Product was successfully added to your shopping cart.
Ձմեռային Հայաստան

Ձմեռային Հայաստան

326 USD

(առկա է)

Ձմեռային Հայաստան

Համառոտ տեղեկություն

Հազարամյա Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ հաճելիորեն զուգակցված են հնագույն ավանդույթները և ժամանակակից նորարարությունները, բարձրաբերձ լեռները և Սևանա կապուտակ պաղ ջրերը, միջնադարյան տաճարները և արդի ճարտարապետական կառույցները:


Ձեր ուղևորության ամբողջ ընթացքում առիթ չեք ունենա ձանձրանալու այս արևաշատ և հյուրընկալ երկրում: Կքայելեք հնամենի երկրի ամենագողտրիկ հատվածներով` բացահայտելու հնագույն վանքերի, կոթողների առեղծվածը, կճանաչեք տեղական բնակչության մշակույթն ու բարքերը:


Իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի:

Հասանելիություն՝ առկա է

326 USD

* Պարտադիր դաշտեր

326 USD

Մանրամասները

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը` 

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, ‹‹Սասունցի Դավիթ›› կայարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Ուղևորություն Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածին:

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմությանը, ինչպես նաև կայցելենք Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Մայր աթոռ Սուրբ Էջմիածին տաճարները:

 Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիածնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը: Թանգարանում պահված է հնագույն ձեռագրեր և  քրիստոնեական մասունքներ. Զինվոր Լոնգինի նիզակը, Լուսավորչի աջը, Հովհաննես Մկրտիչի աջը և հրաշքով պահպանված Նոյի տապանի մնացորդները:

Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայկական ոգին:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Ծիծեռնակաբերդ - Գառնի - Գեղարդ - Երևան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Արարատի տաճարը, որը ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար» գտնվում  էդեպի Գառնի տանող ճանապարհին և նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, փորագրված են մեծ բանաստեղծի անաստեղծության խոսքերը «...Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»:

Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Տեղական գյուղը հայտնի է իր համեղ լավաշով , որի պատրաստումը մենք անպայման դիտելու և, իհարկե, պատրաստումից հետո համտեսելու ենք:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում:

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում :

Երևան - Սևանա լիճ - Սևանավանք - Ծաղկաձոր - Երևան

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

 Այց Սևանավանք (IX դար):

Ուղևորություն առողջարանային քաղաք ՝ Ծաղկաձոր, որը հայտնի է իր լեռնադահուկային հանգստյան գոտիով: Ձմեռային սպորտի սիրահարներն այստեղ կանցկացնեն անմոռանալի ժամանակ՝ համատեղելով հանգիստը և զվարճանքը Ծաղկաձորի բյուրեղյա օդի և լեռնային բնության գրկում:

Ազատ ժամանակ Ծաղկաձորում: 

Դուք հնարավորություն ունեք էքսկուրսիաները համադրել ակտիվ ժամանցին՝ օգտվելով դահուկավազքի, սնուբորդի, ճոպանուղու և շատ այլ ձմեռային ծառայություններից:

Վերադարձ Երևան:

Օր 5

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

 

Գինը ներառում է`

  •  Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կատեգորիայի հյուրանոցներում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր 

 

Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճոպանուղի Ծաղկաձորում
  • Ճաշ և ընթրիք

 

***Ուշադրություն

 Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր 12.01.2018-18.01.2018, 19.01.2018-25.01.2018, 26.01.2018-01.02.2018, 02.02.2018-08.02.2018, 09.02.2018-15.02.2018, 16.02.2018-22.02.2018, 23.02.2018-01.03.2018

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality