Product was successfully added to your shopping cart.
Ռաֆտինգ տուր Հայաստանում

Ռաֆտինգ տուր Հայաստանում

264000 AMD [475 EUR, 34742 RUB, 554 USD]

(առկա է)

Ռաֆտինգ տուր Հայաստանում

Համառոտ տեղեկություն

Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ հաճելիորեն զուգակցված են հնագույն ավանդույթները և ժամանակակից նորարարությունները, բարձրաբերձ լեռները և Սևանա լճի կապուտակ պաղ ջրերը, միջնադարյան տաճարները և արդի ճարտարապետական կառույցները:
Ձեր ճանապարհորդության օրերին առիթ չեք ունենա ձանձրանալու այս արևաշատ և հյուրընկալ երկրում, կքայելեք հնամենի երկրի ամենագողտրիկ հատվածներով` բացահայտելու հնագույն վանքերի, կոթողների առեղծվածը, կճանաչեք տեղական բնակչության մշակույթն ու բարքերը:
Իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի: 


 

Հասանելիություն՝ առկա է

264000 AMD [475 EUR, 34742 RUB, 554 USD]

* Պարտադիր դաշտեր

264000 AMD [475 EUR, 34742 RUB, 554 USD]

Մանրամասները

Ռաֆտինգ տուր Հայաստանում

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիկների համար:

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում.

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Շրջայցի ընթցքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`Շրջագայության ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

 ԿասկադՕպերաԿարապի լիճՀյուսիսային պողոտաՀանրապետության Հրապարակ, Ծիծեռնակաբերդ, ‹‹Սասունցի Դավիթ›› կայարան:

ԱՐԱՐԱՏ (ARARAT) կոնյակի գործարան- Հին Էրիվան ամրոցի վայրում 1887 թվականին Ներսես Թահիրյանի կողմից կառուցվել է Երևանի Կոնյակի գործարանը,որը 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում ստանում է ‹‹Գրան-պրի›› մրցանակ: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:

ԿասկադՀայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը:

Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Քաղաքի շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն հրաբխային տուֆ քարից, այդ իսկ պատճառով Երևանը կոչում են նաև  «վարդագույն քաղաք»:

 Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

 

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Մատենադարան - Չարենցի կամար - Գառնի - Գեղարդ - Ջիպինգ լեռնային ճանապարհով - Վարպետ Լևոնի քարանձավ - Երևան

Մատենադարան: Ներկայացված  են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ.թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

\

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Ջիպինգ բարձր լեռնային գագաթների վրայով թույլ կտա Ձեզ վայելել Հայաստանի գեղատեսիլ բնությունը եւ շատ հաճելի ժամանակ անցկացնել այս ակտիվ ճանապարհով:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Ձորագետ - Ռաֆտինգ Դեբեդ գետում - Սանահին վանական համալիր - Երևան

Ուղևորություն Լոռիի հյուսիսային շրջանի Դեբեդ լեռնային գետի երկայնքով ռաֆտինգ իրականացնելու:

Ձորագետը համարվում է Հայաստանի հյուսիսյին ամենագեղեցիկ կիրճը:


Մենք հրավիրում ենք Ձեզ հետաքրքիր ճամփորդության:

Լեռան լեռնային լեռան վրա Դեբեդի հովիտը իդեալական նվեր է բնության գրկում ակտիվ հանգստի սիրահարների համար: Այս անմոռանալի արկածային հանգիստը հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Ձեզ հետ երթուղու ամբողջ ընթացքում կլինեն ուղեկցորդներ, փորձառու հրահանգիչ, որը կսովորեցնի ձեզ իր հմտությունները և ցույց կտա գեղատեսիլ կիրճի առավել գեղեցիկ մասերը:

Ռաֆտինգի իրականացման երկարությունն է 10 կմ: Տեւողությունը 60-70 րոպե:

Ռաֆտինգից հետո, ցանկության դեպքում, առաջարկում ենք կազմակերպել պիկնիկ բնության գեղատեսիլ գրկում:

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Խոր Վիրապ - Էջմիածին - Զվարթնոց - Երևան

Խոր Վիրապ - Վիրապը գտնվում է Սուրբ Գևորգ եկեղեցուց (7 դ.) հարավ-արևմուտք։ Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ վիրապի վրա Ամենայն Հայոց Ներսես Գ Շինարար կաթողիկոսը (641-661) կառուցել է մատուռ: Հայրապետության գալով, նա «Կառուցում է սուրբ տաճար Սուրբ Գրիգորի վիրապի վրա,ուր թաղված թունավորների մեջ, առաքելանվեր այրն Աստծո ջախջախեց կամակոր վիշապի գլուխը` կռապաշտության խոր մեռելությունից հայաստանցիներիս դուրս բերելով դեպի Աստծո Որդու փառքի լույսը»։ 

 Մեզ սպասվում է ուղևորություն դեպի քաղաք Էջմիածին, որի մեջ պահված է բազմաթիվ քրիստոնեական գաղտնիքներ և լեգենդներ:

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության մասին, ինչպես նաև կայցելենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե, Էջմիածին տաճարները և շատ ավելին:

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։

Էջմիացնին կից գտնվում էջմիածնի գանձարան-թանգարանը:

Թանգարանում պահված է հնագույն ձեռագրեր և քրիստոնեական մասունքներ. Զինվոր Լոնգինի նիզակը, Լուսավորչի աջը, Հովհաննես Մկրտիչի աջը և հրաշքով պահպանված Նոյի տապանի մնացորդները:

 Ճանապարհին մենք կայցելենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում ներառված ‹‹Զվարթնոց›› տաճար. Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է,  որից մնացել են ավերակներ, որոնց ամեն բեկորի և գեղաքանդակ քարի շղարշի տակ կարելի է զգալ հայի ոգին:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Այց Վերնիսաժ շուկա:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր
  • Համտես Արարատ կոնյակի գործարանում
  • Ջիպինգի և ռաֆտինիգ ծառայություններ

  

 Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Արկածային

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality