Product was successfully added to your shopping cart.
Ձմեռային արձակուրդները Հայաստանում

Ձմեռային արձակուրդները Հայաստանում

166000 AMD

(առկա է)

Ձմեռային արձակուրդները Հայաստանում

Համառոտ տեղեկություն

Հազարամյա Հայաստանը հրաշալի երկիր է, որտեղ հաճելիորեն զուգակցված են հնագույն ավանդույթները և ժամանակակից նորարարությունները, բարձրաբերձ լեռները և Սևանա կապուտակ պաղ ջրերը, միջնադարյան տաճարները և արդի ճարտարապետական կառույցները:


Ձեր ուղևորության ամբողջ ընթացքում առիթ չեք ունենա ձանձրանալու այս արևաշատ և հյուրընկալ երկրում: Կքայելեք հնամենի երկրի ամենագողտրիկ հատվածներով` բացահայտելու հնագույն վանքերի, կոթողների առեղծվածը, կճանաչեք տեղական բնակչության մշակույթն ու բարքերը:


Իսկ մեր հյուրընկալ և արհեստավարժ անձնակազմը Ձեր շրջագայությունը կդարձնի անմոռանալի:

Հասանելիություն՝ առկա է

166000 AMD

* Պարտադիր դաշտեր

166000 AMD

Մանրամասները

Օր 1

03/01

Ժամանում Զվարթնոց միջազգային օդանավակայան:

Դիմավորում օդանավակայանում Happy Holidays ցուցանակով և տեղափոխում հյուրանոց:

Ազատ երեկո:

Օր 2

04/01

Նախաճաշ հյուրանոցում:

Շրջայց Երևանում:

Շրջայցի ընթացքում կայցելեք քաղաքի ամենագեղեցիկ տեսարժան վայրերը` 

Կասկադ, Օպերա, Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, և շատ այլ վայրեր:

Կասկադ. Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ «Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկեր, որտեղից քաղաքը երևում է ինչպես ափի մեջ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Կասկադի վերնամասում գտնվում է Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը:

Оպերայի և բալետի թատրոն. Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հայության պարծանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը: Սա սովորական մշակութային օջախ չէ, այլ նաև ճարտարապետական գլուխգործոց, որի հեղինակն է համաշխարհային հռչակ ունեցող ակադեմիկոս-ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Ամենևին էլ պատահական չէ, որ նրա այս կոթողը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գլխավոր մրցանակի:

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` Ազատության հրապարակի հարավարևելյան կողմում գտնվում է Կարապի լիճը: Կարապի լճի հեղինակը ճարտարապետ Գևորգ Մուշեղյանն է։ Լիճն անվանվել է Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի պատվին։

Հանրապետության հրապարակը Երևան քաղաքի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանի հատակագիծը շարունակեց զարգացնել Աստաֆյանի 1856 թ. հատակագիծը։ Երեկոյան հրապարակում կարելի է տեսնել գեղեցիկ «Երգող շատրվանների» լազերային շոուն:

Գիշերային էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարան

Ականավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Հայաստանում ամենանշանավոր գիտական կենտրոններից մեկն է: Աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ 1500 մ բարձրության վրա: Հենց այստեղ են ուշագրավ կերպով կատարվել Տիեզերքի մասին հեղափոխական բացահայտումներ:

Աստղադիտարանում կարելի է գտնել աշխարհում ամենամեծ հեռադիտակներից մեկը, որից կարելի է դիտել Լուսինը, Յուպիտերը և բյուրավոր աստղեր: Եվ, դե իհարկե, անհնար է բաց թողնել այս եզակի հնարավորությունը՝ վայելելու աստղային կախարդական եկինքը Բյուրականի աստղադտկաից:

Օր 3

05/01

Նախաճաշ հյուրանոցում:

Երևան - Վարպետ Լևոնի քարանձավ - Գառնի - Գեղարդ - Երևան

Վարպետ Լևոնը հասարակ գյուղացի էր, որը պեղել է իր իսկ սեփական տան տակ մի յուրօրինակ քարանձավ:

Ամեն բան սկվեց այն պահին, երբ Լևոն վարպետի կինը նրան խնդրեց ստորգետնյա նկուղ փորել կարտոֆիլի պահպանման համար: Այդպիսով, Լևոնը հայտնաբերոց մոտ յոթ հարկանի շինության բարձրության քարանձավ:

Արարատի տաճարը, որը ժողովրդի մեջ ավելի տարածված է որպես «Չարենցի կամար» գտնվում  էդեպի Գառնի տանող ճանապարհին և նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի արտաքին ուրվագծի երկայնքով, փորագրված են մեծ բանաստեղծի անաստեղծության խոսքերը «...Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։»:

Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին: Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

Տեղական գյուղը հայտնի է իր համեղ լավաշով , որի պատրաստումը մենք անպայման դիտելու և, իհարկե, պատրաստումից հետո համտեսելու ենք:

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից  հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք: Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում:

Հենց մուտքի մոտ տեղացի տատիկները վաճառում են քաղցրավենիք, չրեղեն և տեղական գաթա:

Ուղևորություն առողջարանային քաղաք ՝ Ծաղկաձոր, որը հայտնի է իր լեռնադահուկային հանգստյան գոտիով: Ձմեռային սպորտի սիրահարներն այստեղ կանցկացնեն անմոռանալի ժամանակ՝ համատեղելով հանգիստը և զվարճանքը Ծաղկաձորի բյուրեղյա օդի և լեռնային բնության գրկում:

Ազատ ժամանակ Ծաղկաձորում: 

Դուք հնարավորություն ունեք էքսկուրսիաները համադրել ակտիվ ժամանցին՝ օգտվելով դահուկավազքի, սնուբորդի, ճոպանուղու և շատ այլ ձմեռային զվարճանքներից:

Օր 5

07/01

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ օր:

Լրացուցիչ էքսկուրսիա` ըստ ցանկության: Ցանկության դեպքում մենք կարող ենք կազմակերպել Ձեզ համար էքսկուրսիա դեպի Հայաստանի հոգևոր մայրաքաղաք՝ Էջմիածին, կամ էքսկուրսիա  Երևանի լավագույն ձիարշավարան՝ անցկացնելու բազմերանգ տպավորություններով լի արկածային օր:

Օր 6

08/01

Նախաճաշ հյուրանոցում:

Այսօր մենք կայցելենք Կոկա Կոլայի <<Երջանկության գործարան>>, որտեղ Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ և տեղում տեսնել Ձեր սիրելի ըմպեքլիքի պատրաստման գործընթացը:

Տեղափոխում Զվարթնոց օդանավակայան:

 

Գինը ներառում է`

  •   Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը
  • Տեղավորում ընտրված կատեգորիայի հյուրանոցներում
  • Նախաճաշ հյուրանոցում
  • Տեղափոխում հարմարավետ տրանսպորտային միջոցներով ամբողջ շրջագայության ընթացքում
  • Զբոսավարի ծառայություն ամբողջ շրջագայության ընթացքում
  • Ծրագրում նշված էքսկուրսիաներ
  • Մուտքի տոմսեր պատմական և մշակութային թանգարաններ, ինչպես նաև տեսարժան վայրեր 

 

Գինը չի ներառում`

  • Ավիաթռիչք
  • Ճոպանուղին Ծաղկաձորում
  • Ճաշ և ընթրիք

 

***Ուշադրություն

 Խմբում զբոսաշրջիկների նվազագույն քանակը` 2

***Հնարավոր են տուր փաթեթում նշված ծրագրի  հերթականության փոփոխություններ`առանց առաջարկված ծառայությունների քանակական փոփոխության

 

 

Լրացուցիչ տեղեկություն

Տուրի տևողությունը նվզ. 1 օր, նվզ. 2 օր , նվզ. 3 օր, նվզ. 4 օր, նվզ. 5 օր
Ժամանման օրեր Ոչ

Ապրանքի նշումները

Կիրառեք բացատներ նշումներն առանձնացնելու համար: Արտահայտությունների համար կիրառեք ոչ կրկնական չակերտներ (')

  1. Կարծիք թողնել

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը

Ինչպե՞ս եք գնահատում այս ապրանքը *

  1 աստղ 2 աստղ 3 աստղ 4 աստղ 5 աստղ
Quality