Product was successfully added to your shopping cart.
Գայթակղիչ Հայաստան

Գայթակղիչ Հայաստան

273000 AMD [628 EUR, 61998 RUB, 683 USD]

(Առկա չէ )

Գայթակղիչ Հայաստան

Համառոտ տեղեկություն

Հինավուրց լեռները և հովիտները, որոնք զարդարված են վաղ և ուշ միջնադարում հինավուրց տաճարներով անմոռանալի տեսարանից հպարտությամբ և նախկին փառքին վերադառնալու ցանկությամբ դիտում են շուրջբոլորը: Նկարագրությունը կարելի է անվերջ շարունակել: Եթե ցանկանում եք դուք ևս վերապրել այս ամենը անձամբ միևնույն  երկքնի տակ, ապա այս տուրը ստեղծված է հենց Ձեզ համար: Բարի գալուստ Հայաստան:


Տուրի երթուղի՝ Շրջայց Երևանում- Արարատ կոնյակի գործարան Գառնու տաճար-Գեղարդավանք – քաղաք Թալին – Դաշտադեմի ամրոց – Թալինի տաճար – քաղաք Գյումրի –քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր – Սևանա լիճ

Հասանելիություն՝ Առկա չէ

273000 AMD [628 EUR, 61998 RUB, 683 USD]

Մանրամասները

Գայթակղիչ Հայաստան

7 օր/6 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո զբոսաշրջիքների համար

 

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը`

Հաղթանակի զբոսայգի, Մոնումենտ «Մայր Հայաստան» , ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ Ազգային ժողովի շենք, Ծիծեռնակաբերդ,  Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, կայարան ‹‹Սասունցի Դավիթ››, Արարատ կոնյակի գործարան:

Հաղթանակի այգին կամ, ինչպես բնորոշ է Երևանցիներին ասել` Մոնումենտը քաղաքացիների հանգստյան ամենագեղեցիկ վայրերից մեկն է, որտեղից բացվում է ողջ քաղաքի հիանալի տեսարանը: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: Այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Հուշահամալիրը, միևնույն ժամանակ հիանալի ներդաշնակության մեջ է գտնվում շրջակայքի հետ, իսկ կառույցի պարզ ուրվագծերը փոխանցում են բնաջնջումից վերապրած ազգի ոգին:

Կասկադ Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր ԹամանյանըԱմենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն իր բացօթյա կառամատույցով դուրս է գալիս համանուն հրապարակ, որտեղ վեր է խոյանում հայկական դյուցազներգության հերոս Սասունցի Դավթի արձանը:

ԱՐԱՐԱՏ (ARARAT) կոնյակի գործարան- Հին Էրիվան ամրոցի վայրում 1887 թվականին Ներսես Թահիրյանի կողմից կառուցվել է Երևանի Կոնյակի գործարանը,որը 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում ստանում է ‹‹Գրան-պրի›› մրցանակ: Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները ինքնին լեգենդ են և արտացոլում են Հայաստանի ոգին, պատմամշակութային ժառանգությունը եւ հայ վարպետների հմտությունը:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան – Չարենցի Կամար- Գառնու տաճար - Գեղարդավանք- Երևան

Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա  1957 թվականին կանգնեցվեց  ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կամ  «Չարենցի Կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է: Այստեղից բացվում է Արարատ լեռան հրաշալի տեսարանը, որտեղ կարելի է նկարվել և ուղղակի հրաշալի ժամանակ անցկանցել:

Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Վերադարձ Երևան:

Ազատ երեկո:

                   

Օր 4

Նախաճաշ հյուրանոցում:

 

ԵրևանՔաղաք ԹալինԴաշտադեմի ամրոց Թալինի տաճար Քաղաք Գյումրի

 

Դաշտադեմի ամրոց – նախկինում եղել է Հայաստանի լավագույն պահկակետերից, որը պաշտպանել է Անի մայրաքաղաքը արևելքից: Հետագայում ամրոցը մի քանի անգամ վերականգնվել և ամրացվել է: Ամրոցը կառուցվել է VII դարում

 Ամրոցից ոչ շատ հեռու գտնվում է Թալինի տաճարը VII դար: Այն հետաքրքիր է, քանի որ      ունի յուրահատուկ գմբեթավոր բազիլիկաի կառույց:

Շրջայց Գումրի քաղաքով՝ Կենտրնական հրապարակ, Մայր-Հայաստան հուշահամալիր, Սև բերդ համալիրը, Ռուսական եկեղեցի, Մհեր Մկրտչյանի թանգարան, Ասլամազյան քույրերի տուն-թանգարան, Ռուսթավելի փողոց:

Գյումրին Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է: Մշակույթի, արվեստի և արհեստի կենտրոնն է: Այստեղ էն գտնվում բազմաթիվ մշակութային վայրեր, թատրոններ, թանգարաններ, հետաքրքիր ճարտարապետական կառույցներ; Գումրին պահպանել է հին քաղաքի տեսքն ամբողջությամբ:

1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը ահռելի վնաս պատճառեց քաղաքին, այն մինչև այժմ վերականգնվում է:

Վարդանանց հրապարակը քաղաքի սիրտն և հին քաղաքի մուտքն : Այն յուրահատուկ է իր երկու եկեղեցիների դիրքով՝ Յոթ վերք և Սուրբ Ամենափրկիչ:

Մայր-Հայաստան հուշահամալիր – Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիր, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սև բերդը

Սև բերդ (Սև Ղուլ) – ռուս-թուրկական պատերազմի մասին հիշեցնող կոթողներից մեկն է: Տեսնելով Թուրքիայի կողմից վտանգը Ռուսական Կայսրությունը որոշում է հատուկ ուշադրություն դարձնել և ամրացնել Ալեքսանդրապոլ քաղաքը (այժմյան Գյումրին) և կառուցում են այս բերդը XIX դարում Նիկոլայ I օրոք: Գյումրին այդ ժամանակահատվածում դարձել էր բերդաքաղաք: Ներկայում Սև բերդը մշակութային կենտրոն է:

Բլուրից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք:  

Կենտրոնական զբոսայգի – կոլորիտային հին այգի, որտեղ պահպանվել են սովետական իրեր:

Մհեր Մկրտչյան – XX դարի հատնի տաղանդավոր դերասան, որը ծնվել և մեծացել է Գյումրիում: Թանգարանում պահպանվել են բազմաթիվ իրեր թե նրա կյանքից և թե ֆիլմերում և թատրոններում մարմնավորած կերպարներից:

Այնուհետև կայցելենք ռուսական (պլպլան) եկեղեցին և կիմանանք թե ինչու է ժողովուրդը նման հետաքրքիր անուն տվել եկեղեցուն

Ասլամազյան քույրերի տուն-թանգարան – բացվել է 1987 թվականին: Տուն-թանգարանը իրենից ներկայացնում է պատկերասրահ, որին իրենց նկարներ նվիրել են երկու քույրեր-նկարչուհիներ՝ Երանուհի և Մարիամ Ասլամազյանները: Նրանց գործունեության և տաղանդի վրա մեծ ազդեցություն է  թողել արևմուտքի մշակույթը

Գյումրիի ամեն մի փողոցը արվեստ է շնչում

Գիշերակաց Գյումրիում

 

Օր 5

Գյումրի-քաղաք Դիլիջան – Հաղարծին վանական համալիր – Սևանա լիճ-Երևան

Դիլիջան առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում Աղստև գետի հովտում, ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա, շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելյան մասերում նրան հարում են Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Մուրղուզի և հարավ-արևելքից՝ Արեգունի լեռները։

Այստեղ` սաղարթախիտ անտառներում, հնարավորություն կունենաք ըմպելու սառը հանքային աղբյուրների քաղրահյամ ջուրը:

Այցելություն Հաղարծին վանական համալիր, որը հանդիսանում է XI-XIII դարի կառույց

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում:

Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքում: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում: Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է:

Իսկ դուք գիտեի±ք

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, որը նրան դարձնում է աշխարհի երկրորդ բաձրալեռ լիճը Տիտիկակա լճից հետո:

 

  Վերադարձ Երևան:

Օր 6

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության:

Օր 7

Նախաճաշ հյուրանոցում:

Տեղափոխում  Զվարթնոց օդանավակայան:

Գինը ներառում է`

  • Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կարգի հյուրանոցում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Արհեստավարժ զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր

 

Գինը չի ներառում`

 

  • Ավիաթռիչք
  • Բժշկական ապահովագրություն
  • Ճաշ և ընթրիք

***Ուշադրություն

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր Ոչ
Տուրի տեսակը Դասական տուրեր, ճանաչողական տուրեր, Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality