​լուսանկարչությանը և քաղաքային բնապատկերին:

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, պոեզիայի եւ երաժշտության կենտրոնը: Գյումրիում պահպանվել են ողջ հին քաղաքը եւ հարմարավետ գույնը: 1988 թ.-ին քաղաքի մոտ տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որը կործանեց քաղաքը:

Քաղաքի հետ ծանոթացումը սկսվում է Վարդանանց հրապարակից՝ քաղաք Գյումրիի կենտրոնական հրապարակից, որ հանդիսանում է հայոց ազգի հիմնական կողմերի դրսևորումը: Իր անվանումը հրապարակը ստացել է ի պատիվ կանոնացված և սրբերի դասին միացված Վարդան Մամիկոնյանի՝ ընդդեմ պարսկական տիրապետության մղված հայոց պայքարի ղեկավարի: Այս պայքարի գագաթնակետը եղավ Ավարայրի ճակատամարտը 451 թ-ին: 

Երկու կողմից հրապարակը եզրավորվում է քաղաքի գլխավոր հոգևոր տեսարժան վայրերով՝ Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկչի եկեղեցիներով:

«Մայր Հայաստան» հուշարձանը կառուցվել է 1975-ին: Այն նշանավորում է հայոց ազգի հաղթանակները, մասնավորապես՝ ԵՀՊ-ում՝ ԽՍՀՄ-ի Կարմիր բանակի կազմում: Հետաքրքիր է, որ կառույցի հետևի հատվածը, որ նայում է դեպի Թուրքիան, ունի վարսերից ստացված գազանի տեսք:

Սև բերդը կառուցվել է 1834-ին և արտացոլում է տեղանքի ռազմական անցյալը՝ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, որոնցում քրիստոնեական բանակի կազմում ակտիվ ներդրում է ունեցել տեղի հայությունը:  Գյումրին՝ հանդիսանալով սահմանամերձ քաղաք, միշտ իր վրա զգացել է իրեն սպառնող վտանգը, և այդ իսկ պատճառով Նիկոլայ Ա-ն՝ այցելելով տարածաշրջան, հրաման արձագեց ամրոց կառուցելու վերաբերյալ: Եւ մինչ օրս էլ Սև բերդը Գյումրիի նշաններից մեկն է հանդիսանում:

Բլուրի վերին հատվածից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը։ Այստեղ մենք կ՛կանգնենք և կ՛լուսանկարահանենք տեղանքը։

Կենտրոնական այգին իրենից ներկայացնում է հարմարավետ մի պուրակ, որի տարածքում զգացվում է 50-կանների ոգին: Այգում կարելի է տեսնել մի հետաքրքիր փոքր դիտորդական հրապարակ՝ սյունակներով, հեռախոսային խցիկներ՝ կառուցված խորհրդային ոճի համաձայն, և նույնիսկ մի փոքրիկ շատրվան՝ գեղեցիկ աղջկա արձանով:

Վերադարձ քաղաք Երևան։

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում։

Լուսանկարված ամբողջ նյութի դիտում: Լուսանկարների մշակման առումով մասնագիտական խորհրդատվություն:

Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

 

Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը

Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում

Նախաճաշ հյուրանոցում

Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում

Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում

Ծրագրում նշված էքսկուրսիաներ

Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

Տաթևեր ճոպանուղի

 

Գինը չի ներառում`

 

Ավիաթռիչք

Ճաշ և ընթրիք

Բժշկական ապահովագրություն

 

Ինչ պետք է բերեմ ինձ հետ:

• Տեսախցիկը և օբյեկտիվներ:
• Հիշողության քարտեր
• Նպատակահարմար է բերել նոութբուք կամ պահեստային սարք լուսանկարած նյութը պահպանելու նպատակով
• Պայուսակ կամ պայուսակ ֆոտոտեխնիկայի համար:
• Հարմար կոշիկներ և հագուստ:

 

******Ուշադրություն զբոսաշրջիկների նվազագույն քնաակը խմբում՝ 4:

 ***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր, նվզ. 7 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality