Product was successfully added to your shopping cart.
Միացնելով երկու մայրաքաղաք

Միացնելով երկու մայրաքաղաք

217000 AMD [521 EUR, 52427 RUB, 564 USD]

(Առկա չէ )

Միացնելով երկու մայրաքաղաք

Համառոտ տեղեկություն

Հնուց ի վեր հայոց երկիրը փառավորվել է իր քաղաքներով: Քիչ չէին նաև նրա մայրաքաղաքները, որոնք գտնվում էին լեռնաշղթաների ու արագահոս գետերի արանքում: Հրաշալի քաղաքները, որ ժամանակին հայտնի էին ամբողջ Առաջավոր Ասիայում, պատմություն են դարձել՝ թողնելով իրենց հետքը համաշխարհային պատմության մեջ: Ներկայիս Հայաստանում հիմա էլ բաբախում են երկու մայրաքաղաքների սրտերը: Այս տուրը կ՛ծանոթացնի վերջիններիս հետ:


 Տուրի երթուղին՝ Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Երևան - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Ազատության հրաօարակ - Օպերայի և բալետի շենք - Կասկադ համալիր - Գյումրի - Մարմաշեն - Երևան

Հասանելիություն՝ Առկա չէ

217000 AMD [521 EUR, 52427 RUB, 564 USD]

Մանրամասները

Միացնելով երկու մայրաքաղաքները

4 օր/3 գիշեր

Օր 1

Տուրիստների դիմավորում օդանավակայանում:

Տեղափոխում հյուրանոց:

Շրջայց Փոքր Կենտրոնով:

 

Հանրապետության Հրապարակ Հյուսիսային պողոտա Ազատության հրապարակ Օպերայի և բալեթի թատրոնԿասկադ համալիր

Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական հրապարակն է, որը հայտնի է իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ստեղծված խոր ազգային ոճում: Երեկոյան այստեղ կարելի է տեսնել «Երգող շատրվանների» գեղեցիկ լազերային շոուն:

Հանրապետության հրապարակից մինչև Օպերային թատրոնը անցնում է քաղաքի միակ հետիոտնային պողոտան, որը կոչվում է Հյուսիսային: Այս լայն ու նորաոճ պողոտան լի է սրճարաններով ու ռեստորաններով, որոնք գրավում են դրսում աշխատող նկարիչերին և երաժիշտներին: Պողոտան նաև հանդիսանում է քաղաքացիների և հյուրերի ամենասիրած հանգստի վայրերից մեկը:

Օպերայի և բալեթի թատրոնը հանդիսանում է այժմյան Երևանի մարգարիտներից մեկը: Շինության հետևի հատվածը եզրավորում է Ազատության հրապարակը, որ երևանցիների կողմից ճանաչվում է որպես իրենց քաղաքի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը: Այնտեղ են նաև բազմաթիվ սրճարաններ բաց երկնքի տակ, մաքուր օդին: Արևելյան կողմում է նաև արհեստական Կարապի լիճը, որն իր ունեցած ձևով նմանակում է Սևանա լիճը:

  

Օպերայի շենքից աջ Կոմիտասի անվան պուրակն է, որն իր տեսքով և տիրող մթնոլորտով շատ հաճելի և մելեմաղձիկ տրամադրություն է պարգևում բոլոր այցելուներին։ Կոմիտասը հայ ակնառու կոմպոզիտոր էր, և իրեն նվիրված արձանը և ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։

Իսկ արդեն Օպերայից ձախ տարածվում է մի ուրիշ պուրակ՝ Մ. Սարյանի անվան՝ մեծանուն հայ նկարչի։ Պուրակը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի նկարիչների հավաքատեղի, ուր իրենք ներկայացնում են ի տես հասարակությանը իրենց աշխատանքները և վաճառում դրանք։

Ֆրանսիայի հրապարակը՝ իր հայտնի Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանով, հատում է Մ. Մաշտոցի անվան պողոտան։ Վերջինս հայոց այբուբենի հեղինակն է հանդիսանում (405 թ․)։

Ընթրիք ավանդական հայկական ռեստորանում:

Էքսկուրսիայից վերադառնալուն պես զբոսաշրջիկներին տրամադրվում է ժամանակ՝ հանգստի համար:

Ազատ երեկո:

 

Օր 2.

Նախաճաշ հուրանոցում:

Քաղաք ԵրևանԱմբերդի համալիրԴաշտադեմ ամրոցՀառիճավանքքաղաք Գյումրի

Այսօրվա մեր ճանապարհւ ուղղված է լինելու դեպի հայ միջնադարյան ամենահայտնի ամրոցներից մեկը՝ Ամբերդի ամրոցը՝ կառուցված 7-րդ դարում: Ամրոցից բացի Ամբերդի համալիրը ներառում է նաև Վահրամաշեն եկեղեցին (11 դար): Ամրոցը մինչ օրս էլ գտնվում է կարգին վիճակում՝ հպարտ հայացքը սևեռելով դեպի եկող զբոսաշրջիկները:

Իջնելով Արագածի լանջերից, մենք հասնում ենք վերջինիս արևմտյան կողմ, ուր գտնվում է մի այլ ամրոց՝ Դաշտադեմը, որ ժամանակին եղել է պահակակետային հենարանը՝ հսկող արևելքից Անին՝ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքը: Ժամանակի ընթացքում իր ռազմավարական դիրքի շնորհիվ ավրոցը հարստացվել է՝ ստանալով նորանոր հատվածներ. պարսկական բաստիոններ, արաբական խալիֆայության օրոք ստացված արձանագրությունները:

 

Նախաճաշը կազմակերպվում է ճանապարհին:

Ամրոցային կառույցից մեր խումբը շարունակում է իր ուղին դեպի հյուսիս՝ Հառիճավանք: Հառիճավանքը հանդիսանւմ է կառույցների համալիր՝ կանգնեցված Հայաստանի պատմության տարբեր շրջաններում: Այսպես, օրինակ, ամենահին բազիլիկայի ավերակները թվագրվում են 5 դարով, իսկ ամենահին պահպանված կառույցը՝ 7-րդ: Հետաքրքրություն է առաջացնում մի փաստ, ըստ որի Հառիճավանքը 1850 թ-ից եղել է Էջմիածնի կաթողիկոսի ամառային նստավայրը:

Վանքը այցելելուց հետո շարժվւմ ենք դեպի Հայաստանի հյւսիսային մայրաքաղաք՝ Գյումրի:

 Տեղավորում հյուրանոցում  և ազատ երեկո:   

  

Օր 3.

Քաղաք Գյումրի – գյուղ Մարմաշենքաղաք Երևան

Շրջայց Գյումրի քաղաքով՝  Վարդանանց հրապարակ - Սբ. Աստվածածին եկեղեցի Սբ. Ամենափրկչի եկեղեցի - Երկաթուղային կայարան և թանգարան - «Պատվո բլուր» եւ Սբ. Միքաէլ հրեշտակապետի մատուռ - «Մայր Հայաստան» հուշարձան Սև բերդ

Քաղաքի հետ ծանոթացումը սկսվում է Վարդանանց հրապարակից՝ քաղաք Գյումրիի կենտրոնական հրապարակից, որ հանդիսանում է հայոց ազգի հիմնական կողմերի դրսևորումը: Իր անվանումը հրապարակը ստացել է ի պատիվ կանոնացված և սրբերի դասին միացված Վարդան Մամիկոնյանի՝ ընդդեմ պարսկական տիրապետության մղված հայոց պայքարի ղեկավարի: Այս պայքարի գագաթնակետը եղավ Ավարայրի ճակատամարտը 451 թ-ին:  

Երկու կողմից հրապարակը եզրավորվում է քաղաքի գլխավոր հոգևոր տեսարժան վայրերով՝ Սբ. Աստվածածին և Սբ. Ամենափրկչի եկեղեցիներով:

Սբ. Աստավածածնի եկեղեցին (կամ Յոթ Վերքը) կառուցվել է 11 տարվա ընթացքում (1873-1884 թթ.): Օծման արարողությունն անցկացվել է կաթողիկոս Գևորգ Ե-ի կողմից: Հատուկ ուշադրություն է գրավում եկեղեցու տեսքը՝ սև տուֆից կառույցը, որի ներքին հատվածը ունի աքվամարինային երանգ, ընդհանրապես բնորոշ չի Հայ Առաքելական Եկեղեցուն: Սրանից զատ հետաքրքիր է նաև մի պատմական ակնարկ: Այսպիսով, Գյումրին եկեղեցու կառուցման օրոք եղել է բազմազգ քաղաք, այստեղ ապրել են թվով շատ քրիստոնյաներ, որոնք պատկանել են տարբեր կոնֆեսիաների: Եւ այդ պատճառով եկեղեցու գլխավոր խորանը որոշվեց տրամադրել Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ 3 գավիթները՝ ուղղափառ, կաթոլիկ և ասորական եկեղեցիների հետևորդներին:

Երկրորդ նշանակալից կառույցը Սբ. Ամենափրկչի եկեղեցին , որ եղել ու մնացել է քաղաքի գլղավոր այցեքարտերից: Կառուցվել է 1860-1873 թթ.: Ճարտարապետն էր Թադևոս Անդիկյանը: Եկեղեցու արժևորությունը կախված է իր ճարտարապետական յուրահատկություններից: Վերջինս կառուցված է Անիի կաթողիկեի նախատիպով, որ ժամանակին եղել է հայոց գլխավոր սրբավայրը և այսօր, ցավոք, գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս: Դիմակայելով 1926-ի երկրաշարժին 1937-ի գմբեթի պայթեցումին, եկեղեցին վերջնականորեն ավիրվեց 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի օրոք: Այժմ գտնվում է վերականգնման շրջանում:

 

Քաղաքի գլխավոր հրապարակի հետ ծանոթանալուց հետո շարժվում ենք Տիգրան Մեծի փողոցով դեպի երկաթուղային կայարան՝ բացված 1892 թ-ին: Կայարանը դեռ այն ժամանակ եղել է գլխավոր տրանսպորտային հանգույցը, քանզի այն կապում է Գյումրին Վրաստանի՝ Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի, և Երևանի հետ՝ Գյումրի-Երևան: 

Հաջորդ քաղաքային տեսարժան վայրը «Պատվո բլուրն» է, որ յուրօրինակ է և երևում է քաղաքի բոլոր վայրերից: Դա բացատրվում է տեղում գտնվող երկաթե գմբեթ ունեցող մատուռով, որը տեղացիները կոչում են Պլպլան ժամ: Հուշահամալիրը նաև հանդիսանում է սպաների ռազմական գերեզմանոց՝ այստեղ թաղված են ռուս սպաների, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմների օրոք: Մուտքի մոտ առկա է կամար՝ ի նշան երկու ազգերի բարեկամության: Փոքր մատուռը կրում թ Սբ. Միքաէլ հրեշտակապետի անունը:

Այնուհետև մենք շարժվում ենք դեպի Չերքեզի ձոր ռեստորան, որ գտնվում է գեղատեսիլ ձորի կողքին: Մենյուում ներկայացված են, ավանդական մսային ուտեստներից բացի, նաև ձկնեղենն ու ծովային ուտեստները:

Ուտելուց հետո մենք ուղի ենք բռնում դեպի քաղաքի մեկ այլ ծայրամաս, որ մոտ է Թուրքիայի սահմանին: Գյումրիի այս հատվածը ավելի խիստ է: Հայտնվելով այստեղ, դուք կ՛հասկանաք, թե ինչու:

Հեռվից նման մի հարթ քարի Սև բերդը՝ կառուցված 1834-ին, արտացոլում է տեղանքի ռազմական անցյալը՝ ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, որոնցում քրիստոնեական բանակի կազմում ակտիվ ներդրում է ունեցել տեղի հայությունը:  Գյումրին՝ հանդիսանալով սահմանամերձ քաղաք, միշտ իր վրա զգացել է իրեն սպառնող վտանգը, և այդ իսկ պատճառով Նիկոլայ Ա-ն՝ այցելելով տարածաշրջան, հրաման արձագեց ամրոց կառուցելու վերաբերյալ: Եւ մինչ օրս էլ Սև բերդը Գյումրիի նշաններից մեկն է հանդիսանում:

Եթե երբևից է զբոսաշրջիկը տեսել է Սև բերդը, ապա նա անպայման ասելու է, որ կողքին կա մեկ այլ նշանավոր և հզոր հուշարձան՝ «Մայր Հայաստան»ը՝ կառուցված 1975-ին: Այն նշանավորում է հայոց ազգի հաղթանակները, մասնավորապես՝ ԵՀՊ-ում՝ ԽՍՀՄ-ի Կարմիր բանակի կազմում: Հետաքրքիր է, որ կառույցի հետևի հատվածը, որ նայում է դեպի Թուրքիան, ունի վարսերից ստացված գազանի տեսք:

Հետո մենք կ՛շարժվենք դեպի հանրահայտ շիրակյան դաշտերը, ուր իր տեղն է գտել մեկ այլ ճարտարապետական հուշարձան... Մարմաշենի վանական համալիրը (988-1029 թթ.)՝ կառուցված համանուն գյուղում, բաղկացած է  3 մասից՝ խոշոր գլխավր եկեղեցուց, փոքր 11-րդ դ. եկեղեցուց ու գավիթից, որ այժմ ավերակների է վերածվել: Համալիրի գլխավոր առանձնահատկությունը իր պատերն են, որոնք զարդարված են զանազան հայերեն գրություններով:

Ծանոթանալով համալիրի հետ, մեր խումբը վերադառնում է քաղաք Երևան:

Ազատ երեկո և հանգիստ:

Օր 4.

Նախաճաշ հյուրանոցում:

Այցելություն դեպի ГУМ/Վերնիսաժ:

Տեղափոխում դեպի Զվարթնոց օդանավակայան

 

 

Գինը ներառում է `

Հարմարավետ տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
 Գիշերակաց Երևանում (2)
Գիշերակաց Գյումրիում (1)
Նախաճաշ հյուրանոցներում
Ճաշ առանց ալկոհոլի (3)
Տեղափոխում հարմարավետ տրոնսպորտով 
Շրջագայության ընթացքում զբոսավարի ծառայություն
Ծրագրում նշված Էքսկուրսիաները
Մուտքի տոմսեր պատմական եւ մշակութային վայրեր
 

 

Գինը չի ներառում `

Թռիչք
 Բժշկական ապահովագրություն
Ճաշ
 

*** Ընկերությունը իրավունք է վերապահում փոփոխել ծրագրի հաջորդականությունը `առանց մատուցվող ծառայությունների ծավալների փոփոխման:

 

 

 

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր 07.04-12.04.2018
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality