Product was successfully added to your shopping cart.
Հայաստան՝ Մեծ ճամփորդություն դեպի փոքր երկիր:

Հայաստան՝ Մեծ ճամփորդություն դեպի փոքր երկիր:

319000 AMD [734 EUR, 73242 RUB, 798 USD]

(Առկա չէ )

Հայաստան՝ Մեծ ճամփորդություն դեպի փոքր երկիր:

Համառոտ տեղեկություն

Հայաստանը հին երկիր է, ուր համահնչորեն միանում են հին ավանդույթները նոր համաշժարհային տենդենցները, բարձր լեռները՝ Սևանի թափանցիկ ջրերի, անտիկ տաճարները՝ ներկայիս ճարտարապետական ոճերի հետ: Այս 6 օրերը չեն թողնի ձեզ ձանձրությանը մատնվալ այս տաք և հյուրասեր երկրում: Դուք կ՛կարողանաք այցելել այս հինավուրց երկրի բոլոր անկյունները, փորձել հայկական գինին, ճանաչել տեղի ժողովրդի ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին:


Տուրի երթուղին՝ Դիմավորում Զվարթնոց միջազգային օդանավակայանում - քաղաք Երևան - Արարատ կոնյակի գործարան - քաղաք Էջմիածին - Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիներԷջմիածնի Սուրբ Մայր Տաճար - «Էջմիածնի գանձարան» թանգարանԼևոնի քարանձավՉարենցի կամար - Գեղարդի վանք - Գառնու հեթանոսական տաճար - Սևանա լիճ քաղաք ԾաղկաձորՍելիմի քարավանատուն Նորավանքի համալիր քաղաք Ջերմուկ Քարահունջի համալիրՏաթևի վանք Տաթևի ճոպանուղի - գյուղ Խնձորեսկ քաղաք Գորիս - Արենի գինու գործարանԱրենիի Թռչնի քարանձավ - Խոր Վիրապի վանական համալիրՎերնիսաժ - Ճանապարհում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Հասանելիություն՝ Առկա չէ

319000 AMD [734 EUR, 73242 RUB, 798 USD]

Մանրամասները

Հայաստան՝ Մեծ ճամփորդություն դեպի փոքր երկիր

7 օր/6 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո՝ Երևանում զբոսնելու համար:

Օր 2

Քաղաք ԵրևանԱրարատի կոնյակի գործարանքաղաք ԷջմիածինԶվարթնոց տաճարքաղաք Երևան

Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կանյակները իսկական լեգենդ են, որում արտահայտված է Հայաստանի ոգին: Էքսկուրսիայի ժամանակ հնարավոր է ծանոթանալ կոնյակի պահպանման պայմանների հետ, իմանալ, թե հայտնի մարդկանցից ով ունի իր անունը կրող սեփական տակառ, ինչպես նաև դեգուստացիայի ժամանակ վայելել հայկական կոնյակի երկու տեսակի՝«Երեք աստղ»ի և «Ախթամար»ի նուրբ համը և հարուստ բուրմունքը:

Այցեկություն Հայաստանի քրիստոնեական կենտրոն՝ քաղաք Էջմիածին: Էքսկուրսիայի ժամանակ կ՛ծանոթանանք քրիստոնեության ընդունման պատմության հետ և կ՛այցելենք Սբ. Հռիփսիմէ և Սբ.Գայիանէ (VII դ.)եկեղեցիները:

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Կառուցվել է 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի՝ հայ առաքելական ուսմունքի հիմնադրի կողմից, արքայական պալատի կողքին, հեթանոսական տաճարի հիմքի վրա: Եկեղեցու տարածքում գործում է «Էջմիածնի գանձարան» թանգարանը:

Թանգարանում պահպանվում են հին ձեռագրերն ու համաքրիստոնեական նշանակության նշանավոր մասունքները. Լոնգինի նիզակի գեղարդը. Գրիգոր Լուսավորչի ձեռքը, Հովհաննես Մկրտչի ձեռքը և հրաշքով պահպանված Նոյան Տապանի մի մասնիկը:   

Վերադարձի ճանապարհին կայցելենք Զարթուն Ուժերի կամ Երկնային հրեշտակների տաճար՝ Զվարթնոցը, որ հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության ամենավառ օրինակներից մեկը: Անցյալ դարերում տաճարը եղել է եռաստիճան կառույց՝ հրաբխային կարմրավուն և սև տուֆից, ունեցել 49 մ բարձրություն և կլոր հիմք: Զվարթնոցի ավերակները, Մայր տաճարը և Էջմիածնի եկեղեցիները մտնում են ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկը:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք ԵրևանԼեևոնի քարանձավՉարենցի կամար - Գեղարդի վանք - Գառնու հեթանոսական տաճար - Սեւանա լիճքաղաք Ծաղկաձոր

Լևոն վարպետի քարանձավ:

Լևոն վարպետը սովորական գյուղացի է, որ իր տան տակը փորել է մի յուրօրինակ քարանձավ:

Ամենը սկսվեց նրանից, որ նրա կինը խնդրեց նրան կառուցել մի պահեստ՝ կարտոֆիլի համար: Այսպես Լևոնը սկսեց փորել… և չկարողացավ կանգնել, քանի որ ամեն օր լսում էր մի ձայն, որ ասում էր նրան շարունակել: Ի վերջո նա փորեց մի հսկա քարանձավ, որ ունի 7-հարկանի շենքի բարձրություն:

Չարենցի կամարը այցելուների ամենասիրելի վայրերից է: Կամար, որից բացվում է աննկարակրելի տեսարան դեպի Արարատ լեռ: Չգայթակղվել ու չնկարվել ի հիշատակ այցելության չի կարող գրեթե ոչ մի այցելու:

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկ և հանդիսանում Հայաստանի ամենաշատ այցեկուներ ունեցող վայրերից մեկը:

Գառնին միակ Հայաստանում պահպանված հելենիստական դարաշրջանի հեթանոսական տաճարն է, կառուցված 76 թ.: Տաճարի կողքին պահպանվել են հինավուրծ կառւյցների ավերակները՝ արքունական պալատների, ամրոցի, ինչպես նաև 3 դարում կառուցված բաղնիքի: Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Ազատ գետը և Գառնիի կիրճը:

Հաջորդիվ մենք կ՛այցելենք Հայաստանի մարգարիտ Սևանա լիճը:

Սևանը թվով 2-րդ բարձրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում: Սևան այցելելիս տպավորություն է ստեղծվում, իբր լիճը միաձուլված է երկնքի հետ, քանի որ գտնվում է լեռների արանքում ընկած իջվածքում, մոտ 2 կմ ծովի մակարդակից բարձրության վրա: Սևանը և իր շրջակայքը Հայաստանի հանրահայտ տեսարժան վայրերն են, որոնք տեսնել է պետք երկրի բոլոր հյուրերին:

Այցելություն Սևանավանք:

Ծաղկաձորը հարմարավետ կուրորտային քաղաք է՝ 1700 մարդ բնակչությամբ: Անվանման բացատրությունը գալիս է ծաղիկների ձոր արտահայտությունից: Ձմեռային շրջանում Ծաղկաձորը ներկայանում է որպես գեղեցիկ և լեռնադահուկային սպորտին հարմար լանջեր ունեցող մի քաղաք, որը շատ սիրված է զբոսաշրջիկների կողմից:

Գիշերակաց Ծաղկաձորում:

Օր 4.

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք ԾաղկաձորՍելիմի քարավանատունՆորավանքի համալիր քաղաք Ջերմուկ

Սելիմի քարավանատունը Հայաստանում պահպանված բազմաթիվ նմանատիպ կառույցներից մեկն է, որ տրամադրում էր գիշերակաց Թավշյա ուղով անցնող առևտրականներին: Լեռնանցքից բացվում են շրջակա տարածքների գեղեցիկ տեսարաններ՝ լայն ու ընդարձակ դաշտը՝ ծածկված կանաչ խոտերով,կիսվում է գետի ջրերով ու ճանապարհի սերպանըինով:

 

Նորավանքի վանական համալիրը ստեղծվել է 11-րդ դարում և գտնվում է գեղատեսիլ կառմրավուն ժայռերի արանքում, ալիքավոր ձև ունեցող կիրճի ծայրամասում: Սբ. Աստվածածնի եկեղեցին կառուցվել է հանրահայտ ճարտարապետ Մոմիկի կողմից: Այս հազվադեպ հանդիպող երկհարկանի եկեղեցին, որին յուրահատկություն է տալիս աստիճանը, որ դրսի կողմից տանում է դեպի երկրորդ հարկ, ուր գտնվում է աղոթարանը:  

Շփում տեղի վանականի հետ, որը մեզ կբացահայտի վանքի գաղտնիքները:

Ժամանում Ջերմուկ քաղաք:

Ջերմուկ քաղաքը գտնվում է Վայող ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքի մոտ, 2000 մ բարձրության վրա: Ջերմուկը կի է ջրերով: Քաղաքի տարածքում առկա են տաք աղբյուրներ՝ հարուստ միներալներով, որոնք օգտագործվում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ:

Լեգենդի համաձայն, մեկ օր Ջերմուկի անտառներում որսորդը իր նետով վիրավորեց մի եղնիկի, որը մտավ ջուրը…և լիովին առողջ դուրս եկավ ջրից: Այդ օրվանից ջրի բժշկելու հատկության մասին խոսքերը տարածվեցին, իսկ եղնիկը դարձավ քաղաքի նշանը:

Շրջայց-էքսկուրսիա քաղաքով՝ Արփա գետի կիրճ, Ջրահարսի վարսեր ջրվեժ, հանքային աղբյուրներ, Կեչուտի րջամբար և այլն:

Քաղաքի տարածքով հոսում է Արփա գետը, որի վրա գոյացել է 84 մ երկարություն ունեցող Ջրահարսի վարսեր ջրվեժը, որն հեքիաթորեն գեղեցկացնում է քաղաքային պանորաման:

Գիշերակաց Ջերմուկ քաղաքի հյուրանոցում:

Օր 5

Նախաճաշ հուրանոցում:

Քաղաք ՋերմուկՔարահունջ համալիրՏաթևի վանքճոպանւղիգյուղ Խնձորեսկքաղաք Գորիս  

Քարահունջը կամ Զորաց Քարերը հարյուրավոր ուղղահայած կանգնեցված և վերևի հատվածում անցքեր ունեցող քարերից բաղկացած մեգալիտիկ համալիր է: Գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել տեղանքի պատմությունն ու զարգացման փուլերը: հայտնի է միայն, որ քարերը իրենց այժմյան տեղերն են կանգնեցվել մ.թ.ա. 3-2 հազարամյակներում:

Տաթևի թևեր՝ աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի, որ թույլ է տալիս տեսնել Հայասանի հարավային հատվածի շրջակա տարածքների գեղեցկությունը:

Տաթևի վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության մարգարիտն է: Վանական համալիրւմ գործել է նաև Տաթևի համալսարանը, որ Հայաստանի միջին դարերի խոշորագույն փիլիսոփայական մտքի և գիտական կենտրոնն է եղել:

Խնձորեսկը գյուղ է երկրի հարավում, որի գլխավոր տեսարժան վայրը քարանձավային քաղաքն է,որում հնում ապրել են մարդիկ: Լեռնային կիրճով անցկացվել է Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որը ևս ոչ պակաս տեսարժան վայր է:

Գիշերակաց Գորիս քաղաքի հյուրանոցում:

 

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Քաղաք Գորիս Արենիի գինու գործարանԱրենիի Թռչնի քարանձավԽոր Վիրապի վանքքաղաք Երևան

Արենիի գինու գործարանը հիմնվել է 1994 թ-ին Արենի գյուղում, ուր հազարամյակների ընթացքում պատրաստել են գինի, որ հայտնի է իր համով ու բուրմունքով:

Գինու համտեսումը Արենիի գործարանում ներառում է գինու, օղու և ծիրանի կոնյակի 16 տեսակի փորձարկում: 

Արենիի Թռչնի քարանձավը կարստային ծագման քարանձավ է, որ գտնվում է 1800 մ ծովի մակարդակից բարձրւթյան վրա: Հետազոտողները հայտնաբերել են մի քանի մշակութային շերթ՝ ներառած պղնձե-քարային՝ էնեոլիթի դարաշրջանի համակիր՝ թվագրվող մ.թ.ա. 4200-3500 թթ:

Քարանձավում անցկացվող աշխատանքների ժամանակ նաև հայտնաբերվեց հին կաշվե կոշիկ, որի տարիքը 5500 տարի է և պատկանում է մ.թ.ա. 3627-ից 3377 թթ-ին:

Խոր Վիրապը հին վանական համալիր է, որն ունի հարուստ պատմություն: Գլխավոր առանձնահատկությունը իր դիրքն է՝ այստեղից անչափ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Նախկինում վանք-ամրոցի փոխարեն այստեղ է եղել արքունական բանտախուցը: Վիրապ նշանակում է փոս: Այս օձերով և միջատներով լի խոր փոսը հանդիսացել է աքսորավայր, ուր իրենց վախճանն էին գտնում բանտարկյալները: Ըստ Ագաթանգեղոսի՝ հանրահայտ հայ ազգի պատմիչի տվյալների համաձայն, հենց այստեղ էր իր տառապանքները կրում Գրիգր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման հիմնադիրը:

Ժամանում Երևան քաղաք և հյուրանոց:

Ազատ ժամանակ:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Վերնիսաժ բաց շուկայի այցելություն, որտեղ կարելի է գնել զանազան որակյալ հուշանվերներ ձեր բարեկամներին ու մոտիկներին:

Տեղափոխում օդանավակայան:

Գինը ներառում է `

  • Տեղափոխում օդանավակայանից դեպի հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում հյուրանոցներումըստ ընտրված կատեգորիայի Երևանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, Գորիսում
  • Նախաճաշ հյուրանոցներում
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Արհեստավարժ էքսկուրսավար
  • Ծրագրում նշված Էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր դեպի պատմական և մշակութային վայրերի 
  • Համտես Արարատ և Արենի գործարաններում
  • Տաթևեր ճոպանուղի

 

Գինը չի ներառում `

  • Թռիչք
  • Ճաշ և ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր 15.04-20.04.2018
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality