Product was successfully added to your shopping cart.
Արև, լեռներ, անտառներ և ամենագնաց

Արև, լեռներ, անտառներ և ամենագնաց

279000 AMD [670 EUR, 63724 RUB, 725 USD]

(Առկա չէ )

Արև, լեռներ, անտառներ և ամենագնաց

Համառոտ տեղեկություն

Եթե ​​դուք ցանկանում եք վայելել էքստրեմալ և միաժանական կատարյալ հարմարավետ հանգիստ, հիանալ բարձրաբերձ լեռների և սաղարթախիտ անտառների վայելչությամբ, ապա այս տուրը հենց Ձեզ համար է: Ամենագնացով անցնելով Հայաստանի ամենագողտրիկ վայրերով՝ կկուտակեք Ձեզ համար նոր ու անմոռանալի տպավորություններ:


Տուրի երթուղի՝  Ժամանում Զվարթնոց օդանավակայան - Հանրապետության հրապարակ - Հյուսիսային պողոտա - Ազատության հրապարակ - Օպերա - Կասկադ համալիր - Գեղարդ - Գառնի -  Սաղմոսավանք -  Ապարան - Դիլիջան -  Պարզ լիճ - Հաղարծին - գ. Գոշ - ք. Ճամբարակ - Սևանավանք - Երևան - Ճանապարհում Զվարթնոց օդանավակայան

Հասանելիություն՝ Առկա չէ

279000 AMD [670 EUR, 63724 RUB, 725 USD]

Մանրամասները

Արև, լեռներ, անտառներ և ամենագնաց

4 oր/ 3 գիշեր

Օր 1

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Տուրիստների դիմավորում օդանավակայանում

Տեղափոխում հյուրանոց

Էքսկուրսիա Երևան քաղաքի Փոքր Կենտրոնով:

Ընթրիք առանց ալկոհոլի ավանդական ռեստորանում:

Ճանաչողական էքսկուրսիա Փոքր Կենտրոնով՝

Հանրապետության հրապարակ Հյուսիսային պողոտա Ազատության հրապարակՕպերայի և թատրոնի պետական թատրոն Կասկադ համալիր

Տուրիստների ծանոթությունը քաղաքի հետ սկսվում է վերջինիս ամենահայտնի վայրից՝ Հանրապետության հրապարակից, որը գտնվում է Երևանի կենտրոնում։ Հայտնի է այն իր մոնումենտալ ճարտարապետությամբ՝ ազգային ոճով։ Իրիկուններն էլ կարելի է վայելել նաև շատ գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն։

Հրապարակից Օպերա ձգվում է քաղաքի միակ հետիոտնային պողոտան, որը կոչվում է Հյուսիսային։ Այս լայն, նորագույն ոճով կառուցված պողոտան լի է զանազան սրճարաններով և ռեստորաններով, հրապուրում է դրսում իրենց արվեստը ներկայացնող նկարիչներին ու երաժիշտներին և հանդիսանում է երևանցիների, ինչպես նաև հյուրերի հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ 

Ճակատային կողմից պողոտան եզերում է Օպերայի և բալետի թատրոնի «թագը»՝ հայտնի Ալեքսանդր Թամանյանի շքեղ գլուխգործոցներից մեկը։ Շինության հարավային կողմը գտնվում է Ազատության հրապարակի տարածքում՝ ընդարձակ և կանաչազարդ, այն մտնում է Երևանի ամենագեղեցիկ հրապարակների ցանկը։ Հրապարակի հետևում գտնվում է մի պուրակ, որում դուք կարող եք տեսնել թվով շատ ամառային սրճարաններ։ Պուրակի արևելյան կողմում է արհեստական «Կարապի լիճը», որն իր ձևով կրկնօրինակում է Սևանը։

Օպերայի շենքից աջ Կոմիտասի անվան պուրակն է, որն իր տեսքով և տիրող մթնոլորտով շատ հաճելի և մելեմաղձիկ տրամադրություն է պարգևում բոլոր այցելուներին։ Կոմիտասը հայ ակնառու կոմպոզիտոր էր, և իրեն նվիրված արձանը և ոչ մի այցելուի անտարբեր չի թողնում։

Իսկ արդեն Օպերայից ձախ տարածվում է մի ուրիշ պուրակ՝ Մ Սարյանի անվան՝ մեծանուն հայ նկարչի։ Պուրակը ոչ պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի նկարիչների հավաքատեղի, ուր իրենք ներկայացնում են ի տես հասարակությանը իրենց աշխատանքները և վաճառում դրանք։

Ֆրանսիայի հրապարակը՝ իր հայտնի Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստիեն Լըպաժ» արձանով, հատում է Մ Մաշտոցի անվան պողոտան։ Վերջինս հայոց այբուբենի հեղինակն է հանդիսանում (405 թ․)։

  

Օր 2

Նախաճաշ հյուրանոցում:

 Երևան - Գեղարդ վանական համալիր -  Գառնի հեթանոսական տաճար - Սաղմոսավանք - գյուղ Արագած  - քաղաք Ապարան - քաղաք Դիլիջան

Վաղ առավոտյան երկրորդ օրը  մեկնում ենք Երևանից դեպի լեռների գրկում թաքնված Գեղարդ վանական համալիրը: 

Գեղարդ վանական համալիրը կամ Գեղարդավանքը երկհարկանի ժայռափոր տաճարի և կողքը գտնվող եկեղեցու համալիր է: Վանքը հիմնվել է 4-րդ դարում սուրբ աղբյուրի տեղում, որը սկիզբ է առնում քարանձավում: Գեղարդն իր անունն է ստացել լոնգինի նիզակից, որով խոցվել էր Քրիստոսի մարմինը:

Գեղարդավանքը և Գառնու տաճարը դասվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկը:

Այստեղ մենք հնարավորություն կունենանք մասնակցելու հայկական ավանդական հաց լավաշի թխման արարողությանը թոնրի մեջ:

 Մենք ճանապարհը կշարունկենք դեպի Գառնի գյուղ, որը գտնվում է Ազատ գետի կիրճին կից: Գառնին մ.թ.ա. II դարի ամրոց-համալիր է` մ.թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն: 59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Դուրս գալով Գեղարդավանքից կշարունակենք ուղղությունը դեպի Սաղմոսավանք վանական համալիր (1215-1235 թթ.), որը հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության վառ հուշարձաններից մեկը։ Յուրօրինակ գեղեցկություն վանքին պարգևում է գեղատեսիլ տեղանքը, որտեղ նա գտնվում է՝ հենղ Քասախ գետի կիրճի մոտ։ Դիտորդի մոտ առաջանում է համալիրի «թեթևության, օդում գտնեվելու» պատրանք։

Մենք կշարունակենք ճանապարհը դեպի հյուսիս՝ շրջանցելով Արագած լեռը արևելյան կողմից: Սաղմոսավանքից հյուսիսից գտնվում է համանուն Արագած գյուղը: Այս տարաՈւրարտուի ժամանակաշրջանի քանդված շենքերի մնացորդները նույնպես հայտնաբերվել են այստեղ: Եվ արժե տեսնել:

Մեր խումբը շարունակում է իր ճանապարհը դեպի հյուսիս՝ անցնելով Ապարան քաղաքը, որը նույնպես գտնվում է գեղատեսիլ տարածաշրջանում: Ձախ կողմում կարելի է տեսնել Արագած լեռը, իսկ աջ կողմում՝ Ապարանի հովիտը և ջրամբարը:

Քաղաքում կունենանք ճաշ:

Ճաշելուց հետո մեր խումբը կուղևորվի Հայաստանի լեռնային հանգստայան բուժական կենտրոններից մեկը՝ Դիլիջան քաղաք: Ամբողջ քաղաքը գտնվում է Հայաստանում ամենահայտնի Դիլիջան ազգային պարկի գրկում: Զբոսաշրջիկների համար, առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հին քաղաքը՝ հայտնի իր ազգային ժողովրդական մոտիվներով:

Գիշերակացը Դիլիջանում:

Օր 3

Նախաճաշ հյուրանոցում:

Դիլիջան քաղաք - Պարզ լիճ - Հաղարծին վանք - Գոշ գյուղ - Ճամբարակ քաղաք - Սևանավանք վանք - Երեւան

Առավոտյան մեր խումբը պատրաստվում է մեկնել Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը` Պարզ լիճ: Դիլիջանի ազգային պարկի տարածքում գտնվող լիճը բառացիորեն շրջապատված է բոլոր կողմերից ծառերով: Մաքուր լեռնային օդը (լիճը գտնվում է ծովի մակերեւույթից 1334 մ բարձրության վրա) հաճելի զուգակցության մեջ է մտնում խաղաղ մթնոլորտի հետ:

Այնուհետև շարժվում ենք դեպի Հայաստանի արևելք՝ Տավուշի մարզում գտնվող Հաղարծին վանական համալիր: Համալիրը պատկանում է միջնադարյան հայկական ճարտարապետությանը և վերագրվում է 11-13-րդ դարերի:

Վանքն այցելելուց հետո շարշվում  ենք դեպի Գոշ գյուղ, որտեղ գտնվում է 12-րդ դարի Նոր Գետիկի վանքը: 

Ճանապարհին կազմակերպվում է ճաշ:

Վանքերն այցելելուց հետո ուղևորվում ենք դեպի արևելք՝ Արեգունի լեռներ, որոնք սահմանակից են Սևանա լճին հյուսիս-արևելյան հատվածից:

Հասնելով Ճամբարակ քաղաք՝ կուղևորվենք դեպի 9-րդ դարի գողեցկագույն վանք՝ Սևանավանք:

Վանքը այցելելուց հետո խումբը վերադառնում է Երևան, որտեղ մենք կունենանք ընթրիք ազգային խոհանոցի ռեստորաններից մեկում:


Օր 4

Նախաճաշ հյուրանոցում

Փոխադրում միջազգային «Զվարթնոց» օդանավակայան:

Գինը ներառում է `

  • Հարմարավետ տեղափոխում օդանվակայանից հյուրանոց և հակառակը
  •  2  գիշերակաց Երևանում
  •  1 գիշերակաց Դիլիջանում
  • Նախաճաշ հյուրանոցներում
  • Լանչ (2) և ընթրիք (2) առանց ալկոհոլի
  • Հարմարավետ տրանսպորտ
  • Շրջագայության ընթացքում զբոսավարի ծառայություն
  • Ծրագրում նշված Էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր դեպի պատմական և մշակութային վայրեր

 

Գինը չի ներառում `

  • Թռիչք
  • Բժշկական ապահովագրություն

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր, նվզ. 6 օր
Ժամանման օրեր 06.04-11.04.2018, 07.04-12.04.2018, 13.04-18.04.2018, 14.04-19.04.2018, 20.04-25.04.2018, 21.04-26.04.2018
Տուրի տեսակը ճանաչողական տուրեր, Էքստրիմ տուրեր և քայլարշավներ , Ընտանեկան տուրեր

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality